Dependency Tree

Universal Dependencies - Armenian - ArmTDP

LanguageArmenian
ProjectArmTDP
Corpus Parttrain

Select a sentence

s-1 Սեպտեմբերի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԱՄՆ Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA) ռեկտոր, կենսաբան, ակադեմիկոս Ջին Բլոքին` ուղեկցությամբ համալսարանի Դեյվիդ Գեֆենի անվան բժշկական քոլեջի համաղեկավար դոկտոր Էրիկ Էսրաիլյանի:
s-2 Նորին Սրբությունը ողջունեց նրանց այցը, որի նպատակն է նոր գործակցություն ձևավորել Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի և Հայաստանի բարձրագույն կրթական հաստատությունների միջև:
s-3 Վեհափառ Հայրապետը գնահատանքով անդրադարձավ համալսարանի կողմից այդ ուղղությամբ արդեն իսկ գործադրված ջանքերին` մասնավորապես Հայաստանի Ամերիկյան համալսարանի կայացման գործում ունեցած կարևոր ներդրմանը:
s-4 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծեց, որ կրթական ասպարեզում երիտասարդության համար նոր հնարավորությունների ստեղծումը կարող է լուրջ հիմք դառնալ արտագաղթի նվազեցման համար:
s-5 Հանդիպման ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր երախտագիտությունը հայտնեց պրն. Ջին Բլոքին Հայաստանում և Միացյալ Նահանգներում այս ուղղությամբ ձեռնարկվող քայլերի համար:
s-6 Վեհափառ Հայրապետն ուրախությամբ փաստեց, որ ձևավորվող գործակցության համար խթան է սերտ բարեկամությունը ԱՄՆ հայ համայնքի հետ:
s-7 Այս կապակցությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու գնահատանքը բերեց նաև դոկտոր Էրիկ Էսրաիլյանին այս հարցում ունեցած կարևոր դերակատարության, ինչպես նաև ԱՄՆ-ի հայ համայնքի ազգային-հոգևոր կյանքի զորացման գործում ունեցած ակտիվ մասնակցության և ներդրման համար:
s-8 Իր հերթին Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի ռեկտորը նշեց, որ առաջին անգամ է այցելում Հայաստան և իր ծանոթությունը հայ ժողովրդի հետ մինչ այս եղել է ամերիկահայ համայնքի միջոցով:
s-9 Պրն. Բլոքը նշեց, որ պատկառելի հայ համայնք կա նաև Կալիֆոռնիայի համալսարանում, անդրադարձավ ապագա գործակցության ծրագրերին:
s-10 Զրույցի ընթացքում խոսվեց հայ ժողովրդի մշակույթի և ազգային ինքնության պահպանման գործում Մայր Աթոռ Ս. Էջմիածնի բացառիկ դերակատարության, երկրի և Եկեղեցու առջև ծառացած ժամանակակից մարտահրավերների մասին:
s-11 Անդրադարձ կատարվեց նաև Հայոց Եկեղեցու առաքելությանը նվիրյալ և հավատավոր հայորդիների բերած զորակցությանը և Մայր Աթոռի կողմից իրականացվող կրթական ու սոցիալական ծրագրերին:

Text viewDownload CoNNL-U