Sentence view

Universal Dependencies - Armenian - ArmTDP

LanguageArmenian
ProjectArmTDP
Corpus Parttrain

Text: -

[1] tree
Ղարաբաղյան շարժումը սկսվել է բնապահպանական առաջին ցույցից:
s-1
news-003M-00010AFA
Ղարաբաղյան շարժումը սկսվել է բնապահպանական առաջին ցույցից:
Ġarabaġyan šaržowmë sksvel ē bnapahpanakan aṙaǰin c’owyc’ic’.
[2] tree
Առիթ էր, թե պատճառ այդ ցույցը՝ վստահ չեմ, որ գիտեմ:
s-2
news-003M-00010AFB
Առիթ էր, թե պատճառ այդ ցույցը՝ վստահ չեմ, որ գիտեմ:
Aṙit’ ēr, t’e patč̣aṙ ayd c’owyc’ë, vstah čem, or gitem.
[3] tree
Բայց մի բան գիտեմ հաստատ. մեր մեջ խտանյութի պես փոքրիկ, բայց ամուր բյուրեղներով իրար էին միացած անարդարությունների ամբողջ տեսականու դեմ ընդվզումը՝ 1915-ի Ցեղասպանությունից մինչև Ադրբեջանի կազմում հայաթափվող հայկական Նախիջևանի ինքնավար հանրապետություն ու Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ, մինչև Հայաստանի Հանրապետության էկոլոգիան աղտոտող արդյունաբերական հսկաներ, որոնցից և ոչ մեկը չէր կարող աշխատել ինքնուրույն՝ առանց խորհրդային երկրի անծայր տարածքներում գործող մյուս գործարանների:
s-3
news-003M-00010AFC

Bayc’ mi ban gitem hastat. mer meǰ xtanyowt’i pes p’ok’rik, bayc’ amowr byowreġnerov irar ēin miac’aç anardarowt’yownneri amboġǰ tesakanow dem ëndvzowmë, 1915-i C’eġaspanowt’yownic’ minčew Adrbeǰani kazmowm hayat’ap’voġ haykakan Naxiǰewani ink’navar hanrapetowt’yown ow Leṙnayin Ġarabaġi ink’navar marz, minčew Hayastani Hanrapetowt’yan ēkologian aġtotoġ ardyownaberakan hskaner, oronc’ic’ ew oč mekë čēr karoġ ašxatel ink’nowrowyn, aṙanc’ xorhrdayin erkri ançayr taraçk’nerowm gorçoġ myows gorçaranneri.
[4] tree
Մեր մեջ ազատության առաջին իսկ հնարավորությամբ արթնացել էր հին ու նոր անարդարությունների դեմ բողոքը, ու մենք իրոք չգիտեինք՝ առաջին էկոլոգիական ցույցը առիթն էր, թե պատճառը մեր մեծ շարժման, բայց որ մեծ մի բան էինք սկսել, անկասկած է:
s-4
news-003M-00010AFD

Mer meǰ azatowt’yan aṙaǰin isk hnaravorowt’yamb art’nac’el ēr hin ow nor anardarowt’yownneri dem boġok’ë, ow menk’ irok’ čgiteink’, aṙaǰin ēkologiakan c’owyc’ë aṙit’n ēr, t’e patč̣aṙë mer meç šaržman, bayc’ or meç mi ban ēink’ sksel, ankaskaç ē.
[5] tree
Առաջին բնապահպանական ցույցին ուսանողների մասնակցությունը խոչընդոտելու համար Երևանի պետական համալսարանի ղեկավարությունն իր կարծիքով հնարամիտ քայլի էր դիմել. կենտրոնական մասնաշենքի դահլիճում այդ օրը որոշեցին ցուցադրել Միլոշ Ֆորմանի «Ամադեուս» ֆիլմը:
s-5
news-003M-00020AFE

Aṙaǰin bnapahpanakan c’owyc’in owsanoġneri masnakc’owt’yownë xočëndotelow hamar Erewani petakan hamalsarani ġekavarowt’yownn ir karçik’ov hnaramit k’ayli ēr dimel. kentronakan masnašenk’i dahlič̣owm ayd òrë orošec’in c’owc’adrel Miloš Formani «Amadeows» filmë.
[6] tree
Խորհրդային երկրի կինոդահլիճներում դրսի նոր ֆիլմեր քիչ էին ցուցադրվում, իսկ մեզ համալսարանում հնարավորություն էին տալիս դիտելու 1984-ին նկարահանված ամերիկյան ֆիլմ:
s-6
news-003M-00020AFF
Խորհրդային երկրի կինոդահլիճներում դրսի նոր ֆիլմեր քիչ էին ցուցադրվում, իսկ մեզ համալսարանում հնարավորություն էին տալիս դիտելու 1984-ին նկարահանված ամերիկյան ֆիլմ:
Xorhrdayin erkri kinodahlič̣nerowm drsi nor filmer k’ič ēin c’owc’adrvowm, isk mez hamalsaranowm hnaravorowt’yown ēin talis ditelow 1984-in nkarahanvaç amerikyan film.
[7] tree
Ուսանողների մի մասն իհարկե գնաց ֆիլմը նայելու, մեծ մասն իջավ հրապարակ:
s-7
news-003M-00020AFG
Ուսանողների մի մասն իհարկե գնաց ֆիլմը նայելու, մեծ մասն իջավ հրապարակ:
OWsanoġneri mi masn iharke gnac’ filmë nayelow, meç masn iǰav hraparak.
[8] tree
Ես տասնյոթ տարեկան էի ու հաստատ գիտեի, որ հրապարակ եմ իջնելու, իսկ Ֆորմանի ֆիլմը ես հետո նայեցի, երբ Ղարաբաղի հարցը բանակցային սեղանի չավարտվող զրույց դարձավ։
s-8
news-003M-00020AFH
Ես տասնյոթ տարեկան էի ու հաստատ գիտեի, որ հրապարակ եմ իջնելու, իսկ Ֆորմանի ֆիլմը ես հետո նայեցի, երբ Ղարաբաղի հարցը բանակցային սեղանի չավարտվող զրույց դարձավ։
Es tasnyot’ tarekan ēi ow hastat gitei, or hraparak em iǰnelow, isk Formani filmë es heto nayec’i, erb Ġarabaġi harc’ë banakc’ayin seġani čavartvoġ zrowyc’ darjav.
[9] tree
88-ի փետրվարի 20-ին մենք Օպերայի հրապարակ մտանք մի՛ երկրում, իսկ փետրվարի 22-ին ա՛յլ երկրում էինք արդեն, որովհետև երկար ու խոնարհ լռած խորհրդային հայ ժողովուրդը դուրս էր եկել փողոց՝ զգալով, որ խորհրդային գիշատիչը ծնկել էր:
s-9
news-003M-00030AFI

88-i p’etrvari 20-in menk’ Òperayi hraparak mtank’ mi՛ erkrowm, isk p’etrvari 22-in a՛yl erkrowm ēink’ arden, orovhetew erkar ow xonarh lṙaç xorhrdayin hay žoġovowrdë dowrs ēr ekel p’oġoc’, zgalov, or xorhrdayin gišatičë çnkel ēr.
[10] tree
Մենք պահանջում էինք Ադրբեջանի կազմում հայաթափվող Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի միացումը Հայաստանին՝ մտքում իմանալով, որ մենք այսուհետ այլևս պահանջելու ենք:
s-10
news-003M-00040AFJ
Մենք պահանջում էինք Ադրբեջանի կազմում հայաթափվող Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի միացումը Հայաստանին՝ մտքում իմանալով, որ մենք այսուհետ այլևս պահանջելու ենք:
Menk’ pahanǰowm ēink’ Adrbeǰani kazmowm hayat’ap’voġ Leṙnayin Ġarabaġi ink’navar marzi miac’owmë Hayastanin, mtk’owm imanalov, or menk’ aysowhet aylews pahanǰelow enk’.
[11] tree
Մենք տներից դուրս եկանք փետրվարի քսանին ու տուն դարձանք իննսուն թվականին, որովհետև հետո... պատերազմ էր:
s-11
news-003M-00050AFK
Մենք տներից դուրս եկանք փետրվարի քսանին ու տուն դարձանք իննսուն թվականին, որովհետև հետո... պատերազմ էր:
Menk’ tneric’ dowrs ekank’ p’etrvari k’sanin ow town darjank’ innsown t’vakanin, orovhetew heto... paterazm ēr.
[12] tree
Պատերազմի մենք պատրաստ չէինք:
s-12
news-003M-00060AFL
Պատերազմի մենք պատրաստ չէինք:
Paterazmi menk’ patrast čēink’.
[13] tree
Պատերազմը միակ բանն էր, որ մեր մտքով չէր անցել:
s-13
news-003M-00060AFM
Պատերազմը միակ բանն էր, որ մեր մտքով չէր անցել:
Paterazmë miak bann ēr, or mer mtk’ov čēr anc’el.
[14] tree
Մեր պատկերացմամբ հողային արդարացի պահանջը ժողովրդի ինքնորոշման պահանջ էր:
s-14
news-003M-00060AFN
Մեր պատկերացմամբ հողային արդարացի պահանջը ժողովրդի ինքնորոշման պահանջ էր:
Mer patkerac’mamb hoġayin ardarac’i pahanǰë žoġovrdi ink’norošman pahanǰ ēr.
[15] tree
Մենք նոր տերմիններ էինք սովորել ու շատ բարեհունչ արտասանում էինք դրանք:
s-15
news-003M-00060AFO
Մենք նոր տերմիններ էինք սովորել ու շատ բարեհունչ արտասանում էինք դրանք:
Menk’ nor terminner ēink’ sovorel ow šat barehownč artasanowm ēink’ drank’.
[16] tree
«Ինքնորոշում» բառը մենք՝ 17-23 տարեկան ուսանողներս ու մյուս մեր հայրենակիցները սկսել էինք օգտագործել հաճույքով, ու ինչպես նոր սովորած ամեն բառ՝ արտասանում էինք մի աննկատ դադարից հետո, կարծելով, որ «ինքնորոշում» բառի ամեն կիրառումից հետո մենք մոտեցնում ենք դրա իրականություն դառնալու հնարավորությունը։
s-16
news-003M-00060AFP

«Ink’norošowm» baṙë menk’, 17-23 tarekan owsanoġners ow myows mer hayrenakic’nerë sksel ēink’ ògtagorçel hač̣owyk’ov, ow inčpes nor sovoraç amen baṙ, artasanowm ēink’ mi annkat dadaric’ heto, karçelov, or «ink’norošowm» baṙi amen kiraṙowmic’ heto menk’ motec’nowm enk’ dra irakanowt’yown daṙnalow hnaravorowt’yownë.
[17] tree
Մինչ մենք սովորում էինք քաղաքագիտական ու իրավական նոր տերմիններ ու վանկարկում դրանք, Մոսկվան մեզ «ծայրահեղականներ»՝ էքստրեմիստներ անվանեց:
s-17
news-003M-00070AFQ
Մինչ մենք սովորում էինք քաղաքագիտական ու իրավական նոր տերմիններ ու վանկարկում դրանք, Մոսկվան մեզ «ծայրահեղականներ»՝ էքստրեմիստներ անվանեց:
Minč menk’ sovorowm ēink’ k’aġak’agitakan ow iravakan nor terminner ow vankarkowm drank’, Moskvan mez «çayraheġakanner», ēk’stremistner anvanec’.
[18] tree
Էքստրեմիզմի մասին խորհրդային ուսանողի պատկերացումները սուղ էին, ու մենք իրոք ժպտացինք մեզ ուղղված մեղադրանքի վրա:
s-18
news-003M-00070AFR
Էքստրեմիզմի մասին խորհրդային ուսանողի պատկերացումները սուղ էին, ու մենք իրոք ժպտացինք մեզ ուղղված մեղադրանքի վրա:
Ēk’stremizmi masin xorhrdayin owsanoġi patkerac’owmnerë sowġ ēin, ow menk’ irok’ žptac’ink’ mez owġġvaç meġadrank’i vra.
[19] tree
Մեր շարժումն առաջնորդում էին մաթեմատիկոսներ, պատմաբաններ, գրողներ, բանասերներ, ֆիզիկոսներ, որոնք կոչ էին անում ցուցարարներին մաքուր պահել Օպերայի տարածքը, հնարավորություն տալ շտապօգնության մեքենաներին անխոչընդոտ մոտենալ դրա կարիքն ունեցողներին, իսկ երթերի ժամանակ հրահանգվում էր դադարեցնել վանկարկումներն ու անձայն քայլել այն փողոցներով, որտեղ հիվանդանոցներ կան, որ հանկարծ չխանգարենք հիվանդների հանգիստը:
s-19
news-003M-00070AFS

Mer šaržowmn aṙaǰnordowm ēin mat’ematikosner, patmabanner, groġner, banaserner, fizikosner, oronk’ koč ēin anowm c’owc’ararnerin mak’owr pahel Òperayi taraçk’ë, hnaravorowt’yown tal štapògnowt’yan mek’enanerin anxočëndot motenal dra karik’n ownec’oġnerin, isk ert’eri žamanak hrahangvowm ēr dadarec’nel vankarkowmnern ow anjayn k’aylel ayn p’oġoc’nerov, orteġ hivandanoc’ner kan, or hankarç čxangarenk’ hivandneri hangistë.
[20] tree
Այս տեսակ շարժումը Մոսկվան կոչեց «մի խումբ ծայրահեղականների» շարժում:
s-20
news-003M-00080AFT
Այս տեսակ շարժումը Մոսկվան կոչեց «մի խումբ ծայրահեղականների» շարժում:
Ays tesak šaržowmë Moskvan kočec’ «mi xowmb çayraheġakanneri» šaržowm.
[21] tree
Իսկ «խումբը» ամբողջ Հայաստանն էր, բոլոր քաղաքներն ու գյուղերը՝ հյուսիսից-հարավ, արևելքից-արևմուտք:
s-21
news-003M-00080AFU
Իսկ «խումբը» ամբողջ Հայաստանն էր, բոլոր քաղաքներն ու գյուղերը՝ հյուսիսից-հարավ, արևելքից-արևմուտք:
Isk «xowmbë» amboġǰ Hayastann ēr, bolor k’aġak’nern ow gyowġerë, hyowsisic’-harav, arewelk’ic’-arewmowtk’.
[22] tree
Մինչ մենք արտասանում էինք նոր սովորած «ինքնորոշումը», Սումգայիթում ադրբեջանական բանտերից հենց այդ գործի համար ազատ արձակված հանցագործների ամբոխը դանակներով ու կացիններով խոշտանգեց ու սպանեց Սումգայիթի հայ բնակչությանը՝ նախապես անջատելով նրանց բնակարանների հեռախոսները:
s-22
news-003M-00090AFV

Minč menk’ artasanowm ēink’ nor sovoraç «ink’norošowmë», Sowmgayit’owm adrbeǰanakan banteric’ henc’ ayd gorçi hamar azat arjakvaç hanc’agorçneri amboxë danaknerov ow kac’innerov xoštangec’ ow spanec’ Sowmgayit’i hay bnakčowt’yanë, naxapes anǰatelov nranc’ bnakaranneri heṙaxosnerë.
[23] tree
Մեր նաիվ, բայց ուժեղ շարժումը կարկամեց ու ապշեց, որ քսաներորդ դարում վայրենության այս ձևը գոյության իրավունք ունի:
s-23
news-003M-000A0AG0
Մեր նաիվ, բայց ուժեղ շարժումը կարկամեց ու ապշեց, որ քսաներորդ դարում վայրենության այս ձևը գոյության իրավունք ունի:
Mer naiv, bayc’ owžeġ šaržowmë karkamec’ ow apšec’, or k’sanerord darowm vayrenowt’yan ays jewë goyowt’yan iravownk’ owni.
[24] tree
Շարժումը շարունակվում էր:
s-24
news-003M-000B0AG1
Շարժումը շարունակվում էր:
Šaržowmë šarownakvowm ēr.
[25] tree
Դպրոցական դասագրքերից մեզ բարի ժպտացող, միշտ ազատագրող ռուս զինվորը շրջապատել էր Օպերայի հրապարակը տանկերով ու «Կալաշնիկով» ավտոմատներով ու չէր ժպտում:
s-25
news-003M-000C0AG2
Դպրոցական դասագրքերից մեզ բարի ժպտացող, միշտ ազատագրող ռուս զինվորը շրջապատել էր Օպերայի հրապարակը տանկերով ու «Կալաշնիկով» ավտոմատներով ու չէր ժպտում:
Dproc’akan dasagrk’eric’ mez bari žptac’oġ, mišt azatagroġ ṙows zinvorë šrǰapatel ēr Òperayi hraparakë tankerov ow «Kalašnikov» avtomatnerov ow čēr žptowm.
[26] tree
Իսկ մենք՝ Խորհրդային երկրի նախկին աշակերտներս ու հիմա՝ ուսանողներս, կանգնում էինք նրանց դիմաց ու պահանջում հեռանալ մեր քաղաքից:
s-26
news-003M-000C0AG3
Իսկ մենք՝ Խորհրդային երկրի նախկին աշակերտներս ու հիմա՝ ուսանողներս, կանգնում էինք նրանց դիմաց ու պահանջում հեռանալ մեր քաղաքից:
Isk menk’, Xorhrdayin erkri naxkin ašakertners ow hima, owsanoġners, kangnowm ēink’ nranc’ dimac’ ow pahanǰowm heṙanal mer k’aġak’ic’.
[27] tree
Քաղաքագիտական որևէ միտք կդժվարանար նկարագրել այս կանխատեսումը:
s-27
news-003M-000C0AG4
Քաղաքագիտական որևէ միտք կդժվարանար նկարագրել այս կանխատեսումը:
K’aġak’agitakan orewē mitk’ kdžvaranar nkaragrel ays kanxatesowmë.
[28] tree
Մենք մասնակից ենք եղել խորհրդային կայսրության անկմանը, առանց գիտակցելու պատմական պահին մեր մասնակցությունը, բայց հաճախ վտանգելով մեզ, առանց նշանակություն տալու վտանգի իրական լինելուն, որովհետև մենք տասնյոթից քսաներեք տարեկան ուսանողներ էինք ու ազատությամբ ոգևորված:
s-28
news-003M-000D0AG5

Menk’ masnakic’ enk’ eġel xorhrdayin kaysrowt’yan ankmanë, aṙanc’ gitakc’elow patmakan pahin mer masnakc’owt’yownë, bayc’ hač̣ax vtangelov mez, aṙanc’ nšanakowt’yown talow vtangi irakan linelown, orovhetew menk’ tasnyot’ic’ k’sanerek’ tarekan owsanoġner ēink’ ow azatowt’yamb ogeworvaç.
[29] tree
Խորհրդային պատմության ընթացքում մենք իրականացրել ենք առաջին նստացույցը Օպերայի աստիճանների վրա:
s-29
news-003M-000E0AG6
Խորհրդային պատմության ընթացքում մենք իրականացրել ենք առաջին նստացույցը Օպերայի աստիճանների վրա:
Xorhrdayin patmowt’yan ënt’ac’k’owm menk’ irakanac’rel enk’ aṙaǰin nstac’owyc’ë Òperayi astič̣anneri vra.
[30] tree
Մենք չգիտեինք հատկապես ում գլխում և ինչպես ծնվեց այս միտքը, բայց ութսունութի մայիսյան մի օր Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի 220 լսարանում, ժողովից հետո որոշվեց իջնել Ազատության հրապարակ և նստացույց սկսել:
s-30
news-003M-000E0AG7

Menk’ čgiteink’ hatkapes owm glxowm ew inčpes çnvec’ ays mitk’ë, bayc’ owt’sownowt’i mayisyan mi òr Erewani petakan hamalsarani banasirakan fakowlteti 220 lsaranowm, žoġovic’ heto orošvec’ iǰnel Azatowt’yan hraparak ew nstac’owyc’ sksel.
[31] tree
Բողոքի այս ձևը նորություն էր ոչ միայն ցուցարարների, այլև ոստիկանների համար:
s-31
news-003M-000E0AG8
Բողոքի այս ձևը նորություն էր ոչ միայն ցուցարարների, այլև ոստիկանների համար:
Boġok’i ays jewë norowt’yown ēr oč miayn c’owc’ararneri, aylew ostikanneri hamar.
[32] tree
Մենք համատեղ էինք ծանոթանում բողոքի բոլոր ձևերին՝ բարիկադների տարբեր կողմերում:
s-32
news-003M-000E0AG9
Մենք համատեղ էինք ծանոթանում բողոքի բոլոր ձևերին՝ բարիկադների տարբեր կողմերում:
Menk’ hamateġ ēink’ çanot’anowm boġok’i bolor jewerin, barikadneri tarber koġmerowm.
[33] tree
Մենք չգիտեինք ինչ կլինի գիշերը, երբ քնած քաղաքում աստիճանների վրա նստած ուսանողներս մենակ մնայինք:
s-33
news-003M-000E0AGA
Մենք չգիտեինք ինչ կլինի գիշերը, երբ քնած քաղաքում աստիճանների վրա նստած ուսանողներս մենակ մնայինք:
Menk’ čgiteink’ inč klini gišerë, erb k’naç k’aġak’owm astič̣anneri vra nstaç owsanoġners menak mnayink’.
[34] tree
Բայց քաղաքը չքնեց:
s-34
news-003M-000E0AGB
Բայց քաղաքը չքնեց:
Bayc’ k’aġak’ë čk’nec’.
[35] tree
Քաղաքը գալիս կանգնում էր Օպերայի հրապարակում, իր միասնությունն արտահայտելով մեզ՝ գիշեր-ցերեկ աստիճաններին նստած ուսանողներիս:
s-35
news-003M-000E0AGC
Քաղաքը գալիս կանգնում էր Օպերայի հրապարակում, իր միասնությունն արտահայտելով մեզ՝ գիշեր-ցերեկ աստիճաններին նստած ուսանողներիս:
K’aġak’ë galis kangnowm ēr Òperayi hraparakowm, ir miasnowt’yownn artahaytelov mez, gišer-c’erek astič̣annerin nstaç owsanoġneris.
[36] tree
Վտանգն այնքան սովորական էր, որ չէր գիտակցվում:
s-36
news-003M-000E0AGD
Վտանգն այնքան սովորական էր, որ չէր գիտակցվում:
Vtangn aynk’an sovorakan ēr, or čēr gitakc’vowm.
[37] tree
Հայ ոստիկանները ոչ մի անգամ բռնություն չկիրառեցին:
s-37
news-003M-000E0AGE
Հայ ոստիկանները ոչ մի անգամ բռնություն չկիրառեցին:
Hay ostikannerë oč mi angam bṙnowt’yown čkiraṙec’in.
[38] tree
Ղարաբաղյան շարժման առաջին օրերից Հայաստանի հասարակությունը փոխվեց. երբեք մենք այդքան հոգատար չենք եղել միմյանց հանդեպ ու երբեք այդքան միասնական չենք պայքարել անարդարության դեմ:
s-38
news-003M-000F0AGF
Ղարաբաղյան շարժման առաջին օրերից Հայաստանի հասարակությունը փոխվեց. երբեք մենք այդքան հոգատար չենք եղել միմյանց հանդեպ ու երբեք այդքան միասնական չենք պայքարել անարդարության դեմ:
Ġarabaġyan šaržman aṙaǰin òreric’ Hayastani hasarakowt’yownë p’oxvec’. erbek’ menk’ aydk’an hogatar čenk’ eġel mimyanc’ handep ow erbek’ aydk’an miasnakan čenk’ payk’arel anardarowt’yan dem.
[39] tree
Նոր անարդարության նկատմամբ մենք ավելի հանդուրժող ենք հիմա, քան տասնյակ տարիներով կուտակվածի:
s-39
news-003M-000F0AGG
Նոր անարդարության նկատմամբ մենք ավելի հանդուրժող ենք հիմա, քան տասնյակ տարիներով կուտակվածի:
Nor anardarowt’yan nkatmamb menk’ aveli handowržoġ enk’ hima, k’an tasnyak tarinerov kowtakvaçi.
[40] tree
Հնարավորությունը, անսպասելի եկած հնարավորությունն ու առաջնորդները, որոնց մենք ամենասկզբում վստահում էինք այնպես, ինչպես ինքներս մեզ, մեր մեջ բացեցին հասարակություն լինելու, համարձակ լինելու, արժանապատիվ լինելու տաղանդը, այնպես, ինչպես մեկ օրում մարդն հայտնաբերում է իր վոկալ տվյալները, կամ նկարելու տաղանդը:
s-40
news-003M-000F0AGH

Hnaravorowt’yownë, anspaseli ekaç hnaravorowt’yownn ow aṙaǰnordnerë, oronc’ menk’ amenaskzbowm vstahowm ēink’ aynpes, inčpes ink’ners mez, mer meǰ bac’ec’in hasarakowt’yown linelow, hamarjak linelow, aržanapativ linelow taġandë, aynpes, inčpes mek òrowm mardn haytnaberowm ē ir vokal tvyalnerë, kam nkarelow taġandë.
[41] tree
Մենք՝ խորհրդային կայսրության փլուզման վկաներս ու մասնակիցներս, խորտակվող կայսրությունից պահանջում էինք վերադարձնել մեր երկրի հանդեպ գործած անարդարությունները։
s-41
news-003M-000G0AGI
Մենք՝ խորհրդային կայսրության փլուզման վկաներս ու մասնակիցներս, խորտակվող կայսրությունից պահանջում էինք վերադարձնել մեր երկրի հանդեպ գործած անարդարությունները։
Menk’, xorhrdayin kaysrowt’yan p’lowzman vkaners ow masnakic’ners, xortakvoġ kaysrowt’yownic’ pahanǰowm ēink’ veradarjnel mer erkri handep gorçaç anardarowt’yownnerë.
[42] tree
Բայց կայսրությունն արդեն խորտակվում էր, ու մենք, փաստորեն, մեր պահանջները անհասցե էինք բարձրացրել:
s-42
news-003M-000G0AGJ
Բայց կայսրությունն արդեն խորտակվում էր, ու մենք, փաստորեն, մեր պահանջները անհասցե էինք բարձրացրել:
Bayc’ kaysrowt’yownn arden xortakvowm ēr, ow menk’, p’astoren, mer pahanǰnerë anhasc’e ēink’ barjrac’rel.
[43] tree
Մենք չգիտեինք, որ գալու է նոր կայսրություն, նոր հարաբերություններ, ուժերի նոր դասավորություն, իսկ մենք սկսնակ ու ռոմանտիկ էինք լինելու էպոխայի դժվարությունների համար։
s-43
news-003M-000G0AGK
Մենք չգիտեինք, որ գալու է նոր կայսրություն, նոր հարաբերություններ, ուժերի նոր դասավորություն, իսկ մենք սկսնակ ու ռոմանտիկ էինք լինելու էպոխայի դժվարությունների համար։
Menk’ čgiteink’, or galow ē nor kaysrowt’yown, nor haraberowt’yownner, owžeri nor dasavorowt’yown, isk menk’ sksnak ow ṙomantik ēink’ linelow ēpoxayi džvarowt’yownneri hamar.
[44] tree
Որքան էլ զարհուրելի ու անհասկանալի լինի՝ մեր չնախատեսված պատերազմն անգամ ռոմանտիկների պատերազմ էր:
s-44
news-003M-000G0AGL
Որքան էլ զարհուրելի ու անհասկանալի լինի՝ մեր չնախատեսված պատերազմն անգամ ռոմանտիկների պատերազմ էր:
Ork’an ēl zarhowreli ow anhaskanali lini, mer čnaxatesvaç paterazmn angam ṙomantikneri paterazm ēr.
[45] tree
Դա այն պատերազմն է, երբ մեծ մասը գնում է ճակատ իր կամքով ու համոզմունքով՝ որ սեփական հողը միայն սեփական կյանքով են վերադարձնում:
s-45
news-003M-000G0AGM
Դա այն պատերազմն է, երբ մեծ մասը գնում է ճակատ իր կամքով ու համոզմունքով՝ որ սեփական հողը միայն սեփական կյանքով են վերադարձնում:
Da ayn paterazmn ē, erb meç masë gnowm ē č̣akat ir kamk’ov ow hamozmownk’ov, or sep’akan hoġë miayn sep’akan kyank’ov en veradarjnowm.
[46] tree
Նրանք չգիտեին ո՛չ ԵԱՀԿ Մինսկի խմբի, ո՛չ Մադրիդի, ո՛չ Կազանի փաստաթղթերի մասին, նրանք դեռ չէին լսել ԵԱՀԿ համանախագահներից ոչ մեկի անունը. նրանք մնացին անցյալ դարում՝ Ղարաբաղյան շարժման ռոմանտիզմով:
s-46
news-003M-000G0AGN
Նրանք չգիտեին ո՛չ ԵԱՀԿ Մինսկի խմբի, ո՛չ Մադրիդի, ո՛չ Կազանի փաստաթղթերի մասին, նրանք դեռ չէին լսել ԵԱՀԿ համանախագահներից ոչ մեկի անունը. նրանք մնացին անցյալ դարում՝ Ղարաբաղյան շարժման ռոմանտիզմով:
Nrank’ čgitein o՛č EAHK Minski xmbi, o՛č Madridi, o՛č Kazani p’astat’ġt’eri masin, nrank’ deṙ čēin lsel EAHK hamanaxagahneric’ oč meki anownë. nrank’ mnac’in anc’yal darowm, Ġarabaġyan šaržman ṙomantizmov.
[47] tree
Մեր շարժումը մեր միջի անհավանականն էր, որ հավանաբար բացվում է հարյուր տարին մեկ:
s-47
news-003M-000H0AGO
Մեր շարժումը մեր միջի անհավանականն էր, որ հավանաբար բացվում է հարյուր տարին մեկ:
Mer šaržowmë mer miǰi anhavanakann ēr, or havanabar bac’vowm ē haryowr tarin mek.
[48] tree
Մենք եղանք համարձակ՝ անհամարձակ ապրած տարիների փոխարեն, եղանք սիրող ու հոգատար՝ մատնություններով ապրած խորհրդային բիրտ ու նենգ տարիների փոխարեն, եղանք գեղեցիկ ու սիրահարվող՝ բարիկադների վրա վերջին օրն ապրող տղաների ու աղջիկների նման ու երգեցինք խրոխտ երգեր Երևանի փողոցներում:
s-48
news-003M-000I0AGP

Menk’ eġank’ hamarjak, anhamarjak apraç tarineri p’oxaren, eġank’ siroġ ow hogatar, matnowt’yownnerov apraç xorhrdayin birt ow neng tarineri p’oxaren, eġank’ geġec’ik ow siraharvoġ, barikadneri vra verǰin òrn aproġ tġaneri ow aġǰikneri nman ow ergec’ink’ xroxt erger Erewani p’oġoc’nerowm.
[49] tree
Ղարաբաղյան շարժման հետագա բոլոր օրերին հրապարակում էին և նրանք, ովքեր առաջին օրը գնացին Միլոշ Ֆորմանի ֆիլմը նայելու, նաև նրանք, ովքեր չնայեցին ֆիլմն այդ օրը՝ քայլելով դեպի Ազատության հրապարակ:
s-49
news-003M-000J0AGQ
Ղարաբաղյան շարժման հետագա բոլոր օրերին հրապարակում էին և նրանք, ովքեր առաջին օրը գնացին Միլոշ Ֆորմանի ֆիլմը նայելու, նաև նրանք, ովքեր չնայեցին ֆիլմն այդ օրը՝ քայլելով դեպի Ազատության հրապարակ:
Ġarabaġyan šaržman hetaga bolor òrerin hraparakowm ēin ew nrank’, ovk’er aṙaǰin òrë gnac’in Miloš Formani filmë nayelow, naew nrank’, ovk’er čnayec’in filmn ayd òrë, k’aylelov depi Azatowt’yan hraparak.

Edit as listText viewDependency trees