Dependency Tree

Universal Dependencies - Classical_Armenian - CAVaL

LanguageClassical_Armenian
ProjectCAVaL
Corpus Parttest

Select a sentence

Showing 401 - 500 of 550 • previousnext

s-401 Եւ կին մի էր ի տեռատեսութեան արեան յամաց երկոտասանից՝ որում ոչ էր լեալ հնար յումեքէ բժշկել՝ մատուցեալ յետոյ մերձեցաւ ի քղանցս հանդերձի նորա, եւ նոյնժամայն եկաց բղխումն արեան նորա:
s-402 Եւ ասէ Յիսուս՝ ո՞վ է որ մերձեցաւն յիս:
s-403 Իբրեւ ամենեքեան ուրանային. ասէ Պետրոս եւ որ ընդ նմայն եին՝ վարդապետ, ժողովուրդքդ պնդեն եւ նեղեն զքեզ:
s-404 Եւ ասէ Յիսուս՝ ոմն մերձեցաւ յիս, քանզի գիտացի եթե զաւրութիւն ել յինէն:
s-405 Իբրեւ ետես կինն եթե ոչ ծածկեցաւ ի նմանէ եկն դողալով, եւ անկաւ առաջի նորա, թե վասն որոյ իրաց մերձեցաւ ի նա՝ պատմեաց առաջի ամենայն ժողովրդեանն, եւ թե որպէս բժշկեցաւ առժամայն:
s-406 Եւ ասէ ցնա՝ քաջալերեաց դուստր՝ հաւատք քո կեցուցին զքեզ, երթ ի խաղաղութիւն:
s-407 Եւ մինչդեռ նա խաւսէր՝ գայ ոմն ի տանէ ժողովրդապետին եւ ասէ ցնա՝ մեռաւ դուստրն քո, մի ինչ աշխատ առներ զդա:
s-408 Իսկ Յիսուս իբրեւ լուաւ. պատասխանի ետ նմա եւ ասէ՝ մի երկնչիր՝ միայն հաւատայ. եւ կեցցէ:
s-409 Եւ մտեալ ի տունն՝ ոչ զոք եթող մտանել. բայց միայն զՊետրոս եւ զՅակովբոս եւ զՅովհաննէս, եւ զհայր մանկանն. եւ զմայր նորա:
s-410 Լային ամենեքեան եւ կոծեին զնա:
s-411 Եւ նա ասէ՝ մի լայք՝ զի չէ մեռեալ. այլ ննջէ:
s-412 Եւ նոքա ծաղր առնեին զնա. զի գիտեին թե մեռաւ:
s-413 Եւ նորա հանեալ զամենեսին արտաքս կալաւ զձեռանէ նորա.
s-414 բարբառեցաւ եւ ասէ՝ արի կաց մանուկ դու:
s-415 Եւ դարձաւ ոգի նորա՝ եւ կանգնեցաւ վաղվաղակի՝ եւ հրամայեաց տալ նմա ուտել՝
s-416 եւ զարմացան ծնաւղքն նորա՝
s-417 եւ նա պատուիրէր մի ումեք ասել որ ինչ եղեւն:
s-418 Յետ այսորիկ գնաց Յիսուս յայնկոյս ծովուն Գաղիղեացւոց Տիբերեայ՝
s-419 եւ զհետ երթայր նորա ժողովուրդ բազում՝ զի տեսանեին զնշանսն զոր առնէր ի վերայ հիւանդաց:
s-420 Ել ի լեառնն Յիսուս՝
s-421 եւ անդ նստէր աշակերտաւքն հանդերձ:
s-422 Եւ էր մերձ զատիկ տաւնն հրէից:
s-423 Բարձ ի վեր զաչս իւր Յիսուս՝ եւ ետես զի ժողովուրդ բազում գայր առ նա՝ ասէ ցՓիղիպպոս՝ ուստի՞ գնեսցուք հաց զի կերիցեն դոքա:
s-424 Զայս ասէր փորձելով զնա՝ այղ ինքն գիտէր զինչ առնելոցն էր:
s-425 Պատասխանի ետ նմա Փիղիպպոս՝ երկերիւր դահեկանի հաց չէ դոցա բաւական. թեպէտ եւ իւրաքանչիւր ոք սակաւ ինչ առնուցու:
s-426 Ասէ ցնա մի յաշակերտացն նորա՝ Անդրեաս եղբայր Սիմովնի Վիմի:
s-427 է աստ պատանեակ մի որ ունի հինգ նկանակ գարեղէն, եւ երկուս ձկունս՝ այղ այն զի՞նչ է առ այդչափ մարդիկ:
s-428 Ասէ Յիսուս՝ բազմեցուցէք զմարդիկն:
s-429 Եւ էր խոտ յոյժ ի տեղւոջն՝ եւ բազմեցան մարդիկն թուով իբրեւ հինգ հազար:
s-430 Եւ առ զհացն Յիսուս՝ եւ գոհացաւ՝ եւ բաշխեաց բազմականացն՝ նոյնպէս եւ ձկանցն որչափ եւ կամեցան:
s-431 Եւ իբրեւ յագեցան, ասէ ցաշակերտսն ժողովեցէք զնշխարեալ կոտորսդ. զի մի ինչ կորիցէ:
s-432 ժողովեցին եւ լցին երկոտասան սակառի զկոտորոց ի հինգ գարեղէն նկանակէ անտի. որ յաւելաւ ի կերաւղացն:
s-433 Իսկ մարդիկն իբրեւ տեսին զնշանսն զոր արար. ասեին եթե սա է ճշմարիտ մարգարէն որ գալոցն էր յաշխարհ:
s-434 Յիսուս իբրեւ գիտաց թե գալոց են յափշտակել զնա զի արասցեն զնա թագաւոր: Գնաց դարձեալ ի լեառնն միայն:
s-435 Եւ իբրեւ երեկոյ եղեւ. իջին աշակերտքն նորա ի ծովեզրն՝
s-436 եւ մտեալ ի նաւ. գային յայնկոյս ծովուն ի Կափառնաում՝
s-437 եւ իբրեւ նսեմացաւ՝ եւ չեւ եւս եկեալ էր առ նոսա Յիսուս՝
s-438 եւ ծովն ի սաստիկ հողմոյ շնչելոյ յուզէր:
s-439 Եւ վարեալ իբրեւ ասպարէսս քսան եւ հինգ կամ երեսուն. տեսանեին զՅիսուս զի գայր ի վերայ ծովուն՝ եւ մերձ էր ի նաւն. զարհուրեցան յոյժ:
s-440 Նա ասէ ցնոսա՝ ես եմ մի երկնչիք:
s-441 Եւ կամեին զնա ընդունել ի նաւն. եւ վաղվաղակի եհաս նաւն յերկիրն յոր երթային:
s-442 Ի վաղիւ անդր ժողովուրդն որ կայր յայնկոյս ծովուն՝ տեսանէր թե այլ նաւ ոչ գոյր անդ բայց միայն միոյն յոր մտին աշակերտքն Յիսուսի՝ եւ զի չէր մտեալ Յիսուս ընդ աշակերտսն իւր ի նաւն՝ բայց միայն աշակերտքն նորա գնացին՝
s-443 իբրեւ այլ նաւքն գային ի Տիբերեայ մաւտ ի այն տեղի ուր զհացն կերան:
s-444 Իսկ իբրեւ ետես ժողովուրդն. եթե Յիսուս ոչ է անդ՝ եւ ոչ աշակերտք նորա, առին նոքա զնաւսն եւ եկին ի Կափառնաում խնդրել զՅիսուս:
s-445 Եւ իբրեւ գտին զնա յայնկոյս ծովուն՝ ասեն ցնա՝ ռաբբի. ե՞րբ եկիր այսր:
s-446 Պատասխանի ետ նոցա Յիսուս եւ ասէ՝ ամէն ամէն ասեմ ձեզ՝ խնդրէք դուք զիս. իբր ոչ եթե զի նշանս ինչ տեսէք՝ այղ զի կերայք ի հացէ անտի. եւ յագեցարուք:
s-447 Երթայք գործեցէք մի զկորստական կերակուրն՝ այղ զկերակուրն որ մնայ ի կեանսն յաւիտենականս. զոր որդին մարդոյ տացէ ձեզ՝ քանզի զնա հայրն կնքեաց Աստուած:
s-448 Ասեն ցնա՝ զի՞նչ առնիցեմք զի զգործսն Աստուածոյ գործեսցուք:
s-449 Պատասխանի ետ Յիսուս եւ ասէ ցնոսա՝ այս է գործն Աստուածոյ՝ զի հաւատասջիք յայն որ առաքեացն զիս:
s-450 Ասեն ցնա՝ զի՞նչ նշան առնիցես՝ զի տեսցուք. եւ հաւատասցուք՝ զի՞նչ գործիցես:
s-451 Հարքն մեր կերան զմանանայն յանապատի անդ՝ որպէս եւ գրեալ է՝ հաց երկնից ետ նոցա ուտել:
s-452 Ասէ ցնոսա Յիսուս՝ ամէն ամէն ասեմ ձեզ՝ եթե ոչ Մովսէս ետ ձեզ զհացն յերկնից՝ այլ հայրն իմ տայ ձեզ զհացն յերկնից, ճշմարիտ՝ զի հաց յԱստուածոյ է՝ որ իջանէն յերկնից. եւ կեանս տայ աշխարհի:
s-453 Ասեն ցնա՝ Տէր. յամենայն ժամ տուր մեզ զհացն զայն:
s-454 Ասէ ցնոսա Յիսուս՝ ես եմ հացն կենաց:
s-455 Որ գայ առ իս. ոչ քաղցիցէ՝ եւ որ հաւատայ յիս. ոչ երբեք ծարաւեսցի:
s-456 Այլ ասացի ձեզ՝ թե տեսէք զիս. եւ ոչ հաւատայք:
s-457 Զամենայն զոր տայ ինձ հայր. առ իս եկեցէ՝ եւ որ գայ առ իս. ոչ հանից արտաքս:
s-458 Զի իջի ես յերկնից՝ ոչ զի զկամս իմ արարից՝ այղ զկամս այնորիկ որ առաքեացն զիս:
s-459 Այս են կամք հաւր իմոյ որ առաքեացն զիս՝ զի զամենայն զոր ետ ցիս հայր ոչ կորուսից ի նմանէ՝ այղ յարուցից զնա յաւուրն յետնում:
s-460 Այս են կամք հաւր իմոյ՝ զի ամենայն որ տեսանիցէ զորդի եւ հաւատայցէ ի նա. ընկալցի զկեանսն յաւիտենականս՝ եւ ես յարուցից զնա յաւուրն յետնում:
s-461 Տրտնջեին զնմանէ հրեայքն՝ զի ասաց թե ես եմ հացն իջեալ յերկնից՝ եւ ասեին՝
s-462 ոչ սա է որդին Յովսէփո՞ւ զորոյ մեք գիտեմք զհայրն.
s-463 իսկ արդ զիա՞րդ ասէ եթե ես յերկնից իջի:
s-464 Պատասխանի ետ Յիսուս եւ ասէ ցնոսա՝ մի քրթմնջէք ընդ միմեանս՝
s-465 ոչ ոք կարէ գալ առ իս. եթե ոչ հայրն որ զիս առաքեաց ձգեսցէ զնա՝ եւ ես յարուցից զնա յաւուրն յետնում:
s-466 Գրեալ է ի մարգարէս եւ եղիցին ամենեքեան ուսեալք Աստուածոյ՝ ամենայն որ լսէ ի հաւրէ եւ ուսանի. գայ առ իս:
s-467 Իբր ոչ եթե զհայր ուրուք տեսեալ իցէ՝ եթե ոչ որ էն յԱստուածոյ.
s-468 նա ետես զհայր:
s-469 Ամէն ամէն ասեմ ձեզ՝ զի որ հաւատայ. ընդունի զկեանսն յաւիտենականս:
s-470 Ես եմ հացն կենաց՝
s-471 Հարքն ձեր կերան զմանանայն յանապատին. եւ մեռան:
s-472 Այս է հացն որ յերկնից իջեալ է՝ զի որ ուտիցէ ոք ի սմանէ. մի մեռանիցի:
s-473 Ես եմ հացն կենդանի որ յերկնից իջեալ՝ եթե ոք ուտիցէ ի հացէ յայսմանէ. կեցցէ յաւիտեան:
s-474 Եւ հացն զոր ես տաց. մարմին իմ է զոր ես տաց վասն կենաց աշխարհի:
s-475 Մարտնչեին ընդ միմեանս հրեայքն եւ ասեին՝ զիա՞րդ կարէ սա տալ մեզ զմարմին իւր յուտել:
s-476 Ասէ ցնոսա Յիսուս՝ ամէն ամէն ասեմ ձեզ՝ եթե ոչ կերիջիք զմարմին որդւոյ մարդոյ՝ եւ արբջիք զարիւն նորա. ոչ ունիք կեանսն յանձինս:
s-477 Որ ուտէ զմարմին իմ, եւ ըմպէ զարիւն իմ. ունի զկեանսն յաւիտենականս՝ եւ ես յարուցից զնա յաւուրն յետնում:
s-478 Զի մարմինն իմ, ճշմարիտ կերակուր է՝ եւ արիւն իմ ճշմարիտ ըմպելի է:
s-479 Որ ուտէ զմարմին իմ, եւ ըմպէ զարիւն իմ. յիս բնակեսցէ. եւ ես ի նմա:
s-480 Որպէս առաքեաց զիս կենդանին հայր, եւ ես կենդանի եմ վասն հաւր, եւ որ ուտէն զիս եւ նա կեցցէ վասն իմ:
s-481 Այս է հացն որ յերկնից իջեալ. ոչ որպէս կերան հարքն ձեր զմանանայն եւ մեռան. որ ուտէ զհացս զայս կեցցէ յաւիտեան:
s-482 Զայս ասաց ի ժողովրդեանն յուսուցանելն ի Կափառնայում:
s-483 Եւ բազումք յաշակերտացն իբրեւ լուան, ասեն.
s-484 Խիստ է բանդ այդ, ո՞վ կարէ լսել դմա:
s-485 Իբրեւ գիտաց Յիսուս յանձն իւր եթե տրտնջեն վասն այնորիկ աշակերտքն նորա, ասէ ցնոսա.
s-486 Այդ գայթակղեցուցանէ՞ զձեզ:
s-487 Իսկ արդ, եթե տեսանիցէք զՈրդի մարդոյ, զի ելանիցէ ուր էր զառաջինն:
s-488 Հոգին է կենդանարար, մարմին ինչ ոչ աւգնէ. զբանն զոր ես խաւսեցայ ընդ ձեզ` հոգի է եւ կեանք:
s-489 Այլ են ոմանք ի ձէնջ որ ոչ հաւատան.
s-490 քանզի գիտէր Յիսուս ի սկզբանէ ով են այնոքիկ որ ոչն հաւատան, եւ ով այն է որ մատնելոցն է զնա:
s-491 Եւ ասէր. Վասն այնորիկ ասացի ձեզ թե ոչ ոք կարէ գալ առ իս, եթե ոչ իցէ տուեալ նմա ի Հաւրէ իմմէ:
s-492 Յայսմանէ բազումք յաշակերտացն նորա չոգան յետս, եւ ոչ եւս շրջէին ընդ նմա:
s-493 Ասէ Յիսուս ցերկոտասան աշակերտսն. մի թե եւ դո՞ւք կամիք երթալ:
s-494 Պատասխանի ետ նմա Սիմովն Պետրոս. Տէր, առ ո՞վ երթիցուք, բանս կենաց յաւիտենականաց ունիս:
s-495 Եւ մեք հաւատացաք եւ ծանեաք եթե դու ես Քրիստոսն Որդի Աստուծոյ:
s-496 Պատասխանի ետ նոցա Յիսուս. Ո՞չ ես զձեզ զերկոտասանսդ ընտրեցի, եւ միդ ի ձէնջ սատանայ է:
s-497 Եւ ասէր զՍիմովնեան Յուդայէ Իսկարիովտացւոյ, զի նա իսկ մատնելոց էր զնա, եւ մի էր յերկոտասանիցն:
s-498 Եւ յետ այսորիկ շրջէր Յիսուս ի Գաղիղեա՝ քանզի ոչ կամէր ի Հրէաստանի շրջել՝ զի խնդրեին զնա հրեայքն սպանանել:
s-499 Եւ էր մերձ տաւնն հրեից տաղաւարահարաց:
s-500 Ասեն ցնա եղբարքն նորա՝ գնա աստի եւ երթ ի Հրէաստան՝ զի եւ աշակերտքն քո տեսցեն զգործսդ քո զոր գործես՝ զի ոչ ոք է որ ի ծածուկ ինչ գործէ. եւ խնդրէ ինքն համարձակ լինել՝ եթե զայդ գործես. յայտնեա զանձն քո աշխարհի: Քանզի եւ եղբարքն իսկ չեին հաւատացեալ ի նա:

Text viewDownload CoNNL-U