s-201
| Արմինուսը փողոցներում ձեռք էր մեկնում միայն նրա՛ համար, և, նրա պահանջով, Լուկրեցիային մայրիկ էր կոչում։ |
s-202
| Հաճախ Լուկրեցիան կռվում էր նրա համար ետնախորշերի բնակիչների հետ՝ տղամարդկանց և կանանց, ծեծկռտվում էր մինչև արյունլվիկ լինելը և, փախցնելով բոլորին, Արմինուսին տանում իր հետ։ |
s-203
| «Այս բոլորը քո պատճառով է,— ասում էր Լուկրեցիան,— քեզ տանել են ուզում չար մարդիկ»... |
s-204
| Փոքրիկ մուրացկանը չէր հասկանում, թե ինչու են ուզում իրեն տանել և հարցական նայում էր կնոջը։ |
s-205
| «Սպանել են ուզում, կորցնել են ուզում, հրեշները... |
s-206
| Բայց ես ոչ ոքի չեմ տա քեզ, մի՛ վախենա։ |
s-207
| Դու չես ուզում ուրիշին, ճի՞շտ է»... |
s-208
| Արմինուսը գլխով էր անում և համբուրում նրա ձեռքը։ |
s-209
| Նրանք միշտ տարբեր տեղեր էին գիշերում։ |
s-210
| Երբեմն քաղաքի նկուղներում, երբեմն՝ քաղաքից դուրս։ |
s-211
| Բայց երբ Լուկրեցիան կասկածում էր որևէ մեկին, վատ բան էր սպասում նրանից, վերցնում էր տղայի ձեռքից, հեռանում ու գտնում մի ուրիշ ապաստարան։ |
s-212
| Լուկրեցիան հաճախ գինովցած էր լինում և գինովցած ժամանակ ավելի էր քնքշանում Արմինուսի նկատմամբ։ |
s-213
| Երբ Լուկրեցիան հիվանդանում էր, հիվանդանում էր նաև Արմինուսը։ |
s-214
| Ու միասին փաթաթվում-պառկում էին փալասների մեջ՝ մինչև կկազդուրվեին։ |
s-215
| Լուկրեցիան միշտ տղայից ավելի շուտ էր ոտքի ելնում։ |
s-216
| Երբ կարմրում էր Լուկրեցիայի մարմինը, կարմրում էր նաև Արմինուսի մարմինը։ |
s-217
| Վերքեր էին առաջանում կնոջ մարմնին, նույն ձևի վերքեր էին հայտնվում նաև տղայի վրա. ասես մի մարմին լինեին նրանք՝ փոքրիկ տղան և պառավ կինը։ |
s-218
| Միայն մի անգամ Լուկրեցիան չկարողացավ Արմինուսից շուտ առողջանալ։ |
s-219
| Այդ էր ու այդ, այդպես էլ մնաց։ |
s-220
| Արմինուսը գնում էր, ձեռքը մեկնում փողոցի անկյուններում, կամ աղբանոցում ուտեստի մնացուկ գտնում և բերում նվաղած կնոջը։ |
s-221
| Եվ մի օր Լուկրեցիան սառեց։ |
s-222
| Արմինուսը հասկացավ, որ նա մեռել է, հայի որդին դիակներ հաճախ էր տեսնում ետնախորշերում, հոտոտեց նրա մարմինը, տեսավ, որ նրա հոտն էլ էր մահացել, թողեց Լուկրեցիային, փալասներով ծածկեց նրա մարմինը ու հեռացավ։ |
s-223
| Արմինուսը մնաց մենակ։ |
s-224
| Մանկությունն անցավ Եդեսիայի փողոցներում, քնում էր այստեղ ու այնտեղ, որտեղ ուտելիք կար և մարդու մարմին։ |
s-225
| Ժուկով ժամանակով մի գեղցի է լինում։ |
s-226
| Էս գեղցին մի գարնանային օր որոշում է իրենց գեղի կողքի առվից ձուկ բռնի, ուտի, կշտանա։ |
s-227
| Ուռկանը գցում է առուն, հետ քաշում, մեկ էլ ինչ. պարզվում է կեռին մի ոսկե ձուկ է ռաստվել։ |
s-228
| Ոսկե, և, ըստ երևույթին, բավական դեբիլ ձուկ, քանի որ կապուտակ օվկիանոսում գտնվող իր պապենական պալատը, իր ծառաներին ու իր արքայավայել ուտեստները թողած՝ հոսանքնիվեր լողալով հասել էր Աղստև գետը լցվող մի ինչ որ անհայտ առու ու էնտեղ փորձել համտեսել էն գեղցու կողմից իր կարթի ժանգոտած կեռին հագցրած մի լղար անձրևորդի։ |
s-229
| Էս ձուկը մարդկային լեզվով, բայց ահագին ցածր տոնայնությամբ (քանի որ ձայնալարերը, համապատասխանաբար, մարդկայինից փոքր էին) ասում է, թե. ա՛յ գեղցի, ինձ բաց թող, քո ամենանվիրական երեք ցանկությունները կիրականացնեմ։ |
s-230
| Գեղցի դու գեղցի. թե՝ հորս ազիզ արև ամենանվիրական ցանկությունս էն ա, որ մարդամեկին պիտի բերդերում փտացնեմ։ |
s-231
| Ձուկը աչքերը պլզում է գեղցու վրա. երևի նոր է հասկանում, թե ում ձեռքն է ընկել ու փոշմանում Աղստև գետը ընդհանրապես մտնելու համար։ |
s-232
| Բայց դե պայմանը պայման է։ |
s-233
| «Լավ», ասում է ձուկը, «Էն երկուսն էլ ասա ու բրախի գնամ»։ |
s-234
| «Ցանկություն համար երկու. ուզում եմ թագավոր դառնամ, էս երկիրը ես կառավարեմ, կուշտ փոր հաց ուտեմ ու աշխարհ տեսնեմ»։ |
s-235
| «Օ-քեյ». ասում է աշխարհ տեսած ձուկը։ |
s-236
| «Ցանկություն համար երեք. ուզում եմ իմ գեղացիք էն լեռնցիքի պես դուխով դառնան, որ թասիբներին էլ կպնող չլինի»։ |
s-237
| «Հասկանում եմ». հոգոց է հանում լեռնցիքի ձեռքից ահագին քաշված ձուկը, հետո Նեպտունի արևով, օվկիանոսի կապուտակ գույնով, իր սաղուսատկածով երդվում, թե գեղցու ասածները կանի։ |
s-238
| Գեղցին ձկանը վեր է գցում առուն։ |
s-239
| Վեր գցելուն պես էս ձուկը, իր խոսք տվածի համաձայն, յուր ձկնային ուղեղում շուտասելուկի պես կրկնում է գեղցուն տված խոստումները, դրանց հավելելով լատինական ծեծված ասացվածքներ, որոնք, ինչպես պարզվում է, կախարդական նշանակություն ունեն։ |
s-240
| Բայց քանի որ ձուկը, ինչպես վերևում գուշակեցինք, կատարյալ դեբիլ էր, լատինական ասացվածքներն էլ կիսատ պռատ է հիշելուց լինում ու արդյունքում ստացվում է մի բոլոլա ու ահավոր բազար... |
s-241
| Թողնենք ոսկե ձկանը էն առվի ցեխում անհույս լռված, դառնանք գեղցուն, որ թրքոտ տրեխներով վերադառնում է իր տունը, իր կնկա մոտ։ |
s-242
| Մտնում է տուն, ու ինչ տեսնի. տունը վերածվել է պալատ (իհարկե՝ գեղցիական չափանիշներով), կնկա կոտրած տաշտակը՝ ծագող արևի երկրի մայրու ծառից սարքած մի հոյակապ կառք, տան հավն ու ճիվը արքայական ասպազենքով թիկնապահների են վերածվել՝ ականջներին պարուրաձև զրթիկներ, խոսելիս էլ զապոնկաների հետ են խոսում ու անընդհատ խշշխշշացնում։ |
s-243
| Գեղցին աշխարհով մին է լինում, տնեցիքին, հեռու-մոտիկ հարազատ-բարեկամներին (բացի մեկից, ում փող էր պարտք. էդ մեկին բռնել է տալիս), աներձագ-բաջանաղներին լցնում է արքայական կառքը ու թագավորանիստ մայրաքաղաք, ու՞ր ես, եկա։ |
s-244
| Հասնում է թե չէ, զորք է ղրկում թշնամուն շղթայակապ բերդը տանելու։ |
s-245
| Բայց հիշում եք չէ՞ , որ ձուկը դեբիլ էր։ |
s-246
| Խոստացածի կեսը պատշաճ արել էր (homo homini...), էն մի կեսը՝ անճոռնի ու կիսատ (lupus lapis est)։ |
s-247
| Արդյունքում բռնելը՝ բռնում են, համա կարում չեն մի խելքը գլխին դատավոր գտնեն ողջ տերությունումը, որ էդ լեռնցի թշնամուն մարդավայել դատի, տանեն կախեն, իրենք նրանից պրծնեն, նա էլ՝ սրանցից։ |
s-248
| Ու, դարձյալ, քանի որ ձուկը դեբիլ էր (հալալ քուր-աղբոր մերձեցումից գոյացած ձկնկիթից էր սերում), գեղցու կառավարումն էլ մեղմ ասած՝ իդեալական չէր (si vis pacem pachik para bellum)։ |
s-249
| Ու էդպես էլ դեբիլավարի երկիրը կառավարում էին։ |
s-250
| Բայց չմոռանաք, հա՜ , սաղ էն դեբիլ ձուկն էր մեղավոր։ |
s-251
| Լատիներենի դասերից թռել էր։ |
s-252
| Գեղցու համագեղացիքը, համա, շատ էլ ոգևորվել էին իրենց տեղական գեղցու անակընկալ հաջողություններից ու համոզված էին, որ իրենց ապրուստը այլևս հեշտությամբ են հոգալու։ |
s-253
| Համա դեբիլ կառավարիչների կառավարած երկրին ոչ մի կախարդություն չի օգնի. ապրուստը գնալով վատանում էր (անկախ արքայական հաշվիչ պալատի լավատեսական հաշվարկներից), երաշտն էն կողմից էր վրա տալիս, կողքի հարևաննին՝ էն։ |
s-254
| Գեղացիքն էլ որոշեցին, որ իրենց գլխի ճարը իրենք պիտի տեսնեն։ |
s-255
| Դուխ հավաքեցին ու գնացին արքայական որսատեղին թալանելու։ |
s-256
| Ճամփին արքայական զորքին ու եգերներին մի լավ քոթակեցին, որսատեղին ավիրեցին ու գնացին իրենց տներով։ |
s-257
| Դու մի ասա էս ցանկության վրից էն դեբիլ ձուկը In vino veritas-ի փոխարեն մրմնջացել էր In vino varitas, ու գեղցու էս նվիրական ցանկությունն էլ հաջողությամբ վարի տվել։ |
s-258
| Վերադառնանք ձկանը... խեղճ ձուկը ցեխի մեջ լռված խռխռացնում էր, տանջվում ջրի պակասից ու, առավել՝ խղճի խայթից, քանի որ միտն եկել էր, որ գեղցուն մոռացել էր զգուշացնի, թե երեք ցանկությունների ազդեցությունը կես բյուր օր է (ի վերջո էներգիայի պահպանման օրենքը նույնիսկ Նեպտունի ժառանգները չեն կարող փոխել), ինչից հետո կառքն էլի տաշտակ է դառնալու, թիկնապահները՝ հավ, վեզիրն էլ՝ դդում։ |
s-259
| Իսկ բերդից դուրս եկած թշնամին, խաբված խալխն ու հիասթափված երևելի մեծամեծները (ում հարազատներին գեղցին բանտարկությամբ էր սպառնում, ինչ է թե խալխի մտքով իսկ չանցնի, թե գեղցին մեծամեծների դուռն էլ էր գնացել օժանդակություն ստանալու խնդրանքով) դեռ հաշիվ պիտի պահանջեն։ |
s-260
| Երկնքից ընկավ երեք բամիա (Hibiscus esculentus, փիփերթազգիների (մոլոշազգիներ, տուղտազգիներ) ընտանիքի միամյա բույս), քանի որ էս ախմախ հեքիաթի վերջում նույնիսկ Լարսի ոլորաններում մի ամիս լռված ու փտած խնձոր դժվար թե ընկներ։ |
s-261
| Մինը՝ գեղցուն, որպես հիշեցում, որ երազանքներն իրականանում են խելքի, նվիրումի ու աշխատասիրության, ոչ թե պատահականությունների ու նախկին դաժան արքաների նկատմամբ եղած ատելության հաշվին։ |
s-262
| Մինը՝ խալխին, որ դեբիլ ձկան կիսատ-պռատ կախարդությունների զոհ չդառնա ու մտածել սովորի, մինն էլ էս բլոգի հեղինակին, որ ժանգոտած բլոգը ճահճից հանի ու ավելի պակաս հոռետեսությամբ նայի ապագային։ |
s-263
| Օրհուսում գրողների մի նոր խումբ է ստեղծվել։ |
s-264
| Էսօր առաջին հանդիպումն էր, որի ընթացքում լիքը զրույցներից բացի նաև մի փոքր վարժություն արեցինք։ |
s-265
| Էս էլ իմ գրածն է՝ թարգմանված հայերեն։ |
s-266
| - Քո երկիրը մահմեդակա՞ն է։ |
s-267
| - Ինչպիսի՞ն է կլիման քո երկրում։ |
s-268
| - Ի՞նչ լեզվով են խոսում քո երկրում։ |
s-269
| Քո երկիրը. ասես այն անուն ու տեղ չունի ու այնքան անկարևոր է, որ մարդիկ չեն էլ բարեհաճում անունը հիշել։ |
s-270
| Երբ ինչ-որ մեկն ասում է՝ քո երկիրը, ինձ թվում է՝ պարզապես քաղաքավարություն են անում։ |
s-271
| Ես անտեսանելի եմ դառնում, փոքրանում, կորցնում դեմքս ու արժեքս, զրուցելու համար անպիտան դառնում և սկսում եմ կարճ պատասխաններ տալ, որ զրույցը դադարի։ |
s-272
| Որովհետև երբ այն կոչվում է քո երկիր, նշանակում է՝ պարզապես սմոլ թոք ես անում, իսկ երբ մեկն իսկական անունն է գործածում, նշանակում է անկեղծորեն հետաքրքրված են, իսկապես ուզում են ճանաչել քեզ։ |
s-273
| Բայց որ ավելի վատ է, երբեմն քո երկիրը փոխարինվում է Ալբանիայով, Ռումինիայով կամ նույնիսկ Ադրբեջանով։ |
s-274
| Ուղղում ես նրանց։ |
s-275
| Ներողություն են խնդրում։ |
s-276
| Խոստովանում են, որ աշխարհագրությունից վատ են։ |
s-277
| Բոլորն էլ աշխարհագրությունից վատ են, երբ խոսքը իմ երկրի մասին է։ |
s-278
| Ես չգիտեմ՝ որն է իմ երկիրը։ |
s-279
| Ես հայկական անձնագիր ունեմ, ծնողներս հայ են։ |
s-280
| Բայց ես ծնվել եմ մի երկրում, որն այլևս գոյություն չունի, մի քաղաքում, որն այսօր մի պետության մայրաքաղաք է, որտեղ չափահաս տարիքում ոտք չեմ դրել։ |
s-281
| Ես ինքս ինձ գտել եմ Չեխիայում։ |
s-282
| Դեպրեսվել եմ Գերմանիայում։ |
s-283
| Ուժասպառ եմ եղել Ֆինլանդիայում։ |
s-284
| Ազատությունը զգացել եմ Նիդեռլանդներում։ |
s-285
| Երգել եմ Իռլանդիայում։ |
s-286
| Սիրտս կոտրվել է Իսլանդիայում, ապաքինվել՝ Մալթայում։ |
s-287
| Սիրել եմ Դանիայում։ |
s-288
| Իսկ իմ տունը Կոպենհագենի արևմուտքում Թոնդերգեյդ տասնմեկ հասցեի մի պստիկ բնակարան է, որտեղ մեր հայկական-դանիական աշխարհն ենք ստեղծել։ |
s-289
| Այնպես որ, եթե մյուս անգամ հիշատակեք քո երկիրը, հարցնելու եմ՝ որ մեկը։ |
s-290
| Երեք տարի բաղնիքս չէր սարքվում: |
s-291
| Փողը հավաքում, հավաքում էի, հավաքվում էր՝ մտածում էի՝ ավել գումար է, հիվանդ երեխա է, չգիտեմ ինչ է, դրա համար է...: |
s-292
| Ինչու եմ ասում սա: |
s-293
| Ինչ-որ գումար կարելի է ավելացնել միշտ էլ: |
s-294
| Մի ընտանիքի մասին էի կարդացել, որ տատի թոշակով էին միայն ապրում, աշխատանք չէին գտնում, բայց տան հարսը խտացրած կաթ էր «ձեռք բերել», ուրիշ երեխայի էր տվել...: |
s-295
| Տատին հարցրել էին ինչով օգնենք, ասել էր՝ ալյուր... ու ամաչել էր: |
s-296
| Մարդն ուզում է կարևոր լինի՝ ինքնաբավ լինի, իր ընտանիքը ինքնուրույն պահի, ... իր որդուն հպարտությամբ ուղարկի բանակ, իր զավակների, ծնողների, իր առողջության մասին ինքնուրույն հոգա...: |
s-297
| Սա նվազագույնն եմ ասում: |
s-298
| Մարդն ուզում է իրացվի որպես մարդ: |
s-299
| Գուցե նաև դրա համար միշտ էլ, նույնիսկ եթե մարդը մուրացիկ է կամ տատի թոշակով ապրող, մի խտացրած կաթ, կամ մի հազար դրամ «ավելացնի»՝ ինքն իր աչքին մարդ մնալու համար: |
s-300
| Բայց նրանք, ում անընդհատ օգնում են՝ ճնշված են ապրում, նրանք, ովքեր ավել գումար են գտնում իրենց ունեցածի մեջ՝ մեղքի զգացումով են ապրում: |