s-101
| Բայց նոցա որ արտաքինքն են ամենայն ինչ առակաւք լինի զի տեսանելով տեսցեն. եւ մի տեսցեն. եւ լսելով լուիցեն. եւ մի իմասցին, զի մի երբեք դարձցին՝ եւ թողցի նոցա: |
s-102
| Եւ ասէ ցնոսա՝ ոչ գիտէք զառակս զայս. եւ զիա՞րդ զամենայն առակսն գիտիցէք: |
s-103
| Որ սերմանէն. զբանն սերմանէ |
s-104
| Եւ նոքա են որ առ ճանապարհաւն՝ ուր բանն սերմանի, եւ յորժամ լսեն զնա. գայ սատանայ եւ հանէ զբանն սերմանեալ ի սիրտս նոցա: |
s-105
| Եւ նոքա են որ յապառաժին սերմանեցան՝ որք յորժամ լսիցեն զբանն. վաղվաղակի խնդութեամբ ընդունին՝ եւ զի ոչ ունին արմատս յանձինս. այլ առժամանակ մի են՝ ապա ի հասանել նեղութեան կամ հալածման վասն բանին վաղվաղակի գայթագղին: |
s-106
| Իսկ որ ի մէջ փշոցն սերմանեցան՝ նոքա են որ իբրեւ զբանն լսեն՝ |
s-107
| եւ հոգք աշխարհիս՝ եւ պատրանք մեծութեան, մտանեն եւ հեղձուցանեն զբանն. եւ անպտուղ լինի: |
s-108
| Եւ նոքա են որ յերկիրն բարւոք սերմանեցան որք լսեն զբանն եւ ընդունին. եւ տան զպտուղ ընդ միոյ երեսուն՝ եւ ընդ միոյ՝ վաթսուն՝ եւ ընդ միո: հարիւր: |
s-109
| Եւ ասէ ցնոսա՝ մի եթե գայ ճրագ զի ընդ գրուանաւ դնիցի՝ կամ ընդ մահճաւք ոչ ապաքէն ի վերայ աշտանակի դնիցի: |
s-110
| Զի չէ ինչ ի ծածուկ. որ թե ոչ յայտնեսցի՝ եւ ոչ եղեւ ինչ գաղտնի. եթե ոչ ի յայտ գայցէ, |
s-111
| եթե ոք ունիցի ականջս լսելոյ լուիցէ |
s-112
| Եւ ասէ ցնոսա՝ տեսէք զինչ լսէքդ՝ |
s-113
| եւ յաւելցի ձեզ որոց լսէքդ: |
s-114
| որով չափով չափէք նովին չափեսցի ձեզ: |
s-115
| Որ ոք ունիցի. տացի նմա. |
s-116
| եւ որ ոչն ունիցի. եւ զոր ունին բարձցի ի նմանէ: |
s-117
| Եւ ասէր՝ այսպէս է արքայութիւն Աստուածոյ. որպէս զի այր մի արկանիցէ սերմանիս յերկիր՝ եւ ննջիցէ, եւ յառնիցէ զցայգ եւ զցերեկ, եւ սերմանիքն բուսանիցին եւ աճիցեն եւ նա ոչ գիտէ. |
s-118
| թե երկիրն ինքնին բերէ զպտուղ նախ զխոտն եւ ապա զհասկն եւ ապա ցորեան ատոք ի հասկին |
s-119
| այղ յորժամ տայցէ զպտուղն վաղվաղակի առաքի մանգաղ. զի հասանեն հունձք: |
s-120
| Եւ ասէր՝ ո՞ւմ նմանեցուսցուք զարքայութիւնն Աստուածոյ՝ կամ որո՞վ առակաւ առակեսցուք զնա. |
s-121
| որպէս հատն մանանխոյ՝ որ յորժամ սերմանիցի յերկիր, փոքրագոյն է քան զամենայն բանջար սերմանիս որ են յերկրի՝ եւ յորժամ սերմանիցի, բուսանի եւ լինի մեծ քան զամենայն բանջար՝ եւ արձակէ ոստս մեծամեծս. մինչեւ բաւական լինել ընդ հովանեաւ նորա թռչնոց երկնից բնակել: |
s-122
| Եւ այնպիսի առակաւք խաւսէր ընդ նոսա զբանն՝ որպէս կարող լինեին լսել՝ |
s-123
| եւ առանց առակի ոչ ինչ խաւսէր ընդ նոսա: Բայց առանձինն աշակերտացն իւրոց մեկնէ զամենայն: |
s-124
| Եւ ասէ ցնոսա յաւուրն յայնմիկ իբրեւ ընդ երեկս լինէր՝ եկայք անցցուք յայնկողմն: |
s-125
| Թողուն զժողովուրդն. եւ առնուն զնա նաւաւն հանդերձ, եւ զայլ եւս նաւսն որ եին ընդ նմա՝ |
s-126
| եւ լինէր մրրիկ մեծ հողմոյ, եւ զալիսն ի նաւն զեղոյր. մինչ գրեթե լի իսկ լինել՝ |
s-127
| եւ ինքն ննջէր ի խելս նաւին ի վերայ բարձի: |
s-128
| Զարթուցանեին զնա եւ ասեին՝ վարդապետ, ոչ ինչ է քեզ փոյթ զի կորնչիմք աւասիկ: |
s-129
| Եւ զարթուցեալ սաստեաց հողմոյն՝ եւ ծովուն ասէ դադարեա կարկեաց: |
s-130
| Եւ դադարեաց հողմն եւ եղեւ խաղաղութիւն մեծ: |
s-131
| Եւ ասէ ցնոսա՝ ընդէ՞ր այդպէս վատասիրտք էք՝ |
s-132
| Չեւ եւս ունիք հաւատս: |
s-133
| Եւ երկեան երկիւղ մեծ՝ եւ ասեին ցմիմեանս ո՞ ոք արդեւք իցէ սա. զի եւ հողմն. եւ ծով հնազանդին սմա: |
s-134
| Եւ եկն յայնկոյս ծովուն յաշխարհն Գերգեսացւոց: |
s-135
| Եւ ընդ ելանելն նորա ի նաւէ անտի. պատահեաց նմա այր մի ի գերեզմանացն զոր ունէր այս պիղծ՝ որո եւ բնակութիւն իւր իսկ ի գերեզմանս էր՝ եւ ոչ շղթայիւք ոք եւս կարէր կապել զնա, վասն բազում անգամ ոտնկապաւք եւ շղթայիւք կապելոյ՝ եւ խզելոյ ի նմանէ զշղթայսն. եւ զոտնկապսն խորտակելոյ՝ եւ ոչ ոք կարէր պարտել զնա՝ Քանզի հանապազ զցայգ եւ զցերեկ ի գերեզմանս. եւ ի լերինս աղաղակէր. եւ կոծէր զանձն իւր քարամբք: |
s-136
| Իբրեւ ետես զՅիսուս ի հեռաստանէ. ընթացաւ եւ երկիր եպագ նմա, աղաղակեաց ի ձայն մեծ եւ ասէ՝ զի՞ կայ իմ եւ քո Յիսուս որդի Աստուածոյ բարձրելոյ՝ երդմնեցուցանեմ զքեզ յԱստուած. մի տանջեր զիս՝ |
s-137
| քանզի ասէր ցնա՝ ել այսդ պիղծ ի մարդոյ այտի՝ |
s-138
| Եւ հարցանէր ցնա՝ թե զի՞նչ անուն է քո: |
s-139
| Եւ ասէ ցնա՝ Լեգեովն անուն է իմ քանզի բազումք եմք: |
s-140
| Եւ աղաչեին զնա յոյժ. զի մի առաքեսցէ զնոսա արտաքս քան զաշխարհն: |
s-141
| Եւ անդ էր առ լերամբն երամակ մի խոզաց արաւտական մեծ՝ |
s-142
| աղաչեցին զնա ամենայն դեւքն եւ ասեն՝ առաքեա զմեզ ի խոզսն. զի մտցուք ի նոսա: |
s-143
| Եւ հրամայեաց նոցա: |
s-144
| Եւ իբրեւ ելին այսքն պիղծք մտին ի խոզսն՝ եւ դիմեաց երամակն ի դարէ անտի ի ծովն՝ եին իբրեւ երկու. հազարք. եւ հեղձնուին ի ծովուն: |
s-145
| Եւ խոզարածքն փախեան՝ եւ պատմեցին ի քաղաքին եւ յագարակս. |
s-146
| եւ ելին տեսանել զինչ իցէ որ գործեցաւն: |
s-147
| Գան առ Յիսուս՝ եւ տեսանեն զդիւահարն զի նստէր զգեցեալ եւ զգաստացեալ որ ունէր զՂեգեովնն՝ եւ զահի հարան: |
s-148
| Եւ պատմեցին նոցա որոց տեսեալն էր՝ թե զինչ եղեւ այսահարին. եւ զինչ վասն խոզիցն: |
s-149
| Եւ սկսան աղաչել զնա. գնալ ի սահմանաց նոցա: |
s-150
| Եւ իբրեւ եմուտ նա ի նաւ. աղաչէր զնա դիւահարն զի ընդ նմա իցէ: |
s-151
| Եւ Յիսուս ոչ ետ նմա թոյլ՝ այղ ասէ ցնա՝ երթ ի տուն քո առ ընտանիս քո. եւ պատմեա նոցա որ ինչ միանգամ Տէր արար քեզ եւ ողորմեցաւ քեզ: |
s-152
| Եւ չոգաւ՝ եւ սկսաւ քարոզել ի Դեկապողին զոր ինչ արար նմա Յիսուս՝ եւ ամենեքին զարմանային: |
s-153
| Եւ իբրեւ անց Յիսուս միւսանգամ յայնկողմն. ժողովեցաւ առ նա ժողովուրդ բազում՝ եւ էր առ ծովեզերբն: |
s-154
| Եւ ահա մի ի ժողովրդապետացն գայր որում անուն էր Յայրոս՝ |
s-155
| իբրեւ ետես զնա. անկաւ առ ոտս նորա՝ աղաչէր զնա յոյժ եւ ասէր՝ թե դուստր նորա մերձ ի մահ է. զի եկեալ դնիցէ նմա ձեռն որպէս զի ապրեսցի եւ կեցցէ: |
s-156
| Եւ գնաց ընդ նմա՝ |
s-157
| երթայր եւ ժողովուրդ բազում զհետ նորա. եւ նեղեին զնա: |
s-158
| Եւ կին մի էր ի տեռատեսութեան արեան զերկոտասան ամ՝ եւ յոյժ վշտացեալ ի բազում բժշկաց. եւ ծախեալ զինչս իւր զամենայն եւ չէր ինչ աւգտեալ՝ այղ եւս առաւել զայրացեալ: |
s-159
| Իբրեւ լուաւ զՅիսուսէ, եկն ի մէջ ամբոխին յետոյ եւ բուռն եհար զհանդերձէ նորա, քանզի խորհէր ի մտի |
s-160
| թե միայն մերձեցայց ի հանդերձս նորա փրկեցայց |
s-161
| Եւ վաղվաղակի ցամաքեցաւ աղբեւր արեան նորա՝ եւ գիտաց ի մարմին իւր թե բժշկեցաւ ի տանջանացն: |
s-162
| Եւ անդէն վաղվաղակի գիտաց յանձն իւր զզաւրութիւնն որ ել ի նմանէ՝ դարձաւ յամբոխն եւ ասէ, ո՞ մերձեցաւ ի հանդերձս իմ: |
s-163
| Եւ ասեն ցնա աշակերտքն՝ տեսանես զի ամբոխդ նեղէ զքեզ, եւ ասես թե ո մերձեցաւ ի հանդերձ իմ: |
s-164
| Եւ շուրջ հայէր տեսանել թե ո զայն արար: |
s-165
| Եւ կինն զարհուրեալ եւ դողացեալ, վասն որոյ գաղտն արար՝ քանզի գիտէր զինչ եղեւն նմա, եկն անկաւ առաջի նորա եւ ասաց զամենայն իրսն ստուգութեամբ: |
s-166
| Եւ Յիսուս ասէ ցնա՝ դուստր՝ հաւատք քո կեցուցին զքեզ՝ երթ ի խաղաղութիւն, եւ եղիջիր ողջ ի տանջանացդ քոց: |
s-167
| Մինչդեռ նա զայն խաւսէր. գան ոմանք ի ժողովըրդապետէն եւ ասեն՝ թե դուստրն քո մեռաւ զի եւս աշխատ առնես զվարդապետդ: |
s-168
| Իսկ Յիսուս իբրեւ լուաւ զբանն ասացեալ. ասէ ցժողովրդապետն՝ մի երկնչիր՝ բայց միայն հաւատայ: |
s-169
| Եւ ոչ զոք եթող ընդ իւր երթալ. բայց միայն զՊետրոս եւ զՅակովբոս եւ զՅովհաննէս զեղբայրն Յակովբայ: |
s-170
| Գայ ի տուն ժողովրդապետին՝ եւ տեսանէ ամբոխ յոյժ՝ եւ լալականս եւ աղաղակ յոյժ՝ եւ մտեալ ի ներքս ասէ ցնոսա՝ զի՞ խռովեալ էք եւ լայք |
s-171
| մանուկն ոչ է մեռեալ՝ այլ ննջէ: |
s-172
| Եւ ծաղր առնեին զնա: |
s-173
| Եւ նորա հանեալ արտաքս զամենեսեան. առնու ընդ իւր զհայր մանկանն եւ զմայր, եւ զնոսա որ ընդ նմայն եին. եւ մտանէ ուր դնէր մանուկն՝ |
s-174
| եւ կալեալ զձերանէ մանկանն. ասէ ցնա՝ տաղիթա կումի՝ որ թարգմանի. աղջիկ դու քեզ ասեմ արի: |
s-175
| Եւ վաղվաղակի յարեաւ աղջիկն. եւ գնայր. քանզի էր ամաց իբրեւ երկոտասանից՝ |
s-176
| եւ զարմացան մեծաւ զարմանալեաւք |
s-177
| Եւ պատուէր տայր նոցա յոյժ. զի մի ոք գիտասցէ զայն՝ եւ ասաց տալ նմա ուտել: |
s-178
| Յիսուս լի հոգւով սրբով դարձաւ ի Յորդանանէ. եւ վարէր հոգւովն յանապատ. աւուրս քառասուն փորձեալ ի սատանայէ: |
s-179
| Եւ ոչ եկեր եւ ոչ արբ յաւուրսն յայնոսիկ: Եւ ի կատարելն նոցա քաղցեաւ: |
s-180
| Եւ ասէ ցնա սատանայ՝ եթե որդի ես Աստուածոյ. ասա քարիդ այդմիկ զի հաց լիցի: |
s-181
| Պատասխանի ետ նմա Յիսուս եւ ասէ՝ գրեալ է. եթե ոչ հացիւ միայն կեցցէ մարդ՝ այղ ամենայն բանիւ Աստուածոյ: |
s-182
| Եւ հանեալ զնա ի լեառն մի բարձր. եցոյց նմա զամենայն թագաւորութիւնս աշխարհի ի վայրկեան ժամանակի՝ |
s-183
| եւ ասէ ցնա սատանայ՝ քեզ տաց զայս ամենայն իշխանութիւն եւ զփառս սոցա՝ զի ինձ տուեալ է. եւ ում կամիմ տամ զսա՝ |
s-184
| արդ դու եթե անկեալ երկիր պագանիցես առաջի իմ. քեզ եղիցի ամենայն: |
s-185
| Պատասխանի ետ նմա Յիսուս եւ ասէ՝ գրեալ է, երկիր պագցես Տեառն Աստուածոյ քում. եւ զնա միայն պաշտեսցես: |
s-186
| Եւ ած զնա յԵրուսաղեմ, եւ կացոյց ի վերայ աշտարակի տաճարին. եւ ասէ ցնա՝ եթե որդի ես Աստուածոյ. արկ զքեզ աստի ի վայր՝ զի գրեալ է՝ եթե հրեշտեկաց իւրոց պատուիրեալ է վասն քո. պահել զքեզ, մի երբեք հարցես զքարի զոտն քո: |
s-187
| Պատասխանի ետ նմա Յիսուս եւ ասէ՝ ասացեալ է՝ թե ոչ փորձեսցես զՏէր Աստուած քո: |
s-188
| Եւ կատարեալ զամենայն փորձութիւնն սատանայի՝ ի բաց եկաց ի նմանէ առ ժամանակ մի: |
s-189
| Եւ դարձաւ Յիսուս զաւրութեամբ հոգւոյն ի Գաղիղեա, |
s-190
| եւ ել համբաւ զնմանէ ընդ ամենայն կողմանս գաւառին՝ |
s-191
| եւ նա ուսուցանէր ի ժողովուրդս նոցա. փառաւորեալ յամենեցունց: |
s-192
| Եւ եկն ի Նազարեթ ուր սնեալն էր. եւ եմուտ ըստ սովորութեան իւրում յաւուրն շաբաթուց ի ժողովուրդն՝ |
s-193
| Եւ ետուն նմա գիրս զԷսայայ մարգարէի. եւ յարեաւ ընթեռնուլ՝ եւ իբրեւ եբաց զգիրսն. եգիտ զայն տեղի յորում գրեալն էր՝ |
s-194
| հոգի Տեառն ի վերայ իմ, վասն որոյ եւ աւծ իսկ զիս. աւետարանել աղքատաց առաքեաց զիս՝ քարոզել գերեաց զթողութիւն. եւ կուրաց տեսանել՝ արձակել զվիրաւորս ի թողութիւն՝ քարոզել զտարեկան Տեառն ընդունելի: |
s-195
| Եւ խփեալ զգիրսն ետ ցպաշտաւնեայն. եւ նստաւ: Եւ ամենեցուն որ ի ժողովրդեանն եին աչք ի նա հայեին: |
s-196
| Եւ սկսաւ ասել ցնոսա, այսաւր լցան գիրքս այս յականջս ձեր: |
s-197
| Եւ ամենեքին վկայեին նմա՝ եւ զարմանային ընդ բանս շնորհացն որ ելանեին ի բերանոյ նորա: Եւ ասեին՝ ոչ սա է որդին Յովսէփա՞յ : |
s-198
| Եւ ասէ ցնոսա՝ ապաքէն ասիցէ՞ք առ իս զառակս զայս՝ բժիշկ. բժշկեա զանձն քո՝ որչափ լուաք զոր արարեր ի Կափառնաւում. արա եւ աստ ի քում գաւառի: |
s-199
| Եւ ասէ՝ ամէն ասեմ ձեզ՝ թե չէ մարգարէ ընդունելի ի քաղաքի իւրում: |
s-200
| Արդարեւ ասեմ ձեզ՝ զի բազում այրիք եին յաւուրս Էղիայի ի մէջ Իսրայեղի՝ յորժամ փակեցանն երկինք զերիս ամս եւ զվեց ամիս: Եւ եղեւ սով մեծ ընդ ամենայն երկիր, եւ ոչ առ մի ի նոցանէ առաքեցաւ Էղիա. բայց միայն ի Սարեփթա Սիդովնացւոց առ կին մի այրի: |