Dependency Tree

Universal Dependencies - Armenian - BSUT

LanguageArmenian
ProjectBSUT
Corpus Partdev

Select a sentence

s-1 Իրանը հաստատում է Հայաստանի տարածք օտար ներխուժման հավանականությունը
s-2 ՀՀ ԱԳ նախարարի հետ հանդիպումից հետո Իրանի ԱԳ նախարար Աբդուլլահիանը մեկնել է Մոսկվա՝ Լավրովի հետ բանակցություններ վարելու։
s-3 «Ակնկալում ենք, որ Ռուսաստանը կարձագանքի և զգայուն մոտեցում կցուցաբերի տարածաշրջանի երկրների սահմանների հնարավոր փոփոխությունների նկատմամբ», ԻՌՆԱ գործակալության փոխանցմամբ՝ լրագրողներին ասել է Աբդուլլահիանը:
s-4 Նա ակնկալում է նաև, որ «Ռուսաստանը նույնպես զգայուն կլինի ահաբեկիչների առկայության և տարածաշրջանում սիոնիստական ռեժիմի գործողությունների նկատմամբ»։
s-5 Իրանը այսպիսով վերահաստատում է Հայաստանի հարավի օկուպացիայի հավանականությունը, ինչն ավելի վաղ չէր բացառել Իրանի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Կիոմարս Հեյդարին։
s-6 Իրանի ռազմաքաղաքական ղեկավարության՝ ՀՀ սահմանների վերաձևման և շրջանում ահաբեկիչների ու «սիոնիստական ռեժիմի» ներկայության վերաբերյալ կոշտ հայտարարություններից հետո Իրանի ԱԳ նախարարը բանակցություն է վարելու Հայաստանի մասնատման ու ինքնիշխանությունը վերացնելու ծրագրի գլխավոր նախաձեռնողի ու շահառուի՝ Ռուսաստանի ԱԳ նախարարի հետ։
s-7 Իրանի դեմ դեմարշը Բաքուն իրականացնում է Մոսկվայի առաջնորդությամբ, և դա Իրանում լավ գիտեն։
s-8 Բաքուն ՌԴ ռազմավարության մեջ հսկում է հայկական և իրանական ուղղությունները։
s-9 Բաքվի օկուպացրած շրջաններում ահաբեկիչների ու «սիոնիստական ռեժիմի» ներկայությունը, որն անհանգստացնում է Իրանին, նույնպես համաձայնեցված է Ռուսաստանի հետ։
s-10 Արցախյան 2020 թ. պատերազմի ընթացքում սիրիացի վարձկանների ու ահաբեկիչների, ինչպես նաև «սիոնիստական ռեժիմի» ներկայության հարցում Կրեմլի ունեցած դերակատարությանը բազմիցս անդրադարձել ենք:
s-11 Զուր չէ, որ Իրանի ԱԳ նախարարը Լավրովի հետ հանդիպմանը մտադիր է քննարկել նաև Աֆղանստանի իրավիճակը։
s-12 Ավելացնենք միայն, որ ռազմական գործողությունների ընթացքում ՌԴ-ն զլմներով ձևական աղմուկ բարձրացնելուց հետո հայտարարեց, որ ահաբեկիչներն այլևս վտանգ չեն ներկայացնում, իսկ նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Լավրովը Իրանին հավաստիացնում էր, որ Հայաստանի հարավում «կոմունիկացիաների ապաշրջափակումը» չի հարվածի Իրանի տրանզիտային ու տնտեսական շահերին։
s-13 Երևում է՝ չեն կարողացել համոզել երկու հարցում էլ, և չէին կարող համոզել։
s-14 Սոչիում Պուտին-Էրդողան համաձայնությունները Իրանի մոտ կասկածներ չեն թողել։
s-15 Նոյեմբերի 9-ը ոչ միայն Հայաստանի, այլև ըստ էության Իրանի մեկուսացման ու մասնատման հեռանկարի մասին է։
s-16 Երբ ՀՀ վարչապետը հայտարարում է, թե Հայաստանը երբեք չի ներքաշվի Իրանի դեմ դավադրությանը, երևում է չի պատկերացնում ռուս-թուրքական «եռակողմ» հայտարարության խորքն ու մասշտաբը, որի անվերապահ կատարմանը իրենց հավատարմությունն են հայտնել ՀՀ իշխող խումբն ու խորհրդարան անցած ուժերը։

Text viewDownload CoNNL-U