Dependency Tree

Universal Dependencies - Armenian - ArmTDP

LanguageArmenian
ProjectArmTDP
Corpus Partdev

Select a sentence

Showing 101 - 200 of 249 • previousnext

s-101 Վերցնում ես, դնում ձեռքիդ ու զգում, որ ծանրացել է:
s-102 Մկանների կուչուձիգը, որ սեղմում է մատդ, այնքան ծանրացնում է անկշիռ խխունջին:
s-103 Պարզվում է շարժումը ոչ միայն ժամանակ է, այլև՝ կշիռ:
s-104 Էյնշտեյնը խխունջների հետ խաղար, ավելի շուտ իր օրենքները կգտներ:
s-105 Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում
s-106 2 Մայիսի 2019, 517 - Ա
s-107 Անհատույց օգտագործման իրավունքով անշարժ գույք ամրացնելու մասին
s-108 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ, 688-րդ հոդվածները և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
s-109 1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող, Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինության՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, քաղ. Գյումրի, Խրիմյան Հայրիկ փող. 19 հասցեում գտնվող՝ 745.67 քառ. մետր մակերեսով 26693567 դրամ սկզբնական (վերագնահատված) արժեքով շենք, շինությունները և դրանց սպասարկման և օգտագործման համար հատկացված 0.863004 հեկտար հողամասը (այսուհետ՝ անշարժ գույք) անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով ամրացնել «Գյումրիի ժողգործիքների պետական նվագախումբ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (գրանցման համար՝ 29.210.01936) (այսուհետ՝ կազմակերպություն):
s-110 2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ երկամսյա ժամկետում կազմակերպության հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր)՝ դրանում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման կազմակերպության միջոցների հաշվին:
s-111 Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում
s-112 3 Մայիսի 2019, 486 - Լ
s-113 Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհուրդ ստեղծելու և խորհրդի կազմը հաստատելու մասին
s-114 Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ կետի և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի մայիսի 25-ի «Վարչապետի աշխատակազմի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 564-Լ որոշման 1-ին հավելվածի 20-րդ կետի 5-րդ ենթակետի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում ազգային փոքրամասնությունների իրավունքների իրացմանը, ազգային ինքնության պահպանմանն ու մշակույթի զարգացմանը նպաստելու նպատակով՝
s-115 1. Ստեղծել Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհուրդ (այսուհետ՝ խորհուրդ) և հաստատել դրա կազմը՝ համաձայն հավելվածի, երկու տարի գործունեության ժամկետով:
s-116 2. Խորհուրդը խորհրդակցական մարմին է, որը կազմված է ազգային փոքրամասնությունների հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից՝ յուրաքանչյուր ազգային համայնքից երկուական անդամ։
s-117 3. Խորհրդի անդամ, բացառությամբ խորհրդի առաջին կազմի, ընտրվում են ազգային փոքրամասնության յուրաքանչյուր համայնքը ներկայացնող, առնվազն հինգ տարվա ազգային-մշակութային գործունեություն ծավալած (սկսած պետական գրանցման պահից) հասարակական կազմակերպությունները՝ համայնքը ներկայացնող հասարակական կազմակերպությունների ընդհանուր ժողովում:
s-118 Ընդհանուր ժողովը երկու տարին մեկ անգամ ընտրում է խորհրդի երկու նոր անդամների:
s-119 4. Խորհուրդը քննարկում է Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների ոլորտին առնչվող հիմնախնդիրները, արտահայտում իր դիրքորոշումը դրանց վերաբերյալ, ինչպես նաև մշակում համապատասխան առաջարկություններ, այդ թվում՝ նաև ազգային փոքրամասնություններին հատկացվող պետական աջակցությունը բաշխելու հարցի վերաբերյալ:
s-120 5. Խորհրդի նիստերին կարող են մասնակցել ազգային փոքրամասնությունների շահերը ներկայացնող կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև խորհրդի նախագահի կողմից հրավիրված այլ անձինք:
s-121 6. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների առնվազն 2/3-ը:
s-122 7. Խորհրդում աշխատակարգային որոշումները կայացվում են նիստին ներկա խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:
s-123 8. Խորհրդի աշխատակարգը հաստատում է խորհուրդը:
s-124 9. Խորհրդի նախագահին` երկշաբաթյա ժամկետում հրավիրել խորհրդի նիստ՝ օրակարգում ներառելով խորհրդի աշխատակարգի հաստատումը և ազգային փոքրամասնություններին հատկացվող պետական աջակցությունը բաշխելու հարցի վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը:
s-125 Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում
s-126 28 Փետրվարի 2019, 158 - Ա
s-127 Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-Ծրագիր 2-ի շրջանակներում ձեռք բերված՝ ծրագրի կարիքների համար չպահանջվող անշարժ գույքը Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացնելու մասին
s-128 Ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով, Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի-ծրագիր 2 (այսուհետ՝ ծրագիր) Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի հողերի օտարման և տարաբնակեցման ծրագրի շրջանակներում որպես Հայաստանի Հանրապետության սեփականություն ձեռք բերված, սակայն ծրագրի նպատակների համար չպահանջվող անշարժ գույքի արդյունավետ կառավարումն ու օգտագործումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
s-129 1. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացնել սույն որոշման հավելվածում ընդգրկված հողամասերի՝ ծրագրի իրականացման համար չպահանջվող հատվածները և դրանց վրա առկա անշարժ գույքը:
s-130 2. Սահմանել, որ՝
s-131 1) սույն որոշման 1-ին կետում նշված տարածքները Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կարիքների և հանրության այլ գերակա շահերի օգտագործման համար աննպատակահարմար են.
s-132 2) սույն որոշման հավելվածում նշված հողամասերի՝ ծրագրի իրականացման համար չպահանջվող հատվածների առանձնացման և դրանց նկատմամբ իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 6-ի N 1140-Ն որոշմամբ «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավանախորդ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տրամադրված և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունիսի 12-ի N 603-Ն որոշմամբ ավելացված Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի (Տրանշ-2) շրջանակներում Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի հողերի օտարման և տարաբնակեցման ծրագրի փոխհատուցման ամփոփ բյուջեի «Չնախատեսված ծախսեր» տողով:
s-133 3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին՝
s-134 1) սույն որոշման 2-րդ կետում նշված ծառայությունների գնման պայմանագիրն ստորագրելու օրվանից տասնամսյա ժամկետում ապահովել սույն որոշման հավելվածում ընդգրկված հողամասերից ծրագրի իրականացման համար չպահանջվող հատվածների բաժանումը և գույքային իրավունքների պետական գրանցումը.
s-135 2) սույն կետի 1-ին ենթակետում նշված գույքային իրավունքների պետական գրանցման օրվանից մեկամսյա ժամկետում սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի նախկին սեփականատերերին ծանուցել «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքով ծրագրի իրականացման համար չպահանջվող հատվածների ձեռքբերման պահանջ ներկայացնելու իրենց իրավունքի մասին՝ սահմանելով պահանջը ներկայացնելու ողջամիտ ժամկետ, բայց ոչ ավելի, քան ծանուցումն ուղարկելուց հետո մեկ տարվա ժամկետից:
s-136 4. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված ժամկետը չի սահմանափակում անշարժ գույքի նախկին սեփականատերերին «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքով ծրագրի իրականացման համար չպահանջվող հատվածների ձեռքբերման պահանջ ներկայացնելու՝ մինչև տվյալ գույքն այլ անձանց օտարելու համար աճուրդ կամ մրցույթ հայտարարելը:
s-137 Ընդ որում, սույն կետում նշված պահանջը կարող է ներկայացվել նաև աճուրդի կամ մրցույթի արդյունքում տվյալ գույքը չօտարվելու դեպքում՝ մինչև նոր աճուրդ կամ մրցույթ հայտարարելը:
s-138 5. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին ու Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված ժամկետի ավարտի օրվանից չորսամսյա ժամկետում իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի միավորների հանձնման-ընդունման աշխատանքները՝ հիմք ընդունելով սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականներում արտացոլված մակերեսները։
s-139 6. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված պահանջների առկայության դեպքում «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ապահովել գույքի գնահատումը:
s-140 7. Առաջարկել համայնքի ղեկավարներին, համագործակցելով Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտեի և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հետ, ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օտարումը՝ ղեկավարվելով «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներով:
s-141 Հարկային օրենսգրքի փոփոխություններով նախատեսվում է այս տարվա սեպտեմբերից եկամտահարկը աշխատավարձի բոլոր չափերի համար հաշվարկել 23 տոկոս դրույքաչափով:
s-142 Այնուհետև 2020թ. հունվարից սկսած՝ մինչև 2023թ. այն աստիճանաբար կնվազի` հասնելով 20 տոկոսի:
s-143 Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Բաբկեն Թունյանը կարծում է, որ համահարթեցումը կկրճատի ստվերը, սակայն նաև որոշակի առումով կստեղծի սոցիալական անհավասարություն:
s-144 «Արմենպրես»-ի հետ զրույցում տնտեսագետ-պատգամավորը ներկայացրեց տարբերակ, որով եկամտահարկի համահարթեցմանը զուգահեռ կարող է լուծվել սոցիալական անհավասարության խնդիրը:
s-145 «Համահարթ, թե պրոգրեսիվ. այդ բանավեճը միշտ եղել է:
s-146 Տարբեր տնտեսագետներ կարող են անվերջ վիճել այդ հարցի շուրջ:
s-147 Կառավարությունը, առաջարկելով համահարթ ռեժիմ, ցանկացել է լուծել մի խնդիր, որը առաջ է գալիս մեզ մոտ շահութահարկի և եկամտահարկի դրույքների մեծ տարբերությունից:
s-148 Դա բերում է նրան, որ գործատուները շահագրգռված են լինում թաքցնելու աշխատողների իրական աշխատավարձը:
s-149 Եվ այս փոփոխությամբ նպատակ կա որոշակի առումով կրճատել ստվերը:
s-150 Իհարկե, համահարթեցումը բերում է նաև սոցիալական որոշակի անարդարության զգացման:
s-151 Քիչ աշխատավարձ ստացողների համար հարկային բեռը չի փոխվում, սակայն շատ ստացողների համար այն նվազում է:
s-152 Ստացվում է, որ պետությունը լավություն է անում շատ ստացողներին»,- ասաց տնտեսագետն ու նշեց` խորհրդարանի գործընկերների հետ լրացուցիչ տարբերակ են մտածում, որ եկամտահարկը լինի համահարթ, բայց սոցիալական արդարության սկզբունքը որոշակիորեն պահպանվի:
s-153 Նա նշեց` հնարավոր է լինի համահարթ եկամտային հարկ և դրա հետ միաժամանակ լինի չհարկվող որոշակի շեմ:
s-154 Դա արդեն կապահովի պրոգրեսիվությունը:
s-155 «Հիմա մենք փորձում ենք հասկանալ դրա ազդեցությունը, բյուջեի վրա դրա ծախսը:
s-156 Ցանկացած փոփոխություն բերում է բյուջեի եկամուտների կամ ավելացման, կամ կորստի:
s-157 Այդ տարբերակը կորստի է բերում»,- ասաց Թունյանն ու նկատեց` չի կարելի ֆինանսական կայունությունը ռիսկի տակ դնել, և իրենք դեռ պետք է հասկանան, թե այդ տարբերակի վնասն ու օգուտը որքան են լինելու:
s-158 Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծի մեկ այլ դրույթ ևս հանրային մեծ ուշադրության է արժանացել:
s-159 Առաջարկվում է իրավաբանական ծառայությունները շրջանառության հարկի փոխարեն հարկել ավելացված արժեքի հարկով:
s-160 Նախագիծը հանրային քննարկման դնելուց հետո շատ իրավաբաններ այս առիթով իրենց դժգոհությունն են հայտնել:
s-161 Տնտեսագետը ևս խորհրդատվական, իրավաբանական ծառայությունները ավելացված արժեքի հարկ տեղափոխելը հասկանալի չի համարում:
s-162 «Հնչող հիմնավորումներն ինձ համար այնքան էլ համոզիչ չեն, և բողոքը, որ այսօր կա, հասկանալի եմ համարում:
s-163 Կարծում եմ, որ այս առումով կոնսենսուսային լուծում կգտնվի»,- նշեց նա ու հավելեց` ընդհանուր հարկային օրենսգրքի աշխատանքի մեխանիզմի հետ կապված տեխնիկական խնդիրներ կան:
s-164 Թունյանը նշեց` այնուամենայնիվ, ներկայացված նախագիծը դեռ վերջնական տեսքով չէ:
s-165 Նա նկատեց` մինչ նախագծի վերջնական տարբերակը հասնի Ազգային ժողով, շատ դրույթներ կարող են փոխված լինել:
s-166 Նա նաև նկատեց` Հարկային օրենսգրքում դժվար է գտնել մի դրույթ, որը բոլորի համար կարող է ընդունելի լինել:
s-167 Միշտ ցանկացած որոշում կամ օրենք կարող է ունենալ կողմ և դեմ կարծիքներ:
s-168 Չեն կարող բոլորի շահերը բավարարված լինել:
s-169 «Սակայն կառավարությունն ունի այնքան մանդատ ու լեգիտիմություն, որ կարող է անգամ ոչ պոպուլյար որոշման գնալ, եթե գտնի, որ տնտեսության զարգացման տեսանկյունից այդ որոշումն ավելի նպատակահարմար է»,- եզրափակեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը:
s-170 Վերջին շրջանում ես հաճախ էի ընկնում ապատիկ վիճակների մեջ, ոչինչ չէի ուզում անել։
s-171 Ներքին ու արտաքին լարումից հասնում էի մի պահի, երբ այլևս թքած ունեի ամեն ինչի վրա։
s-172 Հաճախ նման վիճակում քայլում էի դեպի մենթերը, բայց զարմանալիորեն ինձ չէին կանգնեցնում։
s-173 Նման պահերին ուղղակի ուզում էի ուտիճի պես լխճել դրանց։
s-174 Հատկապես դժվար էր երեկոյան, երբ միակ ցանկությունս քնելն էր, բայց ստիպված էի լինում մտածել, թե ինչպես պիտի տուն հասնեմ։
s-175 «Տարասովկա» շուկայից տուն հասնելու ճանապարհներից մեկը Յարոսլավլյան մայրուղին էր, բայց դրա համար անհրաժեշտ էր մայրուղին անցնել, ինչը չափազանց վտանգավոր էր, որովհետև ամենաքիչը չորս շարք մեքենաներ էին անցնում՝ 100 կմ ժամ արագությամբ։
s-176 Գետնափոր անցումը հեռու էր գտնվում, իսկ երեկոյան ժամերին այլ կերպ անցնելը գրեթե անհնարին էր։
s-177 Նախընտրում էի գնալ ծառայողական ավտոբուսով, որը գրեթե հասնում էր «մեր տանը», սակայն կեսից իջնում էի, որովհետև երեկոյան անցումի մոտ կանգնած էր լինում մենթերի «Ուազիկը»։
s-178 Իջնում էի խաչմերուկում և անմիջապես մոտենում էի թերթի կրպակին, որպեսզի փողոցին մեջքով կանգնեմ։
s-179 Լավ գիտեի, որ այդտեղով անցնում են մարդ որսացող մենթերի մեքենաները։
s-180 Մի անգամ, երբ միամտաբար տնկվել էի կանգառում, մենթերը չհավատացին լկտիությանս։
s-181 Նստեցրին մեքենան ու քշեցին։
s-182 Երկու 18-19 տարեկան ջահելներ էին։
s-183 Նստելուն պես նկատեցի, որ հետևի դռներին բռնակներ չկան և ներսից չես կարող բացել։
s-184 «Ուր ե՞նք գնում տղերք», հարցրի ես ժպտալով։
s-185 Նրանք ևս ժպտացին։
s-186 «Հեռու չենք տանի. պտտվում ենք, հետ դառնանք», ասաց նրանցից մեկը՝ հանելով անձնագրիս մեջ մշտապես պահվող 100 ռուբլին։
s-187 «Դժվար է ձեր աշխատանքը», կարեկցանքով ասացի նրանց՝ հիշելով ընկերոջս պատվերը, որ կաշառքը պետք է տալ առանց մենթին վիրավորելու։
s-188 «Էդքան էլ չէ», քմծիծաղով պատասխանեց ջահելներից մեկը, որը սերժանտ էր։
s-189 Ես ժպտում էի և հիշում հայերեն որոշ բառեր ու բառակապակցություններ՝ զարմանալով, թե որքան հարուստ է հայերեն հայհոյանքների տեսականին։
s-190 «Ձեր հետևի դուռը լավ չի փակվում. ռեզինը սոսնձել է պետք», ասացի՝ ակնարկելով ծռմռված դուռը, որն անշուշտ դեֆորմացվել էր մարդկային գլուխների օգնությամբ։
s-191 «Դե բոլորը հո քեզ նման խելոք չեն պահում իրենց», ռուսի համար սովորական երկիմաստությամբ ու թույնով ասաց վարորդը։
s-192 Ինձ իջեցրին կանգառից հեռու, որ վկաներ չլինեն։
s-193 «Հաջողություն ձեզ», ասացի մեքենայից ելնելով, բայց նրանցից ոչ մեկը չպատասխանեց։
s-194 Սերժանտը ելավ մեքենայից, ու միամտաբար կարծեցի, թե ուզում է մարդավարի հրաժեշտ տալ, որ հանկարծ հետո չբողոքեմ։
s-195 Ես նորից հաջողություն մաղթեցի. նա լուռ առանց միմիկայի նայում էր ինձ։
s-196 «Ահա թե ինչու են ձեզ պայթեցնում»...
s-197 Առաջին անգամ այդ բանը մտքովս անցավ, երբ աշխատանքի գնալիս փողոցում տեսա փոքրիկ շնիկով շրջող մի տիկնոջ։
s-198 Նայեցի շնիկին ու չկարողացա զսպել ժպիտս, հետո հայացքս ընկավ տիկնոջ դեմքին։
s-199 Ես շարունակում էի ժպտալ, իսկ նա ինձ էր նայում անասելի ատելությամբ։
s-200 Նրա հայացքը մտրակի նման դաղեց ինձ։

Text viewDownload CoNNL-U