Dependency Tree

Universal Dependencies - Armenian - ArmTDP

LanguageArmenian
ProjectArmTDP
Corpus Parttest

Select a sentence

s-1 Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում
s-2 2 Մայիսի 2019, 522 - Ա
s-3 Գնման գործընթաց կազմակերպելու մասին
s-4 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետը և 23-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
s-5 1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը 6,000.0 հազ. դրամի սահմաններում՝ «Triangulum Community» ապրանքանիշը տնօրինող անհատ ձեռնարկատեր Լևոն Սաքեյանի հետ համատեղ «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում կազմակերպել էլեկտրոնային երաժշտության փառատոն:
s-6 2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով նախատեսվող միջոցների սահմաններում «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից գնումներն իրականացվելու են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա՝ մեկ անձից գնումներ կատարելու ձևով, չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերության և 71-րդ կետի 1-ին ենթակետի պահանջները:
s-7 3. Սույն որոշման 2-րդ կետում նշված գնման գործընթացի արդյունքում կնքվելիք պայմանագրերում նախատեսել դրույթ այն մասին, որ տվյալ պայմանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից, և դրա գործողությունը տարածվում է կողմերի միջև փաստացի ծագած հարաբերությունների վրա:

Text viewDownload CoNNL-U