Dependency Tree

Universal Dependencies - Armenian - ArmTDP

LanguageArmenian
ProjectArmTDP
Corpus Parttrain

Select a sentence

s-1 Քեզ համար ես ընդամենը հորինովի մոր մտացածին զավակ եմ։
s-2 Մենք հաստատ ծանոթ ենք. անունս Կիրակոս է, բայց բոլորն ինձ կարճ ասում են Կիկոս։
s-3 Մեր տան աստված Հովհաննեսը մահվանս լուրը հասցրել է ամբողջ ժողովրդին։
s-4 Բայց մեր բարի, իմաստուն արարիչն ինձ այդպես էլ ողորմի չտվեց. թե հոգեհացիս գար, հոգիս հանգիստ կլիներ ու չէր ձգտի վերածնվել։
s-5 Թե ողորմաթաս բարձրացներ ու ասեր՝ ափսոս Կիկոս, մարդիկ հետևից կասեին՝ հազար ափսոս։
s-6 Բայց էդպես չեղավ, ու գուցե բարին էլ դա էր։
s-7 Իրենից հետո, երկար, շատ երկար ման էի գալիս մեկին, որ պատմեմ իրական կյանքիս պատմությունը, ու վերջը գտա։
s-8 Անունն Արմեն է, էս տողերի հեղինակն է։
s-9 Բարդ ենք հարաբերվում, լեզու չենք գտնում։
s-10 Հեղինակս ուզում է հաղթահարել իմ մահվան պատմությունը, քանի որ համոզված է՝ իր ժողովրդի հետագա հաջողությունը Թումանյանի հեքիաթները վերապրելուց է կախված։
s-11 Նրա հասկանալով՝ հայկական ժամանակը քարացել է երեք հզոր հեքիաթի մեջ։
s-12 «Ձախորդ Փանոսը» հայի անցյալն է, հայի բախտը, որ չի բերել, «Քաջ Նազարը»՝ ներկան, հայոց երազն ու երազանքը, իսկ «Կիկոսի մահը»՝ վախն ապագայի նկատմամբ։
s-13 Ու որոշեց սկսել վերջից։
s-14 Ես նրա ասածները չէի հասկանում ու երբեք էլ չեմ հասկանա, բայց օգտվեցի գրառումներ անելու իր սովորույթից ու պատմեցի՝ ինչ հիշում էի ու ինչ որ կարևոր էր ինձ համար՝ սկզբից մինչև վերջ։
s-15 Դեռատի մորս ուղարկեցին ջրի, ու նա կանաչ, վիթխարի ընկուզենու տակ (այսուհետ՝ Հաստաբուն) տեսիլք ունեցավ։
s-16 Օրիորդ մայրս ուժեղ վախ ապրեց՝ տեսնելով մեկի մահը, որ դեռ չէր ծնվել. և այդ մեկը ես էի։
s-17 Մորքուրներս ու տատս վրա-վրա վրա հասան, բաժանեցին մորս չեղած զավակին կորցնելու վախը ու քանի որ պարզ գյուղացի կինարմատ էին, լաց եղան, որ անցնի։
s-18 Պապս անթաղում քելեխ տվեց, որ իր կույս աղջիկների մեջ մտած սարսափը դուրս գա ու չբերություն չբերի։
s-19 Ու չբերեց...

Text viewDownload CoNNL-U