Dependency Tree

Universal Dependencies - Armenian - ArmTDP

LanguageArmenian
ProjectArmTDP
Corpus Parttrain

Select a sentence

s-1 Ամեն տարի ամառային արևադարձին նախորդող օրվա մայրամուտից առաջ Արևը մի պահ կանգ էր առնում՝ կարծես կառչում սարից, և նրա վերջին ճառագայթներից լուսավորվելով՝ Հաչա Քարի զույգ կատարները կարմրում էին, ու այդ կարմրությունը պահպանվում էր մինչև լուսաբաց։
s-2 Ողջ գիշեր լույս էր լինում, իսկ առավոտյան Գյուղը զարթնում էր հաճույքից խոնջացած կնոջ նման։
s-3 Միայն մեկ անգամ՝ 1941 թվականի հունիսի 21-ի երեկոյան, Արևը չկատարեց հրաժեշտի իր ծեսը, և գյուղամիջում՝ Բազարի հսկա չինարիների տակ նստոտած ու ծեսին սպասող մարդկանց մոտով դեպի իր ժայռափոր կացարանը գնացող հղի Եվան ասաց.
s-4 Փորձանք ա լինելու։
s-5 Չինարիների տակ նստոտած ու ծեսին սպասող մարդիկ հաջորդ օրը և հետագա ամբողջ կյանքում հիշեցին այդ կնոջ ասածը, որովհետև 1941 թվականի ամառային արևադարձին նախորդող օրվա երեկոյան Հաչա Քարի կատարները չվառվեցին, գիշերը լուսավոր չեղավ, իսկ առավոտյան՝ պատերազմը մտավ Գյուղ, թակեց լուսամուտները, շրխկոցով բացեց բոլոր դռները, չափահաս տղամարդկանց շարք կանգնեցրեց ու տարավ ռազմաճակատ։
s-6 Մենակ էր ապրում ու առանձին՝ Գյուղից կտրված։
s-7 Ոչ ոք չգիտեր, թե այդ կինը երբ և որտեղից է հայտնվել։
s-8 Պարզապես արդեն սովորել էին նրա գոյությանը։
s-9 Միայն տեսնում էին, որ երբեմն առավոտյան, երբեմն երեկոյան Գյուղ է իջնում, նայում՝ ինչ կա-չկա ու դարձյալ բարձրանում Հաչա Քարի տակ՝ Մկաց Աղբրի մոտ գտնվող իր ժայռափորը։
s-10 Ամենատարեց ծերունիներն անգամ չէին հիշում, թե ժայռափորի վերջին բնակիչը երբ էր անհետացել։
s-11 Մկաց Աղբյուրը սուրբ էր համարվում, ջուրը՝ բուժիչ։
s-12 Բայց սովետական իշխանության հաստատումից հետո միայն հատուկենտ աստվածավախ պառավներ էին այցելում էդ սուրբ վայրն ու մոմ վառում, մեկ-մեկ էլ՝ աքլոր մատաղ անում։
s-13 Սրանք էլ, մինչև այն օրը, երբ խաչը գցում էին եկեղեցու գմբեթից, Եվային չէին նկատել ու չգիտեին, թե ժայռափորում բնակիչ է հայտնվել։
s-14 Գյուղացիք այդ դեռ ջահել աղջկան առաջին անգամ տեսել էին հենց եկեղեցու գմբեթից խաչը գցելու օրը։
s-15 Գավկոմի քարտուղարը հայտարարել էր, թե կուսակցության որոշմամբ Աստված չկա, և եկեղեցին կոլխոզի պահեստ պիտի դառնա։
s-16 Կոլյովը բարձրացել էր եկեղեցու գմբեթին և հսկա խաչը, երկար չարչարանքով քանդելով, գցել գետնին։
s-17 Ոմանք հետո ասում էին, թե լսել էին այդ աղջկա շշնջոցը.
s-18 «Քոռանաս դու, հա, քոռանաս»։
s-19 Կոլյովն, իսկապես, տարիներ անց կուրացավ։
s-20 Ամեն տարի աշնանային գիշերահավասարին նախորդող օրվա երեկոյան Մկաց Աղբյուրը հանկարծակի ժայթքում էր։
s-21 Իր ակունքն ու երկրի ընդերքն էր մաքրում, հետո՝ արագ զուլալվում էր։
s-22 Այդ օրը Եվան էլ իր ծեսն էր անում, որ բնազդով, թե ինչ-որ մեկի հուշելով սկսել էր անել 15 տարեկանից. Աղբրի զուլալվելուց հետո մարմինը լվանում-օծում էր, ապա՝ մի բուռ ջուր էր խմում ու հաջորդող տարվա հունիսի 21-ի լույս 22-ի պայծառ գիշերը՝ ծննդաբերում։
s-23 Սակայն երեխաները մեռած էին ծնվում։
s-24 Վեց տարի՝ տասնհինգ տարեկանից սկսած, այդպես էր։
s-25 Եվ միայն յոթերորդ անգամ, այդ օրը՝ 1941 թվականի հունիսի 21-ի լույս 22-ի խավար գիշերը երեխան ողջ ու առողջ ծնվեց։
s-26 Սովոր էր մենակ ծննդաբերելուն և դժվարություն չունեցավ. նորածնի պորտն ինքն էլ կտրեց։
s-27 Ու այդ պահին էր, որ Հաչա Քարից լսեց.
s-28 «Աբկա՜յ »։
s-29 Եվ տղային Աբկայ կոչեց։

Text viewDownload CoNNL-U