Dependency Tree

Universal Dependencies - Armenian - ArmTDP

LanguageArmenian
ProjectArmTDP
Corpus Parttrain

Select a sentence

Showing 2 - 101 of 1974 • previousnext

s-2 Եդեմն այլ մոլորակ էր, աքսորավայրը՝ այլ, այսինքն՝ այս, ուր այժմ էլ բնակվում ենք, բայց միշտ նայում ենք երկինք՝ բնազդում դրոշմված հիշողությամբ Եդեմը որոնելով։
s-3 Իսկ այն չկա, Տերը պայթեցրել է կամ գուցե ամայացրել, բնակության համար անպիտան դարձրել, կամ էլ կա ու ախտահանվում է՝ նոր բնակիչներ ընդունելու համար։
s-4 Մի խոսքով՝ մենք դրա հետ էլ գործ չունենք, մերը չէ այլևս, մերը սա է՝ դժոխքը, որը, սակայն, հասցրել ենք սիրել. դեհ, շանը որտեղ էլ կապես, կապվում-ընտելանում-սիրում է։
s-5 Իրականում հեչ սիրելու բան չի. հա, էլի որ՝ կապույտ երկինք, ծովեր, անտառներ, դաշտեր:
s-6 Բայց դե ի սկզբանե հո սիրելի չի՞ եղել։
s-7 Ի սկզբանե մեր ուշքումիտքն ինքնապահպանումն էր, ստամոքսը լցնելը, էդ հետո, երբ անտառից փախանք, քաղաքակրթություն ստեղծեցինք, ազատ ու համեմատաբար անվտանգ ժամանակ ունեցանք ուրիշ, անտագնապ աչքով մեր շուրջը նայելու:
s-8 Իրականում՝ սարսափ է էս մեր մոլորակը, դժոխքն է, որ կա, էստեղ ապրելու բանաձևը բոլորի համար անփոփոխ միակն է՝ որսալ ու խժռել ուրիշին, արագ, քանի քեզ չեն խժռել...
s-9 Հիմա, այո, հաջողացրինք փախչել անտառներից, ու միմյանց խժռելու սարսափը կարծես թե թողեցինք էնտեղ մնացածներին, իսկ մենք խժռում ենք էնտեղից հետներս բերածներին, աճեցնում ենք, բազմացնում, բուծում՝ խժռում, բուծում՝ խժռում...
s-10 Է հա, բա ինչ անենք, հո սոված չե՞նք մնալու։
s-11 Բանաձևը մենք չենք կարգել, տերունական է, հակառակվելը` անկարելի...
s-12 Իսկ միմյանց չենք խժռում, չէ...
s-13 Էնպես, դեպքից դեպք, որպես շեղում, պաթոլոգիա։
s-14 Բայց ուրիշ որսի մասին էի ուզում խոսել, նրա առավել նուրբ, զուտ մարդկային տեսակի մասին, որին առնչվում ենք ծնված օրից։
s-15 Մարդ ծնվեց, սսս՜ , ծնվեց...
s-16 Լարի՛ր թակարդներդ, աշխա՛րհ , որսորդնե՛ր , պատրաստ եղե՛ք , նոր մարդ է գալիս...
s-17 Պորտը կտրեցին, ախտահարեցին, վերջ արգանդային անդարդ կայֆերին։
s-18 Ահա առաջին հոտերը, լույսն ու ստվերը, ձայները, ջերմաստիճանների տարբերությունները, խորդուբորդությունները...
s-19 Դեմքը խոժոռեց՝ ծիծ դրին բերանը, լաց եղավ՝ օրորեցին, ձեռքերը թափ տվեց՝ կապեցին, էլի լաց եղավ՝ ծծակ տվին...
s-20 Ուտյուտյու՜ , բալիկ ջան, պստլիկ ջան, արի մոտս, ուտեմ քեզ, կծեմ թուշդ, ու՞մ ես նման, ի՛նձ , չէ, ի՛նձ , իսկ ու՞մ ես շատ սիրում:
s-21 Գայթակղում են սվսվոցով, շվշվոցով, խաղալիքներ շխշխկացնելով...
s-22 Որսն սկսված է...
s-23 Սա քո մայրենին է՝ սա սովորիր, սա քո հայրենիքն է՝ էստե՛ղ պիտի ապրես, սրանք քո ավանդույթներն են՝ պիտի կրկնե՛ս , սա գեղեցիկն է, սա տգեղը, սա բարին է, սա չարը, սա ճիշտը, սա սխալը, հանկարծ չշփոթես...
s-24 Ես Հիսուսն եմ, ունեցածդ թափի, իմ ետևից արի՛ ...
s-25 Ես Մուհամեդն եմ, ինձ լսի՛ , գյավուրների հետ գործ չունես...
s-26 Ես Բուդդան եմ` արի պայծառատես դարձնեմ...
s-27 Ես Սատանան եմ՝ ինձ լսի, որ կյանքից կայֆ ստանա՛ս ...
s-28 Ես կոմունիզմի դրոշն եմ, մտի տակը...
s-29 Ես դեմոկրատիան եմ, անկատար եմ, բայց այլընտրանք չունես...
s-30 Ես օղին եմ, ես սիգարետն եմ, ես մորֆին ու կոկայինը, ես թղթախաղը, ես, շշշը՜ , ես սսեքսսն եմ...
s-31 Անդադար, ճամփեդ որոգայթներով է սփռված, ժամանակ չեն տա, որ տեսնես՝ ով ես, ինչ ես ուզում, ինչ չես ուզում, որսում են ու որսում...
s-32 Ու հասկանում ես՝ պիտի որսվես, նույնն է թե՝ պիտի ապրես, ապրելն ուրիշ ձև չունի։
s-33 Կան, անշուշտ, ոմանք, քչերը, բացառիկներ կամ հոգեկան հիվանդներ, որ ժամանակ առ ժամանակ ըմբոստանում են, հրաժարվում, իբր՝ ես չեմ որսվում, ես ձեզնից չեմ, ես ուրիշ եմ։
s-34 Ու նրանցից ոմանք հանուն ազատության կարող են նույնիսկ վազել` կամրջից նետվելու...
s-35 Ով պլստաց՝ պլստաց, վերջ, կորցրինք, չենք էլ իմանա՝ շահեց, կորցրեց, իսկ ով չհասցրեց պլստալ, հասնում-բռնում ենք, թևերն ոլորում, սաստում՝ չի կարելի, եկեղեցին արգելում է, հասարակությունը` պախարակում. նիհիլիզմ է, հոգեկան շեղում...
s-36 Կբուժենք, կվերադարձնենք հասարակությանը, բա ո՞նց , թե չէ ամեն մեկը որ էսպես ինքնագլուխ փախչի, ու՞մ ուղեղն ու գրպանն ենք մտնելու, ու՞մ ձեռն ենք հրացան տալու ու սահմանների վրա պահակ կարգելու, ո՞վ է քվեարկելու, ո՞վ է հաստոց աշխատացնելու, ու՞մ ենք բանտ նստացնելու, ո՞վ է արյուն տալու, ո՞վ է դրոշի տակ մտնելու, առաջնորդի ետևից գնալու, ու՞մ ենք ասելու՝ մեղքի զգացում, պատասխանատվություն, «Ազգը վեր է ամեն ինչից...», «Մահ իմացյալ անմահություն է...» և այլն, և այլն։
s-37 Էնպես որ, ետ եկ, մոլորյալ, թեկուզ՝ ճղած ջինսով, մազմորուքով, շեղված սեռականով...
s-38 Հա, մի զարմանա, եթե տենց կպած ազատություն ես ուզում՝ ա՛ռ , ջոկի՝ պանկ, բոմժ...
s-39 Որն ուզես, բայց էստեղ` հասարակության աչքի առաջ, մոտիկ, հեռու չգնաս, չպլստաս հանկարծ...
s-40 Սակայն մեկ էլ հանկարծ գալիս է մի ժամանակ, երբ զարմանքով հայտնաբերում ես, որ որոգայթները պակասեցին, էլ էնքան էլ չեն որսում...
s-41 Ո՞նց թե...
s-42 Կյանքի բանաձևը փոխվե՞ց ...
s-43 Չէ, նա անփոփոխ է, դու փոխվեցիր, գնա՛ , ասում են, հանգստացի՛ր , թոշակ-մոշակ...
s-44 Այ քեզ բան...
s-45 Տխրում ես, թախանձագին նայում սրա-նրա աչքերին, թե` որսացեք, էլի՜ ...
s-46 Բայց չէ, որոգայթներից մնացել են դեղերը, հեռուստասերիալները, կակտուսները, թզբեհը, նարդին...
s-47 Էլի վատ չի, եթե էսպես մնա, բայց ժամանակը կանգ չի առնում ու հետո...
s-48 Հետո գալիս են վերջին որսորդները՝ դագաղագործն ու փոս փորողը։
s-49 Ահա, պառկացրին վերջին թակարդում, մեխեցին...
s-50 Պրծ, էլ դուրս չես գա...
s-51 Ի՞նչ , հոգու անմահությու՞ն ...
s-52 Դեհ, ի՞նչ իմանանք, գուցեև կա, անհնարին չէ, ամեն դեպքում հույսդ մի կորցրու, մեկ էլ տեսար ու իսկապես...
s-53 Համբերություն քեզ, մարդ ջան:
s-54 Մոտիկ ծառի սեղմ փչակը կանացի ամոթույքի էր նման։
s-55 Ծառը ցանկանում է։
s-56 Թեև, ինչո՞ւ ոչ։
s-57 Ի՞նչ իմանաս` մարմնական կյանքում բավարարում չստացած մեկի հոգին չէ՞ , որ ծվարել է ծառի մեջ ու իր անհագուրդ կրքի կարոտով ներսից փչակել բնափայտը։
s-58 Իսկ դիմացի սարալանջի ծառերը հեռվում չեն զատվում միմյանցից, գունային բծեր են` կանաչ, դեղնականաչ, դեղին, դեղնակարմիր...
s-59 Նաև` ներս ընկած գորշավուն բծեր հատած ծառերի տեղերում։
s-60 Լանջի մեջտեղով, վարից վեր անցնող խոր փլուզվածք կա` կապտասև մեծ ճաք` կարմրաշեկ քարակույտերով շուրթված, սարն է՞լ է ցանկանում, ճաքից ոչ հեռու` տապալված հոսանքակիր աշտարակ, որը թեք ընկած վիթխարի սև ագռավ է հիշեցնում։
s-61 Ապա` դարձյալ կանաչ, դեղնականաչ, նաև գորշավուն բծեր։
s-62 Ցածում գետի պողպատագույն ժապավենն է, գետափի դարավանդին` եկեղեցի, որն իր հավաք գծագրով կտրատում է լանջի գունագեղ պատկերը. վարդագույն պատեր, վերձիգ գմբեթ, կամարաձև շքամուտք, դեպի խճուղին իջնող արահետ...
s-63 Վերջ, կտավին այսքանը բավական է։
s-64 Գորշավուն բծերին կարելի է գույն տալ, տապալված աշտարակը կարելի է չպատկերել, կարելի է չտեսնել նաև ասֆալտապատ խճուղին։
s-65 Կարելի է։
s-66 Իսկ եկեղեցին, օ՜ , եկեղեցին...
s-67 Առավոտյան ստվերն այս կողմում է, կեսօրից հետո` այն, առավոտյան նկարես` ուրիշ է, ցերեկով` ուրիշ, երեկոյան` ուրիշ, գիշերով` ուրիշ ու ուրիշ, երբ էլ նկարես` ուրիշ է, մինչև վրձինը տանես-բերես` արդեն ուրիշ է եկեղեցին, օ՜ , եկեղեցին...
s-68 Ինչո՞ւ նկարես` ուրիշ լինի, թե չլինի ուրիշ, ի՞նչ նոր բան է ասելու նա առավոտյան, ցերեկով, երեկոյան կամ հենց թեկուզ գիշերով։
s-69 Ինքնախաբեություն, անխորհուրդ, անպտուղ վարժանք, ձեռնահարություն։
s-70 Տաղտուկ։
s-71 Զզվանքով նետած վրձին, ոտքով կոպտորեն հրած նկարակալ, մեջքի տակ ճմրթվող խոտ, աչքերն արևից պատվարած կոպեր, որոնք անմիջապես վեր են ածվում էկրանի` վառ կանաչ, վարդագույն, կարմիր, սև բծիկների կերպափոխիկ խաղերի համար։
s-72 Գույներ, գույներ, գույներ...
s-73 Պրծում չկա նույնիսկ փակ աչքերով։
s-74 Ձայներն էլ գույներ են` սաղարթների խշշոցը` դեղնականաչ, ծառաբնի ճռռոցը` գորշ կամ շագանակագույն, առվակի քչքչոցը` երկաթագույն, մեղվի բզզոցը` դեղին-սև, հեռու թփերի խշրտոցը...
s-75 Հեռու թփերի խշրտոցը դեռ անգույն է...
s-76 Միայն թե շատ մեծ ու ագրեսիվ չլինի։
s-77 Արդեն մոտակա խոտերն է խշրտացնում...
s-78 Շուն է։
s-79 Մեծ է, բայց ագրեսիվ չի կարծես։
s-80 Ինչ-որ բան է փնտրում։
s-81 Բերեց։
s-82 Վրձինն է։
s-83 Խելացի շուն։
s-84 Բայց ո՞վ խնդրեց, ինչո՞ւ ես մռութդ խոթում քեզ չվերաբերող գործերի մեջ։
s-85 Բա՛ , լսվեց ետևից, էսպես խելոք շուն ա մեր Չալոն։
s-86 Փոքրամարմին ծերուկն ասես մեծ սունկ լինի` բորբոսապատ կոճղին հենց նոր բուսած։
s-87 Մեր եկեղեցին ե՞ս նկարում։
s-88 Նա հանեց ծառայողական մեծ գլխարկը, քորեց ալեխառը խիտ մազերով գլուխը, գլխարկը վերստին տեղը դրեց, բայց սնկի հետ զուգորդումն անդարձորեն կորած էր արդեն։
s-89 Շունը մոտեցել` ջինսի փողքն էր հոտոտում:
s-90 Չի կծի՞ ։
s-91 Չէ, մի՛ վախի։
s-92 Էս ի՞նչ ա, արդեն հավաքվում ե՞ս ։
s-93 Հա։
s-94 Մի կարգին նկարեիր, էլի, թե չէ էս խառը-խշտիկ գծերով մեր եկեղեցին կճանաչվի՞ ։
s-95 Ուշ է, վաղը կգամ, կամ էլ` չեմ գա։
s-96 Մտքով կնկարե՞ս ։
s-97 Հա, մտքով։
s-98 Չէ, մի ալարի, արի ու մի կարգին նկարի։
s-99 Նկարիչ շատ ա գալի մեր կողմերը, բայց քեզ հեչ չեմ տեսել։
s-100 Ես էլ քեզ չեմ տեսել։
s-101 Դե որ ես քեզ չեմ տեսել, դու ինձ ո՞նց կտեսնես։

Text viewDownload CoNNL-U