Dependency Tree

Universal Dependencies - Armenian - BSUT

LanguageArmenian
ProjectBSUT
Corpus Partdev

Select a sentence

s-1 Իրեն ճանաչեցի, երբ երիտասարդ էր, նիհարակազմ, և հայացքը, չգիտես ինչու, հաճախ վերևներին էր ուղղված:
s-2 Գեղեցիկ էր:
s-3 Մինչ այդ գիտեի իր մի ստեղծագործությունը, որն այն տարիներին հաճախ հաղորդում էին ռադիոյով:
s-4 Դա «Քնարական պոեմ» սիմֆոնիկ երկն էր:
s-5 Սիրում էի այդ գործը:
s-6 Այդ տարիների 15-16 տարեկան ունկնդիրս հազիվ թե կարողանար քիչ թե շատ հիմնավորել իր այդ զգացումը:
s-7 Ստեղծագործությունը վերձիգ-ներշնչուն մի մեղեդիով էր սկսվում, և դա նոր հնչողություն էր Արամ Խաչատրյանի սիմֆոնիկ մտածողությանը սովոր երաժշտասերիս համար:
s-8 «Քնարական պոեմի» այդ «վերձիգ-ներշնչունը» ինձ համար մարմին առավ, երբ առաջին անգամ տեսա երկի հեղինակին՝ կոմպոզիտոր Ջիվան Տեր-Թադևոսյանին. մտերիմները նրան Ջոնիկ էին ասում՝ այդ մասին հետո պիտի իմանայի:
s-9 17 տարեկան տղա էի:
s-10 Ամառ էր, և եկել էի Սվերդլովի փողոցում գտնվող բակի՝ իրար գլխի կուտակված տասնյակ տներից մեկում ապրող իմ ավագ բարեկամ կոմպոզիտորի տուն:
s-11 Ջոնիկը ևս ապրում էր Սվերդլովի փողոցի հար և նման մի տանը, հանդիպակաց մայթին:
s-12 Պատահական զուգադիպությամբ այդ ժամանակ նա ևս եկավ իմ (հետո պարզվեց՝ նաև իր) բարեկամ կոմպոզիտորի տուն՝ հայացքը վերևներին, խոսեց, չնստեց։
s-13 Սենյակում գնաց-եկավ, հետո դաշնամուրի բաց ստեղնաշարի երկու ծայրերի ստեղներին մի-մի մատով ծլնկացրեց ու, կարծես առանց իր հարցին կարևորություն տալու, ասաց ինձ.
s-14 «Ի՞նչ ինտերվալ ես լսում»:
s-15 Այդ հանկարծակի միկրոքննությունն ինձ անակնկալի բերեց «Քնարական պոեմ»...
s-16 Նիհարակազմ ու գեղեցիկ երիտասարդ Ջիվան Տեր-Թադևոսյան
s-17 Եվ մի միկրոքննություն, որը տեղի է ունենում հենց այնպես, և իմ պատասխանը ոչ մեկին առանձնապես չի հետաքրքրում
s-18 Ահա այսպես ամառային մի գեղեցիկ օրվա կարճ մի պահի առիթ ունեցա ծանոթանալու անձամբ իր հետ:
s-19 Հետո պիտի իմանայի, որ այդ տարիներին Կ. Սարաջյանի անվան երաժշտական դպրոցի տնօրենն էր, և տարիներ անց պիտի իմանայի նաև, որ կոմպոզիտորների միության նախագահ Էդվարդ Միրզոյանը շատ կարևորում էր նրա գործունեությունը այդ պաշտոնում՝ համարելով, որ այս տեսակ վարչական-կազմակերպական աշխատանքը մեծապես նպաստում է երիտասարդ ստեղծագործողների անհատականության ձևավորմանը:
s-20 Հետո պիտի իմանայի նաև, որ ջութակահար է եղել և քանի՜ -քանի տարի նվագել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբում (այն տարիներին, երբ ես սիմֆոնիկ համերգներ էի հաճախում, նա այնտեղ արդեն չէր նվագում):
s-21 Շատ հետո պիտի իմանայի, որ սիմֆոնիկ նվագախմբի կարողություններին հասու, դրա հսկայական ձայնակայքին տիրապետող կոմպոզիտոր էր և այդ փորձը կուտակել էր նվագախմբում աշխատելու տարիներին:
s-22 Այն ժամանակներում ընդունված էր ասել, որ սիմֆոնիկ նվագախումբ տիրապետող երևանցի երկու կոմպոզիտորներն են Ղազարոս Սարյանը և Ջիվան Տեր-Թադևոսյանը:
s-23 1950-ականների վերջերին սիմֆոնիկ համերգներից մեկի ավարտին հնչեց Ջիվան Տեր-Թադևոսյանի թիվ 1 սիմֆոնիան:
s-24 Մեր երաժշտական կյանքում երբևէ նման հաջողություն չեմ հիշում:
s-25 Անօրինակ մշակութային իրադարձություն էր:
s-26 Այդ օրերին օդը կարծես լցված էր սիմֆոնիայի անսովոր ռիթմերով, պարադոքսալ խաղի արտասովոր հնչողական վայրիվերումներով, լույսի ու մութի՝ մեզանում մինչ այդ չեղած համադրությունների դրամատուրգիական հագեցածությամբ
s-27 Քանի՜ -քանի տարի երիտասարդ հեղինակներիս համար նրա սիմֆոնիան մնաց իբրև ստեղծագործական բարձունքի չափանիշ մեզանում:
s-28 Սիմֆոնիայի առաջին կատարման այն երեկոն իմ հիշողության մեջ մնում է իբրև հայ երաժշտության նշանակալից օրերից մեկը:
s-29 Կարճ ժամանակ անց այս սիմֆոնիան հնչեց նաև Մոսկվայում՝ երիտասարդ կոմպոզիտորների ստեղծագործությունների համամիութենական ստուգատեսի համերգաշարի վերջին համերգին:
s-30 Երևանյան համերգի փայլուն հաջողությունն այստեղ ևս ուղեկցեց կոմպոզիտորին:
s-31 Այդ երեկո ես Ջոնիկի հետ էի, քայլում էինք դեպի համերգասրահ. նա լուռ էր, ներամփոփ:
s-32 Լեցուն էր համակ սպասումով ու խորը թաքցված հուզմունքով:
s-33 Այդ երեկո Ջոնիկը Պ. Ի. Չայկովսկու անվ. մեծ համերգասրահ մտավ որպես մայրաքաղաքային երաժշտասերին քիչ հայտնի հեղինակ և այնտեղից դուրս եկավ որպես համամիութենական ճանաչման արժանացած կոմպոզիտոր. վկա՝ լսարանի հսկայական խանդավառությունը:
s-34 Համերգից հետո ես տեսա, թե ինչպես նա ելավ արտիստական մուտքից՝ շրջապատված ինձ անծանոթ մի խումբ մարդկանցով, որոնք նրան նստեցրին այն ժամանակներում խիստ հարգի սև «Վոլգա» և տարան
s-35 Փոքր-ինչ ուշ իմացա, որ մեծանուն Շոստակովիչը նրան առաջարկել էր սովորել իր մոտ՝ Մոսկվայի կոնսերվատորիայի ասպիրանտուրայի իր դասարանում:
s-36 Հրաժարվել էր:
s-37 Բայց մշտական բնակության տեղափոխվեց Մոսկվա։

Text viewDownload CoNNL-U