Dependency Tree

Universal Dependencies - Armenian - ArmTDP

LanguageArmenian
ProjectArmTDP
Corpus Parttrain

Select a sentence

s-1 Բիզնես - 06 Մարտի 2017, 19:45
s-2 Հայաստանում 2016 թվականին գրանցվել են 1564 ապրանքային նշաններ:
s-3 Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը վկայակոչելով ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի մտավոր սեփականության գործակալության տվյալները, դրանցից 1148-ը եղել են ազգային հայտատուների անունով:
s-4 2016 թվականին ազգային ընթացակարգով ստացվել է ապրանքային նշանների գրանցման 1717 հայտ, որոնցից 1261-ը՝ ազգային հայտատուներից:
s-5 Ապրանքային նշանների 1565 հայտով կատարվել է նախնական փորձաքննություն:
s-6 Հետ է կանչվել 53 հայտ, 134 հայտով կայացվել է ապրանքային նշանի գրանցումը մերժելու մասին որոշում:
s-7 Նշանների միջազգային գրանցման մասին Մադրիդյան համաձայնագրի և դրա արձանագրության շրջանակներում Հայաստանի Հանրապետության նշմամբ ստացվել է ապրանքային նշանների միջազգային գրանցման մասին 2268 ծանուցում։
s-8 Միջազգային ծանուցումներով կայացվել են 2387 որոշում ապրանքային նշանին իրավական պահպանություն տրամադրելու վերաբերյալ, նախնական մերժման մասին կայացվել է 713 որոշում, իսկ վերջնական մերժման մասին՝ 514։
s-9 Հայաստանի Հանրապետությունից ներկայացվել է միջազգային գրանցման 30 հայտ։
s-10 2016 թվականին ազգային հայտատուներից ստացվել է 1261 հայտ, որը 2015 թվականի համեմատությամբ նվազել է 79-ով:
s-11 Ինչ վերաբերում է օտարերկրյա իրավաբանական անձանց ակտիվությանը, ապա 2016 թվականին ազգային ընթացակարգով ստացվել է 456 հայտ, որը 2015 թվականի համեմատությամբ նվազել է 99-ով։

Text viewDownload CoNNL-U