Dependency Tree

Universal Dependencies - Armenian - ArmTDP

LanguageArmenian
ProjectArmTDP
Corpus Parttrain

Select a sentence

Showing 1 - 100 of 140 • previousnext

s-1 Հայրիկը խմում է, որովհետև չի կարողանում չխմել:
s-2 Մայրս գդալով ապուրի մեջ ճզմում է դեղահաբը:
s-3 Դաստակի շարժումը սահուն է, արագ:
s-4 Հիմա հայրիկը շվշվացնելով զուգարանից դուրս կգա ու սովածությունից դողդողացող ձեռքերով կհամտեսի հավով ապուրը, որի մեջ լուծվել է իմ ու մայրիկի գաղտնիքը:
s-5 Հացը բկիս է կանգնել:
s-6 Նա արագ վերջացնում է ապուրը, սառույցով ջուր է խմում, գնում սենյակ:
s-7 Ես մտածում եմ, միգուցե նա մահանա, դեղահաբը ազդի արյան շրջանառության վրա, սիրտը պայթի:
s-8 Մեղքս գալիս է:
s-9 Անցնում են րոպեներ:
s-10 Հայրս անհանգիստ է:
s-11 Անկողնուց ելնում է, վազում բաց պատուհանի մոտ, շունչը չի հերիքում:
s-12 Հևում է:
s-13 Չի հասկանում, ինչու է վատ զգում:
s-14 Աչքերի մեջ վախ կա, այդ վախը ես տեսել եմ ոսկոր կրծող շան աչքերում:
s-15 Ես ու մայրս նստած ենք խոհանոցում` մարդասպանների լուռ համբերությամբ:
s-16 Հայրիկը սկսում է ոռնալ:
s-17 Մենք վազում ենք օգնության, պառկեցնում մահճակալին. սավանից սպիրտի հոտ է փչում, սիրտը դուրս է թռչում կրծքավանդակից:
s-18 Հաբը ազդում է:
s-19 Զգուշացրել են, որ հիվանդի մոտ կառաջանա գլխապտույտ, վախ, սրտխփոց, դատարկության զգացողություն, նողկանք խմիչքի հանդեպ:
s-20 Մայրս ինձ հանցակից է դարձրել, որ ապահով զգա իրեն, հեշտ կլինի, երբ հիշի, որ հաբը ապուրի մեջ ճզմելու պահին ես իր կողքն եմ եղել:
s-21 Հաջորդ օրը չեմ դիմանում, խնդրում եմ մորս վերջ տալ այս ամենին. լսվում է միայն գդալի համաչափ չկչկոցը:
s-22 Վերցնում եմ անխիղճ ափսեն ու խփում պատին:
s-23 Հերիք է:
s-24 Հերիք է:
s-25 Ամանորին մի քանի օր է մնացել:
s-26 Խոզի բուդը պատրաստ է:
s-27 Բնակարանի դուռը բանալիովս բաց եմ անում:
s-28 Ձայն եմ տալիս, չեն պատասխանում:
s-29 Տանը մարդ չկա:
s-30 Մտնում եմ ծնողներիս սենյակ:
s-31 Հայրիկը մեջքով կանգնած է:
s-32 Չի զգում, որ ներսում եմ:
s-33 Քսան լիտրանոց օղու շիշը դրել է բերանին ու խմում է:
s-34 Կանգնած եմ:
s-35 Երբ վերջապես շրջվում ու տեսնում է ինձ, միանգամից հարբում է:
s-36 Արտասվում է:
s-37 Մամայիդ չասես, խնդրում եմ:
s-38 Ինչ ուզես` քեզ կառնեմ:
s-39 Ես հինգերորդ դասարան եմ տեղափոխվում, պապիս գրադարանից գրքեր եմ գողանում ու սպասում եմ հորս խոստումին:
s-40 Հունվարի մեկին նա հսկայական երաժշտական կենտրոնը ձեռքին ներս է մտնում:
s-41 Կաշառք` լռության դիմաց:
s-42 Ինձ թվում է երաժշտական կենտրոնից օղու, սխտորի ու ներսս վառող կեղծիքի հոտ է փչում:
s-43 Ես հայրիկին ամեն օր, թաքուն, օղի եմ տալիս, դրա համար էլ տանը ամենից շատ նա ինձ է սիրում:
s-44 Երախտապարտ է:
s-45 Մենք ամառանոց ունենք:
s-46 Հայրիկն է կառուցել:
s-47 Միակ վայրն է որտեղ ես ինձ մարդ եմ զգում, ասում է նա:
s-48 Ճանապարհին կանգնում ենք փայտե խանութի դիմաց, վաճառողուհին առանց հարցնելու մեկնում է մեկ շիշ կոլան և օղին:
s-49 Ես խաղում եմ այգում, վայելում եմ հյութը և գիտեմ, որ հայրիկը խոհանոցում տասը րոպեն մեկ թրջում է ստամոքսը:
s-50 Նրան թվում է, թե ես գլխի չեմ ընկնում, բայց համոզված եմ` հոգու անկյունում ինքը գիտի, որ ես գիտեմ և օգտագործում է ինձ, բայց ոչինչ, թող այդպես լինի:
s-51 Ես իմ տասը րոպեն պահպանում եմ, առանց վայրկյան խախտելու, մինչև հայրիկը խմի, վերջացնի ողջ շիշը:
s-52 Տուն ենք վերադառնում սիրահարների պես գրկախառնված` ցեխոտ ու քերծվածքներով:
s-53 Մայրիկը ծեծում է հորս, ինձ անվանում է ագահ ու պիղծ` մեկ շիշ կոլայով ծախված կենդանի:
s-54 Հայրս ընկնում է անկողին:
s-55 Ոչ ոք սենյակ չի մտնում:
s-56 Նա մենակ է:
s-57 Մայրիկը քրոջս հետ է քնում:
s-58 Գիշերվա կեսին ես մտնում եմ սենյակ, թթվածին չկա, պատերը օղի են շնչում:
s-59 Նա այդպես էլ մնացել է նույն դիրքով, շորերը հագին, պտղի պես կծկված:
s-60 Ուզում եմ լսել խռմփոցը` համոզվելու համար, որ չի մահացել:
s-61 Ձայն չկա:
s-62 Դողալով մատներս կպցնում եմ ճակատին` երակները պայթում են:
s-63 Ողջ է` չի մահացել:
s-64 Մի փոքր տխրում եմ, գուցե մահանար, թեթևանար:
s-65 Ականջներիս մեջ խլանում են փշրվող օղու շշերի ձայները և հորս մշուշոտ, թախանձող աչքերը:
s-66 Ես ջարդում եմ նրա օղիները, մեկը մյուսի հետևից:
s-67 Հետո նստում եմ, ջրով լվանում աչքերս, դուրս գալիս:
s-68 Ծեծում եմ հարևանի դուռը:
s-69 Նրան ասում եմ, թե ծառի չորացած ճյուղը քերծել է ոտքս, մի բաժակ օղի տուր, մշակեմ:
s-70 Հարևանս բժշկական սպիրտ է տալիս, բամբակ. բարեհամբույր` հաջողություններ է մաղթում ինձ:
s-71 Սպիրտը, առանց ջրով բացելու, տալիս եմ հայրիկին, օգնում խմել:
s-72 Համարյա անգիտակից վիճակում փորձում է շնորհակալություն հայտնել, չի ստացվում:
s-73 Ես զգում եմ:
s-74 Նարկոլոգիական հիվանդանոցի բաժանմունքի վարիչը անընդհատ ցնցում է գլուխը:
s-75 Նա վառում է բերանի կարմիր ծխամորճը, որը հանգչում է:
s-76 Փորձում է լսել ինձ:
s-77 Ասում եմ, որ հայրս հայտնի վիրաբույժ է, ուզում եմ փրկել նրան` բուժել, ինչ-որ կերպ օգնել, բայց չեմ ուզում, որ մարդիկ իմանան:
s-78 Հասկանում է, կիսում մտահոգությունս, կրկին վառում է ծխամորճը, որը համառորեն չի կպչում:
s-79 Նա ինձ պարզաբանում է, որ պալատները վճարովի են, ռեժիմը` խիստ:
s-80 Բուժքույրերը անհանդուրժող են, ամեն օր հիվանդներին մեկ բաժակ օղի են տալիս, իսկ հետո լրիվ արգելք է դրվում, եթե չեն ենթարկվում, զսպաշապիկներով կապում են մահճակալին:
s-81 Իսկ եթե մահանա, ասում եմ ես:
s-82 Մեզ մոտ շատ են մահանում, թաքցնելու բան չունեմ, դուք էլ եք հասկանում, որ վերջիվերջո դրանից բուժում չկա, ասում է նա:
s-83 Չեմ ուզում, որ հայրիկը մահանա:
s-84 Կկարոտեմ:
s-85 Պատերը կարմիր են:
s-86 Հայրս ընկած է հատակին:
s-87 Պատռված քունքից արյուն է ցայտում:
s-88 Գեղեցիկ է:
s-89 Հրապարակի շատրվանին է նման:
s-90 Մայրս և քույրս տանն են, իրենց սենյակներում:
s-91 Մատս մտցնում եմ վերքի մեջ:
s-92 Արյունը տեղական հյութերի պես ջրիկ է:
s-93 Մշակում եմ յոդով:
s-94 Վիրակապ եմ դնում` ինքն է սովորեցրել:
s-95 Հայրիկ, հայրիկ, ատում եմ քեզ:
s-96 Խաբում ես:
s-97 Ծիծաղում է:
s-98 Որտե՞ղ ընկար:
s-99 Գնացքի գծերի մոտ:
s-100 Հո մարդ չտեսա՞վ , հարցնում եմ ես:

Text viewDownload CoNNL-U