Dependency Tree

Universal Dependencies - Classical_Armenian - CAVaL

LanguageClassical_Armenian
ProjectCAVaL
Corpus Partdev

Select a sentence

Showing 1 - 100 of 411 • previousnext

s-1 Յաւուրս յայնոսիկ գայ Յովհաննէս մկրտիչ քարոզել յանապատին Հրէաստանի եւ ասել՝ ապաշխարեցէք զի մերձեալ է արքայութիւն երկնից: Զի սա է վասն որոյ ասացաւ ի ձեռն Էսայայ մարգարէի որ ասէ՝ ձայն բարբառոյ յանապատի՝ պատրաստ արարէք զճանապարհ Տեառն՝ եւ ուղիղ արարէք զշաւիղս նորա:
s-2 Եւ ինքն Յովհաննէս ունէր հանդերձ ի ստեւո ուղտու, եւ գաւտի մաշկեղէն ընդ մէջ իւր՝ եւ կերակուր նորա էր մարախ եւ մեղր վայրենի:
s-3 Յայնժամ ելանեին առ նա ամենայն Երուսաղէմացիք՝ եւ ամենայն Հրէաստան՝ եւ ամենայն կողմն Յորդանանու, մկրտեին ի նմանէ ի Յորդանան եւ խոստովան լինեին զմեղս իւրեանց:
s-4 Եւ տեսեալ զբազումս ի Սադուկեցւոցն եւ ի Փարիսեցւոց եկեալս ի մկրտութիւնն նորա, ասէ ցնոսա՝ ծնունդք իժից, ո՞ ցոյց ձեզ փախչել ի բարկութենէն որ գալոցն է:
s-5 Արարէք այսուհետեւ պտուղ արժանի ապաշխարութեան, եւ մի համարիցիք ասել յանձինս թե ունիմք մեք հայր զԱբրահամ,
s-6 ասեմ ձեզ՝ զի կարող է Աստուած ի քարանց յայսցանէ յարուցանել որդիս Աբրահամու: Զի աւասիկ տապար առ արմին ծառոց դնի՝
s-7 ամենայն ծառ որ ոչ առնիցէ զպտուղ բարի. հատանի եւ ի հուր արկանի՝
s-8 Ես մկրտեմ զձեզ ջրով յապաշխարութիւն՝ բայց որ զկնին իմ գայ հզաւրագոյն է քան զիս, եւ ես չեմ բաւական բառնալ զկաւշիկս նորա,
s-9 նա մկրտեսցէ զձեզ ի հոգին սուրբ եւ ի հուր՝
s-10 Որո հեծանոցն ի ձեռին իւրում, եւ սրբեսցէ զկալ իւր. եւ ժողովեսցէ զցորեանն ի շտեմարանս իւր, եւ զյարդն այրեսցէ անշէջ հրով:
s-11 Յայնժամ գայ Յիսուս ի Գաղիղեէ ի Յորդանան առ Յովհաննէս մկրտել ի նմանէ:
s-12 Եւ Յովհաննէս արգելոյր զնա եւ ասէ՝ ինձ պիտո է ի քէն մկրտել, եւ դու առ ի՞ս գաս:
s-13 Պատասխանի ետ Յիսուս եւ ասէ ցնա՝ թոյլ տուր այժմ. զի այսպէս վայել է մեզ լնուլ զամենայն արդարութիւն՝ եւ ապա թոյլ ետ նմա:
s-14 Եւ իբրեւ մկրտեցաւ Յիսուս ել վաղվաղակի ի ջրոյ անտի՝
s-15 եւ ահա բացան նմա երկինք. եւ ետես զհոգին Աստուածոյ զի իջանէր իբրեւ զաղաւնի եւ գայր ի վերայ նորա:
s-16 Եւ ահա ձայն յերկնից որ ասէր, դա է որդի իմ սիրելի. ընդ որ հաճեցա:
s-17 Յայնժամ վարեցաւ Յիսուս յանապատ ի հոգւոյն՝ փորձել ի սատանայէ:
s-18 Եւ պահեալ զքառասուն տիւ եւ զքառասուն գիշեր. ապա քաղցեաւ
s-19 Եւ մատուցեալ փորձիչն ասէ ցնա՝ եթե որդի ես Աստուածոյ. ասա զի քարինքս այսոքիկ հաց լինիցին:
s-20 Նա պատասխանի ետ եւ ասէ՝ գրեալ է, թե ոչ հացիւ միայն կեցցէ մարդ այլ ամենայն բանիւ որ ելանէ ի բերանոյ Աստուածոյ:
s-21 Յայնժամ առեալ ածէ զնա սատանա ի քաղաքն սուրբ, եւ կացուցանէ զնա ի վերայ աշտարակի տաճարին, եւ ասէ ցնա՝ եթե որդի ես Աստուածոյ. արկ զքեզ աստի ի վայր. զի գրեալ է՝ թե հրեշտեկաց իւրոց պատուիրեալ է վասն քո՝ եւ ի վերայ ձեռաց բարձցեն զքեզ, զի մի երբեք հարցես զքարի զոտն քո:
s-22 Ասէ ցնա դարձեալ Յիսուս՝ գրեալ է, թե ոչ փորձեսցես զՏէր Աստուած քո:
s-23 Դարձեալ առնու ածէ զնա սատանայ ի լեառն մի բարձր յոյժ, եւ ցուցանէ նմա զամենայն թագաւորութիւնս աշխարհի. եւ զփառս նոցա եւ ասէ ցնա՝ զայս ամենայն քեզ տաց, եթե անկեալ երկիր պագանիցես ինձ:
s-24 Յայնժամ ասէ ցնա Յիսուս՝ երթ յետս իմ սատանայ, զի գրեալ է, Տեառն Աստուածոյ քում երկիր պագցես, եւ զնա միայն պաշտեսցես:
s-25 Ապա եթող զնա սատանա. եւ ահա հրեշտակք մատեան եւ պաշտեին զնա:
s-26 Եւ իբրեւ լուաւ Յիսուս՝ եթե Յոհաննէս մատնեցաւ. մեկնեցաւ գնաց ի Գաղիղեա:
s-27 Եւ թողեալ զՆազարեթ եկն բնակեցաւ ի Կափառնաում ի ծովեզերին՝ ի սահմանս Զաբուղովնի եւ Նեփթաղիմայ: Զի լցցի բանն որ ասացաւ ի ձեռն Էսայայ մարգարէի՝ երկիր Զաբուղովնի եւ երկիր Նեփթաղիմայ, ճանապարհ ծովու յայնկոյս Յորդանանու՝ Գաղիղէա հեթանոսաց՝ ժողովուրդ որ նստէր ի խաւարի. ետես լոյս մեծ՝ եւ որոց նստեին յաշխարհին եւ ստուերս մահու, լոյս ծագեաց նոցա:
s-28 Յայնմ հետէ սկսաւ քարոզել Յիսուս եւ ասել, ապաշխարեցէք՝ զի մերձեալ է արքայութիւն երկնից:
s-29 Մինչդեռ զգնայր Յիսուս ընդ եզր ծովուն Գաղիղեացւոց, ետես երկուս եղբարս՝ զՍիմովն զկոչեցեալ Պետրոս եւ զԱնդրեաս եղբայր նորա արկեալ ուռկան ի ծով, քանզի ձկնորսք եին:
s-30 Եւ ասէ ցնոսա՝ եկայք զկնի իմ. եւ արարից զձեզ որսւորդս մարդկան:
s-31 Եւ նոքա թողեալ վաղվաղակի զգործիսն. գնացին զհետ նորա:
s-32 Եւ մատուցեալ անտի յառաջ. ետես այղ երկուս եղբարս, զՅակովբոս Զեբեդեայ եւ զՅովհաննէս եղբայր նորա, ի նաւի Զեբեդեաւ հանդերձ հարբն իւրեանց մինչդեռ կազմեին զուռկանս իւրեանց. եւ կոչեաց զնոսա:
s-33 Նոցա թողեալ վաղվաղակի զնաւն եւ զհայր իւրեանց. գնացին զհետ նորա:
s-34 Եւ շրջէր ընդ ամենայն կողմն Գաղիղեացւոց, ուսուցանէր ի ժողովուրդս նոցա՝ եւ քարոզէր զաւետարանն արքայութեան. եւ բժշկէր զամենայն հիւանդութիւնս եւ զամենայն ախտս ի ժողովրդեանն:
s-35 Եւ ել լուրն նորա ընդ ամենայն երկիրն Ասորւոց.
s-36 եւ մատուցին առ նա զամենայն հիւանդս. որ նեղեալ եին ի պէսպէս ցաւս եւ ի տանջանս, եւ զդեւահարս, եւ զլուսնոտս, եւ զանդամալոյծս, եւ բժշկեաց զնոսա:
s-37 Եւ երթային զհետ նորա ժողովուրդք բազումք ի Գաղիղեէ. եւ ի Դեկապողեայ. եւ յԷրուսալէմէ, եւ ի Հրէաստանէ, եւ յայնկոյս Յորդանանու, եւ բժշկեաց զնոսա:
s-38 Եւ տեսեալ զժողովուրդսն, ել ի լեառն՝
s-39 եւ իբրեւ նստաւ անդ մատեան առ նա աշակերտքն նորա:
s-40 Եւ բացեալ զբերան իւր ուսուցանէր զնոսա եւ ասէր: Երանի աղքատաց հոգւով, զի նոցա է արքայութիւն երկնից:
s-41 Երանի սգաւորաց, զի նոքա մխիթարեսցին:
s-42 Երանի հեզոց, զի նոքա ժառանգեսցեն զերկիր:
s-43 Երանի որ քաղցեալ եւ ծարաւի իցեն արդարութեան. զի նոքա յագեսցին:
s-44 Երանի ողորմածաց, զի նոքա ողորմութիւն գտցեն:
s-45 Երանի այնոցիկ որ սուրբ են սրտիւք, զի նոքա զԱստուած տեսցեն:
s-46 Երանի խաղաղարարաց, զի նոքա որդիք Աստուածոյ կոչեսցին:
s-47 Երանի որ հալածեալ իցեն վասն արդարութեան՝ զի նոցա է արքայութիւն երկնից:
s-48 Երանի է ձեզ յորժամ նախատիցեն զձեզ եւ հալածեսցեն եւ ասիցեն զամենայն բան չար զձէնջ սուտ՝ վասն իմ:
s-49 ցնծացէք եւ ուրախ լերուք, զի վարձք ձեր բազում են յերկինս, զի այսպէս հալածեցին զմարգարէսն որ յառաջ քան զձեզ եին:
s-50 Դուք էք աղ երկրի,
s-51 ապա եթե աղն անհամի. ի՞ւ յաղիցի
s-52 ոչ իմիք ազդիցէ այնուհետեւ. բայց եթե ընկենուլ արտաքս եւ կոխան լինել ի մարդկանէ:
s-53 Դուք էք լոյս աշխարհի,
s-54 ոչ կարէ քաղաք թաքչել որ ի վերայ լերին կայցէ՝
s-55 եւ ոչ լուցանեն ճրագ եւ դնեն ընդ գրուանաւ, այղ ի վերայ աշտանակի՝ եւ լոյս տա ամենեցուն որ ի տանն իցեն՝
s-56 այնպէս լուսաւորեսցէ լոյս ձեր առաջի մարդկան, որպէս զի տեսցեն զգործս ձեր բարիս, եւ փառաւորեսցեն զհայր ձեր որ յերկինս է:
s-57 Մի համարիք եթե եկի լուծանել զաւրէնս կամ զմարգարէս, այղ լնուլ:
s-58 Ամէն ամէն ասեմ ձեզ՝ մինչեւ անցցեն երկինք եւ երկիր, յովտ մի որ նշանախեց մի է, ոչ անցցէ յաւրինացն եւ ի մարգարէից մինչեւ ամենայն եղիցի:
s-59 Որ ոք լուծցէ մի ինչ ի պատուիրանաց յայսցանէ ի փոքունց՝ եւ ուսուսցէ այնպէս զմարդիկ. փոքր կոչեսցի յարքայութեան երկնից,
s-60 իսկ որ արասցէ եւ ուսուսցէ. նա մեծ կոչեսցի յարքայութեան երկնից:
s-61 Բայց ասեմ ձեզ՝ զի եթե ոչ առաւելուցու արդարութիւն ձեր աւելի քան զդպրացն եւ զՓարիսեցւոց, ոչ մտանիցէք յարքայութիւն երկնից:
s-62 Լուարուք զի ասացաւ առաջնոցն թե մի սպանաներ՝ զի որ սպանանիցէ. պարտական լիցի դատաստանի՝
s-63 Այղ ես ասեմ ձեզ՝ եթե ամենայն որ բարկանայ եղբաւր իւրում տարապարտուց. պարտաւոր լիցի դատաստանի:
s-64 Եւ որ ասիցէ ցեղբայր իւր յիմար. պարտաւոր լիցի ատենի:
s-65 Եւ որ ասիցէ ցեղբայր իւր մորոս. պարտաւոր լիցի ի գեհեն հրոյն:
s-66 Եթե մատուցանիցես զպատարագ քո ի վերայ սեղանոյ՝ եւ անդ յիշիցես թե եղբայր քո ունիցի ինչ խէթ զքէն. թող զպատարագն քո առաջի սեղանոյն՝ երթ նախ հաշտեաց ընդ եղբաւր քում. եւ ապա եկեալ մատուսջիր զպատարագն քո:
s-67 Լեր իրաւախորհ ընդ աւսոխի քում վաղգոյն, մինչդեռ իցես ընդ նմա ի ճանապարհի՝ գուցէ մատնիցէ զքեզ աւսոխն դատաւորին՝ եւ դատաւորն դահճի. եւ արկանիցիս ի բանդ,
s-68 ամէն ասեմ քեզ՝ ոչ ելանիցես անտի. մինչեւ հատուցանիցես զյետին նաքարակիտն:
s-69 Լուարո՞ւք զի ասացաւ մի շնար,
s-70 բայց ես ասեմ ձեզ՝ թե ամենայն որ հայի ի կին մարդ առ ի ցանկանալոյ նմա, անդէն շնացաւ ընդ նմա ի սրտի իւրում:
s-71 Եթե ակն քո աջ գայթագղեցուցանէ զքեզ, խլեա զնա եւ ընկեա ի քէն, զի լաւ է քեզ եթե մի յանդամոց քոց կորիցէ, եւ մի ամենայն մարմինդ քո անկանիցի ի գեհեն:
s-72 Եւ եթե աջ ձեռն քո գայթագղեցուցանէ զքեզ հատ զնա եւ ընկեա ի քէն՝ զի լաւ է քեզ եթե մի յանդամոց քոց կորիցէ, եւ մի ամենայն մարմինդ քո արկանիցի ի գեհեն:
s-73 Ապաքէն ասացաւ թե որ արձակիցէ զկին իւր. տացէ նմա զարձակմանն:
s-74 Բայց ես ասեմ ձեզ՝ եթե ամենայն որ արձակէ զկին իւր առանց բանի պոռնկութեան. նա տայ նմա շնալ՝ եւ որ զարձակեալն առնէ շնայ:
s-75 Դարձեալ լուարուք զի ասացաւ առաջնոցն մի երդնուցուս սուտ՝ բայց հատուսցես Տեառն զերդմունս քո:
s-76 Այղ ես ասեմ ձեզ՝ ամենեւին մի երդնուլ՝ մի յերկինս, զի աթոռ է Աստուածոյ՝ Եւ մի յերկիր. զի պատուանդան է ոտից նորա, եւ մի յԷրուսաղեմ, զի քաղաք է մեծի արքայի՝ եւ մի ի գլուխ քո երդնուցուս. զի ոչ կարես մազ մի սպիտակ առնել կամ թուխ:
s-77 Այղ եղիցի ձեր բան, այոն. այո, եւ ոչն. ոչ, զի աւելին քան զայն ի չարէն է:
s-78 Լուարուք զի ասացաւ, ակն ընդ ական՝ եւ ատամն ընդ ատաման:
s-79 Այղ ես ասեմ ձեզ, մի կալ հակառակ չարի:
s-80 Այղ եթե ոք ածիցէ ապտակ յաջ ծնաւտ քո, դարձո նմա եւ զմիւսն:
s-81 Եւ որ կամիցի ոք դատել եւ առնուլ զշապիկս քո, թող ի նա եւ զբաճկոն քո:
s-82 Եւ որ տարապարհակ վարիցէ զքեզ մղիոն մի, երթ ընդ նմա եւ երկուս՝
s-83 որում խնդրէ ի քէն տուր. եւ որ կամի փոխ առնուլ ի քէն մի դարձուցաներ զերեսս:
s-84 Լուարուք ապաքէն զի ասացաւ սիրեսցես զնկեր քո, եւ ատեսցես զթշնամին քո:
s-85 Այղ ես ասեմ ձեզ՝ սիրեցէք զթշնամիս ձեր, աւհրնեցէք զանիծիչս ձեր՝ բարի արարէք ատելեաց ձերոց. եւ աղաւթս ի վերայ այնոցիկ որ լլկեն զձեզ եւ հալածեն՝ զի եղիջիք որդիք հաւր ձերոյ որ յերկինսն է՝ զի զարեգակն իւր ծագէ ի վերայ չարաց եւ բարեաց՝ եւ ածէ անձրեւ ի վերայ արդարոց եւ մեղաւորաց: Զի եթե սիրիցէք զայնոսիկ որ սիրեն զձեզ, զի՞նչ վարձք իցեն
s-86 ոչ ապաքէն եւ մաքսաւորք զնոյն գործեն
s-87 Եւ եթե տայցէք միայն ողջոյն բարեկամաց ձերոց, զի՞նչ աւելի առնէք
s-88 ոչ ապաքէն մաքսաւորք եւ մեղաւորք զնոյն գործեն
s-89 Արդ եղերուք դուք կատարեալք, որպէս եւ հայրն ձեր երկնաւոր կատարեալ է:
s-90 Եւ սկսաւ ուսուցանել առ ծովեզերբն՝
s-91 եւ խռնեցան զնովաւ ժողովուրդք բազումք. մինչեւ ի նաւ մտանել նմա եւ նստել ի ծովուն՝ եւ ամենայն ժողովուրդքն զծովեզերբն զցամաքն ունեին՝
s-92 եւ ուսուցանէր զնոսա առակաւք բազում ինչ: Եւ ասէր նոցա ի վարդապետութեան իւրում: Լսէք՝ ահաւասիկ ել սերմանաւղ սերմանել՝
s-93 եւ եղեւ ի սերմանելն. ոմն անկաւ առ ճանապարհաւ եւ եկն թռչուն եւ եկեր զնա:
s-94 Եւ այլն անկաւ յապառաժի ուր ոչ գոյր հող բազում. եւ վաղվաղակի բուսաւ քանզի ոչ գոյր հիւթ երկրին՝
s-95 եւ յորժամ ծագեաց արեւ ջեռաւ՝ եւ զի ոչ գոյին արմատք. ցամակեցաւ:
s-96 Եւ այլն անկաւ ի մէջ փշոց, ելին փուշքն եւ հեղջուցին զնա՝ եւ պտուղ ոչ ետ:
s-97 Եւ այլն անկաւ յերկիր բարւոք. եւ ելեալ աճեցեալ տայր պտուղ՝ եւ բերէր. ընդ միոյ հարիւր:
s-98 Եւ ասէր՝ որ ունիցի ականջս լսելոյ. լուիցէ:
s-99 Եւ իբրեւ եղեւ առանձինն. հարցին ցնա որ զնովաւն եին աշակերտաւքն հանդերձ զառակսն:
s-100 Եւ ասէ ցնոսա՝ ձեզ տուեալ է գիտել զխորհուրդս արքայութեան Աստուածոյ:

Text viewDownload CoNNL-U