s-1
| Հարգելի այցելու |
s-2
| Բարի գալուստ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայք, որը ստեղծվել և գործում է «Ինտերնետով հրապարակային ծանուցման մասին» ՀՀ օրենքի (այժմ՝ «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» ՀՀ օրենք) պահանջներին համապատասխան: |
s-3
| Օրենքով կամ նորմատիվ իրավական այլ ակտով սահմանված այն դեպքերում, երբ նախատեսվում է հրապարակային ծանուցում` տեղեկատվությունը մամուլում հրապարակելու միջոցով, հրապարակային ծանուցումը պետք է տեղադրվի նաև այս կայքում: |
s-4
| Այստեղ Դուք նաև կարող եք գրանցվել որպես բաժանորդ և էլեկտրոնային փոստով ստանալ կայքում տեղադրվելիք Ձեզ հետաքրքրող հայտարարություններն ու ծանուցումները: |
s-5
| Կայքի աշխատանքի բարելավմանն ուղղված Ձեր նկատառումներն ու առաջարկությունները, տեսակետներն ու մեկնաբանությունները Դուք կարող եք ներկայացնել ուղարկելով նամակ moderator@moj.am էլեկտրոնային փոստի հասցեով: |
s-6
| Մեզ համար կարևոր է Ձեր կարծիքը: |
s-7
| Ինչպես դիմել |
s-8
| Հրապարակային ծանուցում հրապարակող անձը կայքից ներբեռնում է ձևը, լրացնում է այն և էլեկտրոնային կրիչով ներկայացնում ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն: |
s-9
| Էլեկտրոնային ստորագրության առկայության դեպքում հրապարակային ծանուցում հրապարակող անձը լրացնում է պահանջվող տվյալները կայքի Էլեկտրոնային դիմում բաժնում: |
s-10
| Գնումների հայտարարությունների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կարող եք գտնել նաև www.gnumner.am կայքի «Գնումների հայտարարություններ» բաժնում |
s-11
| Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների համար կայացված վարչական որոշումներ |
s-12
| Ավտոկայանատեղի տեղական տուրքը վճարած չլինելու փաստով Երևանի քաղաքապետարանի կողմից կազմված իրավախախտումներ |
s-13
| ՀՀ Տրանսպորտային տեսչության կողմից թեթև մարդատար տաքսի-ավտոմոբիլներով ուղևորափոխադրում իրականացնող իրավաբանական և ֆիզիկական անձանց նկատմամբ կազմված վարչական որոշումներ |
s-14
| Մեր մասին |
s-15
| Կայքի ստեղծման պատմությունը |
s-16
| Հայաստանի Հանրապետության ինտերնետային ծանուցումների պաշտոնական կայքի ստեղծումը պայմանավորված է 2007 թվականի ապրիլի 9-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունված և 2007 թվականի մայիսի 4-ին Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից ստորագրված «Ինտերնետով հրապարակային ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, որի երկրորդ հոդվածում ասվում է. |
s-17
| «Օրենքով կամ նորմատիվ իրավական այլ ակտով սահմանված այն դեպքերում, երբ նախատեսվում է հրապարակային ծանուցում` տեղեկատվությունը մամուլում հրապարակելու միջոցով, տեղեկատվությունը պարունակող հայտարարությունը պետք է տեղադրվի նաև http://www.azdarar.am հասցեով գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (այսուհետ` կայք)»: |
s-18
| Նշված օրենքի պահանջների իրականացումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության Կառավարությունը 2011 թվականի փետրվարի 17-ին ընդունել է N174-Ն որոշումը «Ինտերնետով հրապարակային ծանուցման ենթակա հայտարարության ընդունման, կայքը վարող անձին փոխանցման, կայքում հայտարարությունների տեղադրման և արխիվացման ժամկետների սահմանման կարգը և հայտարարության տեքստը ներկայացնելու էլեկտրոնային ձևաչափը հաստատելու մասին»: |
s-19
| Վերոգրյալ իրավական ակտերի հիման վրա 2011 թվականի ապրիլի 7-ից սկսել է գործել Հայաստանի Հանրապետության ինտերնետային ծանուցումների պաշտոնական կայքը: |
s-20
| Կայքի վարումը, տեխնիկական սպասարկումը, կայքում տեղեկատվության զետեղման հետ կապված հարցերի քննարկումը և կայքի հետ կապված այլ հարցերի լուծումը իրականացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը: |
s-21
| «Ինտերնետով հրապարակային ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենք |
s-22
| «Ինտերնետով հրապարակային ծանուցման ենթակա հայտարարության ընդունման, կայքը վարող անձին փոխանցման, կայքում հայտարարությունների տեղադրման և արխիվացման ժամկետների սահմանման կարգը և հայտարարության տեքստը ներկայացնելու էլեկտրոնային ձևաչափը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարություն որոշում |
s-23
| Ինչպես հայտարարություն զետեղել կայքում |
s-24
| Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N174-Ն որոշմանը համապատասխան հայտատուների հարմարության համար մշակվել է էլեկտրոնային ձև (application.doc), որը հայտարարություն տվող ֆիզիկական կամ իրավաբանական անձը, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը կարող է բեռնել կայքից, լրացնել և էլեկտրոնային կրիչով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն: |
s-25
| էլեկտրոնային ստորագրություն ունենալու դեպքում հնարավոր է նաև հայտարարությունը իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն ներկայացնել անմիջապես կայքից: |
s-26
| Դրա համար անհրաժեշտ է կայքի Էլեկտրոնային դիմում բաժնում լրացնել համապատասխան դաշտերը և սեղմել «Ուղարկել» կոճակը: |
s-27
| Հետադարձ կապի տվյալները |
s-28
| Հասցե` Երևան, Կոմիտասի 49/3 |
s-29
| Հեռ.` +374 10 201439 |
s-30
| Լրատվականներն ու ֆեյսբուքյան գերությունը |
s-31
| Հայաստանյան մեդիա դաշտը մուտք է գործում 2022 թվական բավականին խառնված տեղեկատվական մթնոլորտում։ |
s-32
| Տվյալ դեպքում խոսքը ոչ թե իրադարձային խառնաշփոթն է, այլ հարթակների տեսանկյունները։ |
s-33
| Մի կողմից՝ 2021-ի երկրորդ կեսին հայաստանյան լրատվական կայքերի մեծամասնությունն արձանագրել է այցելությունների անկում։ |
s-34
| Դժվար է հստակ գնահատել, թե ինչով է սա պայմանավորված։ |
s-35
| Երևի կան մի շարք հանգամանքներ։ |
s-36
| Կա հանրության ընդհանուր հոգնածություն լուրերի հանդեպ։ |
s-37
| Կա չբարձրաձայնվող, բայց կարծես թե նկատելի ֆինանսավորման անկում՝ լուրջ լրատվականնների։ |
s-38
| Ամեն դեպքում, դիտվում է 10-40% լսարանի անկում լրատվականների մեծամասնության մոտ։ |
s-39
| Մյուս կողմից՝ բարդացել է աշխատանքը առ այսօր Հայաստանի դեպքում հիմնական սոցիալական ցանցի՝ Ֆեյսբուքի հետ։ |
s-40
| Եթե տարիներ շարունակ Ֆեյսբուքը նվազեցրել է լրատվականների դիտողականությունը՝ ելնելով ալգորիթմի փոփոխություններից, ապա այսօր կոնկրետ հայաստանյան հարթակների համար գոյություն ունեն բարդ խնդիրներ։ |
s-41
| Այսպես, մի շարք լրատվականների էջերն արգելափակվել են այն պատճառով, որ Ֆեյսբուքը բացահայտ գրաքննության է ենթարկում բովանդակությունը։ |
s-42
| Օրինակ, Մոնթեի նկար կամ նույնիսկ Մոնթեի անվան կամայական օգտագործումը բերում է էջերի և հաշիվների արգելափակմանը։ |
s-43
| Անհասկանալի է, թե ինչու է Ֆեյսբուքի ադմինիստրացիան հիմա սկսել նման գրաքննության ենթարկել հայկական հաշիվները (և նշենք, որ առաջին դեպքերը արձանագրվեցին դեռ 2020-ին, սակայն 2021-ի երկրորդ կեսից արգելափակումները դարձան զանգվածային)։ |
s-44
| Կարելի է ենթադրել, որ ադրբեջանական բազմաթիվ բողոքներն ու լոբբինգն է հանգեցրել նման հետևանքների։ |
s-45
| Իսկ կարող է պարզապես ֆեյսբուքի մոդերատորներից մեկը ադրբեջանական բողոքներից հետո դիմել է Վիքիպեդիային, որտեղ հստակ կապ կա Մոնթեի ու ԱՍԱԼԱ-ի միջև, իսկ ԱՍԱԼԱ-ն ներկայացված է որպես ահաբեկչական կազմակերպություն։ |
s-46
| Ինչն էլ դարձել է մոդերատորների մոտեցման հիմք։ |
s-47
| Իսկ Ֆեյսբուքում, ինչպես հայտնի է, երբ սկսում են մի բանի համար արգելափակել, անում են դա անմիտ, ավտոմատացված, լիակատար ուրագի պես։ |
s-48
| Մոդերատորները և պարզապես ռոբոտները ամենուր փնտրում են Մոնթեի նկարներն ու դրանք արգելափակում, էջերին, հաշիվներին ու խմբերին նկատողություններ անում և ժամանակավոր փակում։ |
s-49
| Իսկ կրկնվելու դեպքում՝ հաշիվները հաճախ պարզապես ոչնչացվում են։ |
s-50
| Ռոբոտները գտնում են Մոնթեի նկարները նույնիսկ հին, տարիներ առաջ արված գրառումներում։ |
s-51
| Իսկ հիմա պատկերացրեք, թե քանի հայաստանյան հաշիվ կա Ֆեյսբուքում, որտեղ չկա գոնե մի քանի Մոնթեի նկար։ |
s-52
| Եվ պատկերացրեք աղետի մասշտաբները։ |
s-53
| Ընդ որում, այս պահին հասկանալի էլ չէ, թե ինչպես Ֆեյսբուքում նստած ջոջերին բացատրել, որ իրենք սխալ են։ |
s-54
| Ու նույնիսկ, եթե հաջողվի սխալը ուղղել, վաղը, մյուս օրը մի մոդերատոր մի նոր բան կկարդա Վիքիպեդիայում, ու կսկսեն մեկ այլ անիմաստ պատրվակով արգելափակել էջերը։ |
s-55
| Եվ կրկին ու կրկին գալիս ենք այն մտքին, որ հարկավոր է մտածել աղբյուրների բազմազանության մասին, չի կարելի հույս դնել միայն ու միայն Ֆեյսբուքի վրա։ |
s-56
| Առավել ևս, որ տվյալ հարթակի մոդերացիան գնալով ավելի ու ավելի է վատանում։ |
s-57
| Այս պարբերությունից սկսած փորձենք մատնանշել այն հարթակները, որոնք արդեն նոր տարում հույսեր են ներշնչում այս բազմազանացման հարցում։ |
s-58
| Առաջինը, ինչ մենք իմանում ենք Clowdflare-ի տվյալներից, այն է, որ Հայաստանում, ինչպես նաև աշխարհում, TikTok-ը դարձել է ամենաայցելվող դոմեյնը։ |
s-59
| Cloudflare Radar տվյալները Հայաստանում մեկ ամսվա ընթացքում |
s-60
| Հիմա չքննարկենք, թե որքանով լավ կամ վատ լուր է սա բովանդակության որակի տեսանկյունից։ |
s-61
| Փաստ է, որ տվյալ փաստի հետ պետք է հաշվի նստել։ |
s-62
| Եվ միայն բողոքները չեն օգնի լրատվականներին։ |
s-63
| Աշխարհում մեծ լրատվականները չեն զլանում օգտագործել այս հարթակը։ |
s-64
| Մյուս հետաքրքիր հանգամանքն այն է, որ Տելեգրամը Հայաստանում վերջապես անցավ ոչ միայն Վայբերին, այլ նույնիսկ Ֆեյսբուքի մեսենջերին և Վոթզափին ու դարձավ ամենակիրառվող մեսենջերը։ |
s-65
| Ինչը նաև այն դարձնում է լավ հարթակ լրատվականների համար՝ հաշվի առնելով, որ նմանատիպ ալիքների ազդեցությունը Հայաստանում շարունակում է աճել։ |
s-66
| Տելեգրամ ալիքներ Հայաստանում ունեն բավականին շատ լրատվականներ։ |
s-67
| Սակայն, մեծ մասը օգտագործում են դրանք մոտավորապես նույն կերպ, ինչպես Թվիթերը։ |
s-68
| Այսինքն՝ սխալ։ |
s-69
| Տելեգրամն էլ, Թվիթերն էլ, որը նույնպես վատ հարթակ չէ, օգտագործվում են Հայաստանում հիմնականում որպես հղումների ամբարներ։ |
s-70
| Բայց այդ կերպ այս հարթակներում աշխատել չի կարելի, քանի որ նման դեպքերում լսարանը դադարում է հղումներին կտացնել։ |
s-71
| Հարկավոր է աշխատել լսարանի հետ, ընկալել հարթակների լեզուն, ոճը, մոտեցումները և լսարանի ուզածը։ |
s-72
| Ամեն դեպքում հարկավոր է հաշվի նստել այն հանգամանքի հետ, որ լսարանն այսօր ցրվում է տարբեր հարթակներով։ |
s-73
| Նույն Ֆեյսբուքի լսարանը Հայաստանում սկսել է արդեն նվազել՝ մոտ երկու տարի անփոփոխ մնալուց հետո։ |
s-74
| Օքսֆորդի բառարանը 2021-ի բառ է հռչակել vax-ը, որը vaccine բառի (պատվաստում), կարճ խոսակցական ձևն է, որը թե՛ բայ է, թե՛ գոյական, թե՛ ածական։ |
s-75
| Հայտնվել է նաև այդ արմատով նոր բառ՝ vaxxie, սելֆի, որը արվում է պատվաստվելուց առաջ, ընթացքում և հետո։ |
s-76
| Դա այն ֆոտո ապացույցն է, որ պատվաստվելու գործը անցավ բարեհաջող։ |
s-77
| Քոլինզ բառարանը կանգ է առել NFT (Non Fungible Token) բառի վրա, որը թվային արտոնագիր է՝ ապացուցող, որ թվային ակտիվների տեր ես, օրինակ, կրիպտոարժույթի։ |
s-78
| Մի շարք այլ բառարաններ ևս արել են իրենց ընտրությունը, և շատերի մոտ գերակշռում է հենց պատվաստման հետ կապված բառերը։ |
s-79
| Ողջ աշխարհն է հիմա երկմտում դեղաչափերի, պատվաստանյութերի ու կորոնավիրուսի նոր մոդիֆիկացիաների շուրջ։ |
s-80
| Հայաստանում ևս փորձ արվեց ընտրելու տարվա բառը։ |
s-81
| Հայաստանի Լեզվի կոմիտեն հրապարակեց բառերի ցանկ ու առաջարկեց օգտատերերին քվեարկել դրանց օգտին։ |
s-82
| 15 բառերը արտացոլում էին պատերազմական իրավիճակը (առաջնագիծ, սահմանագծում, սահմանազտում և այլն) ու համավարակով պայմանավորված ցանցային վարքագիծը (տեսադաս, առցանց, լրաճարակ, պատվաստանյութ, տեսակապ և այլն)։ |
s-83
| Կար նաև անընդհատ օգտագործվող «ապատեղեկատվությունը»։ |
s-84
| Եվ հայերեն նոր մի բառ՝ «սրտիկել»։ |
s-85
| Այդ ցանկը գրեթե արձագանք չստացավ, քվեարկեցին հազարից մի քիչ ավելի օգտատերեր։ |
s-86
| Միգուցե Լեզվի կոմիտեի առաջարկած բառերը չափից դուրս «օսլայված» էին ու գրագետ հայերենով։ |
s-87
| Ի վերջո, եթե հաշվի առնենք, թե որ բառերն են ավելի հաճախ տեղ գտնում հանրային խոսքում ու մեդիա դաշտում, դրանք դժվար թե լինեն ընդունելի Լեզվի կոմիտեի համար։ |
s-88
| Օրինակ, հիշենք արդեն սովորական դարձած «ժեխ»-ը, «կապիտուլյանտ»-ը, «դավաճան»-ը։ |
s-89
| Դրանք կլինեն բառեր, որոնք ձևացնում են, թե խոսակցական են, բայց հստակ քաղաքական բույր ունեն։ |
s-90
| Տարվա բառերի ընտրությունը սովորաբար կատարվում է երկու տրամաբանական շղթայով՝ ամենից հաճախ օգտագործվող բառեր կամ ամենից դիպուկ բնորոշ բառեր։ |
s-91
| Առաջին դեպքում կարևոր է քանակը, երկրորդ դեպքում՝ բնազդային ընկալումը։ |
s-92
| Ո՞ր բառը (կամ միգուցե բառերը) ամենից լավ կարող է բնորոշել մեզ անցած տարում։ |
s-93
| Եթե, իհարկե, հաշվի առնենք մեր հանրապետության ընդհանուր տրամադրությունը հետպատերազմյան, բայց իրականում սողալով շարունակվող պատերազմի պայմաններում։ |
s-94
| Երևի, այդ բառը կապված կլինի չզգալու ցանկության հետ։ |
s-95
| Կամ ավելի շուտ փորձերի՝ լինելու ավելի պարփակված ու փակ։ |
s-96
| Ընդ որում՝ ոչ միայն քաղաքական անորոշ որոշումներից, այլև պատվաստվելու մասին մտքերից։ |
s-97
| Ամենօրյա խոսքում բոլորն էլ այսպես թե այնպես փորձում են փակվել զգացմունքներից, սառեցնել հույզերը, տարանջատվել այն իրականությունից, որի վրա ազդել չեն կարող։ |
s-98
| Եվ դրանով իսկ համարել, որ ավելի պրագմատիկ են։ |
s-99
| Միգուցե դա նման է իրականությունից փախուստի, բայց դա նաև ինքնապաշտպանական հնարք է։ |
s-100
| Թվում է, որ եթե զգայարաններդ բթացնես, ավելի հեշտ կկարողանաս դուրս գալ խնդիրների բեռի, տագնապալի լրահոսի ու մահվան նոր դեպքերի մասին լուրերի տակից։ |