Dependency Tree

Universal Dependencies - Armenian - ArmTDP

LanguageArmenian
ProjectArmTDP
Corpus Parttrain

Select a sentence

s-1 ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
s-2 Մեկնաբանություն - 24 Փետրվարի 2018, 16:14
s-3 Փետրվարի 24-ին Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այցելել է Արցախ, որտեղ նա հանդիպել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի և Արցախի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանի հետ:
s-4 Վիգեն Սարգսյանի արցախյան այցը ուշագրավ է նախօրեին Մոսկվա կատարած այցի ֆոնին:
s-5 Սարգսյանը մեկնել էր Կրեմլում հանդիսավոր միջոցառման մասնակցելու, որ կազմակերպել էր ՌԴ նախագահ Պուտինը փետրվարի 23-ի առիթով:
s-6 Այդ օրը Ռուսաստանում նշում են Հայրենիքի պաշտպանի օրը:
s-7 Կրեմլի ընդունելությանը ներկա են եղել մի քանի այլ պաշտպանության նախարար, այդ թվում Ադրբեջանի:
s-8 Միջոցառման հանդիսավոր մասից բացի, այլ տեղեկություն, թե ինչ հանդիպումներ կամ շփումներ է ունեցել Վիգեն Սարգսյանը Մոսկվայում կամ Կրեմլում, չկա, սակայն հատկանշական է Մոսկվայից վերադարձից անմիջապես հետո Արցախ մեկնելն ու Բակո Սահակյանի հետ հանդիպելը:
s-9 Արդյոք Վիգեն Սարգսյանը որևէ կարևոր բան է իմացել Մոսկվայում, Պուտինից կամ այլ բարձրաստիճան պաշտոնյայից, որն անհրաժեշտ է եղել շտապ փոխանցել Արցախի իշխանությանը:
s-10 Այդ ամենը տեղի է ունենում Երևանի հանդեպ հավակնության մասին Ալիևի հայտնի հայտարարության ֆոնին, որը պատերազմի հավանականության մասին խոսակցությունների աշխուժացման առիթ տվեց:
s-11 Դրանից առաջ եղել էր ԱՄՆ հետախուզության զեկույցը, որում հայտնվում էր Արցախում ռազմական լայնածավալ բախման ռիսկի մասին, միաժամանակ արձանագրելով, որ այդ դեպքում Ռուսաստանը ստիպված կլինի պաշտպանել Հայաստանին:
s-12 Այդ զեկույցից առաջ ամերիկացիների հետ քննարկումների համար Վաշինգտոն էր մեկնել ՌԴ արտաքին հետախուզության պետ Նարիշկինը:
s-13 Օրերս էլ Նարիշկինն աշխատանքային այցով եկել էր Հայաստան:
s-14 Միաժամանակ, գրեթե զուգահեռ Բաքու էր գնացել Իրանի պաշտպանության նախարարը, ակնարկելով, որ Թեհրանը չի ողջունի ռազմական լարման ավելացմանն ուղղված քայլերը:
s-15 Այդ մաքոքը ինքնին նոր չէ, աշխարհը արդեն մի քանի տարի գտնվում է թեժ բախումների փուլում, որի կենտրոնը Մերձավոր Արևելքը՝ Սիրիան է, որտեղ ռազմական փոխադարձ հարվածների նոր բռնկում է և արդեն գրեթե անհնար է հասկանալ, թե ով ում է հարվածում և ում հետ է դաշնակցում, ով ում հետ ինչ է պայմանավորվում և հետո ով է խախտում պայմանավորվածությունները:
s-16 Այդ ամենի ֆոնին, միակ կետը, որտեղ գործնականում առկա է քիչ թե շատ շոշափելի կոնսենսուս ուժային կենտրոնների միջև, դա Հարավային Կովկասն է՝ Մինսկի խմբի ձևաչափը, ներառյալ արցախյան խնդրում ոչ պաշտոնապես ներգրավված միջնորդ-շահառու կենտրոնները:
s-17 Միևնույն ժամանակ, սակայն, խորքային առումով իրապես բավական բարդ է ճշգրտորեն արձանագրել, թե փոթորկվող աշխարհում ինչի շուրջ է այդ ուժային կենտրոնների միջև շոշափելի կամ նկատելի կոնսենսուսը, որն է այդ կոնսենսուսային բացառիկ իրավիճակի հենման կետը:
s-18 Այստեղ թերևս հնարավոր է միայն ենթադրել, որ եթե կա քիչ թե շատ նկատելի կոնսենսուսը թեկուզ հարաբերական կայունության հարցում, ապա հենակետը գործնականում ներկայիս ստատուս-քվոն է, այլապես տրամաբանությունը հուշում է, որ կամ կոնսենսուս չկա, կամ հակառակ հենման կետով կոնսենսուսի դեպքում ստատուս-քվոն վաղուց ենթարկված կլիներ փոփոխության՝ խաղաղությամբ, թե պատերազմով:
s-19 Ըստ այդմ, հայկական կողմի խնդիրը բացառիկ այդ կոնսենսուսային իրողության հենակետը հնարովորինս ամրացնելն է, դրանից ուժային կենտրոնների վարքագծի էական շեղումների հավանականությունը նվազեցնելու համար:
s-20 Իսկ դա հնարավոր է անել պարզապես նրանց մոտիվացիոն հիմքերը ամրացնելուն ուղղված քայլերով:
s-21 Այդ մոտիվացիոն հիմքերը յուրաքանչյուր ուժային կենտրոնի դեպքում տարբեր են, և ըստ այդմ Երևանից պահանջվում է իսկապես բարդ աշխատանք՝ հնարավորինս ամրացնել մի քանի մոտիվացիոն հիմք միաժամանակ, որոնք երբեմն նույնիսկ իրարամերժ են:
s-22 Դա բարդ, սակայն գործնականում ոչ անհնարին խնդիր է, եթե կատարվում են քայլեր Հայաստանում իրավիճակի որակական փոփոխության և պետականության ոչ միայն ռազմական, այլ նաև տնտեսա-քաղաքական ներուժի բարձրացման ուղղությամբ:
s-23 Ամենաթեժ դիմակայության մեջ գտնվող ուժային կենտրոններին անգամ անհրաժեշտ է շփման եզր, և մի շարք հանգամանքների բերումով՝ խոշոր հաշվով արցախյան շարժման ռազմա-քաղաքական էֆեկտով այդ կետը վաղուց հանդիսացել է Հայաստանը:
s-24 Խնդիրն այն է, որ Հայաստանը ոչ թե փորձի շահագործել շարժման այդ էֆեկտը և «ապրել տոկոսներով»՝ ինչը գործնականում այլևս դարձել է ոչ միայն անհնար, այլ խիստ վտանգավոր, այլ գեներացնել այն և վերածել պետական էֆեկտիվ քաղաքականության, քանի դեռ կա դրա պատմա-քաղաքական շոշափելի հնարավորությունը:

Text viewDownload CoNNL-U