Dependency Tree

Universal Dependencies - Armenian - ArmTDP

LanguageArmenian
ProjectArmTDP
Corpus Parttrain

Select a sentence

s-1 «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է 1990-1999թթ. ԳԽ և ԱԺ պատգամավոր Երջանիկ Աբգարյանը։
s-2 -Պարոն Աբգարյան, ինչպե՞ս եք գնահատում հայ-ադրբեջանական սահմանին և շփման գծում հակառակորդի մեծ կուտակումները և զորքերի տեղաշարժերը:
s-3 Արդյո՞ք սա կարող է պատերազմի նախապատրաստություն լինել, թե՞ պարզապես ուժի ցուցադրություն է:
s-4 -Արտաքնապես և՛ մեկը, և՛ մյուսը:
s-5 Բայց կարևորն այն է, թե ինչո՞ւ այդ աննախադեպ լայնամասշտաբ կուտակումերն ու տեղաշարժերը թափ առան հենց վերջին ամիսների ընթացքում, երբ Հայաստանում սկսվեց հեղափոխական շարժումը, և տեղի ունեցավ իշխանափոխություն:
s-6 Այս առումով դիտարկելով Ադրբեջանի հիշյալ գործողությունները, խաբուսիկ տպավորություն է առաջանում, թե դա ուղղակի «ուժի ցուցադրություն» է կամ «պատերազմի նախապատրաստություն»:
s-7 Ժողովրդական խոսք կա, թե «պատից կախված հրացանը մի օր կրակելու է»:
s-8 Հարցն այն է, թե Ադրբեջանի համար արդյոք եկե՞լ է տասնյակ տարիներով կուտակվող զենքը գործի դնելու ժամանակը:
s-9 Միաժամանակ, արդյո՞ք ներքին և արտաքին պայմանները նպաստավոր են Ադրբեջանի կողմից պատերազմ սանձազերծելու գործում:
s-10 Ինչո՞վ կարող են պայմանավորված լինել Ադրբեջանի կողմից նման կուտակումները:
s-11 Հնարավոր համարո՞ւմ եք, որ գերտերություններից որևէ մեկը, ասենք, Ռուսաստանը, աջակցի կամ հրահրի նոր ռազմական գործողություններ:
s-12 -Իրականությանը պետք է բաց աչքերով նայել և ցանկալի երևակայությունների գրկում չմնալ:
s-13 Սա վերաբերում է հատկապես հայ զինվորականությանը և քաղաքական ղեկավարությանը:
s-14 Անցած երկու տասնյակ տարիներին երբեք միջազգային հարաբերությունների լարվածությունն այնքան չի սրվել, ինչպես հիմա է՝ արևմտյան միասնականությունը ճեղքեր է տվել, ընթանում է տնտեսական պատերազմ, ավելացել են տեղական հակամարտությունների թիվը և սրվածությունը, միլիտարիզացիայի ախտով են վարակվել որոշ գերտերություններ և այլոք, և այլն, այլն:
s-15 Մեզ համար առավել վտանգավորն այն իրողությունն է, որ մեր տարածաշրջանում, փաստորեն, արդեն ձևավորվել է մի նոր հակահայ «եռյակ միություն»՝ ի դեմս Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի, որոնց տնտեսական և քաղաքական շահերը համակողմանիորեն համընկնում են:
s-16 Կարճ ասած՝ միջազգային սրվող այս և այսպիսի այլ իրողությունների հաշվառմամբ է Ադրբեջանը զարգացնում իր վերոհիշյալ ագրեսիվ սպառնալիքները՝ վստահ լինելով, որ այդ եռյակի իր դաշնակիցները և միջազգային աղմկոտ անտարբերությունը կնպաստեն մարսել «կատարված փաստը»:
s-17 Մյուս կողմից, չմոռանանք ռուս կայսերապաշտների ավանդական ոխակալությունը և հայկական հեղափոխության նկատմամբ նրանց վատ քողարկված ատելությունը:
s-18 Իրադրությունը համարում եմ շատ վտանգավոր:
s-19 -Այս պայմաններում ո՞րը պետք է լինի Հայաստանի անելիքը թե՛ ռազմական, թե՛ դիվանագիտական դաշտում:
s-20 -Դեռ չեմ համարում, որ այդ անելիքների բացահայտ թվարկման կարիքը կա հատկապես նշված դաշտերում:
s-21 Նախ և առաջ, Հայաստանի նոր ղեկավարությունն է պարտավոր գիտակցել ստեղծված ծայրաստիճան վտանգավոր դրությունը և ըստ այդմ որոշումներ կայացնել երկրի ներքին և արտաքին իրադրությունը համապատասխանեցնելու ստեղծված իրավիճակի պահանջին:
s-22 Քաղաքական առումով, կարծում եմ, ներկայումս շտապ ու վճռական քայլերով է պետք իրականացնել իշխանական հիերարխիայի կայունացում:
s-23 -Շատերը նշում են, որ հեղափոխությունից հետո Հայաստանի դիրքերը բանակցային գործընթացում ամրապնդվել են՝ հաշվի առնելով, որ ՀՀ-ում ժողովրդավարություն է, Ադրբեջանում՝ բռնապետություն:
s-24 Ինչպե՞ս եք գնահատում այդ գործոնի դերը, մի փոքր ուռճացված չէ՞ այն:
s-25 Ընդհանրապես, հեղափոխությունից հետո բանակցային գործընթացն ի՞նչ ընթացք կարող է ունենալ:
s-26 -Դա այդքան էլ այդպես չէ:
s-27 Արևմուտքն ունի իր հաշվարկը:
s-28 Հայաստանի և հայերի առումով Արևմուտքը որոշակիորեն արժևորում է մեր բավականին ստվար և ազդեցիկ Սփյուռքը, հարավկովկասյան բարդ տարածաշրջանում և քրիստոնեա-իսլամական սահմանին գտնվելու հանգամանքը և այլևայլ մասնակի հանգամանքներ:
s-29 Արևմուտքի համար չափազանց անընդունելի է այն, որ հայերն այդպես էլ չեն ուզում դուրս գալ ռուսական ազդեցության ոլորտից:
s-30 Նրանք անլուրջ են համարում ռուսական արջի գրկում ժողովրդավարություն կառուցելու հայերի երազանքը:
s-31 Իսկ ահա Ադրբեջանը համարվում է որոշակիորեն անկախ երկիր, որն իր անկախության ոչ մի բաղադրիչ չի զիջել Ռուսաստանին:
s-32 Ադրբեջանցիները նավթ ու տարանցիկ կոմունիկացիաներ ունեն:
s-33 Ադրբեջանը կամրջի դեր է կատարում ԱՄՆ-ի համար Կենտրոնական Ասիայի որոշ երկրներ, մասնավորապես՝ Աֆղանստան և Կիրգիզիա մուտք գործելու հարցում:
s-34 Ադրբեջանի նկատմամբ Արևմուտքը կտրական վերապահումներ ունի ժողովրդավարական հարցերում, թուրքական և իսլամական աշխարհներում նրա հաճախակիորեն անցանկալի դիրքորոշումների վերաբերյալ և այլն:
s-35 Ահա այս և այլ իրողությունների հաշվառմամբ է Արևմուտքն արտահայտում իր չեզոք վերաբերմունքը հայ-ադրբեջանական բանակցությունների հանդեպ:
s-36 Չնայած ներկայումս ես չեմ տեսնում այն օրակարգը, որը դրված կլինի բանակցությունների սեղանին, բայց և անհնար չեմ համարում կողմերի վերադարձը անցյալ դարի 90-ականների օրակարգին:
s-37 Միաժամանակ համարում եմ, որ այսօրվա հայ դիվանագիտությունը պատրաստ չէ նույնիսկ դրան:

Text viewDownload CoNNL-U