Dependency Tree

Universal Dependencies - Armenian - ArmTDP

LanguageArmenian
ProjectArmTDP
Corpus Parttrain

Select a sentence

s-1 Հայաստանում 2018-ին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 5,8%, սպառողական գների ինդեքսը՝ 2,5%. Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեն հրապարակել է ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները։
s-2 2017-ի տվյալներով` Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը 2016-ի համեմատ աճել էր 7,7%-ով։
s-3 Համաձայն հրապարակման՝ Հայաստանում 2018-ին աճել են շինարարության ծավալը (2017-ի համեմատ 4,5%-ով), արդյունաբերական արտադրանքի ծավալը (2017-ի համեմատ 4,3%-ով), իսկ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը նվազել է 7,6%-ով։
s-4 Հայաստանում էական աճ է արձանագրվել ծառայությունների ոլորտում՝ 18,8%, իսկ առևտրաշրջանառության մեջ արձանագրվել է 8,7% աճ։
s-5 Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 7,4 մլրդ դոլար՝ 16,4%-ով ավելի, քան նախորդ տարի, այդ թվում՝ ներմուծումն աճել է 21,1%-ով, արտահանումը՝ 7,8%-ով։
s-6 Տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) երկրի տնտեսությունում արտադրանքի թողարկման իրական ծավալի փոփոխության ամսական ագրեգացված ցուցանիշ է:
s-7 Այն ընդգրկում է տնտեսական գործունեության բոլոր տեսակները և սկզբնապես հաշվարկվում է նախորդ տարվա միջին տարեկան գներով, ինչը հնարավորություն է տալիս ունենալ տվյալ ամսվա արտադրանքի թողարկման ծավալի իրական փոփոխությունը նախորդ ամսվա և նախորդ տարվա համապատասխան ամսվա նկատմամբ և ստեղծել ՏԱՑ-ի ժամանակագրական շարքեր` շղթայակապ ինդեքսներ։
s-8 Այն մոտ է լինում երկրում գրանցված տնտեսական աճի ցուցանիշին։
s-9 2017-ին Հայաստանում ՀՆԱ-ի աճը կազմել է 7,5%:
s-10 Հայաստանի 2018-ի պետական բյուջեով տարվա համար կանխատեսվում էր 4,5% տնտեսական աճ, իսկ արդեն 2019-ի պետական բյուջեով՝ 2018-ի տնտեսական աճի կանխատեսումը 6,5% է, 2019-ինը՝ 4,9%:
s-11 Համաշխարհային բանկը 2018-ի Հայաստանի տնտեսության աճը գնահատել է 5,3%, իսկ 2019-ի և 2020-ի համար՝ համապատասխանաբար 4,3% և 4,6%:

Text viewDownload CoNNL-U