Dependency Tree

Universal Dependencies - Armenian - ArmTDP

LanguageArmenian
ProjectArmTDP
Corpus Parttrain

Select a sentence

s-1 «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է հրապարակախոս Արա Նեդոլյանը։
s-2 Պարոն Նեդոլյան, եթե ամփոփենք այն, ինչ տեղի ունեցավ, ի վերջո ի՞նչ էր։
s-3 Ինչո՞ւ դա անցյալում չստացվեց, հիմա ստացվեց։
s-4 Կարծում եմ՝ սերնդափոխություն էր:
s-5 Ընդ որում՝ երկու կողմից էլ՝ իշխանական ու ընդդիմադիր:
s-6 Իշխանական կողմը չհամարձակվեց գնալ արյունահեղության ինչպես տաս տարի առաջ, քանի որ իրենց «ռազմական լեգիտիմությունը» մաշվեց ու քայքայվեց ժամանակի ընթացքում, և՛ ապրիլյան պատերազմի ազդեցության տակ, և՛ Սասնա Ծռերի ելույթի ազդեցության տակ, մտքներով սկսեց պառլամենտական հանրապետություն ու նման օբյեկտիվորեն առաջադեմ մոտեցումներ անցնել, որոնք փաստացի տրոհում էին իրենց բիրտ համերաշխությունը:
s-7 Ընդդիմության կողմից սկսեց գործել հայկական քաղաքական համակարգի ըմբոստ զավակի՝ Նիկոլի գործոնը, երբ հարթակում դադարեցին պաշտոնազուրկ նախկին իշխանավորներ հայտնվել, հայտնվեց իրոք որ նորածին, քաղաքացիական՝ ավելի քան դասական քաղաքականը՝ մարդկանց ուրվագիծ:
s-8 Իսկ նախկինի ու ներկայի հիմնական գործող անձը՝ ըմբոստ ժողովուրդը, կարծում եմ, չփոխվեց, և այդ իմաստով 2008 և 2018-ի ազատագրական շարժումները լիովին նույնասեռ են իրենց կազմով ու հիմնական կարգախոսներով՝ ազատություն, արդարություն, արժանապատվություն:
s-9 -Ո՞րն է այս հեղափոխության առանձնահատկությունը։
s-10 -Կարծում եմ սա ոչ այնքան հանդգնության, նորի փայլատակումի, որքան հոգնածության ու ձանձրույթի՝ այլևս չհանդուրժելու քայլ էր։
s-11 Ամեն ինչն տասը տարի է ինչ պարզ էր, բայց ձգձգվում էր ու ձգձգվում, և վերջապես փլվեց տասը օրում:
s-12 Այստեղից է այս մի հեղափոխության մի տեսակ պաթոսա-հերոսականության գրեթե բացակայությունը, բոլորը համաձայն էին, որ վերջապես պետք է կատարել իրենց քաղաքացիական, մարդկային պարտքը և վերջապես առիթ եղավ դա անելու, մեկ քայլ անելու:
s-13 Այդ իմաստով դա ավելի պարզ գործողություն էր, քան 2008-ին, պակաս նորարարական երևի, պակաս հավակնոտ, պակաս ստեղծագործական, ավելի սովորական, վճռական ու աներկբա, ստեղծագործական այն տրոփից ինչ-որ իմաստով զուրկ, քան երբ դա արվում էր առաջին անգամ:
s-14 Չեմ արժեզրկում, պարզապես ուզում եմ ցույց տալ ինչպես 2008-ի շարժման ազատական ժողովրդավար գաղափարները ու մոտեցումները, ցանած սերմերը ապրեցին, աննկատելի, բայց պարզվում է լայնորեն տարածվեցին հասարակությունում յուրահատուկ ծպտյալ եղանակով, ու հենց որ տեսան Նիկոլի պատրաստված ուղիղ ու ճիշտ ջրանցքը, միանգամից հոսեցին ստորգետնից մակերես:
s-15 -Արտաքին կողմնորոշում չունենալը առավելությո՞ւն էր, թե թերություն։
s-16 -Փաստորեն մեծ առավելություն, նախ դա փրկեց մեզ /կարծես թե/ ամենավտանգավոր արտաքին ուժի միջամտությունից, իսկ հետո՝ պարտադիր չի տալ անուններ, անվանումներ, և՛ մեր ժողովուրդը, և՛ դրսի բոլոր, այսպես ասած, բարի կամքի մարդիկ չեն շփոթվում հասկանալով, որ մեր երկիրը ընտրեց ազատության ու ժողովրդավարության ճանապարհը, և ընտրեց այն ոչ թե ընդօրինակողի ու նմանվողի պես, այլ իբրև այդ արժեքների լիիրավ համահեղինակ, ուրույն ստեղծագործող:
s-17 -Մեզ հետ զրույցներում բազմիցս նշել եք, որ նախ պետք է տեղի ունենա մտքի հեղափոխություն։
s-18 Արդյոք մտքի հեղափոխություն տեղի ունեցե՞լ է։
s-19 -Սերնդային իմաստով, փաստորեն, այո:
s-20 Ինչպես իմ եղբայր Գևորգն է միշտ սիրում վկայակոչել մի լեհի/ Եժի Լե՞ցն էր/ այն միտքը, որ փոփոխությունը տեղի է ունենում միշտ սերնդային տեսքով, օրինակ՝ մի գիտնական մի սենսացիոն գյուտ է անում, իր հետ չեն համաձայնում, ծաղրում են, վիճում են և ոչ մեկին հնարավոր չի համոզել:
s-21 Իսկ հաջորդ սերունդը այդ գյուտը արդեն ի ծնե ընդունում է որպես աշխարհի մաս, ու էլ չի էլ վիճում շուրջը, զարամանում ասում է «է այդ ո՞վ չգիտի որ այդպես է»:
s-22 Հիմա տեսնենք, սակայն, թե ինչպես է այդ նոր իմացությունը դառնում քաղաքական գործողությունների առանցք, պետության նորացման հիմք, ինչպես է, ինչ չափով, ինչ տեմպով կարողանում փոխել դպրոցը, բանակը, ոստիկանությունը, բակը, աշխատանքային հարաբերությունները, ընտանեկան հարաբերությունները, այսինքն՝ առօրյան:
s-23 Եվ այստեղ, բնավ, հնարավոր են սայթաքումներ, քանի որ դեռ ոչ մի բան ձևակերպված չի գրեթե, իսկ ձևակերպումները արդեն հրատապ են, և հենց այդ ձևակերպումների վրա պետք է առաջանա նոր քաղաքական սերունդ, նոր մասնագիտական սերունդ բոլոր մասնագիտություններում ու ոլորտներում, ձևակերպողների նոր մի գեներացիա:
s-24 -Ըստ Ձեզ՝ որքանո՞վ էր այն սիրո և համերաշխության հեղափոխություն, երբ այս օրերին համացանցում կարծեք թե այլ պատկեր է՝ ատելության դրսևորումներով։
s-25 -Իմ կարծիքով՝ սիրո և համերաշխության՝ փոքր-ինչ վերամբարձ ձևակերպում է։
s-26 Ես, ավելի շուտ, ինչպես ասացի, տեսա արժանապատվության ու զզվանքի հասնող հոգնածության դրդապատճառը:
s-27 Սերը առաջանում է ստեղծագործ փոքրամասնության ներքո, ինչպես 2008-ին, համընդհանուր սերը փոքր-ինչ անհիմն է:
s-28 Այլ բան է արժանապատվությունը, այն բոլորինն է, և, կարծում եմ, այս օրերին բոլորը ստացան համընդհանուր ինքնահարգանքի մի պատվաստ, որը հիմնված էր սեփական՝ մեծ կամ փոքր, բայց քայլ անելու վրա:
s-29 Այդ հարգանքի վրա հիմնված է և համերաշխության զգացումը, որը, այո՛ , զերծ չէ ատելությունից, «այլևս երբեք» կարգախոսով:
s-30 Եվ թող լինի այդպես, սերը շատ ավելի հակասական կիրք է, և, կարծում եմ, կառաջանա, երբ հասարակության ներսում սկսվեն լուրջ գաղափարական բախումներ ստեղծագործ ուժերի լարմամբ:
s-31 -Պարոն Նեդոլյան, որո՞նք պետք է լինեն այն քայլերը, որոն պետք է իրականացնեն նոր կառավարությունն ու վարչապետն առաջնահերթ։
s-32 -Անծայրածիր երևակայության ասպարեզ է դա, ինքնասահմանափակման եղանակով ասեմ միայն՝ առաջինը պետք է լինի հնարավորինս արագ ազատվել հանրապետական կոնտեքստից՝ խորհրդարանից, նախարարաներից, քաղաքապետերից:
s-33 Երկու պատճառով՝ նախ դեռ մեծ է նրանց կողմից ռևանշի կամ առօրյա վնասագործության վտանգը, և երկրորդը՝ որ իրենք չդառնան նորաստեղծ կառավարության գործունեության գաղափարական կոնտեքստը:
s-34 Երկրորդը՝ պետք է կիրառական զարգացում տալ Նիկոլի հնչեցրած կարևորագույն «ապակենտրոնացում» եզրին:
s-35 Ինձ այդ եզրույթը ծանոթ և հասկանալի է առաջին հերթին Հրանտ Բագրատյանի հետ շփման հետևանքով, Բագրատյանը զարգացրել է դրա կիրառական, անգամ վարչարարական գործածման տեսությունը տնտեսությունում, կրթությունում, մշակույթում, աողջապահությունում. մի խոսքով իբրև ունիվերսալ վարչարարության մեթոդ:
s-36 Կառաջարկեի պարզապես նշանակել Բագրատյանին նոր կառավարության բարեփոխումների գծով գլխավոր խորհրդական, իսկ եթե ոչ՝ ինքնուրույն ուսումնասիրել իր շատ կարևոր ու նորարական մոտեցումները:
s-37 Շատ կարևոր է, որ ապակենտրոնացումը՝ հեղափոխության բանալին՝ չմնա լոկ քաղաքական դաշտում, այստեղ կարծես թե Նիկոլը լավ պատկերացնում է, թե ինչ է պետք անել, այլ գնա առօրյա կյանքի խորք, հեղափոխում բերի նաև այնտեղ:
s-38 Քանի որ իմ գլխավոր մտավախությունն է այս պահին, որ հեղափոխությունը չմնա զուտ վերնախավային երևույթ, երբ ունենանք լավ կառավարություն, ԱԺ, սակայն՝ նույնը տնտեսությունում, աշխատանքային հարաբերություններում, նեխած սովետանման հիմնարկներում, կրթօջախներում, հիվանդանոցներում, որպես հետևանք՝ փողոցներում, բակերում ու տներում:
s-39 Այժմ հեղափոխությանը հարկավոր է գնա դեպի առօրյայի խորք:

Text viewDownload CoNNL-U