s-1
| Գիրք ծննդեան Յիսուսի Քրիստոսի որդւոյ Դաւթի որդւոյ Աբրահամու: |
s-2
| Աբրահամ ծնաւ զԻսահակ: |
s-3
| Իսահակ ծնաւ զՅակովբ: |
s-4
| Յակովբ ծնաւ զՅուդա՝ եւ զեղբարս նորա: |
s-5
| Յուդա ծնաւ զՓարես եւ զԶարա ի Թամարա: |
s-6
| Փարես ծնաւ զԵզրովն: |
s-7
| Եզրովն ծնաւ զԱրամ: |
s-8
| Արամ ծնաւ զԱմինադաբ: |
s-9
| Ամինադաբ ծնաւ զՆաասսովն: |
s-10
| Նաասսովն ծնաւ զՍաղմովն: |
s-11
| Սաղմովն ծնաւ զԲոոս ի Հռեքաբայ: |
s-12
| Բոոս ծնաւ զՈվբէդ ի Հռութայ: |
s-13
| Ովբէդ ծնաւ զՅեսսե: |
s-14
| Յեսսե ծնաւ զԴաւիթ արքայ: |
s-15
| Դաւիթ ծնաւ զՍաղովմովն ի կնոջէն Ուրիա: |
s-16
| Սաղոմովն ծնաւ զՐոբովամ: |
s-17
| Րոբովամ ծնաւ զԱբիա: |
s-18
| Աբիա ծնաւ զԱսափ: |
s-19
| Ասափ ծնաւ զՅովսափաթ: |
s-20
| Յովսափաթ ծնաւ զՅովրամ: |
s-21
| Յովրամ ծնաւ զՈզիա: |
s-22
| Ոզիա ծնաւ զՅովաթամ: |
s-23
| Յովաթամ ծնաւ զԱքազ: |
s-24
| Աքազ ծնաւ զԵզեկիա: |
s-25
| Եզեկիա ծնաւ զՄանասսէ: |
s-26
| Մանասսէ ծնաւ զԱմովս: |
s-27
| Ամովս ծնաւ զՅովսիա: |
s-28
| Յովսիա ծնաւ զՅեքոնիա եւ զեղբարս նորա առ գերութեամբն Բաբեղացւոց: |
s-29
| Յետ գերութեանն Բաբեղացւոց ծնաւ Յեքոնիա զՍաղաթիէղ: |
s-30
| Սաղաթիէղ ծնաւ զԶորոբաբէղ: |
s-31
| Զորոբաբէղ ծնաւ զԱբիուդ: |
s-32
| Աբիուդ ծնաւ զԵղիակիմ: |
s-33
| Եղիակիմ ծնաւ զԱզովր: |
s-34
| Ազովր ծնաւ զՍադովկ: |
s-35
| Սադովկ ծնաւ զԱքին: |
s-36
| Աքին ծնաւ զԵղիուդ: |
s-37
| Եղիուդ ծնաւ զԵղեազար: |
s-38
| Եղեազար ծնաւ զՄատթան: |
s-39
| Մատթան ծնաւ զՅակովբ: |
s-40
| Յակովբ ծնաւ զՅովսէփ զայրն Մարիամա, որում խաւսեցեալ զՄարիամ կոյս յորմէ ծնաւն որ անուանեցաւ Քրիստոս: |
s-41
| Արդ ամենայն ազգքն յԱբրահամէ մինչեւ ի Դաւիթ՝ ազգք չորեքտասանք: Եւ ի Դաւթէ մինչեւ ի գերութիւնն Բաբեղացւոց. ազգք չորեքտասանք: Եւ ի գերութենէն Բաբեղացւոց մինչեւ ի Քրիստոս. ազգք չորեքտասանք: |
s-42
| Եւ Յիսուսի Քրիստոսի ծնունդն էր այսպէս |
s-43
| Խաւսեալ զմայր նորա Մարիամ Յովսէփու՝ մինչչեւ եկեալ առ միմեանս. գտաւ յղացեալ ի հոգւոյն սրբոյ: |
s-44
| Եւ Յովսէփ այրն նորա քանզի արդար էր. եւ ոչ կամէր առակել զնա. խորհեցաւ լռելեայն արձակել զնա: |
s-45
| Եւ մինչդեռ նա զայս ածէր զմտաւ. ահա հրեշտակ Տեառն ի տեսլեան երեւեցաւ նմա եւ ասէ՝ Յովսէփ որդի Դաւթի, մի երկնչիր առնուլ առ քեզ զՄարիամ կին քո՝ քանզի որ ի նմայն ծնեալ է. ի հոգւոյ սրբոյ է՝ |
s-46
| ծնցի որդի եւ կոչեսցես զանուն նորա Յիսուս՝ զի նա փրկեսցէ զժողովուրդ իւր ի մեղաց իւրեանց: |
s-47
| Այղ այս ամենայն եղեւ զի լցցի որ ասացաւն ի Տեառնէ ի ձեռն Էսայայ մարգարէի՝ |
s-48
| ահա կոյս յղասցի. եւ ծնցի որդի. եւ կոչեսցեն զանուն նորա Եմմանուէղ՝ որ թարգմանի ընդ մեզ Աստուած: |
s-49
| Եւ զարթուցեալ Յովսէփ ի քնոյ անտի. արար որպէս հրամայեաց նմա հրեշտակն Տեառն եւ առ յինքն զկինն իւր |
s-50
| եւ ոչ գիտէր զնա, մինչեւ ծնաւ զորդին իւր զանդրանիկ, |
s-51
| եւ կոչեաց զանուն նորա Յիսուս: |
s-52
| Եւ ի ծնանելն ի Բեթղեեմ Հրէաստանի յաւուրս Հէրովդի արքայի Ահա մոգք յարեւելից եկին յԷրուսաղէմ եւ ասեն՝ ո՞ւր է որ ծնաւ արքայն հրէից՝ զի տեսաք զաստղն նորա յարեւելս. եւ եկաք երկիր պագանել նմա: |
s-53
| Եւ իբրեւ լուաւ արքայ Հէրոդէս, խռովեցաւ. եւ ամենայն Երուսաղէմ ընդ նմա՝ եւ ժողովեալ զամենայն զքահանայապետս՝ եւ զդպիրս ժողովրդեանն. հարցանէր ի նոցանէ թե ուր ծնանիցի Քրիստոսն: |
s-54
| Եւ նոքա ասեն ցնա՝ ի Բեթղեեմ Հրէաստանի: Զի այսպէս գրեալ է ի ձեռն մարգարէին՝ եւ դու Բէթղեեմ երկիր Յուդայ, ոչ ինչ կրտսեր ես յիշխանս յուդա՝ ի քէն ելցէ ինչ իշխան. որ հովուեսցէ զժողովուրդ իմ զԻսրայեղ: |
s-55
| Յայնժամ Հէրովդէս գաղտ կոչեաց զմոգսն՝ եւ ստուգեաց ի նոցանէ զժամանակ աստեղն երեւելոյ եւ արձակեալ զնոսա ի Բեթղեեմ. ասէ՝ գնացէք ստուգեցէք վասն մանկանն՝ եւ յորժամ գտանիցէք ազդ արասջիք ինձ. զի եւ ես եկեալ երկիր պագից նմա: |
s-56
| Եւ նոքա իբրեւ լուան ի թագաւորէն գնացին՝ եւ ահա աստղն զոր տեսին յարեւելս. առաջնորդեաց նոցա, մինչ եկեալ եկաց ի վերայ ուր էր մանուկն: |
s-57
| Իբրեւ տեսին զաստղն. խնդացին յոյժ ուրախութիւն մեծ: |
s-58
| Եւ իբրեւ մտին ի տուն տեսին զմանուկն հանդերձ Մարիամաւ մարբն իւրով՝ եւ անկեալ երկիր պագանեին նմա՝ եւ բացեալ զգանձս իւրեանց. մատուցին նմա պատարագս, ոսկի, եւ կնդրուկ, եւ զմուռս: |
s-59
| Եւ հրաման առեալ ի տեսլեան չդառնալ անդրէն առ Հերովդէս. ընդ այղ ճանապարհ գնացին յաշխարհ իւրեանց: |
s-60
| Եւ իբրեւ գնացին նոքա անտի. ահա հրեշտակ Տեառն երեւէր ի տեսլեան Յովսէփու եւ ասէ՝ արի առ զմանուկդ եւ զմայր իւր, եւ փախիր յԵգիպտոս, եւ անդ լինիջիր ցորժամ ասացից քեզ, քանզի ի խնդիր է Հէրովդէս կորուսանել զմանուկդ: |
s-61
| Եւ նա յարուցեալ առ զմանուկն եւ զմայր իւր գիշերի, եւ գնաց յԵգիպտոս. եւ անդ էր մինչեւ ցվախճան Հէրովդի: Զի լցցի ասացեալն ի Տեառնէ ի ձեռն մարգարէին որ ասէ. յԵգիպտոսէ կոչեցից զորդի իմ: |
s-62
| Յայնժամ իբրեւ ետես Հէրովդէս թե խաբեցաւ ի մոգուց անտի բարկացաւ յոյժ՝ եւ առաքեաց կոտորեաց զամենայն մանկունս որ եին ի Բէթղեեմ եւ յամենայն սահմանս նորա՝ յերկեմենից եւ ի խոնարհ. ըստ ժամանակին զոր ստուգեաց ի մոգուցն: |
s-63
| Յայնժամ կատարեցաւ ասացեալն ի ձեռն Երեմիայի մարգարէի որ ասէ՝ ձայն գուժեաց ի Հռամա՝ ողբումն՝ եւ լալումն եւ աշխարումն յոյժ, |
s-64
| Հռաքէղ լայր զորդիս իւր, եւ ոչ կամէր մխիթարել, զի ոչ էին: |
s-65
| Եւ ի վախճանելն Հէրովդի, ահա հրեշտակ Տեառն ի տեսլեան երեւէր Յովսէփայ յԵգիպտոս եւ ասէր՝ արի առ զմանուկդ եւ զմայր իւր եւ գնա յերկիրն Իսրայեղի, զի մեռան որ խնդրեին զանձն մանկանդ: |
s-66
| Եւ նա յարուցեալ առ զմանուկն եւ զմայր նորա. եւ եկն յերկիրն Իսրայեղի: |
s-67
| Եւ իբրեւ լուաւ եթե Արքեղաոս թագաւորեաց Հրէաստանի փոխանակ Հէրովդի հաւրն իւրոյ. երկեաւ երթալ անդր՝ |
s-68
| եւ հրաման առեալ ի տեսլեան՝ գնաց ի կողմանս Գաղիղեացւոց՝ |
s-69
| եւ եկեալ բնակեցաւ ի քաղաքին որ կոչէր Նազարեթ զի լցցի բան մարգարէին. թե Նազովրեցի կոչեսցի: |
s-70
| Եւ մտեալ ի նաւ անց յայնկոյս. եւ եկն ի քաղաք իւր: |
s-71
| Եւ ահա մատուցին առ նա անդամալոյծ մի որ դնէր ի մահիճս: |
s-72
| Եւ տեսեալ Յիսուսի զհաւատս նոցա, ասէ ցանդամալոյծն, |
s-73
| թողեալ լիցին քեզ մեղք քո: |
s-74
| Եւ ահա ոմանք ի դպրացն ասեն ընդ միտս, հայհոյէ դա: |
s-75
| Եւ ծանուցեալ Յիսուսի զխորհուրդս նոցա, ասէ ցնոսա՝ ընդէ՞ր խորհիք դուք չարիս ի սիրտս ձեր՝ զի՞նչ դիւրին է՝ ասել թողեալ լիցին քեզ մեղք քո, եթե ասել արի եւ շրջեաց: |
s-76
| Այղ զի գիտասջիք եթե իշխանութիւն ունի որդի մարդոյ յերկրի թողուլ զմեղս՝ |
s-77
| յայնժամ ասէ ցանդամալոյծն արի առ զմահիճս քո. եւ երթ ի տուն քո: |
s-78
| Եւ յարուցեալ գնաց ի տուն իւր: |
s-79
| Իբրեւ տեսին ժողովուրդքն զարմացան՝ եւ փառաւոր առնեին զԱստուած. զտուիչ այնպիսի իշխանութեան մարդկան: |
s-80
| Եւ անցեալ ընդ այն ետես այր մի զի նստէր ի մաքսաւորութեան Մատթեոս անուն՝ եւ ասէ ցնա եկ զկնի իմ: |
s-81
| Եւ յարուցեալ գնաց զկնի նորա: |
s-82
| Եւ եղեւ իբրեւ բազմեալ էր նա ի տանն. եւ ահա բազում մաքսաւորք եւ մեղաւորք եկեալ եւ բազմեալ եին ընդ Յիսուսի եւ ընդ աշակերտս նորա: |
s-83
| Իբրեւ տեսին Փարիսեցիքն, ասեն ցաշակերտս նորա՝ ընդէ՞ր ընդ մաքսաւորս եւ ընդ մեղաւորս ուտէ վարդապետն ձեր: |
s-84
| Իսկ Յիսուս իբրեւ լուաւ. ասէ ցնոսա՝ ոչ պիտոյ է բժիշկ կարողաց՝ այլ հիւանդաց: |
s-85
| Երթայք ուսարուք՝ զի՞նչ է |
s-86
| զողորմութիւն կամիմ եւ ոչ զզոհ՝ զի ոչ եկի կոչել զարդարս. այլ զմեղաւորս: |
s-87
| Յայնժամ մատեան առ նա աշակերտքն Յովհաննու եւ ասեն՝ ընդէ՞ր մեք եւ Փարիսեցիքն պահեմք յաճախ, եւ քո աշակերքդ ոչ պարհեն: |
s-88
| Ասէ ցնոսա Յիսուս՝ մի եթե մարթ ի՞նչ իցէ մանկանց առագաստի սուգ առնուլ, մինչ փեսայն ընդ նոսա իցէ, |
s-89
| այղ եկեցեն աւուրքն՝ յորժամ բարձցի ի նոցանէ փեսայն. եւ ապա պարհեսցեն: |
s-90
| ոչ ոք արկանէ կապերտ անթափ ի վերայ հնացեալ ձորձոյ՝ զի առնու ելանէ զլրութիւն նորա ի հանդերձէն, եւ եւս չար պատառումն լինի: |
s-91
| Եւ ոչ արկանեն գինի նոր ի տիկս հինս՝ |
s-92
| ապա թե ոչ տիկքն պատառին՝ եւ գինին հեղու, եւ տիկքն կորնչին՝ |
s-93
| այղ արկանեն զգինի նոր ի տիկս նորս, եւ երկոքին պահին: |
s-94
| Մինչդեռ նա զայս խաւսէր ընդ նոսա, ահա իշխան մի մատուցեալ երկիր պագանէր նմա եւ ասէր, դուստր իմ արդ եւս վախճանեցաւ՝ այղ եկեալ դիցէս զձեռն քո ի վերայ նորա՝ եւ կեցցէ: |
s-95
| Յարեաւ Յիսուս եւ գնաց զկնի նորա աշակերտաւքն հանդերձ: |
s-96
| Եւ ահա կին մի տեռատես երկոտասանամեայ, մատուցեալ յետոյ մերձեցաւ ի դրաւշակ հանդերձի նորա՝ քանզի ասէր ի մտի իւրում. թե միայն մերձենամ ի հանդերձս նորա, փրկիմ: |
s-97
| Իսկ Յիսուս իբրեւ դարձաւ եւ ետես զնա, ասէ՝ քաջալերեաց դուստր՝ |
s-98
| հաւատք քո կեցուցին զքեզ: |
s-99
| Եւ փրկեցաւ կինն ի ժամէն յայնմանէ: |
s-100
| Իբրեւ եկն Յիսուս ի տուն իշխանին՝ եւ ետես զփողարսն՝ եւ ամբոխ յոյժ, ասէ ցնոսա ի բաց գնացէք, զի ոչ եթե մեռեալ է աղջիկդ այղ ննջէ: |