Dependency Tree

Universal Dependencies - Armenian - ArmTDP

LanguageArmenian
ProjectArmTDP
Corpus Parttrain

Select a sentence

s-1 Արձակագիր, «Եվրասիա» համագործակցության հիմնադրամի տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը Lragir.am-ի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին
s-2 - Ժողովրդի մի ստվար հատված սկսեց ինքնամաքրվել այն կեղտից, որի մեջ ընկղմվել էր տարիներ շարունակ, ցինիկանալով, ընդունելով ընտրակաշառքներ, չհավատալով, որ «ուժի դեմ խաղ կա», հնազանդվելով «գողական» բարքերին, որոնք դարձել են պետականության իրագործման ոճ գրեթե համատարած կերպով (և անհնազանդությունը հիմա հենց դրա դեմ է), համաձայնելով «տուֆտային»՝ «Պոտյոմկինի ֆասադներին», որ իրենից պահանջվում է կառուցել որպես գործունեություն, ու որը պետական ապարատը հրամցնում է հաճախ աշխարհին՝ որպես դեմոկրատիա. կարծելով, որ եթե շրջապատված ենք «գողական բռնապետություններով»՝ ուրեմն մեզ մոտ էլ պիտի այն հաստատվի, և դա է բնական օրինաչափությունը:
s-3 Հայ ժողովուրդը դա չի ընդունում ու չի ընդունելու, դա արդեն պարզ երևում է:
s-4 Ժողովուրդը սկսեց ինքնամաքրվել, դա ամենակարևորն է, և եթե դաժանություն լինի, ապա դա միայն հայոց սուվերենության դեմ է լինելու, և էլի չի օգնելու վարչահամակարգին, որ իր քրեաօլիգարխիկ բնույթի տարրերը պահպանի:
s-5 Շատ-շատ՝ Հայաստան չի մնա, ուրեմն իրենք էլ չեն մնա:
s-6 Ինչպես Պուտինն ասաց՝ «Ո՞ւմ է պետք աշխարհը, եթե Ռուսաստան չի լինելու»:
s-7 Սա «ամենաուրիշ» շարժումն է շատ տարիների ընթացքում, իր մաքրությամբ, քաղաքական բնույթով, երիտասարդների մասնակցությամբ և արտահայտում է ժողովրդի ինքնամաքրման բնազդը, բնական մղումը:
s-8 Եվ այն հաղթեց:

Text viewDownload CoNNL-U