Dependency Tree

Universal Dependencies - Armenian - ArmTDP

LanguageArmenian
ProjectArmTDP
Corpus Parttrain

Select a sentence

s-1 Հասարակություն - 06 Մարտի 2017, 19:47
s-2 Անցյալ տարվա ընթացքում «Անսահմանափակ շարժում» ծրագիրը պարերի, ներկայացումների և ֆիլմերի միջոցով ցուցադրեց, թե ինչի կարելի է հասնել սոցիալական ներառման շնորհիվ:
s-3 Երեք փուլից բաղկացած ծրագիրը սկսեց 2016թ. հոկտեմբերին Գաֆեսչյան կենտրոնի դիմաց՝ պրոֆեսինալ և սիրողական պարողների ֆլեշմոբով (https://www.youtube.com/watch?vDQo1ioxmt8I), որոնցից ոմանք հաշմանդամություն ունեցող մարդիկ էին:
s-4 «Համախմբելով ֆիզիկական հաշմանդամություն ունեցող և չունեցող մարդկանց՝ մենք ամրապնդեցինք այն բարձունքները, որոնց կարող ենք հասնել, երբ ընդունենք և հարգենք մեկս մյուսին և միասին աշխատենք ներառական սկզբունքներով», նշեց ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, ով մարտի 6-ին ընդունելություն կազմակերպեց «Անսահմանափակ շարժում» ծրագրի ավարտը նշելու կապակցությամբ:
s-5 «Անսահմանափակ շարժում» ծրագրի երկրորդ մասը կարճ վավերագրական ֆիլմ էր (https://www.youtube.com/watch?v=kuWY01y9sXsvl=hy), որի պրեմիերան տեղի ունեցավ 2016թ-ի դեկտեմբերին Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունում (AGBU):
s-6 Ֆիլմը կենդանիների թերապիայի և ձիասպորտի «Կենտավր» ասոցիացիայի մասին է, որը տարածաշրջանում յուրահատուկ հաստատություն է և մասնագիտացած է հաշմանդամություն ունեցող մարդկանց՝ կենդանիների միջոցով թերապիա տրամադրելու մեջ:
s-7 «Անսահմանափակ շարժում» ծրագրի վերջին մասը ներառական պարային ներկայացում էր, որը ցուցադրվեց փետրվարի 24-ին և 25-ին Գոյ թատրոնում:
s-8 Նշված ներկայացման մեջ տարբեր կարողություններ ունեցող և տարբեր տարիքի պարողներ բեմում միասին ցուցադրեցին երկու մասից բաղկացած ներկայացում. առաջինը արդի հասարակության մեջ սոցիալական ներառման խնդրի շուրջ էր, երկրորդը՝ «Ալիսան հրաշքների աշխարհում» հրաշալի հեքիաթի ադապտացիան:
s-9 «Անսահմանափակ շարժում» ծրագիրը մշակել և իրականացրել են ամերիկյան փոխանակման ծրագրերի մի խումբ շրջանավարտներ:
s-10 Ծրագրի իրականացումը հնարավոր է դարձել ԱՄՆ Պետդեպարտամենտի Շրջանավարտների ներգրավվածության և նորարության հիմնադրամի շնորհիվ:
s-11 «Անսահմանափակ շարժում» խմբի անդամներն են Արինա Արարատյանը, Շողակաթ Գալստյանը և Արթուր Սահակյանը՝ IVLP ծրագրի շրջանավարտներ, Ցոլակ Մլկե-Գալստյանը՝ Community Connections ծրագրի շրջանավարտ և Հայկ Վարդանյանը FLEX (Ապագա առաջնորդների փոխանակման ծրագիր) ծրագրից:
s-12 ԱՄՆ դեսպանը իր խոսքում շնորհավորեց ծրագրի կազմակերպիչներին և շնորհակալություն հայտնեց ծրագրի հանձնառության համար:
s-13 Դեսպանը նաև քաջալերեց պարողներին, նրանց ծնողներին և ծրագրին աջակցող այլ անհատներին նրանց նվիրվածության համար:

Text viewDownload CoNNL-U