s-1
| Lragir.am` միայն ստուգված տվյալներ |
s-2
| Լրատվամիջոցները, որոնք հավակնում են հասարակական լուրջ դերակատարության, կարող են մրցունակ լինել միայն իրենց արժանահավատությամբ: |
s-3
| Lragir.am-ը փորձում է ընթերցողին ներկայանալ արժանահավատ և ստուգված տեղեկությամբ: |
s-4
| Մենք մեզ համար մշակել ենք էթիկայի ուղեցույց, որին աշխատում ենք հավատարիմ մնալ և որի հիմքում ընկած է արժանահավատությունը: |
s-5
| Մենք պարտավորվել ենք ստուգել ցանկացած տեղեկություն և տվյալ, հատկապես լայն հասարակական հնչողություն ունեցող: |
s-6
| Բացի այդ, մենք համադրում ենք պաշտոնական աղբյուրներից ստացած տվյալները քաղաքացու ընկալումների հետ, փորձելով «հագցնել» պաշտոնական և այլ տվյալները կոնկրետ մարդու վրա, որին այդ տվյալը վերաբերում է: |
s-7
| Դրանից լավ ստուգում չկա: |
s-8
| Մեր լրագրողները պարբերաբար մասնակցում են սեմինարների և թրենինգների, որոնք կարող են մեզ ֆակտ-չեկինգի՝ փաստերի ստուգման տեխնիկական ժամանակակից հնարավորությունների մասին տեղեկություններ և գիտելիքներ տալ: |
s-9
| Փաստերի ստուգումը, հստակ հղումներն աղբյուրներին և հեղինակային իրավունքի հարգումը ոչ միայն էթիկական պարտավորություն է, այլև մեր աշխատանքի անբաժանելի մասը և օրենքի պահանջը: |
s-10
| Մեր լրագրողներն առաջնորդվում են երկու սկզբունքով՝ ճշգրտություն և անկողմնակալություն: |
s-11
| Կա ևս մի քանի կարևոր կանոն. |
s-12
| – չտարածել միակողմանի տեղեկատվություն և ստուգել տեղեկությունը հնարավորինս շատ աղբյուրներով |
s-13
| – նշել տեղեկության աղբյուրը, այդ թվում, եթե այն վերցված է սոցցանցերից |
s-14
| – չօգտվել կասկածելի աղբյուր ունեցող լուրերից |
s-15
| – փորձել ստանալ համապատասխան մարմնի պարզաբանումը |
s-16
| – ստուգել ներկայացված փաստաթղթերի իսկությունը: |
s-17
| Ստուգման եղանակները |
s-18
| Ստուգումը կարևոր գործիք է, որն իրականացվում է օնլայն գործիքների ու լրագրողական փորձված հմտությունների միջոցով: |
s-19
| Երբ լրագրողը ինֆորմացիա է գտնում կամ ստանում սոցիալական ցանցի միջոցով, պետք է ստուգի և հաստատի 4 էլեմենտ՝ |
s-20
| 1. Նյութի իսկություն. օրիգինա՞լ է կոնտենտը, թե ոչ: |
s-21
| 2. Աղբյուր. ո՞վ է բեռնել կոնտենտը: |
s-22
| 3. Ամսաթիվ. ե՞րբ է ստեղծվել կոնտենտը: |
s-23
| 4. Տեղանքը. որտե՞ղ է ստեղծվել կոնտենտը: |
s-24
| 5. Նյութի իսկություն. ինչպե՞ս ապացուցել, որ կոնտենտը իրական է: |
s-25
| Հատկապես կարևոր են լուրերը սահմանից |
s-26
| Ինչպես տալ հրատապ, հավաստի տեղեկություն, բայց առանց թյուրիմացությունների մեջ ընկնելու ու խուճապ ստեղծելու: |
s-27
| Փաստերի ստուգման ամենապարզ կանոններն է պետք օգտագործել. |
s-28
| – Ստուգել լուրերը պաշտոնական աղբյուրներից (ՀՀ Պաշտպանության նախարարության պաշտոնական կայք՝ https://www.mil.am/, ԼՂՀ ՊՆ պաշտոնական կայք՝ https://nkrmil.am/) |
s-29
| – Պաշտոնական մեկնաբանությունների ուշացման պարագայում, հատկապես, երբ լուրը սահմանամերձ գյուղերի հետ է կապված, պետք է կապ հաստատել ՏԻՄ ներկայացուցիչների հետ: |
s-30
| Կոնտակտային տվյալներ հնարավոր է գտնել ՀՀ կառավարության կայքէջում՝ https://gov.am/am/regions/ հասցեով: |
s-31
| – Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիների գերեվարման մասին լուրերը պետք է ճշտել Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակից: |
s-32
| Կոնտակտային տվյալներն են. հասցեն՝ Պարոնյան 21/1, Երևան, հեռ.՝ (+37460) 62 50 50, պաշտոնական կայք՝ https://www.redcross.am/: |
s-33
| Ոչ պակաս կարևոր են նաև ընտրությունների, քվեարկությունների ժամանակ ահազանգերի հիման վրա պատրաստվող նյութերի ստուգումը։ |
s-34
| Համապետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների, հանրաքվեների ժամանակ լրատվամիջոցները հաճախ են ահազանգեր ստանում այս կամ այն տեղամասում գրանցված ընտրախախտման, կաշառք բաժանելու մասին: |
s-35
| Պետք է հասկանալ` ո՞վ է ինֆորմացիան տարածողը: |
s-36
| Պետք է պահանջել, որ ահազանգողը ներկայանա, թողնի հեռախոսահամարը, հակառակ դեպքում ինֆորմացիան կհամարվի անհեղինակ: |
s-37
| Պետք է ճշտել` ահազանգողն ականատե՞ս է, թե՞ ոչ: |
s-38
| Եթե նրան պատմել է ինչ-որ մեկը, ապա ահազանգողի միջոցով հարկ է գտնել ականատեսին, հակառակ դեպքում ինֆորմացիայի հավաստիությունը կասկածելի է: |
s-39
| Ճշտել խախտումն արձանագրողը, ինֆորմացիան տարածողը ոստիկանություն գրավոր դիմում-բողոք ներկայացրե՞լ է, թեժ գծին զանգե՞լ է, թե՞ ոչ: |
s-40
| Անպայման տեսա/ձայնագրել ընդդիմությունը ներկայացնող հանձնաժողովի անդամներին, հանձնաժողովի նախագահին ու վստահված անձանց, ականատեսներին: |
s-41
| Ոստիկանությունից ճշտել` այդ հատկանիշով տվյալ ընտրատեղամասից գրավոր դիմում-բողոք եղե՞լ է, թե՞ ոչ: |
s-42
| Ահազանգերի ճշտումը նախընտրելի է անել` այցելելով տեղամաս, սակայն եթե ահազանգը հեռավոր մարզից է, ուր անհնար է հասնել ողջամիտ ժամկետում, կարելի է ահազանգի իսկությունը ճշտել հեռախոսով` զանգահարելով տարբեր կամ հակադիր վկայություններ տվող աղբյուրների: |
s-43
| Lragir.am-ը չի հավաքագրում, մշակում, օգտագործում, մշակում և փոխանցում երրորդ անձանց տվյալներ: |
s-44
| Մեր ծառայությունները չեն նախատեսում անձնական տվյալների հավաքագրում որևէ ձևով: |
s-45
| Lragir.am-ը հավաքագրում է միայն աշխատակազմի տվյալներն ու բիզնես նպատակով ծառայությունների գնման պայմանագրերի համար անհրաժեշտ տվյալներ, որոնք ենթակա չեն որևէ կերպ հրապարակման ու փոխանցման երրորդ անձանց և դա իրականացնում է Անձնական տվյալների պաշտպանության մասին ՀՀ օրենքի, ՀՀ աշխատանքային օրենսգրքի և այլ կիրառելի իրավական ակտերի պահանջներին համապատասխան: |
s-46
| Կոմիքս կամ ծաղրաշար, պատկերների միջոցով ստեղծվող պատմություն։ |
s-47
| Կոմիքսները ունենում են փոքրիկ փուչիկի տարածք որտեղ էլ գրում են տեքստը։ |
s-48
| Սովորաբար կոմիքսները տպագրվում են թերթերում և ամսագրերում, ունենալով պատկերների երկար շարք և յուրաքանչյուր պատկեր տեղադրվում է վանդակի մեջ՝ որպեսզի ընթերցողը կարողանա ճիշտ հերթականությամբ կարդա կոմիքսը։ |
s-49
| Կոմիքսների հայտնի կերպարներ են՝ Սուպերմենը, Բեթմենը, Սարդ մարդը և այլք, որոնց հիման վրա նկարահանվել են մի շարք ֆիլմեր։ |
s-50
| Սկզբնաղբյուրը և ավանդույթները |
s-51
| Եվրոպական, ամերիկյան և ճապոնական կոմիքսների ավանդույթները տարբեր կերպ են ձևավորվել։ |
s-52
| Եվրոպացիներն իրենց կոմիքսային ավանդույթի սկիզբ համարում են 1827 թվականը, շվեյցարիացի Ռուդոլֆ Թոփֆերին, իսկ ամերիկացիները իրենց ավանդույթի հիմք են ընդունում 1890-ական թվականները, «The Yellow Kid» թերթը և Ռիչարդ Աութկոլթին։ |
s-53
| Ճապոնիան ունի կոմիքսների մեծ նախապատմություն, որ կապված է Երկրորդ համաշխարհային պատերազմի հետ[1]։ |
s-54
| Ուկիյո-ե արտիստ Հոկուսաին հայտնի է դարձրել կոմիքսների և մուլտերի ճապոնական թեմատիկան՝ մանգան 19-րդ դարի սկզբին։ |
s-55
| Հետպատերազմական շրջանում ժամանակակից ճապոնական կոմիքսները սկսեցին ծաղկել, երբ Օսամու Թեզուկան հրապարակեց աշխատանքի հիմնական կմախքը։ |
s-56
| 20-րդ դարի մոտ այս երեք ավանդույթները սերտաճեցին գրքային կոմիքսների հետ. Եվրոպայում դրանք կոմիքսներն էին, Ճապոնիայում՝ տանկոբանները, իսկ անգլախոս երկրներում՝ գրաֆիկ նովելները[2]։ |
s-57
| Այս ծագումնաբանություններից բացի՝ կոմիքսի տեսաբանները և պատմագետները տեսնում են որպես կոմիքսների նախատիպեր Ֆրանսիայի լասկվաքսները կավի վրա, Եգիպտոսի հիերոգլիֆները, Հռոմում Տրայանոսի սյունը, 11-րդ դարի Բայոյի գոբելենը, 1370 թվականի փայտե զարդարումները, Միքելանջելոյի Վերջին Դատավարությունը և Ուիլիամ Հոգարթի փորագրությունները։ |
s-58
| Կոմիքսները Ճապոնիայում |
s-59
| Ճապոնական կոմիքսի առաջին նախատիպը՝ ստեղծված Ռակուտեն Կիտազավայի կողմից |
s-60
| Ճապոնական կոմիքսները և մուլտերը, որ կոչվում են մանգա, ունեն պատմություն, որ սկսվում է 12-13-րդ դարերի չոջու-ջինբուցու-գիգայից և 17-րդ դարի տոբա-ե և կիբյոշի նկարազարդ գրքերից, փայտե տպագրություններից։ |
s-61
| Կիբյոշին բաղկացած էր հաջորդական պատկերներից, շարժման գծերից և ձայնային էֆեկտներից[3]։ |
s-62
| Արևմտյան գաղթյալների նկարազարդված ամսագրերը ներկայացնում էին արևտմյան ոճը Ճապոնիային 19-րդ դարի վերջին։ |
s-63
| Նոր հրատարակությունները և՛ արևմտյան, և՛ ճապոնական ոճերում դարձավ հայտնի 1890-ականների վերջին։ |
s-64
| Ամերիկյան ոճ ունեցող կոմիքսների թերթերը սկսեցին հայտնվել Ճապոնիայում, ինչպես նաև ամերիկյան որոշ շերտերում։ |
s-65
| Մինչև 1930-ականները կոմիքսները հայտնի էին ամսագրերի և թերթերի համարներում՝ որպես մասնատված հատվածներ։ |
s-66
| Ճապոնիայում կոմիքսների ժամանակակից դարաշրջանը սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ շարունակելով Օսամա Թեզուկայի նկարած կոմիքսների հաջողությունը։ |
s-67
| Հետևյալ տասնամյակներում ի հայտ եկան ժանրերի և կարդացողների տարատեսակներ։ |
s-68
| Անգլերեն կոմիքսներ |
s-69
| Կոմիքսների գիրք սուպերհերոսների վերաբերյալ |
s-70
| Նկարազարդված հումորային պարբերականները հայտնի էին 19-րդ դարում Բրիտանիայում։ |
s-71
| Ամենահայտնին Pounch-ն էր։ |
s-72
| Այնուհետև ամերիկյան կոմիքսները զարգացան, և ստեղծվեցին տարատեսակ ամսագրեր։ |
s-73
| Օրինակ՝ Puck, Judge և Life։ |
s-74
| Կիրակնօրյա համարները լիաէջ էին և շատ հաճախ՝ գունավոր։ |
s-75
| 1896 թվականից 1901 թվականներին նկարազարդողները փորձարկումներ էին անում շարժման, խոսքի և պարունակության վրա[4]։ |
s-76
| Ավելի կարճ, սև ու սպիտակ, ամենօրյա կոմիքսները սկսեցին հայտնվել 20-րդ դարի սկզբին և հիմնվեցին թերթերում 1907 թվականի «Mutt and Jef»-ի հաջողությունից հետո։ |
s-77
| Սուպերհերոսների մասին կոմիքսների գրքերի հաջողությունը մերժվում էին Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ մինչդեռ գրքերի վաճառքը շարունակում էին բարձրանալ, իսկ ժանրերը, ինչպիսիք էին ռոմանտիկը, արևմտյանը, սարսափը ընդլայնվում էին։ |
s-78
| Հետևելով 1950-ական թվականների վաճառքների գագաթնակետին՝ կոմիքսների գրքերի պարունակությունը վերաբերում էր նույնիսկ սենատին[5]։ |
s-79
| 1960-ական թվականներին սուպերհերոսները վերահիմնվեցին որպես հիմնական կոմիքսների գրքի ժանր։ |
s-80
| Անգլախոս երկրներում անգլերեն կոմիքսներին անվանում են գրաֆիկ նովելներ։ |
s-81
| Էլեկտրոնային կառավարության ձևական դրսևորումները |
s-82
| Հայաստանի Հանրապետությունում գոյություն ունեն բազմաթիվ էլեկտրոնային կառավարման գործիքներ, որոնք պետք է հեշտացնեն քաղաքացիների կյանքը, պետական համակարգը դարձնեն ավելի թափանցիկ ու հասանելի, ստեղծեն պետական համակարգի ու հանրություն ավելի սերտ կապեր և այլն և այլն։ |
s-83
| Կարող է տարօրինակ թվալ շատերի համար, բայց Հայաստանում էլեկտրոնային կառավարությունը բավականին մեծ և բավականին երկար տարիներ գործող համակարգ է։ |
s-84
| Բայց խնդիրներից մեկն այն է, որ շատ քիչ մարդ գիտե, և ավելի քիչ մարդ օգտվում է տվյալ ծառայություններից ու հնարավորություններից։ |
s-85
| Մյուսն էլ այն է, որ համակարգն արդեն հին է, վաղուց արդեն հարկավոր է արդիականացում, ընդլայնում և զանազան բաղադրիչների միավորում։ |
s-86
| Քանի որ էլեկտրոնային կառավարությունը, փաստացի, շատ ցրված է ու հաճախ միայն թղթի վրա է իրականացվում այն, ինչի համար ստեղծվել է այս կամ այն հարթակը, գոյություն ունեն տիրույթներ, որտեղ կան հստակ, տարիներ ի վեր չլուծվող սկզբունքային խնդիրներ։ |
s-87
| Խոսենք դրանցից մի քանիսի մասին։ |
s-88
| ա. E-draft հարթակը ստեղծվել է շատ լուրջ խնդիր լուծելու համար։ |
s-89
| Մեջբերեմ. «Միասնական կայքի ներդրմամբ ստեղծվել է առցանց հարթակ, որը ապահովում է գերատեսչությունների կողմից իրավական ակտերի նախագծերը հանրությանը ներկայացնելու, առցանց տարբերակով հանրային քննարկումներ կազմակերպելու հնարավորությունը, արդյունքում նաև՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ակտիվ մասնակցությունը իրականացվող օրինաստեղծ աշխատանքներին»։ |
s-90
| Համաձայնեք, որ հիանալի գաղափար է։ |
s-91
| Իսկ ի՞նչ է լինում իրականում։ |
s-92
| Օրինագծերը հրապարակվում են, կառավարությունն ու ԱԺ-ն բացարձակապես ոչ մի ուշադրություն չեն դարձնում կայքում ներկայացված կարծիքների վրա։ |
s-93
| Բայց հարկ եղած դեպքում պետական տիկնայք ու պարոնայք միշտ ունեն ասելու տեղ, թե օրինագիծը ներկայացվել է հանրությանը, լսվել են կարծիքները և այլ պոպուլիստական հայտարարություններ անելու համար։ |
s-94
| Իրականում, տվյալ հարթակը հակառակ դեր է կատարում. թույլ է տալիս իշխանություններին իմիտացնել ժողովրդավարական գործընթացները։ |
s-95
| բ. Էլեկտրոնային ռեգիստրում իրավաբանական անձանց վերաբերյալ տեղեկատվությունը առ այսօր մնում է վճարովի։ |
s-96
| Դրական փոփոխությունն այն էր, որ վերջերս լրագրողների համար այն դարձավ անվճար։ |
s-97
| Սակայն տեղեկատվության ազատության տեսանկյունից նման խտրականությունը շարունակում է մնալ անհասկանալի։ |
s-98
| Առավել ևս, որ սա հակակոռուպցիոն գործիքներից մեկն է։ |
s-99
| գ. Տարիներ առաջ ստեղծվեց ազդարարման համակարգ։ |
s-100
| Այն առաջացրեց բուռն քննարկումներ Ազգային Ժողովում։ |