Dependency Tree

Universal Dependencies - Armenian - ArmTDP

LanguageArmenian
ProjectArmTDP
Corpus Parttrain

Select a sentence

s-1 Մի օր խմելով ընկա ու կյանքից հետ մնացի։
s-2 Հետ ընկածների խաժամուժի մեջ ինչ տեսակի մարդ ասես կար։
s-3 Մեկը փիլիսոփա էր ու պնդում էր, որ կյանքը (մարդկային կյանքը նկատի ուներ) Աստծո երազի մթագնած դրվագն է։
s-4 Եթե Աստված ուզենա հիշել իր երազը, կապիկներից այս կողմ եղածը կմոռանա։
s-5 Ինչ մի հիշելու բան է, որ չմոռանա։
s-6 Մեկ ուրիշը պարուսույց էր, ինքը չէր պարում, բայց բոլորին ստիպում էր, որ պարեն։
s-7 Ասում էր. «Պարում ես, ուրեմն՝ ապրում ես»։
s-8 Մի չարաճճի երեխա կյանքից հետ էր ընկել մանկապարտեզի վարիչի դեմ բռնություն գործադրելու և այնուհետև հրավիրված ոստիկանության աշխատակիցներին քաշքշելու համար։
s-9 Արդյունքում երեխային հեռացրել էին էլիտար մանկապարտեզից։
s-10 Խիստ համակրելի մի մարդ էլ հեռադիտակն աչքերին դրած դիտում էր։
s-11 Հարցնում էին՝ ի՞նչ ես փնտրում։
s-12 Ասում էր՝ ապագա։
s-13 Պարզվեց՝ թուրք էր։
s-14 Ոչ էլ պարզվեց՝ ինքն ասաց։
s-15 Մեկն էլ կար՝ տոհմածառի առևտրով էր զբաղվում։
s-16 Պատվիրատուի տրամադրած տվյալներից, իր երևակայության շնորհիվ, այնպիսի տոհմածառ էր հորինում, որ քեֆդ գալիս էր։
s-17 Թռչում էր պատերազմների վրայով, դավաճանության ու կոտորածների վրայով, արյուն կուլ տալով ու անեծք արտաշնչելով, ամոթից մեռնելու փոխարեն հպարտանալով, ճյուղից ճյուղ թռչելով, չքավորի ուսերին արքայական թիկնոց գցելով, հասցնում էր արմատին։
s-18 «Դու արքայական տոհմից ես», ասում էր և տոհմածառը մեկնում պատվիրատուին։
s-19 Հատկանշական է, որ կյանքին համընթաց քայլող հարյուր հայաստանցուց իննսունինը ձեռք բերեց այդ տոհմածառերից։
s-20 Այսօր հայոց արքայական տոհմերից սերված հայորդիները, աշխարհի քունջ ու պուճախներն ընկած, անտեղյակ ու միամիտ մարդկությանն իրենց ազնվազարմությունն են քարոզում։
s-21 Հարգանք նրանց վեհ առաքելությանը։

Text viewDownload CoNNL-U