Dependency Tree

Universal Dependencies - Armenian - BSUT

LanguageArmenian
ProjectBSUT
Corpus Parttest

Select a sentence

s-1 Համարյա գրախոսություն
s-2 Կարդում եմ Լուսինեի «Անմոռուկի փակուղին»:
s-3 Կարդացել էի, իհարկե, բայց նորից եմ կարդում:
s-4 Պատերազմից հետո:
s-5 Հիշեցի, որ գիրքը հրատարակվելուց հետո Լուսինեի հետ անհամաձայնություններ ունեի և հիմա հանկարծ որոշեցի նորից կարդալ:
s-6 Կարդալուց հետո Լուսինեի համաձայնությունը խնդրեցի իմ դիտարկումները դնել հանրային տարածքում:
s-7 Նա չի առարկել:
s-8 Գիրքը մեր անցյալի ու ներկայի վախերի մասին է:
s-9 Մեր անցյալի ներկան՝ վախերն ու վիրավորանքները անցյալում չեն մնացել:
s-10 Մի դեպքում դրանք անթեղվել են մարմնի՝ «գլխի», «սրտի», «հոգու» (եթե, իհարկե, հոգին մարմնի մեջ է) անկյուններում և վերադառնում են պատեհ առիթներով, մյուս դեպքում նորերն են:
s-11 Մեր ապրած ներկա կյանքում վախերը միշտ և ամենուր ուղեկցում են մեզ:
s-12 Վախը՝ թուրքից, պարսիկից, ԿԳԲ-ից, հարևաններից, իմպերիալիստներից, հարբեցողներից, մանրէներից
s-13 Գուցե նաև ինքներս մեզնից:
s-14 Վախը առկա է «Անմոռուկի փակուղու» բոլոր պատմվածքներում:
s-15 Մի կողմից վախը անցյալի փորձից է կամ այդ փորձի մեկնաբանությունից, մյուս կողմից անցյալը մեզ բերեց փակուղու, փակուղին դարձավ թակարդ և հենց թակարդ-փակուղին ծնում է նոր վախեր:
s-16 «Լարսի թակարդը» պատմվածքում Լարսի միջանցքի հերթական բնական կամ քաղաքական աղետի պատճառով «Լարսի թակարդում» մնացածներից շատերը ցամաքային ճանապարհներ ունեն՝ ադրբեջանցիները, ռուսները, վրացիները կգնան և գնում են Դաղստանով:
s-17 Բոլորը՝ հայերից բացի:
s-18 Հայերը կարող են գնալ կամ օդանավով, կամ ծովով՝ Բաթում, Բաթումից շարունակելով ճանապարհը:
s-19 Միայն թե այդ օրերին օդանավի և նավի տոմսերի գները հասնում են առասպելական թվերի:
s-20 Ուրեմն չեն կարող:
s-21 Մնում են թակարդում:
s-22 Կամա թե ակամա ծնվում է ամփոփումը՝ «Դժվար է ապրել Հայաստանում և կլաուստրաֆոբիա չունենալ»:
s-23 Կլաուստրաֆոբիան ուժեղ վախ է և ծնունդ է տալիս վախի բազմաթիվ այլ տեսակների:
s-24 Եվ զուր է գրքի «Սահմանային պատում» պատմվածքի խելոք կոնստրուկտիվիստը Ագարակում՝ հայ-իրանական սահմանում համոզում, որ վախերը նույնպես հնարովի «կոնստրուկտներ» են, որ մարդը կարող է լինել ոչ թե այն, ինչ իրենից սարքել են, այլ այն, ինչ ինքն է ուզում:
s-25 Եվ այնքան, որքան ուզում է:
s-26 «Լարսի թակարդում» մնացածներից առնվազն հայերը և հայաստանցիները գիտեն, որ տոմսերը թանկանում են հենց հայերի (հայաստանցիների) գործոնով, և ոչ ոք նրանց չի հարցնում, թե իրենք ով են, ինչ են:
s-27 Որովհետև
s-28 Որովհետև հնարավոր է բազմաթիվ փախստականներ ընդունել կամ նրանց առաջ երկրների դռներ շրխկոցով փակել, բայց «հնարավոր չէ» փախստականություն ծնող գործողություններ թույլ չտալ:
s-29 Որովհետև «հնարավոր է Աֆրիկայի ամենախորքերը կոկա-կոլա ու գարեջուր հասցնել, իսկ անհրաժեշտ դեղ հասցնել հնարավոր չէ»:
s-30 Որովհետևները շատ են և դրանք «կոնստրուկտիվիզմի» տեսաբանների կարծիքը չեն հարցնում:
s-31 Կյանքը տեսություն չէ, գործնական է:
s-32 Գրքի «Karabakh Meat Market» պատմվածքում ամերիկյան Լոսից Հայաստան վերադարձող հերոսուհին համարյա նախանձով է լսում Լոսի ընդարձակ, լայն, երկար մայրուղիներով իրեն օդանավակայան տանող պեպենոտ մաշկով, «բաց շագանակագույն, արևի տակ փայլող, խոպոպների ու ջազի նման ձայնով» երկարաոտ, գեղեցկուհի ինքնավստահ տաքսիստուհու պատմությունը:
s-33 Եվ մինչ ես կարդալիս փորձում եմ հասկանալ, թե ինչպես կարող է լինել «բաց շագանակագույն, արևի տակ փայլող խոպոպների ու ջազի նման ձայն», գեղեցկուհի տաքսիստուհին պատմում է, որ յոթ տարի բանակում է ծառայել, նույնիսկ որոշ ժամանակ՝ Մերձավոր արևելքում, իսկ հիմա փորձում է դերասանուհի դառնալ
s-34 Կարդալիս տեսնում եք, որ Հայաստան վերադարձող հերոսուհին նախանձում է, որ ամերիկուհին դրանով անցել է մեծ երկրում իր ընտրությամբ, ոչ թե փակուղու թելադրանքով, և հանկարծ հասկանում է, որ մեծ երկիր է ուզում, որտեղ կարող ես ընտրել փակուղի չտանող ճանապարհ և, նաև բայց ոչ նաև, այլ հիմնականը, ամենակարևորը, ամենագլխավորը, ուզում է փակուղի չտանող կյանք:
s-35 Որովհետև քո սեփական կյանքում ոնց շարժվում ես՝ փակուղի տանող փոքր ճանապարհ է:
s-36 Ու կյանքդ էլ փոքրի՜կ , փոքրիկ, որքան էլ երկար կյանք լինի
s-37 Մտածում է և լսում «դաշնամուրային ջազի ձայնով խոսող» տաքսիստուհուն.
s-38 «Ծնողներս Իտալիայից են, իտալացի են, ես ամերիկացի եմ»
s-39 Եվ մտածում, զգում, ապրում՝ «փակուղի չլիներ, փակ սահման չլիներ, օվկիանոս լիներ»:
s-40 Եվ ես՝ կարդացողս ֆիզիկապես տեսնում և հասկանում եմ, որ «փակուղի չկա»-ի, «փակ սահման չկա»-ի, «օվկիանոս կա»-ի» քաղաքացին կարող է «դաշնամուրի ջազի ձայնով խոսել», առհասարակ կարող է այդպիսի ձայն լինել, եթե անցյալդ ծանրաբեռնված չէ ցեղասպանական հիշողությամբ, ներկադ ցեղասպանական տագնապներ չունի, երկիրդ փակուղի չէ, վախերդ անհատական են և դու ընտրության հնարավորություններ ունես:
s-41 Նույնիսկ վախենալ/չվախենալու միջև:
s-42 «Անմոռուկի փակուղու» բոլոր կերպարները վախից փախչելու տարբեր հնարքներ են փնտրում:
s-43 Փախչելու, ոչ թե վերացնելու:
s-44 Փախչել մեծ քաղաքներ՝ մեգապոլիսներ, որտեղ մարդը հյուլե է, անդեմ, համարյա անիրական:
s-45 Որտեղ այնքան շատ մարդ կա, որ մարդ համարյա չկա:
s-46 Պատմվածքներից մեկի հերոսուհին «մեծ քաղաքներում կորցնում է վախերը»:
s-47 «Մեծ քաղաքները սպանում են վախերդ»:
s-48 Դա կյանքից փախուստի տեսա՞կ է, թե՞ օբյեկտիվ իրողություն:
s-49 Փախչել կյանքից:
s-50 Շատ աշխատել:
s-51 Թաքնվել աշխատանքի հետևում:
s-52 Գիրք կարդալ:
s-53 Թաքնվել գիրք կարդալու հետևում:
s-54 Կյանքը դավաճանել «գրքի հետ», «աշխատանքի հետ»
s-55 Որովհետև
s-56 Փակուղում ես:
s-57 Փակուղու մեջ վախը հաղթահարելու մյուս ձևը եսակենտրոնությունն ու չարանալն է:
s-58 Փակ տարածքի փոքր հաղթանակները իր տեսակի, իր նմանի նկատմամբ:
s-59 Բայց «Անմոռուկի փակուղու» հերոսների մեջ այս կերպարները չկան:
s-60 Այս հարցադրումներն էլ չկան:
s-61 «Անմոռուկի փակուղին» հավաքական և անհատական վախերը հաղթահարելու՞ , թե՞ թաքցնելու մասին է:
s-62 Հեղինակի ամփոփումով «Անմոռուկի փակուղին» Հայաստանն է:
s-63 Այստեղ «Ժամանակը մեռել է ժամանակների սկզբում» և «մարդիկ այստեղ ծնված օրվանից գիտեն պատասխանները և հարցեր չեն տալիս»:
s-64 Այստեղ մենք «չենք ապրում, սպասում ենք կյանքի վերջին:
s-65 Մենք շարունակ հետաձգում ենք մահը:
s-66 Թե՞ կյանքն ենք հետաձգում»:
s-67 Մենք կյանքն ենք հետաձգում:
s-68 Բայց ապրում ենք, և դա նույնպես կյանք է:
s-69 Ուրեմն հետաձգում ենք այն կյանքը, որը կուզենայինք, որը պիտի
s-70 «Կեցցե այն Հայաստանը, որ վաղն է գալու»:
s-71 Բայց «վաղվա Հայաստանը» չի գալու, այն պիտի բերվի:
s-72 Պիտի բերենք:
s-73 Իսկ առայժմ վախից թշնամանում ենք միմյանց դեմ, և թշնամանալուց ավելի ենք վախենում:
s-74 Վախենում ենք ապրելուց:
s-75 Որովհետև ապրելը պատասխանատվություն է:
s-76 Փոխելու պատասխանատվություն:
s-77 Գրքում ամենուր, բոլոր պատմվածքներում հայկական փակուղային փակ սահմաններում կարճ կամ երկար ընդհարումներ, կռիվներ կան, զոհեր կան
s-78 Եվ եթե չես կարող դրան որևէ կերպ ազդել՝ այդ ամենը կյանքն ինչ որ իմաստով անիմաստ է դարձնում:
s-79 Իմաստով անիմաստ
s-80 Թե՞ «անիմաստ իմաստ»
s-81 Կոբո Աբեի ավազների մեջ ապրելուն հաշտված կինն է
s-82 Փակուղին ինչքա՞ն է, 50 մետր, 500, 5000
s-83 Ամենաերկար փակուղում ապրելն էլ նույն ավազների մեջ ապրելուն դատապարտվելն է:
s-84 Քանդել, քանդել, քանդել է պետք բոլոր փակուղիները:
s-85 Չվերջացող ճանապարհ է պետք, ճանապարհներ ֆիզիկական, հասարակական, իրական, ոչ միայն զուգահեռ, նաև խաչվող ճանապարհներ, փակուղուց, թակարդներից ելքեր:

Text viewDownload CoNNL-U