Dependency Tree

Universal Dependencies - Armenian - ArmTDP

LanguageArmenian
ProjectArmTDP
Corpus Partdev

Select a sentence

s-1 Գրազ կգամ, որ իրականում Հայաստանը հանրահայտ «մաֆիա» խաղի մի մեեեեծ հարթակ է, որտեղ մենք բոլորս ակամա մաֆիա ենք խաղում։
s-2 Ում շերիֆ են նշանակում, նա սկսում է որոշումներ կայացնել՝ ում փխել, ում խնայել։
s-3 Մաֆիոզների սուրբ պարտականությունը սպանել-քանդել-ավիրել առանցքի վրա էսուէնկողմ գնալն է։
s-4 Ու բարոյականության հետ էս ամենը, ոնց խաղի մեջ, կապ չունի։
s-5 Խաղի կանոններն են թելադրում վարքագիծը։
s-6 Հետևաբար համընդանուր վերաբերմունքն էլ էս ամենին իսկը խաղի պես է՝ նեղանալ չկա. խաղի կանոններն են էդպիսին։
s-7 Եվ անկախ նրանից ով ես, ինչացու, ինչ կրթության, գիտելիքի, հնարավորությունների ու հունարի տեր ես, հենց քարտը քաշեցիր, վերջ, էությամբ ու բովանդակությամբ հարմարվում ես խաղում ստանձնած քո դերին ու ընկալվում որպես էդպիսին։
s-8 Հակառակ դեպքում լավ խաղացող չես։
s-9 Վատ խաղացողին էլ խաղից ռադ են անում։
s-10 Եթե, օրինակ, ռոմանտիկ տեխնոկրատ ես, բայց դրայվի բերմամբ մշակույթի նախարարի քարտ ես քաշել, ուրեմն էդ պահից հետո սրտիդ թրթիռն է հուշում թե երկրումդ ինչն է ներկայացնում մշակութային արժեք, ինչը՝ մասմաբ, ինչն՝ այնքան էլ չէ։
s-11 Ոչ չափանիշ է պետք, ոչ փորձագիտական կարծիք։
s-12 Մեռնեմ բարաթին. քարտը ձեռքդ է, ուրեմն որոշողը դու ես։
s-13 Խաղի կանոնն էդ է. մշակույթի նախարարը երկրի մշակույթը կուզի էս կողմը շուռ կտա, կուզի՝ էն։
s-14 Բա նախարար է, բա ուրիշ ո՞նց պիտի լինի։
s-15 Քարտը ինքն է քաշել. դու քաշեիր, դու որոշեիր։
s-16 Կամ թե խաղի հերթական ռաունդին գիշերը մաֆիան կողքիցդ անցնելուց գլխիդ բամփել էր ու վերջին ուշունցը տվել, ոչինչ, վնաս չկա. մյուս ռաունդին կարմիր քարտ կքաշես ու բամփողները իրենց ձեռքի տակ եղած լյումպեններին կղրկեն վերադարձդ նախապատրաստելու։
s-17 Նեղանալը որս է. խաղը՝ խաղ, խաղում խաղընկերոջից նեղացողն էլ չասեմ ինչ։
s-18 Էն մեկել մարզպետի բախտն էս ռաունդին չբերեց, է, ոչինչ, մյուսին կբերի. մեկ է՝ խաղացողների քանակը սահմանափակ է, միշտ նույն մարդիկ են խաղում։
s-19 Մենք հո ոնց թամաշա անող եղել ենք, էնպես էլ լինելու ենք։
s-20 Հիմա էլ, ոնց երևի տեսնում եք. ակտիվ ռաունդ է սկսվել. գմփոցներով, դրայվով, պատերազմներով... չեն թողնի ձանձրանանք։
s-21 Սպասենք ռաունդի վերջին։
s-22 Հունվարի գազիս վարձով պատրաստ եմ գրազ գալ, որ էս ռաունդին օպերայի շենքը կդիմանա։
s-23 Որ մյուս ռաունդին էլ խաղալու բան մնա։
s-24 Գրազ գալիս ե՞ք ։

Text viewDownload CoNNL-U