hy-armtdp-dev

Universal Dependencies - Armenian - ArmTDP

LanguageArmenian
ProjectArmTDP
Corpus Partdev

Javascript seems to be turned off, or there was a communication error. Turn on Javascript for more display options.

index sentence 1 - 6 > sentence 7

Երիտասարդության միակ պատրանքը անմահությունն է, որն ավարտվում է պարտությամբ և ուրեմն պարտությունը անմահության սկիզբն է: Պարտությունը չունի բարոյականություն և չունի հայրենիք, ինչպես` քաոսը համակարգ. այն ընդունում է երիտասարդությանը գրկաբաց` փաթաթելով նրան մենակության սառը սավանով: Մենք չունենք մտքեր, սոսկ զգացմունքների առկայծումներ, որոնք տեսանելի են միայն խավարին: Մենք չենք գալիս ավանդույթներից ու չենք գնում դեպի ավանդույթները. բնությունը չի կարող ավանդույթ ունենալ, ինչպես` Աստված չի կարող հայր ունենալ: Պարտությունը անմիտ է, բայց ոչ անզգա. ավելի լավ է երիտասարդ լինել, քան մարդ և ավելի բարոյական է պարտվել, քան հաղթել այս կյանքում, եթե այս կյանքը կա առհասարակ: Իսկ ո՞վ է զգացմունքից զուրկ միտքը, ողորմելի մի կմախք, որ հավետ պարտվում է քամուն:

Download XMLDownload textSentence viewDependency trees