s-101
| Այնքան բուռն, որ արդարադատության նախարարության կայքում նույնիսկ տեղադրվեց այսպիսի ոչ տրիվիալ վերնագրով նյութ. «Գործ տվո՞ղ », թե՞ ազդարար. Պաշտոնյաների դեմ հաղորդում քաղաքացիները կարող են ներկայացնել Գլխավոր դատախազություն՝ անանուն, օն-լայն»։ |
s-102
| Ազդարարման կայքում գոյություն ունի վիճակագրություն, ըստ որի մենք տեսնում ենք, որ քաղաքացիները թևերը քշտած ազդարարում են, ու դրա հիման վրա հարուցվում են քրեական գործեր։ |
s-103
| Բայց բացահայտված հանցագործությունների բաժինը դատարկ է։ |
s-104
| Ցավոք, չի ազդարարվում, թե իրականում ինչ է կատարվում այս ոլորտում, հասկանալի չէ, թե արդյոք այս հարթակը իրականում աշխատում է, թե ոչ, որքանով է արդյունավետ և այլն։ |
s-105
| Սրանք ընդամենը մի քանի օրինակներ են, որոնք հասկանալի են դարձնում. էլեկտրոնային կառավարման համակարգը պետք է հիմնովին թարմացվի։ |
s-106
| Եվ ամենակարևորը. այն պետք է ձևական բնույթ չկրի։ |
s-107
| Ձևականությունն ու պոպուլիզմը չեն կարող լինել հիմնական քաղաքական վեկտոր։ |
s-108
| Համայնքը պատրաստ է վճարել որակյալ բովանդակության համար |
s-109
| Վերջերս մի հետաքրքիր բան կարդացի։ |
s-110
| Մեջբերեմ. «Նկատելի փոփոխություն կա այն մարդկանց թվում, որոնք պատրաստ են վճարել հավաստի բովանդակություն սպառելու համար։ |
s-111
| Եթե 2019-ին նման տեղեկության համար կվճարեր հարցվածների 6%-ը, 2021-ին այդ ցուցանիշը 13% է։ |
s-112
| Երկու դեպքում էլ հարցվածները պատրաստ են վճարել ոչ ավելի, քան ամսական 4000 դրամ»։ |
s-113
| Այստեղ ոչ թե կրկնակի աճն է հետաքրքիր, այլ այն, որ գրեթե վիճակագրական սխալին մոտ գտնվող ցուցանիշից մեր հասարակությունը մոտեցել է արդեն այն շեմին, երբ հնարավոր կլինի որակական փոփոխություններ իրականացնել մեդիադաշտում։ |
s-114
| Եթե հարցումը գոնե մի քիչ մոտ է իրականությանը, այսինքն մարդիկ իրոք պատրաստ են գումար ներդնել որակյալ տեղեկտվության համար, ապա մենք ստանում ենք ամսական մոտ մեկ միլիոն դոլարանոց բյուջե։ |
s-115
| Եթե դիտարկենք այն տարբերակը, որ այդ 13%-ի մի մասը հատվող բազմություններ են (նույն ընտանիքի անդամներ կամ ընկերներ, որոնք պատրաստ են կիսվել բաժանորդագրությունով), ապա ամսական մեկ միլիոնը շատ համեստ գնահատական է, բոլոր վերապահումներով։ |
s-116
| Զանազան գնահատականների համաձայն (հստակ թվերը, կարծես թե, ոչ ոք չգիտի) Հայաստանում ինտերնետ գովազդի շուկան տարեկան կտրվածքով հասնում է 5-7 միլիոն դոլարի։ |
s-117
| Այսինքն, ստացվում է, որ հասարակությունը պատրաստ է ավելի մեծ գումար ծախսել՝ ավելի որակյալ ու հավաստի բովանդակության համար։ |
s-118
| Այսօր մենք ունենք իրավիճակ, երբ ցանցային մեդիան կախված է կամ բաներային գովազդից (որտեղ կտրուկ անկում է բեթինգի գովազդի արգելքից հետո), կամ զանազան կազմակերպությունների հետ համագործակցային ծրագրերից։ |
s-119
| Երկրորդ դեպքում հիմնականում դիտվում է որակի կտրուկ անկում՝ աչք ծակող գովազդային բնույթի նյութերի տեղադրում, ինչը դրական չի ազդում լսարանի ներգրավվածության վրա։ |
s-120
| Նատիվ գովազդի դաշտում որակյալ աշխատանք կարելի է հանդիպել հատուկենտ հարթակներում։ |
s-121
| Ու, բնականաբար, մնում է քաղաքական և տնտեսական չհայտարարագրված ֆինանսավորումը՝ բացասական տեսանկյունից ամենամութն ու ամենաազդեցիկը։ |
s-122
| Ինչն էլ հանգեցնում է ապատեղեկատվության, քարոզչության, մանիպուլյատիվ նյութերի թվի աճի։ |
s-123
| Նաև այդ պատճառով են մարդիկ համաձայն վճարել, միայն թե դուրս գան այս քարոզչական դաշտից։ |
s-124
| Երևի խնդիրներից մեկն այն է, որ լրատվականների մեծամասնությունը չի էլ փորձում աշխատել հանրության հետ, ներգրավել հանրային գումարները։ |
s-125
| Այնպես չէ, որ սա հեշտ խնդիր է։ |
s-126
| Մի բան է, որ մարդը համաձայն լինի վճարել, այլ բան է՝ որ նա իսկապես վճարի։ |
s-127
| Մյուս կողմից, ներկա իրավիճակում, երևի այլ լուծում խմբագրությունների մեծամասնության համար չկա։ |
s-128
| Եթե տնտեսական կամ քաղաքական պատվեր կատարելու ցանկություն չկա, ներկա իրավիճակում մեծամասնության համար գրեթե անհնարին է դառնում ֆինանսական անկախություն ստանալ։ |
s-129
| Հասկանալի է, որ մի քանի լրատվական դեռ կկարողանան գոյատևել՝ օգտվելով գովազդային շուկայում ինչ-որ դիրքերից։ |
s-130
| Մնացածի համար երկրի ներկա տնտեսական իրավիճակում մնում է միայն մի քանի ճանապարհ։ |
s-131
| Կամ քաղաքական պատվերներ կատարել և բնակչության մի մասի կողմից մեղադրվել ծախված լինելու մեջ։ |
s-132
| Կամ նստել գրանտերի վրա և բնակչության մի մասի կողմից մեղադրվել ծախված լինելու մեջ։ |
s-133
| Կամ փորձել գնալ հանրային համագործակցության ճանապարհով և փորձել ձևավորել ավելի ճկուն բյուջե, որի մեջ կլինի նաև բաժանորդագրությունը։ |
s-134
| Որպես դրական տենդենց նշենք Patreon հարթակի ակտիվացումը Հայաստանում։ |
s-135
| Սա ծրագիր է, որը թույլ է տալիս մարդկանց վճարելով՝ օժանդակել զանազան ծրագրերին։ |
s-136
| Առավել ևս, որ նյութի սկզբում բերված 13%-ին հարկավոր է գումարել սփյուռքի բազմաթիվ բնակիչների, որոնք նույնպես, եթե ոչ ավելին, հետաքրքրված են ստանալու որակյալ և ստուգված, օբյեկտիվ լուրեր հայրենիքից։ |
s-137
| ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ |
s-138
| ՈՐՈՇՈՒՄ |
s-139
| 8 հունիսի 2018 թվականի N 667-Լ |
s-140
| ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
s-141
| Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. |
s-142
| Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակարգը՝ համաձայն հավելվածի: |
s-143
| ԱՇԽԱՏԱԿԱՐԳ |
s-144
| ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ |
s-145
| I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ |
s-146
| 1. Սույն աշխատակարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ՝ կառավարություն) գործառույթների և լիազորությունների իրականացման ընթացակարգերը, այդ թվում՝ կառավարության գործունեության կազմակերպման, նախարարական կոմիտեների նիստերի և կառավարության նիստերի նախապատրաստման ու հրավիրման, որոշումների ընդունման և դրանց կատարման ընթացակարգերը: |
s-147
| 2. Կառավարությունն ընդունում է նորմատիվ, անհատական և ներքին (լոկալ) որոշումներ: |
s-148
| Հայեցակարգերը, ռազմավարությունները, միջոցառումների ծրագրերը, որոնք վերաբերում են մեկից ավելի պետական մարմինների, որպես կանոն, ընդունում է կառավարությունը՝ որպես ներքին իրավական ակտեր: |
s-149
| II. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՈՒՄԸ |
s-150
| 3. Կառավարությունն իր գործունեությունը կազմակերպում է կառավարության ծրագրին և դրա հիման վրա վարչապետի կողմից սահմանված ներքին ու արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններին համապատասխան: |
s-151
| 4. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից կառավարության ծրագիրը հավանության արժանանալուց հետո կառավարությունը եռամսյա ժամկետում հաստատում է կառավարության գործունեության, որպես կանոն, հնգամյա միջոցառումների ծրագիրը: |
s-152
| 5. Նախարարները, կառավարությանը և վարչապետին ենթակա մարմինների ղեկավարները Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից կառավարության ծրագիրը հավանության արժանանալուց հետո երկամսյա ժամկետում՝ սահմանված կարգով շրջանառում և վարչապետի աշխատակազմ են ներկայացնում իրենց առաջարկությունները կառավարության միջոցառումների ծրագրի վերաբերյալ: |
s-153
| Նախարարները, կառավարությանը և վարչապետին ենթակա մարմինների ղեկավարները մինչև յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 15-ը կարող են ներկայացնել առաջարկություններ կառավարության գործունեության միջոցառումների ծրագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ: |
s-154
| 6. Կառավարության գործունեության միջոցառումների ծրագրում նշվում են դրանց իրականացման կոնկրետ պատասխանատուները` ըստ ժամկետների և ֆինանսավորման աղբյուրների: |
s-155
| Կառավարության գործունեության միջոցառումների ծրագրում ներառվում են օրենսդրական կամ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր մշակելու միջոցառումներ, ինչպես նաև կառավարության ծրագրով նախատեսված նպատակների, ուղղությունների ու թիրախների կատարմանն ուղղված այլ միջոցառումներ: |
s-156
| 7. Նախարարները, կառավարությանը և վարչապետին ենթակա մարմինների ղեկավարները մինչև յուրաքանչյուր տարվա փետրվարի 15-ը վարչապետի աշխատակազմ են ներկայացնում կառավարության գործունեության միջոցառումների ծրագրով նախատեսված՝ նախորդ տարվա միջոցառումների կատարման վերաբերյալ տարեկան հաշվետվություն: |
s-157
| 8. Վարչապետի աշխատակազմն իրականացնում է կառավարության գործունեության միջոցառումների ծրագրի կատարման վերլուծություններ և, ըստ անհրաժեշտության, պատրաստում նյութեր, որոնք ներկայացնում է վարչապետին, համապատասխան ոլորտը համակարգող փոխվարչապետին: |
s-158
| 9. Վարչապետի աշխատակազմն ընթացիկ տարվա ավարտից հետո մինչև մարտի 15-ը նախապատրաստում և վարչապետին ներկայացնում է տեղեկանք կառավարության գործունեության միջոցառումների ծրագրի այդ տարվա միջոցառումների կատարման մասին՝ հիմք ընդունելով սույն աշխատակարգի 7-րդ կետում նշված տարեկան հաշվետվությունները: |
s-159
| VII. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ |
s-160
| 116. Կառավարության գործավարությունը կազմակերպում է վարչապետի աշխատակազմը` էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի (այսուհետ` համակարգ) միջոցով: |
s-161
| 117. Փաստաթղթաշրջանառությունը պետական մարմինների միջև իրականացվում է էլեկտրոնային տարբերակով` էլեկտրոնային թվային ստորագրության կիրառման միջոցով, բացառությամբ այն պետական մարմինների, որտեղ ներդրված չէ համակարգը կամ այն ժամանակավորապես չի գործում: |
s-162
| 118. Գաղտնի գործավարությունն իրականացվում է «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան: |
s-163
| 119. Պետական կառավարման համակարգի մարմինները միմյանց հետ գրագրություն (պատասխան ակնկալող գրություններ) իրականացնում են առավելագույնը հինգ աշխատանքային օրվա ընթացքում, իսկ լրացուցիչ ուսումնասիրություններ, հիմնավորումներ պահանջող հարցերի դեպքում` առավելագույնը ևս երեք աշխատանքային օրվա ընթացքում` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերի: |
s-164
| Սահմանված ժամկետներում պատասխան չստանալու դեպքում պատասխան ակնկալող գրության հեղինակ հանդիսացող պետական կառավարման համակարգի մարմինը դրա մասին գրավոր տեղեկացնում է վարչապետին: |
s-165
| 120. Պետական մարմիններից ու պաշտոնատար անձանցից, տեղական ինքնակառավարման մարմիններից, կազմակերպություններից և այլ հաստատություններից ստացված գրություններին, նամակներին, հեռագրերին և կառավարության կամ վարչապետի որոշում չպահանջող մյուս փաստաթղթերին ընթացք է տրվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: |
s-166
| 121. Վարչապետի աշխատակազմում ստացված գրությունների, նամակների, հանձնարարականների, հեռագրերի ու մյուս փաստաթղթերի կապակցությամբ վարչապետը մակագրությամբ հանձնարարականներ է տալիս պետական կառավարման համակարգի մարմիններին` անմիջականորեն կամ վարչապետի աշխատակազմի ղեկավարի միջոցով: |
s-167
| Անհրաժեշտության դեպքում՝ սույն կետում նշված փաստաթղթերի առնչությամբ խորհրդակցություններ է անցկացնում վարչապետը կամ, նրա հանձնարարությամբ, համապատասխան փոխվարչապետը, նախարարը կամ վարչապետի աշխատակազմի ղեկավարը: |
s-168
| 122. Կառավարության և վարչապետի որոշումներում առկա հանձնարարականների, կոմիտեի նիստի, վարչապետի մոտ հրավիրվող խորհրդակցությունների, վարչապետի մոտ միջազգային կազմակերպությունների ղեկավարների և (կամ) ներկայացուցիչների, օտարերկրյա պետությունների բարձրաստիճան պատվիրակությունների, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարների հետ հանդիպումների արդյունքում տրված հանձնարարականների, վարչապետի կամ փոխվարչապետի հանձնարարականների կամ, վարչապետի հանձնարարությամբ, վարչապետի աշխատակազմի ղեկավարի կողմից տրված հանձնարարականների կատարման համար պատասխանատվություն կրում է այն պաշտոնատար անձը, ում հասցեագրված է հանձնարարականը, իսկ վարչապետի աշխատակազմում կոնկրետ հանձնարարականի կատարման պատասխանատուն գլխադասային ստորաբաժանման ղեկավարն է: |
s-169
| 123. Հանձնարարականները կատարվում են հանձնարարականներում սահմանված ժամկետներում: |
s-170
| Հանձնարարականը սահմանված ժամկետներում չկատարելու դեպքում պատասխանատու կատարողը, համապատասխան հիմնավորումներով, միջնորդում է վարչապետին կամ, վարչապետի որոշմամբ նախատեսված դեպքերում, փոխվարչապետին՝ սահմանված ժամկետը երկարաձգելու համար` նշելով իր կողմից առաջարկվող վերջնական ժամկետը: |
s-171
| Եթե հանձնարարականում կատարման ժամկետը բացակայում է, ապա, որպես հանձնարարականի կատարման ժամկետ, սահմանվում է 15 աշխատանքային օր: |
s-172
| «Ի տնօրինություն» կամ «Ի գիտություն» մակագրված հանձնարարականները տրվում են առանց ժամկետի, և դրանց ընթացք է տրվում հանձնարարականն ստացած պաշտոնատար անձի հայեցողությամբ, եթե կա նման անհրաժեշտություն: |
s-173
| 124. Եթե սույն բաժնում նախատեսված հանձնարարականը տրվում է միաժամանակ մի քանի կատարողի, ապա հանձնարարականի կատարման պատասխանատուն առաջին հասցեատերն է, որի անվան դիմաց նշվում է «Հավաք» բառը: |
s-174
| Հանձնարարական ստացած մյուս պետական կառավարման համակարգի մարմինները պարտավոր են կատարման ենթակա փաստաթղթերի վերաբերյալ առաջարկություններ, առարկություններ և անհրաժեշտ նյութեր ներկայացնել պատասխանատու կատարողին` այն հաշվով, որպեսզի վերջինս հնարավորություն ունենա սահմանված ժամկետում ամփոփելու և պատասխան ներկայացնելու: |
s-175
| 125. Եթե հանձնարարականում բացակայում է «Հավաք» նշումը, ապա դրանում նշված պատասխանատու կատարողները հանձնարարականի կատարման վերաբերյալ կարծիքները ներկայացնում են վարչապետին: |
s-176
| 126. Հանձնարարականը համարվում է կատարված, եթե լուծված են դրանում բարձրացված բոլոր հարցերը կամ դրա վերաբերյալ տրվել է ըստ էության պատասխան: |
s-177
| 127. Վարչապետի հանձնարարությամբ՝ վարչապետի աշխատակազմը հանրությանը կառավարության գործունեության մասին տեղեկատվության պարբերաբար փոխանցման նպատակով ապահովում է սույն աշխատակարգի 9-րդ կետով նախատեսված տեղեկատվության տեղադրումը կառավարության պաշտոնական կայքում, ինչպես նաև կառավարության յուրաքանչյուր նիստից հետո մեկօրյա ժամկետում ապահովում է նիստում քննարկված հարցերի և դրանց արդյունքների մասին տեղեկատվության տեղադրումը կայքում՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի: |
s-178
| 128. Եվրասիական տնտեսական միության իրավական ակտերի և իրավական ակտերի նախագծերի շրջանառության և դրանց վերաբերյալ Եվրասիական տնտեսական միությանը դիրքորոշում հայտնելու կարգը սահմանում է վարչապետը՝ ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասով: |
s-179
| 129. Վարչապետի և նրա աշխատակազմի նստավայրի պահպանության և անցագրային ռեժիմի կարգը սահմանում է վարչապետը՝ ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 9-րդ մասով: |
s-180
| ՆԱԽԱԲԱՆ |
s-181
| Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրը հիմնված է 2021 թվականի հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի, քարոզարշավի ընթացքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների առաջ ստանձնած պարտավորությունների, նրանց տրված նախընտրական խոստումների, Հայաստանի վերափոխման՝ մինչև 2050 թվականի ռազմավարության վրա: |
s-182
| 2021 թվականի արտահերթ ընտրություններն ի ցույց դրեցին ժողովրդավարական գործընթացների անշրջելիությունը Հայաստանի Հանրապետությունում: |
s-183
| Դրանք արդեն երկրորդ անընդմեջ համապետական ընտրություններն էին, որ միջազգային հանրության կողմից արժանացան բարձր գնահատականի: |
s-184
| Ըստ միջազգային դիտորդական առաքելությունների՝ խորհրդարանական արտահերթ ընտրությունները եղել են մրցակցային, հիմնական իրավունքներն ու ազատությունները հարգվել են, ընտրությունները եղել են ազատ, քարոզարշավի իրականացման հնարավորությունները՝ հավասար, ապահովվել է լուսաբանման հավասարության սկզբունքը, ընտրությունները համապատասխանել են ժողովրդավարության սկզբունքներին։ |
s-185
| 2021 թվականի հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրությունները բացառիկ նշանակություն ունեցան նաև հանրային համերաշխության վերականգնման համար. դեռևս 2020 թվականի նոյեմբերին սկիզբ առած հանրային և քաղաքական հուզումների մթնոլորտն ընտրությունների արդյունքներով հաղթահարվեց: |
s-186
| Այսուհանդերձ, Հայաստանի Հանրապետությանն սպառնացող բազմաթիվ արտաքին և ներքին մարտահրավերներ մնում են չհաղթահարված: |
s-187
| 2020 թվականի 44-օրյա պատերազմի ծանր հետևանքներն էականորեն փոխել են Հայաստանի արտաքին միջավայրը՝ ոչ միայն սրելով նախկինում գոյություն ունեցած մի շարք մարտահրավերներ, այլև առաջ բերելով նորերը: |
s-188
| Հայաստանի արտաքին անվտանգության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության պաշտպանությունը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի արդարացի լուծումը, Հայաստանի շուրջ տարածաշրջանային և միջազգային բարենպաստ մթնոլորտ ստեղծելը շարունակում են մնալ առաջնային: |
s-189
| Այս խնդրի լուծման համար ժողովրդի վստահության քվեն ստացած Կառավարությունը մտադիր է լրջագույն միջոցներ ձեռնարկել հանրային և ազգային լավագույն ներուժը համախմբելու ուղղությամբ: |
s-190
| Օրենքի և իրավունքի, փոխադարձ հարգանքի, ատելության ու արժանապատվությունը նվաստացնող խոսքի բացառման վրա հիմնված ազգային միասնության հաստատումը Կառավարության առաջնահերթ խնդիրներից է: |
s-191
| Միաժամանակ, ժողովրդավարության թյուրընկալումը՝ որպես պարարտ հող ամենաթողության և անպատժելիության համար, լրջագույն սպառնալիքներ է ստեղծում իրավակարգի, հանրային անվտանգության, օրենքի և իրավունքի գերակայության համար: |
s-192
| «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, նրա ձևավորած Կառավարությունը Հայաստանում օրենքի և իրավունքի դիկտատուրա հաստատելու մանդատ է ստացել ժողովրդից և անշեղորեն կյանքի է կոչելու այդ մանդատը: |
s-193
| Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելը, այնուամենայնիվ, արտահերթ ընտրությունների արդյունքներով ժողովրդի առաջ Կառավարության ստանձնած մեծագույն առաքելությունն է: |
s-194
| Կառավարությունը գիտակցում է, որ այս խնդրի լուծումը կախված չէ միայն Հայաստանի Հանրապետությունից, այլև տարածաշրջանի մյուս երկրների կեցվածքից և ցանկությունից: |
s-195
| Հայաստանի Հանրապետության կառավարությունն ստանձնում է տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու իր բաժին անելիքն ու պատասխանատվությունը: |
s-196
| 1.2 ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐ |
s-197
| Առաջիկա տարիներին Կառավարության գլխավոր խնդիրը պետք է լինեն ԼՂ ժողովրդի անվտանգության ապահովումն ու Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ և համապարփակ կարգավորումը։ |
s-198
| Ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական կարգավորումը Կառավարությունը տեսնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցմամբ՝ հայտնի սկզբունքների և տարրերի, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի հիման վրա: |
s-199
| - Արցախի հետպատերազմյան վերականգնումը, տնտեսական կյանքի աշխուժացումը, տեղահանված բնակչության սոցիալական խնդիրների լուծումը, մշակութային ու կրոնական ժառանգության պահպանումը լինելու են Կառավարության ուշադրության կենտրոնում: |
s-200
| Ջանք չի խնայվելու Արցախում արժանապատիվ և բարեկեցիկ կյանքի պայմաններ ստեղծելու համար: |