Dependency Tree

Universal Dependencies - Armenian - BSUT

LanguageArmenian
ProjectBSUT
Corpus Partdev

Select a sentence

s-1 Lragir.am` միայն ստուգված տվյալներ
s-2 Լրատվամիջոցները, որոնք հավակնում են հասարակական լուրջ դերակատարության, կարող են մրցունակ լինել միայն իրենց արժանահավատությամբ:
s-3 Lragir.am-ը փորձում է ընթերցողին ներկայանալ արժանահավատ և ստուգված տեղեկությամբ:
s-4 Մենք մեզ համար մշակել ենք էթիկայի ուղեցույց, որին աշխատում ենք հավատարիմ մնալ և որի հիմքում ընկած է արժանահավատությունը:
s-5 Մենք պարտավորվել ենք ստուգել ցանկացած տեղեկություն և տվյալ, հատկապես լայն հասարակական հնչողություն ունեցող:
s-6 Բացի այդ, մենք համադրում ենք պաշտոնական աղբյուրներից ստացած տվյալները քաղաքացու ընկալումների հետ, փորձելով «հագցնել» պաշտոնական և այլ տվյալները կոնկրետ մարդու վրա, որին այդ տվյալը վերաբերում է:
s-7 Դրանից լավ ստուգում չկա:
s-8 Մեր լրագրողները պարբերաբար մասնակցում են սեմինարների և թրենինգների, որոնք կարող են մեզ ֆակտ-չեկինգի՝ փաստերի ստուգման տեխնիկական ժամանակակից հնարավորությունների մասին տեղեկություններ և գիտելիքներ տալ:
s-9 Փաստերի ստուգումը, հստակ հղումներն աղբյուրներին և հեղինակային իրավունքի հարգումը ոչ միայն էթիկական պարտավորություն է, այլև մեր աշխատանքի անբաժանելի մասը և օրենքի պահանջը:
s-10 Մեր լրագրողներն առաջնորդվում են երկու սկզբունքով՝ ճշգրտություն և անկողմնակալություն:
s-11 Կա ևս մի քանի կարևոր կանոն.
s-12 չտարածել միակողմանի տեղեկատվություն և ստուգել տեղեկությունը հնարավորինս շատ աղբյուրներով
s-13 նշել տեղեկության աղբյուրը, այդ թվում, եթե այն վերցված է սոցցանցերից
s-14 չօգտվել կասկածելի աղբյուր ունեցող լուրերից
s-15 փորձել ստանալ համապատասխան մարմնի պարզաբանումը
s-16 ստուգել ներկայացված փաստաթղթերի իսկությունը:
s-17 Ստուգման եղանակները
s-18 Ստուգումը կարևոր գործիք է, որն իրականացվում է օնլայն գործիքների ու լրագրողական փորձված հմտությունների միջոցով:
s-19 Երբ լրագրողը ինֆորմացիա է գտնում կամ ստանում սոցիալական ցանցի միջոցով, պետք է ստուգի և հաստատի 4 էլեմենտ՝
s-20 1. Նյութի իսկություն. օրիգինա՞լ է կոնտենտը, թե ոչ:
s-21 2. Աղբյուր. ո՞վ է բեռնել կոնտենտը:
s-22 3. Ամսաթիվ. ե՞րբ է ստեղծվել կոնտենտը:
s-23 4. Տեղանքը. որտե՞ղ է ստեղծվել կոնտենտը:
s-24 5. Նյութի իսկություն. ինչպե՞ս ապացուցել, որ կոնտենտը իրական է:
s-25 Հատկապես կարևոր են լուրերը սահմանից
s-26 Ինչպես տալ հրատապ, հավաստի տեղեկություն, բայց առանց թյուրիմացությունների մեջ ընկնելու ու խուճապ ստեղծելու:
s-27 Փաստերի ստուգման ամենապարզ կանոններն է պետք օգտագործել.
s-28 Ստուգել լուրերը պաշտոնական աղբյուրներից (ՀՀ Պաշտպանության նախարարության պաշտոնական կայք՝ https://www.mil.am/, ԼՂՀ ՊՆ պաշտոնական կայք՝ https://nkrmil.am/)
s-29 Պաշտոնական մեկնաբանությունների ուշացման պարագայում, հատկապես, երբ լուրը սահմանամերձ գյուղերի հետ է կապված, պետք է կապ հաստատել ՏԻՄ ներկայացուցիչների հետ:
s-30 Կոնտակտային տվյալներ հնարավոր է գտնել ՀՀ կառավարության կայքէջում՝ https://gov.am/am/regions/ հասցեով:
s-31 Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիների գերեվարման մասին լուրերը պետք է ճշտել Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակից:
s-32 Կոնտակտային տվյալներն են. հասցեն՝ Պարոնյան 21/1, Երևան, հեռ.՝ (+37460) 62 50 50, պաշտոնական կայք՝ https://www.redcross.am/:
s-33 Ոչ պակաս կարևոր են նաև ընտրությունների, քվեարկությունների ժամանակ ահազանգերի հիման վրա պատրաստվող նյութերի ստուգումը։
s-34 Համապետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների, հանրաքվեների ժամանակ լրատվամիջոցները հաճախ են ահազանգեր ստանում այս կամ այն տեղամասում գրանցված ընտրախախտման, կաշառք բաժանելու մասին:
s-35 Պետք է հասկանալ` ո՞վ է ինֆորմացիան տարածողը:
s-36 Պետք է պահանջել, որ ահազանգողը ներկայանա, թողնի հեռախոսահամարը, հակառակ դեպքում ինֆորմացիան կհամարվի անհեղինակ:
s-37 Պետք է ճշտել` ահազանգողն ականատե՞ս է, թե՞ ոչ:
s-38 Եթե նրան պատմել է ինչ-որ մեկը, ապա ահազանգողի միջոցով հարկ է գտնել ականատեսին, հակառակ դեպքում ինֆորմացիայի հավաստիությունը կասկածելի է:
s-39 Ճշտել խախտումն արձանագրողը, ինֆորմացիան տարածողը ոստիկանություն գրավոր դիմում-բողոք ներկայացրե՞լ է, թեժ գծին զանգե՞լ է, թե՞ ոչ:
s-40 Անպայման տեսա/ձայնագրել ընդդիմությունը ներկայացնող հանձնաժողովի անդամներին, հանձնաժողովի նախագահին ու վստահված անձանց, ականատեսներին:
s-41 Ոստիկանությունից ճշտել` այդ հատկանիշով տվյալ ընտրատեղամասից գրավոր դիմում-բողոք եղե՞լ է, թե՞ ոչ:
s-42 Ահազանգերի ճշտումը նախընտրելի է անել` այցելելով տեղամաս, սակայն եթե ահազանգը հեռավոր մարզից է, ուր անհնար է հասնել ողջամիտ ժամկետում, կարելի է ահազանգի իսկությունը ճշտել հեռախոսով` զանգահարելով տարբեր կամ հակադիր վկայություններ տվող աղբյուրների:
s-43 Lragir.am-ը չի հավաքագրում, մշակում, օգտագործում, մշակում և փոխանցում երրորդ անձանց տվյալներ:
s-44 Մեր ծառայությունները չեն նախատեսում անձնական տվյալների հավաքագրում որևէ ձևով:
s-45 Lragir.am-ը հավաքագրում է միայն աշխատակազմի տվյալներն ու բիզնես նպատակով ծառայությունների գնման պայմանագրերի համար անհրաժեշտ տվյալներ, որոնք ենթակա չեն որևէ կերպ հրապարակման ու փոխանցման երրորդ անձանց և դա իրականացնում է Անձնական տվյալների պաշտպանության մասին ՀՀ օրենքի, ՀՀ աշխատանքային օրենսգրքի և այլ կիրառելի իրավական ակտերի պահանջներին համապատասխան:

Text viewDownload CoNNL-U