hy-armtdp-train-fiction-004O
Universal Dependencies - Armenian - ArmTDP
Language | Armenian |
---|
Project | ArmTDP |
---|
Corpus Part | train |
---|
View options
Tags:
Javascript seems to be turned off, or there was a communication error. Turn on Javascript for more display options.
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
Երբ նրանք հայտնվեցին մեր փողոցում, երբ մենք տեսանք նրանց, երբ նրանք կողք-կողքի քայլեցին դեպի սև տուֆից տունը, մենք վերջապես տեսանք այն, ինչը իրականում վաղուց էինք տեսնում, իմացանք այն, ինչը փաստորեն վաղուց գիտեինք։ Սև տունը՝ ժամանակին այնքան բարձր ու շքեղ, հպարտ ու հաստատուն, հանկարծ տեսանք փոքրացած ու խեղճացած, հանկարծ գլխի ընկանք, որ պերճաշուք ու գոռոզ իշխանուհին, մեր աչքի առաջ, բայց մեզնից թաքուն, ծերացել է ու հոգնել, դարձել փոքրիկ, աննկատ պառավ։ Մենք ձվից ասես միայն հիմա դուրս ելանք ու զարմացած նայեցինք 5-րդ փողոց կոչվածին, մեր աչքերը ասես միայն հիմա բացվեցին, այդպես նայելու ու այդպես տեսնելու համար։ Իսկ մինչ այդ մենք տեսանք նրանց։ Մեր 5-րդ փողոցը քանդված էր (նոր գազամուղ էին տանում դեպի պողոտա), նրանք ստիպված շուտ իջան տաքսուց, մի հարյուր մետր պետք է ոտքով գնային, և մեզ չգիտես ինչու թվաց, որ դա Մարտին Սահակյանի անցնելիք ամենաերկար ճանապարհն է։ Նաև ամենադժվար ճանապարհը։
Download XML • Download text
• Sentence view • Dependency trees