s-301
| ՉԻ ԿԱՐԵԼԻ հասարակությանը, մարդկանց, մարդուն,... ստիպել մեղքի զգացումով ապրել՝ օգնել, թե այս մի անգամ չօգնելու,... ավել է գումարը, թե ինքն արժանի է մի շոր իրեն գնելու,... կամ՝ ինքը ինչը չի արել ճիշտ, որ այդքան ուրիշների օգնության կարիք ունի... այս մտքերով ապրել ստիպել՝ ՉԻ ԿԱՐԵԼԻ: |
s-302
| Թե չէ՝ հազար դրամ կամ խտացրած կաթ կարելի է ավելացնել, դա չի...: |
s-303
| Հա, կարելի է երկու շալվար, չորս բլուզով ապրել, հարսանիքի շորեր չունենալ,... կարելի է միրգը քիչ ուտել, միսը՝ շաբաթը մեկ,... գուցե կարելի է և ծնողների տունը չվերանորոգել,... հա, կարելի է զուսպ ապրել, շատ զուսպ,... |
s-304
| Բայց հարց է՝ ինչու այդպիսի կյանք ապահովող ու այդպիսի կյանք պարտադրող իշխանությունները չեն ուզում իրենց գովազդած կյանքով ապրել: |
s-305
| «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը Նուբարաշենում քարոզչական հանրահավաքի ժամանակ հայտարարել է. |
s-306
| «Ես չեմ ուզում, որ Նուբարաշեն ասելով հիշենք աղբանոցը, գժանոցը, բոլոր «ոց»-երը»: |
s-307
| Հայկը, թող թույլ տրվի ասել, համը հանել է ուղղակի: |
s-308
| Ինքը արդեն գիտի, մատնացույց է անում մի հիմնարկ, որը «սիրո և համերաշխության» միջավայրից դուրս է: |
s-309
| Հայկը չի խոսում մի հիմնարկից, որի հանդեպ պետությունն ունի պարտավորություններ, նա խարանից է խոսում: |
s-310
| Իսկ ի՞նչ է «գժանոցը»: |
s-311
| Այն հոգեբուժարանի այլընտրանքը չէ, այլ՝ մտածողություն: |
s-312
| Էդ բառն ասողն արդեն իր «ձեռքի» տակ ունի մարդկանց մի խումբ, որոնք իր ողորմածության դաշտից դուրս են: |
s-313
| Ինքը նրանց համար ոչինչ չունի անելու: |
s-314
| Ինքը կանգնած է էդ մարդկանց գոյության իրավունքը վիճարկելու շեմին, որովհետև ասելով, որ «Նուբարաշենը միայն գժանոցը չէ», ցույց է տալիս, որ, համենայնդեպս, այդ հիմնարկը խելքը գլխին մարդկանց անունն արատավորող, բնակավայրի վրա ստվեր գցող հիմնարկ է: |
s-315
| Էս տղան դեռ պետք է սովորի ի գիտություն ընդունել մարդկանց ողբերգությունները, որոնք կարող են հանգեցնել հոգեկան խնդիրների: |
s-316
| Կարծեմ այդպիսի խնդիրներ ունեցողների դերեր է խաղացել, «կոկորդիլոս է քշել» լոգարանից: |
s-317
| Ի՞նչ է նշանակում՝ Նուբարաշենը միայն գժանոցը չէ: |
s-318
| Գժանոցը դատավճիռ է, հոգեբուժարանը՝ ոչ: |
s-319
| Մի կարգին բժիշկ կամ հոգեբան խորհրդատու չկա՞ Հայկի կողքը, որ նրան ինչ-որ հասկացությունների նշանակությունը բացատրի: |
s-320
| Այդպես վաղը վատ տեսնողները կդառնան քոռեր, դժվար քայլողները՝ թոփալներ, խոսելու հետ խնդիրներ ունեցողները՝ լալեր, լսելու խնդիրներ ունեցողները՝ քյառեր: |
s-321
| Ես հասկանում եմ, որ հեղափոխությունը նաև քաոս է, բայց էդ քաոսն իր մեջ է առնում մարդկանց, որոնք Հայկի նման պաշտպանված չեն: |
s-322
| Նրանց գուցե ծեծում են այդ հիվանդանոցում, գուցե, ինչն ավելի հավանական է, մարդու տեղ էլ չեն դնում: |
s-323
| Մհեր Մկրտչյանի կինը Սևանի հոգեբուժարանում մի անգամ ինձ ասաց՝ Մհեր, գիտե՞ս , ես հասկանում եմ, որ հոգեբուժարանում եմ և այստեղից պրծում չունեմ, բայց ես գիժ չեմ, որովհետև դեռ հայելու մեջ նայում եմ ինձ, հիշում եմ իմ հմայքը, խաղում եմ իմ դերերը: |
s-324
| «Ես չեմ գժվել,- ասաց Դոնարան,- ես դեռ գիտեմ, որ այստեղից դուրս էլ մարդիկ կան»: |
s-325
| Հայկը չգիտի, որ հոգեբուժարանում մարդիկ են: |
s-326
| Չգիտի, որ ինչ-որ մեկի սիրած աղջիկն է այնտեղ պառկած, որի հետ կապված հրաշալի պատմությունները դեռ փոթորկում են հիվանդանոցի պարսպից այս կողմ ապրող ինչ-որ 40-ամյա մեկի ներաշխարհը: |
s-327
| Այնտեղ պառկած է մեկի հայրը, որի հոգեկան աշխարհը խախտվել էր սեփական խղճի ծանրությունից: |
s-328
| Այդ մարդը մեկ տասնամյակ առաջ Նոր տարվա առաջին օրերից մեկում անընդհատ լացում էր, երբ իրեն նարինջ էին հյուրասիրում, հայրիկ էին ասում, փորձում էին հասկանալ իր պատմությունը: |
s-329
| «Տղաս,- ասում էր նա,- մի արա նման բան, շատերը այստեղ պատմություն չունեն»: |
s-330
| Հիվանդանոցում ինձ ասեցին, որ այդ մարդը հիվանդ է «երախտագիտության զգացումով»: |
s-331
| Շնորհակալ է հենց միայն իրեն ուղղված որևէ հայացքի համար: |
s-332
| Սրված երախտագիտություն ուներ այդ մարդը: |
s-333
| Ինքը բախումն էր աշխարհին երախտապարտ լինելու և դրան ոչնչով հակադրել չկարողանալու: |
s-334
| Հենց դա էլ հիվանդացրել էր նրան: |
s-335
| Այսպիսի մարդիկ կան «գժանոցում»: |
s-336
| Հայկը մտել է մարդկանց մեջ: |
s-337
| Նա արդեն չի խաղում: |
s-338
| Եվ ինչպես հիմա է պարզ դառնում, կյանքի ու խաղի բառերը տարբեր են: |
s-339
| Թեպետ երկուսում էլ լավագույնը լինելու համար պետք է երևաս լավագույն զգացումներով: |
s-340
| Կյանքում մարդուն գիժ հռչակելը զվարճալի չէ: |
s-341
| Որովհետև այդ պահից հարց է, թե ով է գիժը: |
s-342
| Հանուն Հայաստանի Հանրապետության |
s-343
| Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի ո ր ո շ ո ւ մ ը |
s-344
| ՀՀ Նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի դիմումի հիման վրա` 2008թ. ՀՀ Նախագահի ընտրություններում ՀՀ Նախագահի թեկնածուի համար առաջացած խոչընդոտներն անհաղթահարելի ճանաչելու վերաբերյալ գործով |
s-345
| Քաղ. Երևան 11 փետրվարի 2008թ. |
s-346
| Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Վ. Հովհաննիսյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի (զեկուցող), Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, մասնակցությամբ՝ դիմողի ներկայացուցիչներ Ռուբեն Թորոսյանի, Արտակ Զեյնալյանի, Ռոբերտ Սանոյանի, համաձայն ՀՀ Սահմանադրության 100 հոդվածի 4-րդ կետի, 101 հոդվածի 9-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 44 և 75 հոդվածների, դռնբաց նիստում բանավոր ընթացակարգով քննեց «ՀՀ Նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի դիմումի հիման վրա` 2008թ. ՀՀ Նախագահի ընտրություններում ՀՀ Նախագահի թեկնածուի համար առաջացած խոչընդոտներն անհաղթահարելի ճանաչելու վերաբերյալ» գործը: |
s-347
| Գործի քննության առիթը ՀՀ Նախագահի թեկնածուի 07.02.2008թ. դիմումն է ՀՀ սահմանադրական դատարան: |
s-348
| Լսելով գործով զեկուցողի հաղորդումը, դիմողի ներկայացուցիչների բացատրությունները, հետազոտելով գործում առկա փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը Պ Ա Ր Զ Ե Ց . |
s-349
| 1. Դիմող կողմը գտնում է, որ «2008թ. ՀՀ Նախագահի ընտրություններում ՀՀ Նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանից անկախ պատճառներով, արդեն իսկ, առաջացած խոչընդոտներն անհնարին են դարձնում նրա հետագա մասնակցությունը ՀՀ ընտրական օրենսդրությամբ սահմանված ընտրական գործընթացներին»: |
s-350
| Որպես պատճառ, մասնավորապես, ներկայացվում է, որ «Հանրային հեռուստառադիոընկերությունը, «Հ1» հեռուստաընկերության «Հայլուր» ծրագրի միջոցով, ՀՀ օրենսդրության (Ընտրական օրենսգրքի 18-րդ, 20-րդ և 22-րդ, ինչպես նաև, «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքի 11-րդ և 28-րդ հոդվածներ) պահանջների կոպիտ խախտումներով, երեք ամիս շարունակ առ այսօր, հակաքարոզչական զանգվածային հաղորդումներ է հեռարձակել ՀՀ Առաջին Նախագահ, ՀՀ Նախագահի առաջադրված և գրանցված թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ»: |
s-351
| Դիմողը մի շարք այլ փաստարկների հետ մեկտեղ, նշում է նաև, որ «Հանրային հեռուստատեսությամբ նախընտրական քարոզչության համար թեկնածուներին տրամադրված և հեռուստալսարանի համար շատ անհարմար ժամանակը, որևէ հնարավորություն չի տալիս անգամ մեղմացնել «Հայլուր»-ի հակաքարոզչությունը»: |
s-352
| Վկայակոչելով նախընտրական քարոզչության ընթացքում թեկնածուի վստահված անձանց կողմից ձեռնարկված առանձին քայլերը, շեշտվում է, որ «ՀՀ Նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբը ձեռնարկել է ՀՀ օրենսդրությամբ սահմանված բոլոր հնարավոր միջոցները` կանխելու Նախագահի թեկնածուի նկատմամբ իրականացվող օրինախախտումները կամ վերացնելու դրանց հետևանքները, սակայն այդ նախաձեռնությունները որևէ դրական արդյունքի չեն բերել»: |
s-353
| Դիմողի կողմից որպես խոչընդոտ է դիտարկվում այն, որ «Մեր երկրի ընտրություններում առաջին անգամ թեկնածուներից մեկը հայտնվել է այնպիսի իրավիճակում, որ իրենից անկախ պատճառներով չի կարողանում մյուս թեկնածուների հետ հավասար պայմաններով նախընտրական քարոզչություն իրականացնել, այն է` հաղթահարել իր նկատմամբ կիրառված նախադեպը չունեցող պետական հակաքարոզչության հետևանքները և մասնակցել ՀՀ ընտրական օրենսդրությամբ սահմանված ընտրական գործընթացներին»: |
s-354
| Դիմողը խնդրում է սահմանադրական դատարանին` «2008թ. ՀՀ Նախագահի ընտրություններում ՀՀ Նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի համար առաջացած խոչընդոտները ճանաչել անհաղթահարելի»: |
s-355
| Դիմումին կից սահմանադրական դատարան են ներկայացվել դիմողի փաստարկներին առնչվող նյութեր: |
s-356
| 2. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ «Հանրապետության Նախագահի թեկնածուներից մեկի համար անհաղթահարելի խոչընդոտներ առաջանալու» դրույթը նախատեսված է ՀՀ Սահմանադրության 52 հոդվածում, համաձայն որի` Հանրապետության Նախագահի ընտրությունը հետաձգելու և նոր ընտրություն նշանակելու երկու հնարավոր դեպք է նախատեսված: |
s-357
| Նախ` խոչընդոտի բնույթի գնահատման արդյունքում, երբ Հանրապետության Նախագահի թեկնածուներից մեկի համար անհաղթահարելի խոչընդոտներ են առաջացել ու դրանք չեն վերացել, երկրորդ` իրավունքի ուժով` մինչև քվեարկության օրը թեկնածուներից մեկի մահվան դեպքում: |
s-358
| Ընդ որում, ՀՀ Սահմանադրության 100 հոդվածի 4-րդ կետի համաձայն` ՀՀ Նախագահի թեկնածուներից մեկի համար առաջացած խոչընդոտի բնույթի գնահատումը` դրա անհաղթահարելի ճանաչման կամ չճանաչման առումով, վերապահված է սահմանադրական դատարանի իրավասությանը: |
s-359
| Սահմանադրության 52 և 100 (կետ 4) հոդվածների պահանջներից ելնելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 75 հոդվածի 5-րդ մասը սահմանել է. |
s-360
| «Սահմանադրական դատարանը կարող է անհաղթահարելի ճանաչել այն խոչընդոտները, որոնք արդեն իսկ առաջացել են և տվյալ թեկնածուից անկախ պատճառներով անհնարին են դարձնում նրա հետագա մասնակցությունն ընտրական գործընթացներին»: |
s-361
| 3. Անդրադառնալով «Հանրապետության Նախագահի թեկնածուներից մեկի համար առաջացած անհաղթահարելի խոչընդոտ» դրույթի սահմանադրաիրավական բովանդակությանը, սահմանադրական դատարանը նշում է, որ այդ դրույթի իրավական նախադեպն սկզբնավորվել է ֆրանսիական սահմանադրաիրավական պրակտիկայում, համաձայն որի` «անհաղթահարելի խոչընդոտը» մեկնաբանվում է որպես Նախագահի թեկնածուներից մեկի կոնկրետ վիճակով պայմանավորված ընտրական գործընթացին անձամբ նրա հետագա մասնակցության անհնարինություն: |
s-362
| Այս ինստիտուտը կիրառվում է բացառապես Նախագահի թեկնածուների նկատմամբ` նկատի ունենալով, որ նախագահական նոր ընտրությունների անհրաժեշտությունը պայմանավորվում է ոչ թե ընտրապայքարի վիճահարույց խնդիրներով, այլ վիճակի անհաղթահարելիությամբ` թեկնածուի այնպիսի վիճակով, որի պատճառով վերջինս անկարող է մասնակցել ընտրական հետագա գործընթացներին: |
s-363
| Սահմանադրական դատարանը գտնում է, որ ընտրական գործընթացում տեղ գտած հնարավոր օրինախախտումների ու դրանցով պայմանավորված վիճահարույց խնդիրների լուծման համար օրենքով նախատեսվում են վերջիններիս բացահայտման, գնահատման ու վերացման կոնկրետ ընթացակարգեր` հստակեցնելով ժամկետները և տարբեր իրավասուբյեկտների լիազորությունները: |
s-364
| ՀՀ Սահմանադրության 52 հոդվածի, 100 հոդվածի 4-րդ կետի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 75 հոդվածի իրավակարգավորման առարկայի շրջանակներում «Նախագահի թեկնածուի համար առաջացած անհաղթահարելի խոչընդոտ» դրույթի սահմանադրաիրավական բովանդակությունը հանգում է այլ բանի: |
s-365
| Այն ենթադրում է, որ Հանրապետության Նախագահի թեկնածու գրանցվելու պահից մինչև Հանրապետության Նախագահի ընտրության օրվան նախորդող ութերորդ օրը տևող ժամանակահատվածում Հանրապետության Նախագահի թեկնածուի կամքից անկախ նրա հետ կապված այնպիսի վիճակ է առաջացել, որն այդ ժամանակահատվածում օբյեկտիվորեն անհնարին է հաղթահարել, և որը գործնականում նրան զրկել է ընտրական գործընթացին հետագա մասնակցելու հնարավորությունից: |
s-366
| 4. Դիմողը հիմնականում փաստում է, որ թեկնածուներից մեկը հայտնվել է այնպիսի իրավիճակում, որ «...իրենից անկախ պատճառներով չի կարողանում մյուս թեկնածուների հետ հավասար պայմաններով նախընտրական քարոզչություն իրականացնել», նկատի ունենալով, որ Հանրային հեռուստառադիոընկերությունը, «Հ1» հեռուստաընկերության «Հայլուր» ծրագրի միջոցով, ՀՀ օրենսդրության պահանջների կոպիտ խախտումներով շարունակաբար հակաքարոզչական զանգվածային հաղորդումներ է հեռարձակել իր նկատմամբ: |
s-367
| Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ՀՀ ընտրական օրենսգրքի 18 հոդվածի 1-ին մասի համաձայն պետությունն է ապահովում քաղաքացիների նախընտրական քարոզչության ազատ իրականացումը: |
s-368
| Օրենքի պահանջն է նաև, որ նախընտրական քարոզչությունն իրականացվում է հավասար հիմունքներով: |
s-369
| Նույն հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ զանգվածային լրատվության միջոցներից օգտվելու համար թեկնածուներին երաշխավորվում են հավասար պայմաններ` եթերաժամանակ կամ ծավալ, սակագին և այլն: |
s-370
| Միաժամանակ, ՀՀ ընտրական օրենսգրքի 20 հոդվածը սահմանում է, որ Հանրային հեռուստաընկերությունը և հանրային ռադիոն պարտավոր են հավասար պայմաններ ապահովել ընտրություններին մասնակցող բոլոր թեկնածուների համար: |
s-371
| Հանրային հեռուստաընկերությամբ և հանրային ռադիոյով հեռարձակվող լրատվական հաղորդումներում թեկնածուների կողմից իրականացվող նախընտրական քարոզարշավի վերաբերյալ պետք է ներկայացվի անկողմնակալ և գնահատականներից զերծ տեղեկատվություն` ապահովելով արդար ու հավասար պայմանների պահպանումը: |
s-372
| Դրա ապահովմանն առնչվող մի շարք լիազորություններ նախատեսված են նաև «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքով: |
s-373
| ՀՀ ընտրական օրենսգիրքը սահմանել է նաև նախընտրական քարոզչության նկատմամբ վերահսկողության կարգը (հոդվ. 20, մաս 9), համաձայն որի. |
s-374
| «Հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների կողմից նախընտրական քարոզչության սահմանված կարգի կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը, որը նախընտրական քարոզչության սահմանված կարգի խախտումներ հայտնաբերելու դեպքում իրավասու է դիմելու դատարան: |
s-375
| Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրավասու է խախտումների վերաբերյալ կարծիք ներկայացնելու դատարան»: |
s-376
| Բացի դրանից, ՀՀ ընտրական օրենսգրքի 41 հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը սահմանում է, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը «վերահսկում է զանգվածային լրատվության միջոցների կողմից քարոզչության համար սահմանված հավասար հնարավորությունների ապահովումը»: |
s-377
| Միաժամանակ, համաձայն Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ գլխի դրույթների` ընտրական իրավունքի պաշտպանության վերաբերյալ գործերի վարույթն իրականացնում է ՀՀ վարչական դատարանը` հիշյալ օրենսգրքի 143-150 հոդվածներով սահմանված կարգով: |
s-378
| 5. Սույն գործը դատաքննության նախապատրաստելու ընթացքում ՀՀ վարչական դատարանից, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից և Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովից պահանջված տեղեկանքները վկայում են, որ դիմողի վստահված անձը սահմանադրական դատարան դիմելու օրը` 2008թ. փետրվարի 7-ին, դիմումում շարադրված փաստերով հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան: |
s-379
| Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովն իր 07.02.2008թ. թիվ 01-17 գրությամբ սահմանադրական դատարանին տեղեկացրել է, որ «07.02.2008թ. հանձնաժողովը ստացել է ՀՀ Նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Արտակ Զեյնալյանի կողմից ՀՀ վարչական դատարան ներկայացված գործողության կատարման հայց նախընտրական քարոզչության սահմանված կարգի նկատմամբ հսկողություն իրականացնելու մասին»: |
s-380
| Նույն գրությամբ տեղեկացվում է նաև, որ 06.02.2008թ. ՀՀ Նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի կողմից նույնպես ստացվել է դիմում-առաջարկություն, որը վերցվել է ուսումնասիրության: |
s-381
| ՀՀ սահմանադրական դատարան ներկայացված փաստարկների շրջանակներում 2008թ. փետրվարի 6-ին ՀՀ Նախագահի թեկնածուի վստահված անձի կողմից դիմում-առաջարկություն է ներկայացվել նաև ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով: |
s-382
| Սահմանադրական դատարանը գտնում է, որ ՀՀ Նախագահի թեկնածուի վստահված անձանց այդ գործողություններն իրավաչափ են, բխում են օրենքի վերոհիշյալ պահանջներից, և ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի, ինչպես նաև ՀՀ վարչական դատարանի խնդիրն է իրենց իրավասության շրջանակներում, օրենքով սահմանված կարգով ու ժամկետներում ապահովել զանգվածային լրատվամիջոցների կողմից ՀՀ ընտրական օրենսգրքի և «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի պահանջների հստակ կատարումը: |
s-383
| Այս հարցում ցանկացած ձևական մոտեցում անվստահություն կարող է առաջացնել ընտրական գործընթացի նկատմամբ: |
s-384
| Միաժամանակ, նախընտրական քարոզչության գործընթացի շրջանակներում ՀՀ Նախագահի թեկնածուի վստահված անձանց վերոնշյալ գործողությունները, ինչպես նաև թեկնածուի կողմից նախընտրական քարոզչության շարունակման փաստը վկայում են, որ ոչ թե առկա են անհաղթահարելի խոչընդոտներ, այլ այդ գործընթացի շրջանակներում առաջ է քաշվում նախընտրական քարոզչության օրինականության ապահովման հետ կապված վեճ, որն օրենքով սահմանված կարգով արդեն իսկ ներկայացվել է ընտրությունների այս փուլում դրանց գնահատման և լուծման իրավասությունն ունեցող վերոհիշյալ մարմիններին: |
s-385
| Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում նաև ընդգծել, որ ՀՀ Սահմանադրության և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի հիշյալ հոդվածներում խոսքը վերաբերում է ՀՀ Նախագահի թեկնածու իրավասուբյեկտին: |
s-386
| Այսինքն` այն անձին, ով օրենքով սահմանված կարգով առաջադրվել, գրանցվել և ձեռք է բերել ՀՀ Նախագահի թեկնածուի իրավական կարգավիճակ: |
s-387
| Այս առումով, դիմողի բերած այն փաստարկները, որոնք առնչվում են ՀՀ Նախագահի թեկնածուի գրանցմանը նախորդող գործընթացներին, անմիջականորեն չեն վերաբերում սույն գործով սահմանադրական դատարանին ներկայացված խնդրանքին: |
s-388
| Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 52 հոդվածով, 100 հոդվածի 4-րդ կետով, 102 հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 75 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը Ո Ր Ո Շ Ե Ց . |
s-389
| 1. Դիմողի ներկայացրած փաստարկները` ՀՀ Սահմանադրության 52 հոդվածի և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 75 հոդվածի իրավակարգավորման առարկայի շրջանակներում, 2008թ. ՀՀ Նախագահի ընտրություններում ՀՀ Նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի համար չեն կարող համարվել որպես անհաղթահարելի խոչընդոտներ: |
s-390
| 2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: |
s-391
| ՆԱԽԱԳԱՀՈՂ Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
s-392
| «Վերջին Օրերի Սրբերի» բարեգործական կորպորացիայի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող «Համայնքներին մաքուր խմելու ջրի մատակարարում» ծրագրի մասին |
s-393
| Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝ |
s-394
| 1. Բարեգործական որակել «Վերջին Օրերի Սրբերի» բարեգործական կորպորացիայի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող` 121,036,856 դրամ արժողությամբ «Համայնքներին մաքուր խմելու ջրի մատակարարում» ծրագիրը` համաձայն հավելվածի: |
s-395
| 2. Սահմանել, որ «Վերջին Օրերի Սրբերի» բարեգործական կորպորացիայի հայաստանյան ներկայացուցչության (ՀՎՀՀ` 01526777) կողմից կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն` |
s-396
| «ՍԱՐԿՈՂԻ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 08906696) հետ 2018 թվականի դեկտեմբերի 4-ին կնքված եռակողմ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի ապրիլի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում պոլիէթիլենային խողովակների տեղադրման համար պահանջվող խրամուղիների փորման, դրանց նախապատրաստման, ճանապարհների անցումների կառուցման (խողովակների մասով) և խրամուղիների հետլիցքի աշխատանքների իրականացում ու խողովակների կցամասերի, մետաղյա խողովակների, պահանջվող գործիքների մատակարարում` 1,964,322 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի. |
s-397
| «Մ.Ո.Գ.-Շին» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 05017075) հետ 2018 թվականի դեկտեմբերի 4-ին կնքված եռակողմ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի ապրիլի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում պոլիէթիլենային խողովակների տեղադրման համար պահանջվող խրամուղիների փորման, դրանց նախապատրաստման, ճանապարհների անցումների կառուցման (խողովակների մասով) և խրամուղիների հետլիցքի աշխատանքների իրականացում ու խողովակների կցամասերի, մետաղյա խողովակների, պահանջվող գործիքների մատակարարում` 751,305 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի. |
s-398
| «Վեդի Պլաստ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 04109451) հետ 2018 թվականի դեկտեմբերի 20-ին կնքված պայմանագրում (WE201800674) նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի ապրիլի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում խմելու ջրի ջրամատակարարման պոլիէթիլենային խողովակների ձեռքբերում և դրանց տեղափոխման, մոնտաժման և փորձարկման աշխատանքների իրականացում` 72,716,650 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի. |
s-399
| «Արմեն Մաթևոսյան» ԱՁ-ի (ՀՎՀՀ` 47764653) հետ 2018 թվականի դեկտեմբերի 4-ին կնքված պայմանագրում (WE201800674) նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի ապրիլի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում 23 ցայտաղբյուրի ձեռքբերում և դրանց տեղափոխման, մոնտաժման և փորձարկման աշխատանքների իրականացում` 5,923,990 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի: |
s-400
| «Վերջին Օրերի Սրբերի» բարեգործական կորպորացիայի հայաստանյան ներկայացուցչությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին: |