Dependency Tree
Universal Dependencies - Armenian - ArmTDP
Language | Armenian |
---|
Project | ArmTDP |
---|
Corpus Part | dev |
---|
Select a sentence
s-1
| Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում |
s-2
| 3 Մայիսի 2019, 486 - Լ |
s-3
| Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհուրդ ստեղծելու և խորհրդի կազմը հաստատելու մասին |
s-4
| Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ կետի և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի մայիսի 25-ի «Վարչապետի աշխատակազմի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 564-Լ որոշման 1-ին հավելվածի 20-րդ կետի 5-րդ ենթակետի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում ազգային փոքրամասնությունների իրավունքների իրացմանը, ազգային ինքնության պահպանմանն ու մշակույթի զարգացմանը նպաստելու նպատակով՝ |
s-5
| 1. Ստեղծել Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհուրդ (այսուհետ՝ խորհուրդ) և հաստատել դրա կազմը՝ համաձայն հավելվածի, երկու տարի գործունեության ժամկետով: |
s-6
| 2. Խորհուրդը խորհրդակցական մարմին է, որը կազմված է ազգային փոքրամասնությունների հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից՝ յուրաքանչյուր ազգային համայնքից երկուական անդամ։ |
s-7
| 3. Խորհրդի անդամ, բացառությամբ խորհրդի առաջին կազմի, ընտրվում են ազգային փոքրամասնության յուրաքանչյուր համայնքը ներկայացնող, առնվազն հինգ տարվա ազգային-մշակութային գործունեություն ծավալած (սկսած պետական գրանցման պահից) հասարակական կազմակերպությունները՝ համայնքը ներկայացնող հասարակական կազմակերպությունների ընդհանուր ժողովում: |
s-8
| Ընդհանուր ժողովը երկու տարին մեկ անգամ ընտրում է խորհրդի երկու նոր անդամների: |
s-9
| 4. Խորհուրդը քննարկում է Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների ոլորտին առնչվող հիմնախնդիրները, արտահայտում իր դիրքորոշումը դրանց վերաբերյալ, ինչպես նաև մշակում համապատասխան առաջարկություններ, այդ թվում՝ նաև ազգային փոքրամասնություններին հատկացվող պետական աջակցությունը բաշխելու հարցի վերաբերյալ: |
s-10
| 5. Խորհրդի նիստերին կարող են մասնակցել ազգային փոքրամասնությունների շահերը ներկայացնող կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև խորհրդի նախագահի կողմից հրավիրված այլ անձինք: |
s-11
| 6. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների առնվազն 2/3-ը: |
s-12
| 7. Խորհրդում աշխատակարգային որոշումները կայացվում են նիստին ներկա խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: |
s-13
| 8. Խորհրդի աշխատակարգը հաստատում է խորհուրդը: |
s-14
| 9. Խորհրդի նախագահին` երկշաբաթյա ժամկետում հրավիրել խորհրդի նիստ՝ օրակարգում ներառելով խորհրդի աշխատակարգի հաստատումը և ազգային փոքրամասնություններին հատկացվող պետական աջակցությունը բաշխելու հարցի վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը: |
Text view
•
Download CoNNL-U