s-301
| Կանգնեցաւ եւ նստաւ մեռեալն՝ եւ սկսաւ խաւսել, եւ ետ զնա ցմայր իւր: |
s-302
| Եւ ահ կալաւ զամենեսին՝ եւ փառաւոր առնեին զԱստուած եւ ասեին՝ թե մարգարէ ոմն մեծ յարուցեալ ի միջի մերում՝ եւ թե այց արար Աստուած ժողովրդեան իւրում ի բարութիւն: |
s-303
| Եւ ել զրոյցս այս ընդ ամենայն Հրէաստան՝ վասն նորա. եւ ընդ ամենայն կողմանս աշխարհին: |
s-304
| Եւ պատմեցին Յովհաննու աշակերտքն իւր վասն ամենայնի այսորիկ |
s-305
| Եւ կոչեաց առ ինքն երկուս ոմանս յաշակերտացն իւրոց Յովհաննէս՝ առակեաց առ Տէր եւ ասէ՝ դո՞ւ ես որ գալոցն ես. եթե այլում ակն կալցուք: |
s-306
| Եւ եկեալ առ նա արքն ասեն՝ Յովհաննէս մկրտիչ առաքեաց զմեզ առ քեզ եւ ասէ՝ դո՞ւ ես որ գալոցն ես. թե այլում ակն կալցուք: |
s-307
| Եւ ի նմին ժամու բժշկեաց զբազումս ի հիւանդութեանց եւ ի հարուածոց եւ յայսոց չարաց՝ եւ կուրաց բազմաց շնորհեաց տեսանել: |
s-308
| Պատասխանի ետ նոցա եւ ասէ՝ երթայք պատմեցէք Յովհաննու զոր տեսէքդ եւ լուայք՝ զի կոյրք տեսանեն՝ եւ կաղք գնան՝ բորոտք սրբին՝ խուլք լսեն՝ մեռեալք յառնեն՝ աղքատք աւետարանին՝ |
s-309
| եւ երանի իցէ որ ոչ գայթագղեսցէ յիս: |
s-310
| Եւ իբրեւ գնացին հրեշտակքն Յովհաննու՝ սկսաւ խաւսել ընդ ժողովուրդսն վասն Յովհաննու՝ զի՞ ելէք յանապատն տեսանել՝ եղեգն ի հողմոյ շարժո՞ւն : |
s-311
| Այղ զի՞նչ ելէք տեսանել՝ այր ի հանդերձս փափկութեան զարդարեա՞լ |
s-312
| ահաւանիկ որ ի հանդերձս երեւելիս եւ ի փափկութեան են. յարքունիս են: |
s-313
| Այղ զի՞նչ ելէք տեսանել՝ մարգարէ ՞ |
s-314
| այո ասեմ ձեզ՝ առաւել եւս քան զմարգարէ՝ զի սա է վասն որոյ գրեալն է՝ Թե ահա առաքեմ զհրեշտակ իմ առաձի քո. որ յարդարեսցէ զճանապարհ քո առաջի քո: |
s-315
| Ամէն ասեմ ձեզ՝ մեծ ի ծնունդս կանանց մարգարէ քան զՅովհաննէս ոչ ոք է՝ բայց փոքրիկն յարքայութեան Աստուածոյ. մեծ է քան զնա: |
s-316
| Եւ ամենայն ժողովուրդն իբրեւ լուաւ եւ մաքսաւորքն. արդարացուցին զԱստուած զի մկրտեցան ի մկրտութիւնն Յովհաննու: |
s-317
| Իսկ փարիսացիքն եւ աւրինականք՝ զխորհուրդն Աստուածոյ անարգեցին յանձինս իւրեանց. զի ոչ մկրտեցան ի նմանէ: |
s-318
| Արդ ո՞ւմ նմանեցուցից զմարդիկ ազգիս այսորիկ՝ եւ ո՞ւմ իցեն նմանողք՝ |
s-319
| նման են մանկտւոյ որ ի հրապարակս նստիցին՝ կարդայցեն զմիմեանս եւ ասիցեն՝ փողս հարաք ձեզ. եւ ոչ կաքաւեցէք՝ ողբացաք. եւ ոչ լացէք: |
s-320
| Եկն Յովհաննես մկրտիչ ոչ ուտէր եւ ոչ ըմպէր. եւ ասեիք դեւ գոյ ի նմա: |
s-321
| Եկն որդի մարդոյ ուտէ եւ ըմպէ. եւ ասէք ահա այր կերող եւ արբեցող՝ բարեկամ մաքսաւորաց եւ մեղաւորաց՝ |
s-322
| եւ արդարացաւ իմաստութիւն յորդւոց իւրոց: |
s-323
| Աղաչէր ոմն զնա ի փարիսեցւոցն զի կերիցէ ճաշ ընդ նմա: |
s-324
| Եւ մտեալ ի տուն փարեսեցւոյն. բազմեցաւ |
s-325
| Եւ կին մի էր ի քաղաքին մեղաւոր՝ |
s-326
| իբրեւ գիտաց թե բազմեալ է ի տան փարիսեցւոյն. բերեալ շիշ մի իւղոյ ազնուի՝ կայր յետոյ առ ոտսն նորա լայր՝ եւ արտասուաւքն սկսաւ թանալ զոտս նորա՝ եւ հերով գլխոյ իւրոյ ջնջէր. եւ համբուրէր զոտս նորա, եւ աւծանէր իւղովն: |
s-327
| Եւ տեսեալ փարիսեցւոյն որ կոչեացն զնա. ասէ ընդ միտս իւր՝ սա թե մարգարէ ոք էր ապա գիտէր թե ով եւ որպիսի ոք կին մերձանայ ի սա, զի մեղաւոր է: |
s-328
| Պատասխանի ետ Յիսուս եւ ասէ ցնա՝ Սիմովն՝ ունիմ ինչ ասել քեզ: |
s-329
| Եւ նա ասէ՝ ասա վարդապետ: |
s-330
| Եւ ասէ՝ երկու պարտապանք եին ուրումն փոխատուի՝ մին պարտէր հինգ հարիւր դարհեկան՝ եւ միւսն յիսուն՝ |
s-331
| եւ իբրեւ ոչ գոյր նոցա հատուցանել. երկոցունց շնորհեաց |
s-332
| արդ ասա՝ ո՞ առաւել սիրեսցէ զնա: |
s-333
| Ասէ Սիմովն՝ ինձ այսպէս թուի եթե որում բազումն շնորհեաց: |
s-334
| Եւ նա ասէ ցնա՝ ուղիղ դատեցար: |
s-335
| Եւ դարձեալ ի կինն կողմն ասէ ցՍիմովն՝ տեսանե՞ս զայս կին՝ |
s-336
| մտի ի տուն քո |
s-337
| ջուր ոտից իմոց ոչ ետուր |
s-338
| իսկ սա արտասուաւք իւրովք եթաց զոտս իմ. եւ հերով իւրով ջնջեաց՝ |
s-339
| համբոյր մի դու ոչ ետուր ինձ՝ |
s-340
| սա աւասիկ յորմէ հետէ մտեալ եմ. ոչ դադարեաց ի համբուրելոյ զոտս իմ՝ |
s-341
| իւղով զգլուխ իմ ոչ աւծեր |
s-342
| սա իւղով անուշիւ աւծ՝ վասն որոյ ասեմ քեզ՝ թողեալ լիցին սմա մեղք իւր բազումք. զի յոյժ սիրեաց: Զի որում շատ թողուցու. շատ սիրէ՝ եւ որում սակաւ. սակաւ: |
s-343
| Եւ ասէ ցնա՝ թողեալ լիցին քեզ մեղք քո: |
s-344
| Եւ սկսան որ բազմեալն եին ընդ նմա ասել ընդ միտս իւրեանց, ո՞ է սա որ եւ զմեղս թողու: |
s-345
| Եւ նա ասէ ցկինն՝ հաւատք քո կեցուցին զքեզ. երթ ի խաղաղութիւն: |
s-346
| Եւ եղեւ յետ այնորիկ՝ եւ ինքն շրջէր ընդ քաղաքս եւ ընդ գեաւղս, քարոզէր եւ աւետարանէր զարքայութիւն Աստուածոյ՝ եւ երկոտասանքն ընդ նմա՝ եւ կանայք ոմանք որ բժշկեալ եին յայսոց չարաց եւ ի հիւանդութեանց, Մարիամ որ կոչէր Մագդաղէնացի յորմէ եւթն դեւն ելեալ էր, եւ Յովաննա կին Քուզայ հազարապետին Հէրովդի՝ եւ Շուշան. եւ այլք բազումք որք պաշտեին զնա. յընչից իւրեանց: |
s-347
| Եւ ի ժողովել բազում ժողովրդոց. եւ ըստ քաղաքաց եկելոցն առ նա. ասէ առակաւ: |
s-348
| Ել սերմանացան սերմանել զսերմանիս իւր՝ |
s-349
| եւ ի սերմանելն իւրում. էր որ անկաւ առ ճանապարհաւ՝ եւ եղեւ կոխան. եւ թռչունք երկնից կերան զնա: |
s-350
| Եւ այլն անկաւ յապառաժի՝ եւ ընդ բուսանել չորացաւ. առ ի չգոյէ հիւթոյ: |
s-351
| Եւ այլն անկաւ ի մէջ փշոց՝ եւ ընդ նմին բուսեալ փշոցն. հեղջուցին զնա: |
s-352
| Եւ այղն անկաւ յերկիր բարի եւ ի պարարտ. եւ բուսեալ, արար պտուղ հարիւրապատիկ: |
s-353
| Զայս իբրեւ խաւսեցաւ. ասէ՝ որ ունիցի ականջս լսելոյ. լուիցէ: |
s-354
| Հարցանեին զնա աշակերտքն թե զի՞նչ իցէ առակն: |
s-355
| Եւ նա ասէ՝ ձեզ տուեալ է գիտել զխորհուրդս արքայութեան Աստուածոյ: Բայց այլոցն առակաւք՝ զի տեսցեն եւ մի տեսցեն՝ եւ լուիցեն եւ մի իմասցին: |
s-356
| Բայց առակն այս ինչ է Սերմն. բանն Աստուածոյ է՝ |
s-357
| եւ որք առ ճանապարհաւն այնոքիկ են. որ լսենն՝ եւ ապա գայ սատանայ հանէ զբանն ի սրտից նոցա. զի մի հաւատասցեն եւ ապրեսցին: |
s-358
| Եւ որք յապառաժին. որք յորժամ լսիցեն խնդութեամբ ընդունին զբանն՝ եւ արմատս ոչ ունիցին որք առժամանակ մի հաւատան. եւ ի ժամանակի փորձութեան հեռանան: |
s-359
| Իսկ որ ի մէջ փշոցն անկաւ. նոքա են որ իբրեւ լսեն զբանն՝ եւ ի հոգս եւ ի մեծութիւն եւ ի ցանկութիւն աշխարհիս զբաղեալ հեղձնուն. եւ անպտուղ լինին: |
s-360
| Իսկ որ յերկիրն պարարտ. որոց բարւոք եւ զուարթագին սրտիւ լուեալ զբանն ընդունին. եւ տան պտուղ համբերութեամբ: |
s-361
| ոչ ոք լուցանէ ճրագ եւ թաքուցանէ ընդ կարասեաւ. կամ դնէ ընդ մարհճաւք՝ այղ ի վերայ աշտանակի դնէ՝ զի որ մտանեն զլոյս տեսցեն: |
s-362
| Չիք ինչ ծածուկ. որ ոչ յայտ լիցի՝ եւ ոչ գաղտնի՝ որ ոչ ծանիցի. եւ եկեցէ ի յայտ: |
s-363
| Տեսէք այսուհետեւ զիարդ լսէքդ՝ զի ոյր գուցէ. տացի նմա՝ եւ ոյր ոչն գուցէ, եւ զոր կարծէն թե ունիցի. բարձցի ի նմանէ: |
s-364
| Եկին առ նա մայրն եւ եղբարք իւր՝ եւ ոչ կարեին հասանել ի նա վասն բազմութեանն: |
s-365
| Ազդ եղեւ նմա եւ ասեն՝ մայր քո եւ եղբարք քո կան արտաքոյ եւ կամին զքեզ տեսանել: |
s-366
| Եւ ասէ ցնոսա՝ մայր իմ եւ եղբարք իմ սոքա են՝ որ զբանն Աստուածոյ լսեն. եւ առնեն: |
s-367
| Եւ եղեւ ի միում յաւուրց. ինքն ել ի նաւ եւ աշակերտքն նորա՝ եւ ասէ ցնոսա՝ եկայք անցցուք յայնկոյս ծովակիս: |
s-368
| Եւ գնացին |
s-369
| Եւ մինչդեռ նաւեին ի քուն եմուտ |
s-370
| եւ էջ մրրիկ հողմոյ ի ծովակն. եւ ուռնոյր եւ տագնապեին: |
s-371
| Մատուցեալ զարթուցին զնա եւ ասեն՝ վարդապետ. վարդապետ, կորնչիմք աւասիկ: |
s-372
| Եւ նա յարուցեալ սաստեաց հողմոյն եւ խռովութեան ջրոցն՝ |
s-373
| եւ հանդարտեցին. եւ եղեւ խաղաղութիւն: |
s-374
| Ասէ ցնոսա՝ ո՞ւր են հաւատք ձեր: |
s-375
| Եւ զահի հարեալ զարմացան եւ ասեին ցմիմեանս, ո՞ արդեւք իցէ սա. զի եւ հողմոց եւ ջրոց հրաման տայ. եւ հնազանդին սմա: |
s-376
| Եւ նաւեցին իջին յաշխարհն Գերգեսացւոց որ է յայնկոյս հանդէպ Գաղիղեայ: |
s-377
| Եւ ընդ ելանելն նորա ի ցամաք. պատահեաց այր մի ի քաղաքէն. յորում եին դեւք, եւ բազում ժամանակս չէր հանդերձ զգեցեալ, եւ ոչ ի տան բնակեալ. այղ ի գերեզմանս: |
s-378
| Եւ տեսեալ զՅիսուս, աղաղակեաց եւ անկաւ առաջի նորա՝ |
s-379
| եւ ասէ մեծաձայն՝ զի՞ կայ իմ եւ քո Յիսուս որդի Աստուածոյ բարձրելոյ՝ |
s-380
| աղաչեմ զքեզ. մի տանջեր զիս՝ |
s-381
| քանզի հրաման տայր այսոյն պղծոյ ելանել ի մարդոյ անտի՝ զի բազում ժամանակս յափշտակեալ էր զնա՝ եւ կապէր ի շղթայս եւ պահէր յերկաթս. եւ խզէր զկապանսն. եւ վարէր ի դիւէն յանապատս: |
s-382
| Եհարց ցնա Յիսուս եւ ասէ՝ զի՞նչ անուն է քեզ: |
s-383
| Եւ նա ասէ՝ Ղեգեովն, զի դեւք բազումք մտեալ եին ի նա՝ |
s-384
| եւ աղաչեին զնա զի մի հրաման տացէ նոցա երթալ յանդունդս: |
s-385
| Եւ էր անդ երամակ մի խոզից բազմաց արաւտական ի լերինն՝ եւ աղաչեցին զնա զի հրաման տացէ նոցա մտանել ի նոսա. |
s-386
| եւ հրամայեաց նոցա: |
s-387
| Եւ ելեալ դեւքն յառնէն՝ մտին ի խոզեանն՝ եւ դիմեաց երամակն ի գահէ անտի ի ծովակն. եւ հեղձաւ: |
s-388
| Իբրեւ տեսին խոզարածքն զիրսն որ եղեն. փախեան՝ եւ պատմեցին ի քաղաքին եւ յագարակսն: |
s-389
| Եւ իբրեւ ելին տեսանել զգործսն. եւ եկին առ Յիսուս եւ գտին զայրն՝ ուստի դեւքն ելեալ եին՝ զգեցեալ եւ զգաստացեալ նստէր առ ոտսն Յիսուսի. եւ երկեան: |
s-390
| Պատմեցին նոցա որոց տեսեալն էր թե զիարդ փրկեցաւ դիւահարն: |
s-391
| Եւ աղաչէր զնա ամենայն բազմութիւնն շուրջ զկողմամբքն Գերգեսացւոց գնալ ի սահմանացն նոցա. քանզի ահիւ մեծաւ տագնապեին: |
s-392
| Եւ նա մտեալ ի նաւ. դարձաւ անդրէն: |
s-393
| Աղաչէր զնա այրն ուստի դեւքն ելեալ եին շրջել ընդ նմա: |
s-394
| Արձակեաց զնա եւ ասէ՝ դարձ ի տուն քո, եւ պատմեա զոր միանգամ արար քեզ Աստուած: |
s-395
| Գնաց ի քաղաքն եւ քարոզէր զոր ինչ արար նմա Յիսուս: |
s-396
| Եւ իբրեւ դարձաւ անդրէն Յիսուս. ընկալաւ զնա ժողովուրդն՝ |
s-397
| քանզի ամենեքին ակն ունեին նմա: |
s-398
| Եւ ահա եկն այր մի որոյ անուն էր Յայրոս՝ եւ նա էր իշխան ժողովրդեանն՝ |
s-399
| անկեալ առ ոտսն Յիսուսի՝ աղաչէր զնա մտանել ի տուն նորա՝ զի դուստր միամաւր էր նորա ամաց իբրեւ երկոտասանից, եւ էր մերձ ի մահ: |
s-400
| Եւ ընդ երթալն նորա. ժողովուրդքն նեղեին զնա: |