xcl-caval-dev

Universal Dependencies - Classical_Armenian - CAVaL

LanguageClassical_Armenian
ProjectCAVaL
Corpus Partdev

Javascript seems to be turned off, or there was a communication error. Turn on Javascript for more display options.

index sentence 1 - 6 > sentence 7 - 17

Յաւուրս յայնոսիկ գայ Յովհաննէս մկրտիչ քարոզել յանապատին Հրէաստանի եւ ասել՝ ապաշխարեցէք զի մերձեալ է արքայութիւն երկնից: Զի սա է վասն որոյ ասացաւ ի ձեռն Էսայայ մարգարէի որ ասէ՝ ձայն բարբառոյ յանապատի՝ պատրաստ արարէք զճանապարհ Տեառն՝ եւ ուղիղ արարէք զշաւիղս նորա: Եւ ինքն Յովհաննէս ունէր հանդերձ ի ստեւո ուղտու, եւ գաւտի մաշկեղէն ընդ մէջ իւր՝ եւ կերակուր նորա էր մարախ եւ մեղր վայրենի: Յայնժամ ելանեին առ նա ամենայն Երուսաղէմացիք՝ եւ ամենայն Հրէաստան՝ եւ ամենայն կողմն Յորդանանու, մկրտեին ի նմանէ ի Յորդանան եւ խոստովան լինեին զմեղս իւրեանց: Եւ տեսեալ զբազումս ի Սադուկեցւոցն եւ ի Փարիսեցւոց եկեալս ի մկրտութիւնն նորա, ասէ ցնոսա՝ ծնունդք իժից, ո՞ ցոյց ձեզ փախչել ի բարկութենէն որ գալոցն է: Արարէք այսուհետեւ պտուղ արժանի ապաշխարութեան, եւ մի համարիցիք ասել յանձինս թե ունիմք մեք հայր զԱբրահամ, ասեմ ձեզ՝ զի կարող է Աստուած ի քարանց յայսցանէ յարուցանել որդիս Աբրահամու: Զի աւասիկ տապար առ արմին ծառոց դնի՝

Download XMLDownload textSentence viewDependency trees