Dependency Tree

Universal Dependencies - Armenian - ArmTDP

LanguageArmenian
ProjectArmTDP
Corpus Parttest

Select a sentence

s-1 Աստված բարի տա ձեզ էլ, երկու ախպորն էլ։
s-2 Լինում են, չեն լինում երկու աղքատ ախպեր են լինում։
s-3 Մտածում են ինչ անեն, ոնց անեն, որ իրենց տունը պահեն։
s-4 Վճռում են՝ փոքրը տանը մնա, մեծը գնա մի ունևորի ծառա մտնի, ռոճիկ ստանա, ղրկի տուն։
s-5 Էսպես էլ մեծը վեր է կենում գնում մի հարուստի մոտ ծառա մտնում։
s-6 Ժամանակ նշանակում են մինչև մին էլ կկվի ձեն ածելը։
s-7 Էս հարուստը մի չլսված պայման է դնում ծառային. ասում է՝ «քեզ ռոճիկ չեմ տա, փոխարենը՝ երջանիկ կսարքեմ»։
s-8 Տղեն մին վախենում է էս տարօրինակ պայմանից, մին էլ մտածում է, թե ի՞նչ պետք է պատահի։
s-9 Մին է՝ վերջին հաշվով փողն ինչի՞ն է պետք. որ ինքը, կինն ու երեխեքն իրենց երջանիկ զգան։
s-10 Ասում է լավ. համաձայնում է։
s-11 Պայմանը կապում են ու մտնում ծառայության։
s-12 Ծառան մի տարի աշխատում է, չարչարվում է, բոլոր չեկերը խփում է, տիրոջ քեֆերը սպասարկում է, ուղղաթիռները լվանում է, ոչխարները պահում է, տիրոջ քայլարձանների փոշին վեր է ունում. մի խոսքով՝ հլու-հնազանդ իր գործն անում է։
s-13 Տարին լրանալուն պես գնում է Տիրոջ մոտ ու ասում է.
s-14 «Աղա ջան, դե ինչ ես տալիս, տուր, որ երջանկանամ, գնամ իմ ընտանիքի, իմ երեխեքի կուշտը»։
s-15 Երջանկությունը հլու աշխատանքի, ստեղծարար աշխատանքի մեջ է, երիտասարդ, ասում է աղան, աշխատանքը կապիկին մարդ սարքեց, քեզ էլ՝ հպարտ ու երջանիկ քաղաքացի։
s-16 Դու այլևս երջանիկ ես, գնա, տղա ջան... գնա ու հանգիստ նստի գեղամեջումդ, ստեղծագործի ինչքան ուզում ես. նախշուն կտավներ նկարի, պիեսներ, սյուիտներ գրի, քանդակ արա... ինքնադրսևորվի, մի խոսքով. երջանկությունը դրա մեջ է։
s-17 Աղա ջան, ես անտաղանդ, գեղջուկ տղա եմ, էդ ասածներդ չեմմանում ինչ են։
s-18 Տարեվերջին կոռն ու բահրեն պիտի տամ, երեխեքս սոված երկնքի ափիին են մտիկ անում, իրենց նանին մոթելում անհատական մերսուհի է աշխատում, էլի չենք հասցնում... ի՞նչ երջանկություն, քանդակ, ի՞նչ բան... թե կոնկրետ, շոշափելի մի բան տալիս ես, տուր, թե չէ, հին վախտվա փարով վճարի, գոհ կլինեմ...
s-19 Ռոճիկս, մի խոսքով, տո՛ւր , ելնեմ, գնամ։
s-20 Տղա ջան, մարդուն կամ մարդու ստեղծարար աշխատանքը տնտեսական ռեսուրս կամ արտադրության միջոց դիտարկելը մերժելի է։
s-21 Այս առումով աշխատանքի արտադրողականությունը և դրանից բխող վարձատրությունը կեղծ կատեգորիաներ են, որոնց հիման վրա զարգանում է ժամանակակից ինդուստրիալ հանրությունը։
s-22 Մարդկային ստեղծագործությունը, ստեղծարար բարեգործությունը չեն կարող տնտեսական կաղապարների մեջ դիտարկվել. դրանով մեր արարչագործության մաքուր աղբյուրը պղծում ենք։
s-23 Ստեղծարար աշխատանքը և բարիքի ստեղծումը նպատակ է, այլ ոչ միջոց։
s-24 Այս դրույթը ամբողջությամբ փոխում է արտադրական գործոնների, աշխատանքի և դրա արտադրողականության, տնտեսական հարաբերությունների որակը։
s-25 Մենք աստիճանաբար պետք է բարիքի և դրա արարման հարկումը փոխարինենք չարիքի և դրա արտադրության հարկմամբ։
s-26 Ուսիդ կեղտն էլ մաքրի։
s-27 Դե էդպես էլ ասեիր էլի, որ ուզում ես սիկտիրս քաշեմ, գնամ, էլ ի՞նչ ես գլուխս շինում...
s-28 Ուսինս էլ թրիք չի, կեղտ ա...

Text viewDownload CoNNL-U