Dependency Tree

Universal Dependencies - Armenian - ArmTDP

LanguageArmenian
ProjectArmTDP
Corpus Parttrain

Select a sentence

s-1 Ռուսաստանի Կրասնոդար երկրամասի Արմավիր քաղաքում մարտի 7-ի երեկոյան Լենին փողոցի բնակելի շենքի վերալակում հայտնաբերվել է 2 տղամարդու դի:
s-2 Ինչպես հաղորդում է dni24.com կայքը, սպանվածները Հայաստանի քաղաքացիներ են:
s-3 Տեղեկատվության համաձայն՝ անհայտ անձանց կողմից սպանված տղամարդիկ մեծածախ առևտրով են զբաղվել. նրանք ապրանքներ են գնել Մոսկվայում և վաճառել են Կրասնոդարում:
s-4 Սպանվածների անունները չեն նշվում:
s-5 Հայտնի է միայն, որ նրանցից մեկը՝ ծնված 1966թ., նույն շենքի բնակիչ է եղել:
s-6 Երկրորդ տղամարդն ավելի երիտասարդ է եղել, նրա անձը դեռևս չի պարզվել:
s-7 Սպանված տղամարդկանցից մեկին ճանաչողները պատմել են, որ դեպքի նախօրեին գործարարներից մեկը խոշոր գումար է ստացել և պատրաստվում էր գնալ ապրանքի նոր խմբաքանակի հետևից:

Text viewDownload CoNNL-U