Dependency Tree
Universal Dependencies - Armenian - ArmTDP
Language | Armenian |
---|
Project | ArmTDP |
---|
Corpus Part | train |
---|
Select a sentence
s-1
| Հայաստանը պատրաստ է ժողովրդականություն չվայելող քայլեր իրագործել, այդ թվում՝ պետական ծախսերի կրճատում և մասնավոր ներդրումների խոչընդոտների վերացում, որպեսզի մինչև 2018թ. հիվանդ տնտեսությունը կայուն հիմքերի վերադառնա: |
s-2
| Այս մասին Reuters գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ հայտնել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: |
s-3
| Գործակալութոյւնը նշում է, որ 3.2 միլիոն բնակչություն ունեցող Հայաստանը մեծապես կախված է Ռուսաստանի օգնությունից և ներդրումներից, վերջին երկու տարիներին սեփական մաշկի վրա զգացել է ՌԴ-ի տնտեսական անկման հետևանքները: |
s-4
| 2016-ին Հայաստանի տնտեսական աճը դարձել է 0.2 տոկոս՝ 2015-ի 3 տոկոսի համեմատ: |
s-5
| «Հայաստանում կիրականացվեն կանոնավոր կառուցվածքային բարեփոխումներ, անգամ եթե այդ բարեփոխումները ժողովրդականություն չվայելեն»,- ասել է Կարապետյանը: |
s-6
| ՀՀ վարչապետի կարծիքով՝ «մենք կկարողանանք այս տարի հասնել 3.2 տոկոս տնտեսական աճի»: |
s-7
| Կարեն Կարապետյանը նշել է նաև, որ կառավարությունը կկենտրոնանա կոռուպցիայի դեմ պայքարի և բոլոր խոչընդոտները վերացնելու վրա, որոնք խանգարում են բիզնեսի զարգացմանը: |
s-8
| Reuters-ը, վկայակոչելով Transparency International միջազգային կազմակերպության զեկույցը, հաղորդում է, որ 2016 թվականի կոռուպցիայի ընկալման ինդեքսում Հայաստանը հայտնվել է 113-րդ հորիզոնականում՝ 176 երկրների շարքում: |
s-9
| «Հենց որ կարողանանք կայունացնել տնտեսական վիճակը, կկարողանանք նաև կայուն տնտեսական աճ գրանցել 2018թ. սկսած»,- ասել է վարչապետը: |
s-10
| Կարեն Կարապետյանը նաև իրատեսական է համարել այս տարի գրավել 850 միլիոն դոլարի ներդրումներ, որոնց զգալի մասը կլինի մասնավոր սեկտորից: |
Text view
•
Download CoNNL-U