hy-armtdp-train-fiction-0041

Universal Dependencies - Armenian - ArmTDP

LanguageArmenian
ProjectArmTDP
Corpus Parttrain

Javascript seems to be turned off, or there was a communication error. Turn on Javascript for more display options.

index sentence 1 - 6 > sentence 7 - 17

Դա Եսայու հիշողությունը չէր, նա այդպես չէր հիշում։ Նրա հիշողությունը սկսվում էր անեզր լուսավորության մեջ հայտնվող մի մուգ բծից, ապա բիծը ահագնանում էր, գրավում ամբողջ լույսը և ապա պայթում, տրաքտրաքում անվերջ, շնչահեղձ անում ու նվաղեցնում։ Դա Եսայու հիշողությունը չէր արդեն, դա հիշողությունից մնացած հետագիծն էր, որ մտածելու ձև էր դարձել, մի գալար էր դարձել ու ավելացել ուղեղին և ամեն պահ իր հետ էր՝ մի հին ու այլ աշխարհ՝ ոչ մի կապ չունեցող իր կյանքի, իր գործի, իր շրջապատի հետ։ Այսօրը նրա շարունակությունը չէր. և դժվար էր պատկերացնել, որ ինչ-որ սահման է եղել, նրբանցումներ են եղել այդ գերեզմանակուր վաղնջական աշխարհի և այսօրվա միջև, որ կամաց-կամաց է այն փոխվել ու դարձել մի ուրիշ բան։ Ուղղակի մի փլուզակ-կտրվածք կար իր երկու կյանքի միջև։ Ու հիմա մեծ միջնորմ էր խոյացած, բարձր ցանկապատ, որ ոչ անցք ուներ, որտեղից կարելի էր տեսնել մյուս կողմը, ոչ սանդուղք՝ բարձրանալու համար վեր ու վերևից նայելու այն կողմը՝ երազի պես մի տեղ, մղձավանջի պես մի բան, Եսայու էությանը հակառակ, աշխարհը անհասկանալի ու անտրամաբան դարձնող...

Download XMLDownload textSentence viewDependency trees