Dependency Tree

Universal Dependencies - Armenian - BSUT

LanguageArmenian
ProjectBSUT
Corpus Partdev

Select a sentence

s-1 Համայնքը պատրաստ է վճարել որակյալ բովանդակության համար
s-2 Վերջերս մի հետաքրքիր բան կարդացի։
s-3 Մեջբերեմ. «Նկատելի փոփոխություն կա այն մարդկանց թվում, որոնք պատրաստ են վճարել հավաստի բովանդակություն սպառելու համար։
s-4 Եթե 2019-ին նման տեղեկության համար կվճարեր հարցվածների 6%-ը, 2021-ին այդ ցուցանիշը 13% է։
s-5 Երկու դեպքում էլ հարցվածները պատրաստ են վճարել ոչ ավելի, քան ամսական 4000 դրամ»։
s-6 Այստեղ ոչ թե կրկնակի աճն է հետաքրքիր, այլ այն, որ գրեթե վիճակագրական սխալին մոտ գտնվող ցուցանիշից մեր հասարակությունը մոտեցել է արդեն այն շեմին, երբ հնարավոր կլինի որակական փոփոխություններ իրականացնել մեդիադաշտում։
s-7 Եթե հարցումը գոնե մի քիչ մոտ է իրականությանը, այսինքն մարդիկ իրոք պատրաստ են գումար ներդնել որակյալ տեղեկտվության համար, ապա մենք ստանում ենք ամսական մոտ մեկ միլիոն դոլարանոց բյուջե։
s-8 Եթե դիտարկենք այն տարբերակը, որ այդ 13%-ի մի մասը հատվող բազմություններ են (նույն ընտանիքի անդամներ կամ ընկերներ, որոնք պատրաստ են կիսվել բաժանորդագրությունով), ապա ամսական մեկ միլիոնը շատ համեստ գնահատական է, բոլոր վերապահումներով։
s-9 Զանազան գնահատականների համաձայն (հստակ թվերը, կարծես թե, ոչ ոք չգիտի) Հայաստանում ինտերնետ գովազդի շուկան տարեկան կտրվածքով հասնում է 5-7 միլիոն դոլարի։
s-10 Այսինքն, ստացվում է, որ հասարակությունը պատրաստ է ավելի մեծ գումար ծախսել՝ ավելի որակյալ ու հավաստի բովանդակության համար։
s-11 Այսօր մենք ունենք իրավիճակ, երբ ցանցային մեդիան կախված է կամ բաներային գովազդից (որտեղ կտրուկ անկում է բեթինգի գովազդի արգելքից հետո), կամ զանազան կազմակերպությունների հետ համագործակցային ծրագրերից։
s-12 Երկրորդ դեպքում հիմնականում դիտվում է որակի կտրուկ անկում՝ աչք ծակող գովազդային բնույթի նյութերի տեղադրում, ինչը դրական չի ազդում լսարանի ներգրավվածության վրա։
s-13 Նատիվ գովազդի դաշտում որակյալ աշխատանք կարելի է հանդիպել հատուկենտ հարթակներում։
s-14 Ու, բնականաբար, մնում է քաղաքական և տնտեսական չհայտարարագրված ֆինանսավորումը՝ բացասական տեսանկյունից ամենամութն ու ամենաազդեցիկը։
s-15 Ինչն էլ հանգեցնում է ապատեղեկատվության, քարոզչության, մանիպուլյատիվ նյութերի թվի աճի։
s-16 Նաև այդ պատճառով են մարդիկ համաձայն վճարել, միայն թե դուրս գան այս քարոզչական դաշտից։
s-17 Երևի խնդիրներից մեկն այն է, որ լրատվականների մեծամասնությունը չի էլ փորձում աշխատել հանրության հետ, ներգրավել հանրային գումարները։
s-18 Այնպես չէ, որ սա հեշտ խնդիր է։
s-19 Մի բան է, որ մարդը համաձայն լինի վճարել, այլ բան է՝ որ նա իսկապես վճարի։
s-20 Մյուս կողմից, ներկա իրավիճակում, երևի այլ լուծում խմբագրությունների մեծամասնության համար չկա։
s-21 Եթե տնտեսական կամ քաղաքական պատվեր կատարելու ցանկություն չկա, ներկա իրավիճակում մեծամասնության համար գրեթե անհնարին է դառնում ֆինանսական անկախություն ստանալ։
s-22 Հասկանալի է, որ մի քանի լրատվական դեռ կկարողանան գոյատևել՝ օգտվելով գովազդային շուկայում ինչ-որ դիրքերից։
s-23 Մնացածի համար երկրի ներկա տնտեսական իրավիճակում մնում է միայն մի քանի ճանապարհ։
s-24 Կամ քաղաքական պատվերներ կատարել և բնակչության մի մասի կողմից մեղադրվել ծախված լինելու մեջ։
s-25 Կամ նստել գրանտերի վրա և բնակչության մի մասի կողմից մեղադրվել ծախված լինելու մեջ։
s-26 Կամ փորձել գնալ հանրային համագործակցության ճանապարհով և փորձել ձևավորել ավելի ճկուն բյուջե, որի մեջ կլինի նաև բաժանորդագրությունը։
s-27 Որպես դրական տենդենց նշենք Patreon հարթակի ակտիվացումը Հայաստանում։
s-28 Սա ծրագիր է, որը թույլ է տալիս մարդկանց վճարելով՝ օժանդակել զանազան ծրագրերին։
s-29 Առավել ևս, որ նյութի սկզբում բերված 13%-ին հարկավոր է գումարել սփյուռքի բազմաթիվ բնակիչների, որոնք նույնպես, եթե ոչ ավելին, հետաքրքրված են ստանալու որակյալ և ստուգված, օբյեկտիվ լուրեր հայրենիքից։

Text viewDownload CoNNL-U