Dependency Tree

Universal Dependencies - Armenian - ArmTDP

LanguageArmenian
ProjectArmTDP
Corpus Parttrain

Select a sentence

s-1 Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նոր նշանակումներ:
s-2 Ավարտած նկատելով Հոգեշնորհ Տ. Իսահակ վարդապետ Պողոսյանի՝ Բուլղարիայի Հայոց թեմում առաջնորդի պաշտոնավարման շրջանը՝ Հայր Սուրբը ծառայության է կոչվել Ուկրաինայի Հայոց թեմում՝ թեմակալ առաջնորդի իշխանության ներքո:
s-3 Հոգեշնորհ Տ. Զավեն վարդապետ Յազիչյանը, ազատվելով Եգիպտոսի Հայոց թեմում ստանձնած պարտականություններից, հոգևոր սպասավորությունը կշարունակի Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում՝ հոգևոր տեսչի իշխանության ներքո:
s-4 Հոգեշնորհ Տ. Աղան աբեղա Երնջակյանը, ազատվելով Վեհափառ Հայրապետի գավազանակրի պարտականություններից, մեկնել է ուսումը շարունակելու Իտալիայում:
s-5 Հոգեշնորհ Տ. Անանիա աբեղա Ծատուրյանը, ով ավարտել է ուսումնառությունն Ամերիկայի Միացյալ Նահանգներում, հայրապետական տնօրինությամբ նշանակվել է գավազանակիր:

Text viewDownload CoNNL-U