Dependency Tree

Universal Dependencies - Armenian - ArmTDP

LanguageArmenian
ProjectArmTDP
Corpus Parttrain

Select a sentence

Showing 102 - 201 of 1974 • previousnext

s-102 Լսի, մեկ էլ ո՞ւր գնաս-հասնես քաղաք, արի էսօր ինձ մոտ մնա, առավոտ կգաս` գործդ կանես, հը՞ ։
s-103 Առավոտվա լույսերի մեջ գիտե՞ս ոնց ա պլպլում, ինչ գույներ ա խաղացնում անտերը...
s-104 Վայ, մեղա քեզ, Տեր, մեղա, մարդուս լեզվից միամիտ ինչ ասես չի թռնի, մեղա։
s-105 Մեծ մեղք էր, մեղա ասելով վայ թե չպրծնես։
s-106 Ինչի՞ , Աստված չգիտի՞ , որ միամիտ ասված խոսք էր ու էն էլ էլի սիրով էր ասված, մեռնեմ Աստծուս զորությանը, նա ամեն բան գիտի ու հասկանում ա։
s-107 Ուրեմն փրկված ես։
s-108 Բա ոնց։
s-109 Հիմա ինչ ես ասում, գալիս ե՞ս ։
s-110 Լավ արաղ ունեմ` տանձի, լավ պանիր` ոչխարի...
s-111 Հեռո՞ւ է։
s-112 Չէ։
s-113 Էն բլրի թարս փեշին ա, հանգիստ գնալով` կես ժամ։
s-114 Գնացի՞նք ։
s-115 Ծերուկը ոտքի ելավ. անտառապահի հնամաշ համազգեստը մեծ էր վրան։
s-116 Կողք-կողքի քայլող շան և տիրոջ քայլվածքները նման էին։
s-117 Զուր չեն ասում, որ շներն ի վերջո նմանվում են իրենց տերերին։
s-118 Հնարավոր է` որ ամենևին էլ այդպես չէ։
s-119 Սակայն այս երկուսը հաստատ նման էին իրար։
s-120 Զգաստացան, ինչ-որ բան զգացին։
s-121 Թխկ, թխկ` թխկացրին սապոգները, թփ, թփ, թփ, թփ` թփթփացրին թաթերը` արահետից դուրս, թփերի հետևում` թխկ-թխկ, թփ-թփ-թփ-թփ։
s-122 Շունը նորից արահետ եկավ, այս ու այն կողմ նայեց, հրացանն իջեցրեց ուսից ու դարձյալ մտավ թփերի մեջ։
s-123 Ծերուկը բրդոտ գլուխը հանեց ծառի հետևից, հոտոտեց օդն ու դարձյալ ետ գնաց։
s-124 «Էլի ծառ են կտրել անտերները», մրթմրթաց շունը, հանեց գլխարկն ու քորեց գլուխը, դժգոհ փնչացրեց և նստեց տիրոջ կողքին։
s-125 «Այ թե մի ձեռս կընկնեք, ես ձեր տիրու...
s-126 Գնացի՛նք »։
s-127 Կաչաղակների կաչկաչյուն, փութանցիկ զեփյուռից անհանգստացած սաղարթներ, բույրեր, բույրեր...
s-128 Հոտ։
s-129 Տհաճ հոտ։
s-130 Ոտքերի տակ` փշրվող ապակու ձայն, թիթեղի ճռռոց։
s-131 Թխկ-թխկ, թփ-թփ-թփ-թփ...
s-132 1987 թվականի մայիսի վերջին՝ ավարտական երեկոյի օրը, Ակաթն անզգուշորեն ու փիս սայթաքեց, և 1988 թվականի ճիշտ փետրվարի 20-ին՝ երբ օպերայի բակն ալեկոծվում էր, օպերայից մի կանգառ ներքև՝ Մարգարյանում, փաստորեն, ծննդաբերեց։
s-133 1987-ի մայիսյան էդ օրը պիտի որ տասնվեցուկես տարեկան լիներ, չնայած մայրը հետո, երբ սայթաքելու հետևանքով աղջկա փորը սկսեց կլորանալ, ասում էր. «Փաստորեն տասնյոթը վաղուց է լրացել»։
s-134 Ավարտական երեկոյի օրն էր, ավելի ճիշտ երեկոյից հետո, գիշերով, մի քանի բաժակ էլ գինի էր խմել, տուն էին գալիս, այսինքն իրենց դասարանի մի քանի տղաներ իրեն տուն էին ուղեկցում։
s-135 Սայթաքեց։
s-136 Ու սայթաքեց փիս մի տեղում։
s-137 Իսկ էդտեղ՝ հենց փողոցի մեջտեղում (մի այլ տարբերակով՝ պուրակի ծառերի տակ, երրորդ տարբերակով՝ իրենց հսկա բազմահարկի ամենամութ՝ հինգերորդ հարկի աստիճանահարթակում) մի ոստ էր ցցված։
s-138 Ու թարսի պես էդ ոստը, փաստորեն...
s-139 Ակաթը, իր ասելով, ճչացել էր, զգացել, որ ցավ առավ ու արյուն է հոսում։
s-140 Մի խոսքով, երբ տուն հասավ, մայրն էլ զգաց, որ մի բան է պատահել, հետո, ոտքին արյան հետք նկատելով ու սայթաքելն իմանալով, վաշ-վիշ արեց, մտածեց՝ բժշկի դիմի՞ , թե՞ չէ։
s-141 «Քոռանամ ես, ասաց, աղջիկս դժբախտացավ, դե արի ու հետո ապացուցիր, որ կուսությունը սայթաքելուց է կորցրել»։
s-142 Այդ պատմությունը մայրը ստիպված էր հետո մի քանի անգամ պատմել, մանավանդ առաջին անգամ՝ բժշկի մոտ, երբ սա զննում էր աղջկան։
s-143 Հետո ուզում էին ամեն ինչ թաքցնել, բայց երբ հարևանները սկսեցին փսփսալ, մայրը նորից ու նորից պատմեց սայթաքելու պատմությունը։
s-144 Խեղճ աղջիկն իսկապես փիս էր սայթաքել, էն էլ՝ ամո՜թ , հինգ-վեց տղայի ներկայությամբ, ու նրանք էլ, ստիպված, օգնել էին...
s-145 Խեղճ աղջիկն իսկապես փիս էր սայթաքել, էնքան փիս, որ մի քանի ամիս անց փորը հստակորեն սկսեց կլորանալ։
s-146 Մայրն աղջկա մարմնի հետ կատարվողը զգաց (բայց դեռ չխոստովանեց ու անգամ աղջկան էլ նորից չտանջեց) այն օրը, երբ համալսարանի իրավաբանականի ցուցակները կախեցին ու իրենք տեսան (չնայած վաղուց գիտեին), որ Ակաթը, փաստորեն, չի ընդունվել։
s-147 Չորս հատ երեք էր ստացել։
s-148 Դե, իրավաբանական հենց էնպես էր դիմել, որ հետո ասեր՝ «իրավաբանականից դուրս մնացի, փաստորեն, մի աչոկով», համ էլ, որովհետև իրենց դասարանի Արտուրիկն էլ էր իրավաբանական դիմել, իսկ ինքը թաքուն սիրահարված էր Արտուրիկին, բայց վերջինս, էն սայթաքելու օրվանից հետո իր հետ չէր խոսում։
s-149 Թե ի՞նչ էր իմացել Ակաթին ուղեկցող տղաներից, հայտնի չէ, բայց Ակաթի հետ չէր խոսում։
s-150 Դեռ վաղուց դասարանցիներն ասում էին, թե Ակաթը, ճիշտ է իրենց դասարանի գեղեցկուհին չէ, բայց, փաստորեն, ամենացանկալին է։
s-151 Չէ, դե նրանք ասում էին ամենասեքսուալը, մանավանդ էն երեկոյի շորով։
s-152 Իսկ Արտուրիկը, որ իրենց դասարանի ամենասիրունն էր, միշտ քիթը ցցած էր։
s-153 Ակաթին Արտուրիկ անունը շատ էր դուր գալիս։
s-154 Թեպետ գիտեր, որ գրվում է թ-ով, բայց ինքն իր թաքուն գրառումներում միշտ տ-ով էր գրում ու էդպես էլ արտասանում։
s-155 Իսկ իր անունից խորշում էր՝ Ակա՜թ ։
s-156 Հերը դպրոցում ընդամենը մի բանաստեղծություն էր անգիր արել՝ Չարենցի «Լուսամփոփի պես աղջիկ»-ը, ու ամենից շատ սիրել էր «Կապույտ աղջիկ, ակաթի ու կաթի պես հոգեթով» տողը, դրա համար էլ աղջկա անունը Ակաթ էր դրել («Հո Կաթ չէի դնելու», ասում էր հերը), առանց իմանալու անգամ, թե ակաթն ինչ է նշանակում։
s-157 Մի խոսքով, 1988 թվականի փետրվարի 20-ին, երբ օպերայի բակն ալեկոծվում էր, Ակաթը Մարգարյանում ծննդաբերում էր։
s-158 Փաստորեն, 17 տարեկանում (թեպետ մայրը հետո բոլորին ասում էր, թե, փաստորեն, 18-ը վաղուց է լրացել) Ակաթը մայր դարձավ։
s-159 Մանկաբարձների մի մասն օգնում էր՝ դժվար ծնունդ էր, մյուսները՝ «Լրաբեր» ու «Վրեմյա» էին նայում ու լուրեր բերում։
s-160 Աղջիկ ծնվեց։
s-161 Ակաթի հայրն աղջկա փորը կլորանալուց հետո նրանից երես էր թեքել, ոչ տեսնել էր ուզում, ոչ խոսել, իսկ երբ իմացավ, որ աղջիկ է ծնվել՝ «իրա նման լիրբ պիտի լինի, էլի» ասաց, ու կնոջը պատվիրեց. «Մեր տուն էլ չմտնի, բնակարան վարձիր, թող գնա իր համար ոնց ուզում է ապրի», ասաց, իսկ մտքում՝ «Կապույտ աղջիկ, ակաթի...»։
s-162 «Թո՜ւ , ակաթ էի կարծում»։
s-163 Թեպետ չգիտեր, թե ակաթն ինչ է։
s-164 Փառք Աստծո, ձեռքները քարի տակ չէր, միսենյականոց վարձեցին. բայց դե մոր սիրտ էր, չէր դիմանում, ամեն օր գնում էր աղջկան օգնելու՝ երեխային լողացնելու, ճաշ եփելու և այլն։
s-165 Համ էլ ամսական մի քիչ փող էր տալիս, որ աղջիկն ու թոռը կարողանային ապրել։
s-166 Փաստորեն, հեղափոխությունն անցավ առանց Ակաթի ակտիվ մասնակցության, թեպետ ինքը դպրոցում միշտ էլ ակտիվ աղջիկ էր եղել՝ էլ ջոկատի խորհրդի անդամ, էլ կոմսոմոլի քարտուղարի տեղակալ։
s-167 Բայց դե մայրանալուց հետո, մանավանդ՝ բացի իրենից հույսը մեկ էլ մոր վրա կարող էր դնել, ինքը, փաստորեն, ակտիվանալու ոչ ժամանակ ուներ, ոչ էլ ցանկություն։
s-168 Հեղափոխությունից հետո, երբ աղջիկը, փաստորեն, արդեն երեք տարեկան էր, մանավանդ՝ երբ հիսունանոցներն ու հարյուրանոցները փոխելու պատմությունը սկսվեց, ու երբ փողի արժեքը գնալով զրո էր դառնում, իսկ տան վարձն էլ սկսել էին դոլարով ուզել, ապրելը դժվարացավ։
s-169 Հայրը, փաստորեն, հեղափոխության ցնցումներին չդիմանալով (մոր ասելով էր էդպես) 1991 թվականին, աշխատանքը կառավարական ավտոպարկում կորցնելու ցավից ինֆարկտ ստացավ ու մահացավ՝ էդպես էլ թոռանը չտեսնելով ու աղջկան չներելով։
s-170 Հոր մահից հետո մայրն Ակաթին վերադարձրեց տուն. համ տան վարձը սկսեցին խնայել, համ էլ մայրը հանձն առավ երեխային խնամել, եթե Ակաթը գործ գտնի։
s-171 Գործ գտավ նոր բացված տոնավաճառներից մեկում։
s-172 Մայրանալուց հետո, հարևան տղաների ասելով, Ակաթն էլ ավելի ցանկալի, այսինքն՝ սեքսուալ էր դարձել։
s-173 Իրենց հարևանությամբ գյուղից եկած մի աչքաբաց տղա էր վարձով ապրում։
s-174 Նա էլ հենց գտավ գործը։
s-175 Այդ տղան սեղանիկ ուներ էդ տոնավաճառում, ու փաստորեն, միասին էին աշխատում, գնում գործի, գալիս։
s-176 Ակաթն էդ գործին համաձայնեց նաև այն պատճառով, որ էդ տղայի անունն էլ Արտուրիկ էր։
s-177 Դե անունը նաև ցանկություններ էր բերում. մեկ-մեկ էլ գործից հետո, գիշերով, միասին տուն գալիս, Արտուրիկ-2-ի մեքենայի մեջ, երբեմն նաև՝ երբ մի քիչ ավել փող էր ընկնում ձեռքներն ու կարող էին շուկայի կողքի հյուրանոցում մի սենյակ վերցնել մի քանի ժամով...
s-178 Տղայի վարձով սենյակն էլ հարմար էր, բայց դե իրենք ամբողջ օրը աշխատում էին, ոչ շաբաթ ունեին, ոչ կիրակի, համ էլ հարևանները բա որ հանկարծ տեսնեի՞ն ...
s-179 Մի խոսքով՝ սայթաքում էր։
s-180 Բայց հիմա արդեն զգույշ էր։
s-181 Հիմա կամք չուներ Արմինուսը, հիմա կյանք չուներ ու հանգիստ չուներ։
s-182 Նրա մարմնում եղած բոլոր անոթները, անցքերը, ծակոտիկները, որոնք նրան օդ էին տալիս, հույս էին տալիս, թեթևություն ու, վերջապես, տրամաբանելու կարողություն էին տալիս, խցանվել էին։
s-183 Նրա մարմինը կաշկանդվել էր ու ժամ առ ժամ էլ ավելի էր կաշկանդվում. ջլերն ու հյուսվածքները, մազանոթներն ու նյարդաթելերը թնջկվել էին մի կետում ու, գնալով, իրենց ամբողջ ուժն ու կորովը խոլահած բերում էին այդ փակուղի կետին, ու պայթեցնելու չափ լարում էին դառնաբեր թնջուկը։
s-184 Եվ դիմաբանում էր այդ թնջուկը չգիտես ո՞ւմ ՝ աստծուն, թե սատանային, Արմինուսի՞ն , թե՞ նրա մեջ եղած մի ուրիշ բանի։
s-185 Օր ու գիշեր մղում էր իր մոլեգնացող հոսանքը ի հեճուկս չգիտես ում և ինչի...
s-186 Առաջ Արմինուսը տերն էր իր մարմնի ու իր ազատության, տերն էր իր կամքի ու հանգստության։
s-187 Ու համոզված էր, որ իր կամքը իրենն էր, ու ինքը ազատ է իր ցանկությունների մեջ։
s-188 Նրա կամքն ու ցանկությունները լույս աշխարհ եկան (այսինքն՝ այդպես էր հիշում Արմինուսը) Եդեսիայի ետնաորջերի խուլ անկյուններում։
s-189 Ո՞վ հնարեց իրեն և գցեց այս կեղտակուր միջավայրը՝ շրջմոլիկների, մուրացկանների և ուրուկների մեջ, մեծ հանելուկ դարձավ հետո, իսկ սկզբում դա իր սովորական կյանքն էր. այդպես էր՝ ուրեմն այդպես պիտի լիներ։
s-190 Նա գիտեր միայն, որ իրեն անվանում են հայի որդի, Արմինուս, և այլ կերպ ինչպես կարող էին անվանել նրան, երբ ինքը հենց դա էր։
s-191 Ինչպես Լուկրեցիան Լուկրեցիա էր, և նրա հոտը Լուկրեցիայի հոտ էր, Լուկրեցիա էր։
s-192 Արմինուսը երկար ժամանակ այդպես էլ կարծում էր, որ բազմաթիվ հայրեր պիտի ունենա մարդը։
s-193 Նա իրեն հիշում էր տարբեր հայրերի ձեռքին, որոնք կանգնեցնում էին նրան փողոցների անկյուններում, որոնք ստիպում էին նրան շուկաներում ձեռքը մեկնել, ուտելիք կամ փող մուրալ, ու մեկը դնում էր նրա բուռը ինչ-որ բան, մյուսը՝ վերցնում։
s-194 Աշխարհը Եդեսիա՜ն էր, Եդեսիան դա՛ էր, մանկությունը դա՛ էր։
s-195 Ուրախությունները մեծ էին, երկնքի չափ լայնարձակ, անձրևի պես թարմ, հացի պատառի նման քաղցր։
s-196 Տասը տարեկան Արմինուսը արդեն գիտեր ինչ բան է սերը։
s-197 Գիշերը քաղցր էր մուրացկան կնոջ ցնցոտիապատ անկողնում։
s-198 Խորհրդավոր մթության մեջ պառավ Լուկրեցիայի հետ ոտուգլուխ քնած Արմինուսը առավ հոգնած ոտքերի կանացի հոտը, շոյեց սրունքները, ապա նրան ձգեց մի հուռութք, գերակա մի կարոտ, և Արմինուսը փաղաքշեց նրա ոտքերը, հոտոտեց նրա մատնարանքները, ու բացեց աշխարհը իր համար։
s-199 Նա գրկեց Լուկրեցիայի ծնկները, ու արթնացան ոտքերը և փարվեցին նրան, և փոքրիկ Արմինուսը տեսավ Լուկրեցիայի դեմքը՝ աչքերը չռած, ու խենթ պագշանքը նրա թոշնած շուրթերին։
s-200 Այդ գիշերվանից Արմինուսին այլևս իր մոտից բաց չթողեց Լուկրեցիան։
s-201 Արմինուսը փողոցներում ձեռք էր մեկնում միայն նրա՛ համար, և, նրա պահանջով, Լուկրեցիային մայրիկ էր կոչում։

Text viewDownload CoNNL-U