Dependency Tree

Universal Dependencies - Armenian - BSUT

LanguageArmenian
ProjectBSUT
Corpus Parttrain

Select a sentence

Showing 1 - 100 of 1226 • previousnext

s-1 Հարգելի այցելու
s-2 Բարի գալուստ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայք, որը ստեղծվել և գործում է «Ինտերնետով հրապարակային ծանուցման մասին» ՀՀ օրենքի (այժմ՝ «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» ՀՀ օրենք) պահանջներին համապատասխան:
s-3 Օրենքով կամ նորմատիվ իրավական այլ ակտով սահմանված այն դեպքերում, երբ նախատեսվում է հրապարակային ծանուցում` տեղեկատվությունը մամուլում հրապարակելու միջոցով, հրապարակային ծանուցումը պետք է տեղադրվի նաև այս կայքում:
s-4 Այստեղ Դուք նաև կարող եք գրանցվել որպես բաժանորդ և էլեկտրոնային փոստով ստանալ կայքում տեղադրվելիք Ձեզ հետաքրքրող հայտարարություններն ու ծանուցումները:
s-5 Կայքի աշխատանքի բարելավմանն ուղղված Ձեր նկատառումներն ու առաջարկությունները, տեսակետներն ու մեկնաբանությունները Դուք կարող եք ներկայացնել ուղարկելով նամակ moderator@moj.am էլեկտրոնային փոստի հասցեով:
s-6 Մեզ համար կարևոր է Ձեր կարծիքը:
s-7 Ինչպես դիմել
s-8 Հրապարակային ծանուցում հրապարակող անձը կայքից ներբեռնում է ձևը, լրացնում է այն և էլեկտրոնային կրիչով ներկայացնում ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն:
s-9 Էլեկտրոնային ստորագրության առկայության դեպքում հրապարակային ծանուցում հրապարակող անձը լրացնում է պահանջվող տվյալները կայքի Էլեկտրոնային դիմում բաժնում:
s-10 Գնումների հայտարարությունների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կարող եք գտնել նաև www.gnumner.am կայքի «Գնումների հայտարարություններ» բաժնում
s-11 Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների համար կայացված վարչական որոշումներ
s-12 Ավտոկայանատեղի տեղական տուրքը վճարած չլինելու փաստով Երևանի քաղաքապետարանի կողմից կազմված իրավախախտումներ
s-13 ՀՀ Տրանսպորտային տեսչության կողմից թեթև մարդատար տաքսի-ավտոմոբիլներով ուղևորափոխադրում իրականացնող իրավաբանական և ֆիզիկական անձանց նկատմամբ կազմված վարչական որոշումներ
s-14 Մեր մասին
s-15 Կայքի ստեղծման պատմությունը
s-16 Հայաստանի Հանրապետության ինտերնետային ծանուցումների պաշտոնական կայքի ստեղծումը պայմանավորված է 2007 թվականի ապրիլի 9-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունված և 2007 թվականի մայիսի 4-ին Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից ստորագրված «Ինտերնետով հրապարակային ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, որի երկրորդ հոդվածում ասվում է.
s-17 «Օրենքով կամ նորմատիվ իրավական այլ ակտով սահմանված այն դեպքերում, երբ նախատեսվում է հրապարակային ծանուցում` տեղեկատվությունը մամուլում հրապարակելու միջոցով, տեղեկատվությունը պարունակող հայտարարությունը պետք է տեղադրվի նաև http://www.azdarar.am հասցեով գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (այսուհետ` կայք)»:
s-18 Նշված օրենքի պահանջների իրականացումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության Կառավարությունը 2011 թվականի փետրվարի 17-ին ընդունել է N174-Ն որոշումը «Ինտերնետով հրապարակային ծանուցման ենթակա հայտարարության ընդունման, կայքը վարող անձին փոխանցման, կայքում հայտարարությունների տեղադրման և արխիվացման ժամկետների սահմանման կարգը և հայտարարության տեքստը ներկայացնելու էլեկտրոնային ձևաչափը հաստատելու մասին»:
s-19 Վերոգրյալ իրավական ակտերի հիման վրա 2011 թվականի ապրիլի 7-ից սկսել է գործել Հայաստանի Հանրապետության ինտերնետային ծանուցումների պաշտոնական կայքը:
s-20 Կայքի վարումը, տեխնիկական սպասարկումը, կայքում տեղեկատվության զետեղման հետ կապված հարցերի քննարկումը և կայքի հետ կապված այլ հարցերի լուծումը իրականացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը:
s-21 «Ինտերնետով հրապարակային ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենք
s-22 «Ինտերնետով հրապարակային ծանուցման ենթակա հայտարարության ընդունման, կայքը վարող անձին փոխանցման, կայքում հայտարարությունների տեղադրման և արխիվացման ժամկետների սահմանման կարգը և հայտարարության տեքստը ներկայացնելու էլեկտրոնային ձևաչափը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարություն որոշում
s-23 Ինչպես հայտարարություն զետեղել կայքում
s-24 Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N174-Ն որոշմանը համապատասխան հայտատուների հարմարության համար մշակվել է էլեկտրոնային ձև (application.doc), որը հայտարարություն տվող ֆիզիկական կամ իրավաբանական անձը, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը կարող է բեռնել կայքից, լրացնել և էլեկտրոնային կրիչով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն:
s-25 էլեկտրոնային ստորագրություն ունենալու դեպքում հնարավոր է նաև հայտարարությունը իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն ներկայացնել անմիջապես կայքից:
s-26 Դրա համար անհրաժեշտ է կայքի Էլեկտրոնային դիմում բաժնում լրացնել համապատասխան դաշտերը և սեղմել «Ուղարկել» կոճակը:
s-27 Հետադարձ կապի տվյալները
s-28 Հասցե` Երևան, Կոմիտասի 49/3
s-29 Հեռ.` +374 10 201439
s-30 Լրատվականներն ու ֆեյսբուքյան գերությունը
s-31 Հայաստանյան մեդիա դաշտը մուտք է գործում 2022 թվական բավականին խառնված տեղեկատվական մթնոլորտում։
s-32 Տվյալ դեպքում խոսքը ոչ թե իրադարձային խառնաշփոթն է, այլ հարթակների տեսանկյունները։
s-33 Մի կողմից՝ 2021-ի երկրորդ կեսին հայաստանյան լրատվական կայքերի մեծամասնությունն արձանագրել է այցելությունների անկում։
s-34 Դժվար է հստակ գնահատել, թե ինչով է սա պայմանավորված։
s-35 Երևի կան մի շարք հանգամանքներ։
s-36 Կա հանրության ընդհանուր հոգնածություն լուրերի հանդեպ։
s-37 Կա չբարձրաձայնվող, բայց կարծես թե նկատելի ֆինանսավորման անկում՝ լուրջ լրատվականնների։
s-38 Ամեն դեպքում, դիտվում է 10-40% լսարանի անկում լրատվականների մեծամասնության մոտ։
s-39 Մյուս կողմից՝ բարդացել է աշխատանքը առ այսօր Հայաստանի դեպքում հիմնական սոցիալական ցանցի՝ Ֆեյսբուքի հետ։
s-40 Եթե տարիներ շարունակ Ֆեյսբուքը նվազեցրել է լրատվականների դիտողականությունը՝ ելնելով ալգորիթմի փոփոխություններից, ապա այսօր կոնկրետ հայաստանյան հարթակների համար գոյություն ունեն բարդ խնդիրներ։
s-41 Այսպես, մի շարք լրատվականների էջերն արգելափակվել են այն պատճառով, որ Ֆեյսբուքը բացահայտ գրաքննության է ենթարկում բովանդակությունը։
s-42 Օրինակ, Մոնթեի նկար կամ նույնիսկ Մոնթեի անվան կամայական օգտագործումը բերում է էջերի և հաշիվների արգելափակմանը։
s-43 Անհասկանալի է, թե ինչու է Ֆեյսբուքի ադմինիստրացիան հիմա սկսել նման գրաքննության ենթարկել հայկական հաշիվները (և նշենք, որ առաջին դեպքերը արձանագրվեցին դեռ 2020-ին, սակայն 2021-ի երկրորդ կեսից արգելափակումները դարձան զանգվածային)։
s-44 Կարելի է ենթադրել, որ ադրբեջանական բազմաթիվ բողոքներն ու լոբբինգն է հանգեցրել նման հետևանքների։
s-45 Իսկ կարող է պարզապես ֆեյսբուքի մոդերատորներից մեկը ադրբեջանական բողոքներից հետո դիմել է Վիքիպեդիային, որտեղ հստակ կապ կա Մոնթեի ու ԱՍԱԼԱ-ի միջև, իսկ ԱՍԱԼԱ-ն ներկայացված է որպես ահաբեկչական կազմակերպություն։
s-46 Ինչն էլ դարձել է մոդերատորների մոտեցման հիմք։
s-47 Իսկ Ֆեյսբուքում, ինչպես հայտնի է, երբ սկսում են մի բանի համար արգելափակել, անում են դա անմիտ, ավտոմատացված, լիակատար ուրագի պես։
s-48 Մոդերատորները և պարզապես ռոբոտները ամենուր փնտրում են Մոնթեի նկարներն ու դրանք արգելափակում, էջերին, հաշիվներին ու խմբերին նկատողություններ անում և ժամանակավոր փակում։
s-49 Իսկ կրկնվելու դեպքում՝ հաշիվները հաճախ պարզապես ոչնչացվում են։
s-50 Ռոբոտները գտնում են Մոնթեի նկարները նույնիսկ հին, տարիներ առաջ արված գրառումներում։
s-51 Իսկ հիմա պատկերացրեք, թե քանի հայաստանյան հաշիվ կա Ֆեյսբուքում, որտեղ չկա գոնե մի քանի Մոնթեի նկար։
s-52 Եվ պատկերացրեք աղետի մասշտաբները։
s-53 Ընդ որում, այս պահին հասկանալի էլ չէ, թե ինչպես Ֆեյսբուքում նստած ջոջերին բացատրել, որ իրենք սխալ են։
s-54 Ու նույնիսկ, եթե հաջողվի սխալը ուղղել, վաղը, մյուս օրը մի մոդերատոր մի նոր բան կկարդա Վիքիպեդիայում, ու կսկսեն մեկ այլ անիմաստ պատրվակով արգելափակել էջերը։
s-55 Եվ կրկին ու կրկին գալիս ենք այն մտքին, որ հարկավոր է մտածել աղբյուրների բազմազանության մասին, չի կարելի հույս դնել միայն ու միայն Ֆեյսբուքի վրա։
s-56 Առավել ևս, որ տվյալ հարթակի մոդերացիան գնալով ավելի ու ավելի է վատանում։
s-57 Այս պարբերությունից սկսած փորձենք մատնանշել այն հարթակները, որոնք արդեն նոր տարում հույսեր են ներշնչում այս բազմազանացման հարցում։
s-58 Առաջինը, ինչ մենք իմանում ենք Clowdflare-ի տվյալներից, այն է, որ Հայաստանում, ինչպես նաև աշխարհում, TikTok-ը դարձել է ամենաայցելվող դոմեյնը։
s-59 Cloudflare Radar տվյալները Հայաստանում մեկ ամսվա ընթացքում
s-60 Հիմա չքննարկենք, թե որքանով լավ կամ վատ լուր է սա բովանդակության որակի տեսանկյունից։
s-61 Փաստ է, որ տվյալ փաստի հետ պետք է հաշվի նստել։
s-62 Եվ միայն բողոքները չեն օգնի լրատվականներին։
s-63 Աշխարհում մեծ լրատվականները չեն զլանում օգտագործել այս հարթակը։
s-64 Մյուս հետաքրքիր հանգամանքն այն է, որ Տելեգրամը Հայաստանում վերջապես անցավ ոչ միայն Վայբերին, այլ նույնիսկ Ֆեյսբուքի մեսենջերին և Վոթզափին ու դարձավ ամենակիրառվող մեսենջերը։
s-65 Ինչը նաև այն դարձնում է լավ հարթակ լրատվականների համար՝ հաշվի առնելով, որ նմանատիպ ալիքների ազդեցությունը Հայաստանում շարունակում է աճել։
s-66 Տելեգրամ ալիքներ Հայաստանում ունեն բավականին շատ լրատվականներ։
s-67 Սակայն, մեծ մասը օգտագործում են դրանք մոտավորապես նույն կերպ, ինչպես Թվիթերը։
s-68 Այսինքն՝ սխալ։
s-69 Տելեգրամն էլ, Թվիթերն էլ, որը նույնպես վատ հարթակ չէ, օգտագործվում են Հայաստանում հիմնականում որպես հղումների ամբարներ։
s-70 Բայց այդ կերպ այս հարթակներում աշխատել չի կարելի, քանի որ նման դեպքերում լսարանը դադարում է հղումներին կտացնել։
s-71 Հարկավոր է աշխատել լսարանի հետ, ընկալել հարթակների լեզուն, ոճը, մոտեցումները և լսարանի ուզածը։
s-72 Ամեն դեպքում հարկավոր է հաշվի նստել այն հանգամանքի հետ, որ լսարանն այսօր ցրվում է տարբեր հարթակներով։
s-73 Նույն Ֆեյսբուքի լսարանը Հայաստանում սկսել է արդեն նվազել՝ մոտ երկու տարի անփոփոխ մնալուց հետո։
s-74 Օքսֆորդի բառարանը 2021-ի բառ է հռչակել vax-ը, որը vaccine բառի (պատվաստում), կարճ խոսակցական ձևն է, որը թե՛ բայ է, թե՛ գոյական, թե՛ ածական։
s-75 Հայտնվել է նաև այդ արմատով նոր բառ՝ vaxxie, սելֆի, որը արվում է պատվաստվելուց առաջ, ընթացքում և հետո։
s-76 Դա այն ֆոտո ապացույցն է, որ պատվաստվելու գործը անցավ բարեհաջող։
s-77 Քոլինզ բառարանը կանգ է առել NFT (Non Fungible Token) բառի վրա, որը թվային արտոնագիր է՝ ապացուցող, որ թվային ակտիվների տեր ես, օրինակ, կրիպտոարժույթի։
s-78 Մի շարք այլ բառարաններ ևս արել են իրենց ընտրությունը, և շատերի մոտ գերակշռում է հենց պատվաստման հետ կապված բառերը։
s-79 Ողջ աշխարհն է հիմա երկմտում դեղաչափերի, պատվաստանյութերի ու կորոնավիրուսի նոր մոդիֆիկացիաների շուրջ։
s-80 Հայաստանում ևս փորձ արվեց ընտրելու տարվա բառը։
s-81 Հայաստանի Լեզվի կոմիտեն հրապարակեց բառերի ցանկ ու առաջարկեց օգտատերերին քվեարկել դրանց օգտին։
s-82 15 բառերը արտացոլում էին պատերազմական իրավիճակը (առաջնագիծ, սահմանագծում, սահմանազտում և այլն) ու համավարակով պայմանավորված ցանցային վարքագիծը (տեսադաս, առցանց, լրաճարակ, պատվաստանյութ, տեսակապ և այլն)։
s-83 Կար նաև անընդհատ օգտագործվող «ապատեղեկատվությունը»։
s-84 Եվ հայերեն նոր մի բառ՝ «սրտիկել»։
s-85 Այդ ցանկը գրեթե արձագանք չստացավ, քվեարկեցին հազարից մի քիչ ավելի օգտատերեր։
s-86 Միգուցե Լեզվի կոմիտեի առաջարկած բառերը չափից դուրս «օսլայված» էին ու գրագետ հայերենով։
s-87 Ի վերջո, եթե հաշվի առնենք, թե որ բառերն են ավելի հաճախ տեղ գտնում հանրային խոսքում ու մեդիա դաշտում, դրանք դժվար թե լինեն ընդունելի Լեզվի կոմիտեի համար։
s-88 Օրինակ, հիշենք արդեն սովորական դարձած «ժեխ»-ը, «կապիտուլյանտ»-ը, «դավաճան»-ը։
s-89 Դրանք կլինեն բառեր, որոնք ձևացնում են, թե խոսակցական են, բայց հստակ քաղաքական բույր ունեն։
s-90 Տարվա բառերի ընտրությունը սովորաբար կատարվում է երկու տրամաբանական շղթայով՝ ամենից հաճախ օգտագործվող բառեր կամ ամենից դիպուկ բնորոշ բառեր։
s-91 Առաջին դեպքում կարևոր է քանակը, երկրորդ դեպքում՝ բնազդային ընկալումը։
s-92 Ո՞ր բառը (կամ միգուցե բառերը) ամենից լավ կարող է բնորոշել մեզ անցած տարում։
s-93 Եթե, իհարկե, հաշվի առնենք մեր հանրապետության ընդհանուր տրամադրությունը հետպատերազմյան, բայց իրականում սողալով շարունակվող պատերազմի պայմաններում։
s-94 Երևի, այդ բառը կապված կլինի չզգալու ցանկության հետ։
s-95 Կամ ավելի շուտ փորձերի՝ լինելու ավելի պարփակված ու փակ։
s-96 Ընդ որում՝ ոչ միայն քաղաքական անորոշ որոշումներից, այլև պատվաստվելու մասին մտքերից։
s-97 Ամենօրյա խոսքում բոլորն էլ այսպես թե այնպես փորձում են փակվել զգացմունքներից, սառեցնել հույզերը, տարանջատվել այն իրականությունից, որի վրա ազդել չեն կարող։
s-98 Եվ դրանով իսկ համարել, որ ավելի պրագմատիկ են։
s-99 Միգուցե դա նման է իրականությունից փախուստի, բայց դա նաև ինքնապաշտպանական հնարք է։
s-100 Թվում է, որ եթե զգայարաններդ բթացնես, ավելի հեշտ կկարողանաս դուրս գալ խնդիրների բեռի, տագնապալի լրահոսի ու մահվան նոր դեպքերի մասին լուրերի տակից։

Text viewDownload CoNNL-U