Dependency Tree

Universal Dependencies - Armenian - ArmTDP

LanguageArmenian
ProjectArmTDP
Corpus Partdev

Select a sentence

s-1 Ֆիզիկայի խխունջային օրենքը
s-2 Կամ երևի ավելի ճիշտ՝ խխունջների հակաֆիզիկական օրենքը
s-3 Չորացած խոտերի վրա անկենդան օտար կոկոնների պես կպած են խխունջները:
s-4 Քամու հետ տարուբերվող ծղոտներին քնած, ասես՝ մեռած...:
s-5 Երեխաները սիրում են հավաքել դրանք:
s-6 Սկզբում՝ որը գտնեն:
s-7 Հետո՝ որն ավելի արտահայտիչ է:
s-8 Արտահայտիչը սովորաբար շագանակագույն գծերովն են:
s-9 Պոկում ես՝ թեթեեեև:
s-10 Անկյանք պատյանի կշիռը ինչքա՞ն պիտի լինի:
s-11 Համարյա անկշիռ:
s-12 Հետո դնում ես քարին ու սպասում, մինչև միջի կենդանին դուրս գա:
s-13 Վերցնում ես, դնում ձեռքիդ ու զգում, որ ծանրացել է:
s-14 Մկանների կուչուձիգը, որ սեղմում է մատդ, այնքան ծանրացնում է անկշիռ խխունջին:
s-15 Պարզվում է շարժումը ոչ միայն ժամանակ է, այլև՝ կշիռ:
s-16 Էյնշտեյնը խխունջների հետ խաղար, ավելի շուտ իր օրենքները կգտներ:

Text viewDownload CoNNL-U