hy-armtdp-train
Universal Dependencies - Armenian - ArmTDP
Language | Armenian |
---|
Project | ArmTDP |
---|
Corpus Part | train |
---|
View options
Text: - Show: - Tags:
Javascript seems to be turned off, or there was a communication error. Turn on Javascript for more display options.
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
Մտածում եմ՝ Ադամի ու Եվայի վտարումը Եդեմական այգուց (դրախտից), նրանց տեղափոխումն այլ վայր, ուր շրջակայքն այլևս բարեկամական չէր, այլ խիստ թշնամական, ուր իրենց հացը պիտի տանջանքով վաստակեին, նույն մոլորակի սահմաններում չէր, որ կատարվեց: Եդեմն այլ մոլորակ էր, աքսորավայրը՝ այլ, այսինքն՝ այս, ուր այժմ էլ բնակվում ենք, բայց միշտ նայում ենք երկինք՝ բնազդում դրոշմված հիշողությամբ Եդեմը որոնելով։ Իսկ այն չկա, Տերը պայթեցրել է կամ գուցե ամայացրել, բնակության համար անպիտան դարձրել, կամ էլ կա ու ախտահանվում է՝ նոր բնակիչներ ընդունելու համար։ Մի խոսքով՝ մենք դրա հետ էլ գործ չունենք, մերը չէ այլևս, մերը սա է՝ դժոխքը, որը, սակայն, հասցրել ենք սիրել. դեհ, շանը որտեղ էլ կապես, կապվում-ընտելանում-սիրում է։ Իրականում հեչ սիրելու բան չի. հա, էլի որ՝ կապույտ երկինք, ծովեր, անտառներ, դաշտեր: Բայց դե ի սկզբանե հո սիրելի չի՞ եղել։
Download XML • Download text
• Sentence view • Dependency trees