Dependency Tree

Universal Dependencies - Armenian - ArmTDP

LanguageArmenian
ProjectArmTDP
Corpus Parttest

Select a sentence

s-1 Հայ կոմպոզիտորական արվեստի 10-րդ փառատոնի՝ Տերտերյան ֆեստի շրջանակներում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես եկավ դաշնակահար Արմեն Բաբախանյանը։
s-2 Համերգային ծրագրում հնչեցին Էդգար Հովհաննիսյանի Պասակալիան «Անտունի» բալետից, Էդվարդ Միրզոյանի «Լոռեցի Սաքոն» սիմֆոնիկ պոեմը և Հարո Ստեփանյանի Դաշնամուրի կոնցերտը։
s-3 Համերգը ղեկավարում էր դիրիժոր Ռուբեն Ասատրյանը։
s-4 Ռուբեն Ասատրյանի ղեկավարությամբ տեղի էր ունեցել նաև Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի նախորդ սիմֆոնիկ համերգը. դիրիժորը նկատում է, որ հանդիսատեսը մեծ սիրով ու ոգևորությամբ է ընդունում հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները։
s-5 Նա նաև ընդգծում է, որ այս հարցում մեծ դեր ունեն ստեղծագործությունների կատարումները։
s-6 Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի նպատակներից մեկը մեր կոմպոզիտորների ստեղծագործությունները թվայնացնելն ու սերունդների համար պահպանելն է։
s-7 «Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը պեղել-գտել է Հարո Ստեփանյանի Դաշնամուրի կոնցերտի նոտաները, խմբագրել, հասցրել այսօրվա ելույթին։
s-8 Բավականին գեղեցիկ ստեղծագործություն է։
s-9 Այս կոնցերտը մի քանի տասնամյակ չի հնչել։
s-10 Համերգի ընթացքում կներկայացվի Էդվարդ Միրզոյանի վաղ շրջանի գործերից մեկը՝ «Լոռեցի Սաքոն» սիմֆոնիկ պոեմը։
s-11 Մենք գիտեինք այս ստեղծագործության մասին, սակայն այն չէր հնչում։
s-12 Կկատարենք նաև Էդգար Հովհաննիսյանի հանճարեղ «Անտունի» բալետի Պասակալիան։
s-13 «Անտունին» 1970-ական թվականներին ներկայացվում էր մեր թատրոնում»,- ասաց Ռուբեն Ասատրյանը՝ ընդգծելով, որ մենք շատ հարուստ կոմպոզիտորական դպրոց ունենք՝ բարձրարժեք ստեղծագործություններով։
s-14 Նա, անդրադառնալով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին, նշեց, որ նվագախմբի ստեղծման օրից հետևում է կոլեկտիվի զարգացմանը, որտեղ իր նախկին սաներն են նվագում, բոլորը պրոֆեսիոնալներ են և առաջատար երաժիշտներ:
s-15 Դաշնակահար Արմեն Բաբախանյանը նկատում է, որ ինքը գիտեր Հարո Ստեփանյանի դաշնամուրային կոնցերտի մասին, բայց նոտաները չկային։
s-16 «Ընդամենը մի անգամ կատարվել է շատ վաղուց՝ խորհրդային տարիներին. ուղղակի ապշած եմ. բացի այն, որ կոնցերտը բավականին բարդ ստեղծագործություն է, այն նաև շատ արժեքավոր է։
s-17 Եվ ես ուրախ եմ, որ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն այս փառատոնի միջոցով ներկայացնում է ստեղծագործություններ, որոնք ցավոք այս կամ այն պատճառներով մոռացված են։
s-18 Մենք հայ կոմպոզիտորական դպրոցում ունենք հսկայական թվով մոռացված ստեղծագործություններ, և նման նախագծերը նորովի վերածնում են շատ հետաքրքիր գործեր։
s-19 Վստահ եմ, որ Հարո Ստեփանյանի դաշնամուրային կոնցերտը կգտնի իր տեղը ցանկացած դաշնակահարի երկացանկում»,- նշեց Արմեն Բաբախանյանը։
s-20 Մարտի 12-ին տեղի կունենա Տերտերյան ֆեստի փակման համերգը։
s-21 Երեկոյի ընթացքում կներկայացվեն մեր կոմպոզիտորական դպրոցի երախտավորներից Ավետ Տերտերյանի թիվ 7 և թիվ 8 սիմֆոնիաները։
s-22 Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի կազմակերպիչն է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

Text viewDownload CoNNL-U