Dependency Tree

Universal Dependencies - Armenian - ArmTDP

LanguageArmenian
ProjectArmTDP
Corpus Parttrain

Select a sentence

s-1 Օրեգոնի համալսարանի ամերիկացի գիտնականները ապացուցել են, որ սեքսն ազդում է մարդկանց աշխատունակության վրա, հաղորդում է Informig-ը:
s-2 Մասնագետները հետազոտություն են անցկացրել, որին մասնակցել է 159 ամուսնական զույգ:
s-3 Մասնակիցներն անկեղծ պատասխանել են իրենց անձնական կյանքին և ինքնազգացողությանը վերաբերող հարցերին:
s-4 Պարզվել է, որ այն մարդիկ, որոնք պարբերաբար սեքսով են զբաղվել և օրգազմ ապրել, ավելի հաճախ են աշխատանքի գնում լավ տրամադրությամբ:
s-5 Գիտաշխատողների խոսքով՝ սեռական կյանքի որակն ազդում է աշխատունակության վրա, ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց մոտ:
s-6 Հետազոտության ընթացքում ապացուցվել է, որ կանոնավոր կերպով սեքսով զբաղվողները ավելի հավասարակշռված են, ավելի դիմացկուն սթրեսների հանդեպ, բացի այդ ավելի լավ են կատարում իրենց առաջադրանքները։
s-7 Պարզվել է նաև, որ նման աշխատողներն ավելի քիչ են հիվանդանում։

Text viewDownload CoNNL-U