Dependency Tree

Universal Dependencies - Armenian - ArmTDP

LanguageArmenian
ProjectArmTDP
Corpus Parttrain

Select a sentence

s-1 Կանգառներում կամ փողոցի ուզածդ կետում ազատ մեքենա սպասողներից իր ուղևորին Հարութը շուտ ջոկում է։
s-2 Նրանք, ովքեր ուրիշների գլխի վրայով սևեռուն նայում են հեռուն, սպասում են «24»-ի, տարեց կանայք կանգնեցնում են միայն տաքսի, աղջիկների հետ կանգնած տղերքը մագնիտաֆոնով ավտոմեքենան զգում են հեռվից, աղջիկներն ու ջահել կանայք «Զապորոժեց» չեն նստում առհասարակ, հեռու ճանապարհ գնացողը, ջղագարը, ծաղիկը ձեռքին սպասողը, թատրոն ու հյուր գնացողը «Զապո» չի նստի, մնում են նրանք, ովքեր ապահովությունը գերադասում են արագությունից, ավելորդ ռուբլին իրենց պահելը շքեղությունից (կտան իրենց ուզած գինը), նաև շուկայից, խանութից ելած տարեց մարդիկ, և բարեհոգի հարբեցողները, մեկ էլ նրանք, ովքեր այսօր էլ մի ռուբլով պրծան կանգառում սրտաճաք մահից։
s-3 Շատ չէ, քիչ էլ չէ։
s-4 Այսքանի համար նա բզզացող իր բլոճը բանթողից հետո քշում է ուղիղ քաղաքի սիրտը։
s-5 Հարութը լավ է հասկանում, որ այդպիսի մի մեքենայով վաստակելու ամենահարմար ժամանակը կեսգիշերն է, բայց փողը նրան հետաքրքրում է այն պայմանով, որ հանգիստը չխանգարի։
s-6 Եվ եթե օրը հաջող չստացվեց, չի էլ զոռի։
s-7 Կքշի տուն։
s-8 Իսկ եթե, այնուամենայնիվ, պատահեց, որ փողի այնքան կարիք ունեցավ, որ ոչ մի բանով չի փոխարինվի, եթե, մանավանդ, փողը պետք է մեքենան սարքին պահելուն, այդ դեպքի համար նա ամենալավ ժամերը գիտի՝ առավոտյան 3-5-ը։
s-9 Այդ մեղքի ժամին տղամարդիկ սիրուհիների անկողիններից դուրս են գալիս ծիրան-ծիրան, նրանք իրենցով տեսնում են փողոցը լցված, օրվա 24 ժամից դուրս եղող այդ ժամերին նրանք շռայլ են չունեցողի պես, մեկի փոխարեն տալիս են երեք և շտապելուց չեն նայում մեքենայի լավին ու վատին։
s-10 Իսկ սովորաբար Հարութը իր արտաժամը վերջացնում է յոթին-ութին։
s-11 Մեքենան քշում է բակ, մորն ու քրոջը վաղվա հացի փող է տալիս, սեղան է նստում, հետո սեղանից տեղափոխվում է թթի ծառի տակ, քույրը բերում է գարեջրի քրտնած շշեր, հետո՝ սուրճը, հետո՝ էլի սուրճ, Հարութը խմում, ծխում է՝ մոծակներին մարմնի վրա անչար ծեփելով, իսկ հարևանի 12-13 տարեկան տղաները եռանդով լվանում են նրա մեքենան։
s-12 Նրանք այդ գործը կանեն հենց այնպես, հաճույքի համար, բայց Հարութը արտաժամի վաստակից նրանց մեկ-երկու ռուբլի է տալիս ցուցում տալով.
s-13 Պաղպաղակ կերեք, տետրակ առեք։

Text viewDownload CoNNL-U