Dependency Tree

Universal Dependencies - Armenian - ArmTDP

LanguageArmenian
ProjectArmTDP
Corpus Parttrain

Select a sentence

s-1 Խորվաթիայի հավաքականը կարողացել է անհավանական և պատմական արդյունքի հասնել՝ դուրս գալով աշխարհի առաջնության եզրափակիչ:
s-2 Զլատկո Դալիչը վերջին խաղում մրցելու է Ֆրանսիայի հետ:
s-3 Մինչ այս, խորվաթները լուրջ հաջողության էին հասել 1998 թվականին, երբ Միրոսլավ (Չիրո) Բլաժևիչի թիմը հասել էր մինչև կիսաեզրափակիչ:
s-4 Այդ առաջնությունից առաջ Բլաժևիչը 4 առանձնացող ֆուտբոլիստներ ուներ հարձակման գծում՝ Դավոր Շուկերը, Գորան Վլայովիչը, Ռոբերտ Պրոսինեչկին և Իգոր Ցվիտանովիչը:
s-5 Առաջնությունից առաջ գլխավոր մարզիչը հետևյալ 4 ֆուտբոլիստներին ստիպում էր մարզումներից հետո մնալ, որպեսզի աշխատեին համագործակցության մակարդակը բարձրացնելու վրա:
s-6 Ինչ-որ պահի Ցվիտանովիչը, ով Խորվաթիայում հիանալի խաղ ցույց տալուց հետո տեղափոխվել էր Իսպանիայի առաջնություն, չդիմացավ և հրաժարվեց լրացուցիչ մարզումից:
s-7 Բլաժևիչը նրան միանգամից հեռացրեց հավաքականից:
s-8 Չնայած երկրի նախագահ Ֆրանյո Տուջմանի զանգին, գլխավոր մարզիչը չփոխեց որոշումը:
s-9 «Դուք հիմա ընտրում եք Ձեր սիրած ֆուտբոլիստի և իմ հեղինակության միջև: Եթե նա վերադառնում է, ես հեռանում եմ», -այս խոսքերով Չիրո Բլաժևիչը փակեց հարցը, իսկ թիմը նվաճեց առաջնությա բրոնզե մեդալները:
s-10 2018 թվականին Զլատկո Դալիչը, ով կարիերան սկսել է աշխատելով որպես Բլաժևիչի օգնական, Նիգերիայի հետ առաջին տուրի խաղի վերջին րոպեներին Միլանի հարձակվող Նիկոլա Կալինիչին ուղարկեց մարզվելու, սակայն մերժում ստացավ վերջինիս կողմից:
s-11 Կալինիչը երկրորդ խաղում անընդմեջ պատճառաբանեց, որ մեջքի հետ խնդիրներ ունի և հեռացվեց հավաքականից:
s-12 Լինելով հեղինակություն թիմի կազմում, Կալինիչը ոչինչ չկարողացավ անել Դալիչի դեմ, ով ցույց տվեց, որ Խորվաթիայում գլխավորն ինքն է:
s-13 Արդյունքում՝ թիմը հասավ եզրափակիչ և գերազանցեց 1998-ի արդյունքը:
s-14 Հատկանշական է, որ 1998-ին Խորվաթիան կիսաեզրափակիչում պարտվեց Ֆրանսիային:
s-15 Դալիչն արդեն մտել է եզրափակիչ:
s-16 Կկարողանա՞ 2018-ի Խորվաթիան ռևանշ վերցնել ֆրանսիացիներից:
s-17 Եզրափակիչը տեղի է ունենալու կիրակի օրը՝ Երևանի ժամանակով 19:00-ին:

Text viewDownload CoNNL-U