Dependency Tree

Universal Dependencies - Armenian - ArmTDP

LanguageArmenian
ProjectArmTDP
Corpus Partdev

Select a sentence

Showing 2 - 101 of 249 • previousnext

s-2 Պարտությունը չունի բարոյականություն և չունի հայրենիք, ինչպես` քաոսը համակարգ. այն ընդունում է երիտասարդությանը գրկաբաց` փաթաթելով նրան մենակության սառը սավանով:
s-3 Մենք չունենք մտքեր, սոսկ զգացմունքների առկայծումներ, որոնք տեսանելի են միայն խավարին:
s-4 Մենք չենք գալիս ավանդույթներից ու չենք գնում դեպի ավանդույթները. բնությունը չի կարող ավանդույթ ունենալ, ինչպես` Աստված չի կարող հայր ունենալ:
s-5 Պարտությունը անմիտ է, բայց ոչ անզգա. ավելի լավ է երիտասարդ լինել, քան մարդ և ավելի բարոյական է պարտվել, քան հաղթել այս կյանքում, եթե այս կյանքը կա առհասարակ:
s-6 Իսկ ո՞վ է զգացմունքից զուրկ միտքը, ողորմելի մի կմախք, որ հավետ պարտվում է քամուն:
s-7 Հասուն ու հղկված միտք` կենսափորձով լեցուն, կենտրոն և երկհայացք` ուղղված անցյալին ու ապագային. ահա սա է հաղթանակի ծեծված թիրախը. պետք է մեկ անգամ դիպուկահարել թիրախը, այլ ոչ ողջ կյանքի ընթացքում լայնացնել նույն անցքը` կորցնելով խանդավառությունը:
s-8 Իսկ ներկա՞ն . արդյոք ներկան չի ձևավորում գեղեցկությունը, և ակնթարթը չի նույնանում հավերժությանը:
s-9 Անցյալն ու ապագան սոսկ ներկայի թափոններն են, ուրեմն կենսափորձով բթացած կյանքը խաբնվում է ժամանակի սլացքին, իսկ ժամանակը երբեք չի իմաստացնում մարդուն, ընդհակառակը` տարիների ընթացքում քամում է նրա ողջ իմաստնությունը:
s-10 Երիտասարդությունը ներկան է. մեր երակներով հոսում է Փրկչի արյունը, և նրա երազանքի խիզախությունը:
s-11 Երեսուներեքամյա Հիսուսը փորձում է փրկել մարդկային հոգին, և այդ փորձը շրջում է պատմության ողջ ընթացքը:
s-12 Փորձը գիտակցված էր ի ծնե որպես միտք, բայց ինչքան հույզ ու խիղճ կա ամփոփված այդ մտքի մեջ, ինչքան կամք ու մղում, որ պայթում է հանուն կյանքի շարունակության:
s-13 Ես մտածում եմ նրա երիտասարդական ոգու մասին և ոգևորվում այդ պարտությամբ:
s-14 Մենք եկել ենք, և սա ճշմարտություն է. ուզում ենք փոխել անփոփոխ աշխարհը, չէ, ավելի ճիշտ, ՓՈՐՁՈւՄ ենք փոխել. մենք փորձում ենք պարտվել և պարտվում ենք, ոչ թե հաղթանակին, տիեզերքին կամ ոգուն, այլ պարտվում ենք ինքներս մեզ և պատասխանատու ենք միմիայն մեր ՓՈՐՁԻ առջև, ուստի գրականությունը ընտրել ենք որպես փորձի ճանապարհ` ընդունելով նրա անիմաստ իմաստնությունը:
s-15 Գրականությունը մեզ համար տագնապ է և ալեկսիա:
s-16 Գեղեցկությանը հպվելու տենչանքը կուրացնում է լույսը. գրում ենք տաղանդավոր և անշնորք, սենտիմենտալ և պաթետիկ, ողբերգական և կծու հեգնանքով, և ոչ ոք ոչինչ չի կարող փոխել, չի կարող ընդդիմանալ, կանգնեցնել մեր ընթացքը:
s-17 Այգում աճող նորատունկ ծառը անիծվելուց չի չորանում, արևի շողերը չեն գոլորշիացնում ծովը. պիտի կտրել ծառը, ցամաքեցնել ծովը լցվող բոլոր գետերը:
s-18 Իսկ նրանք, ովքեր ջրում են երիտասարդության ծառը, թող չսպասեն երախտիքի. շնորհակալ լինելու ժամանակ չունենք. մենք տարված ենք փառքի փիլիսոփայությամբ ու մահվան գայթակղությամբ:
s-19 Մահը մեր հավատարիմ ընկերն է, և ցանկացած պահի կյանքը ընդհատելու մեր գլխավոր խաղաթուղթը:
s-20 Տարիների ընթացքում մարդը կորցնում է մահը զգալու կարողությունը, մահվան հետ երկխոսելու բացառիկ ունակությունը, և կյանքը գնալով գերակայում է մահվանը. երիտասարդությունը միակն է, ով խաղում է նրա հետ. կտրում է երակները, սրտապնդվում է` կախվելու համար, օրերով սովահար է լինում, խեղդում է գիտակցությունը թմրադեղերի մեջ, ժամերով նստում է բաց պատուհանի գոգին, ծխում է անպահանջ, խմում է, որ խմի. մահը սպասում է` տարված այս մանկական խաղով:
s-21 Մահը մանուկ է:
s-22 Արթյուր Ռեմբոյին տանում են Վիկտոր Հյուգոյի մոտ. հանճարը կանգնած է տաղանդի դիմաց. դժվար է պատկերացնել զգացողությունները որոնք ապրել են այդ պահին գրողները:
s-23 Իրականում Հյուգոյի համար հերթական հանդիպում, իսկ Ռեմբո՞ն , Ռեմբոյի համար ևս հերթական հանդիպում:
s-24 Երիտասարդությանը չեն սպասում. ցավոք երիտասարդությունից են միշտ սպասում` մի փոքր վախով, կասկածանքով, բերանները արհամարհանքով ծռմռելով, սպասում են նոր խոսքի, առանց հասկանալու, որ երիտասարդությունը ինքնին խոսք է:
s-25 Սկզբում սպասում են լռությամբ (փոթորիկից առաջ միշտ էլ լռություն է), հետո, երբ փոթորիկը շրջանցում է տեղանքը, հաղթանակն իր հիշողության մեջ սղագրում է ևս մեկ պատմական պարտություն:
s-26 Նրանք, ովքեր հրճվում են երիտասարդության պարտությամբ, դատապարտված են հաղթանակով:
s-27 Իսկ մենք շարժվում ենք` անտեսելով պարտությունը. մեզ պետք է շարունակական պարտություն. կանգնած կյանքի զարկերակին մենք պարան ենք խաղում, թռչկոտելով աշխատում պահել ռիթմը. գնում ենք աշխատանքի, դուրս ենք գալիս, ու անվերջ նոր աշխատանք փնտրում, օրվա մեջ հանդիպում ենք չգիտես ում, չգիտես ինչի համար, ատում ենք միմյանց ու սիրում, հուսահատվում ենք միանգամից ու անակնկալ ոգևորվում, մոռանում ենք, որ չունենք անձնական կյանք, հայելուն համոզում ենք, որ գեղեցիկ ենք:
s-28 Ունենք անթիվ գաղափարներ, որ այդպես էլ մնում են, որպես անթիվ գաղափարներ, հարմար տեղ ենք փնտրում սեքսի համար, սիրահարվում ենք, ամուսնանում ու փոշմանում կամ` սիրահարվում ենք, ամուսնանում ու երջանկանում, ուզում ենք մեռնել, հետո ապրել, բայց մեռնելուց հետո ոչ ոք չի ապրում, իսկ ապրելուց հետո ոչ ոք չի մեռնում, ուզում ենք տառապել և ի ցույց դնել տառապանքը, մենք ապրում ենք, երբ ապրում ենք և գրում ենք, երբ գրում ենք, ի վերջո սա զգացմունքների մի պարահանդես է, որտեղ միտքը հրավիրված չէ, բայց համբերությամբ սերտում է ապագայի իր վալսը:
s-29 Գեղեցկությանը հասնելու համար պետք է գեղեցիկ լինել:
s-30 Երիտասարդությունը գեղեցկություն է` վայրի փշաթփերով, որ տալիս է քիմքին անծանոթ թթվաշ պտուղներ. մարսում են քչերը:
s-31 Հասուն պտուղները հյութեղ են, աչք շոյող, բայց միայն թթվաշ պտուղներն են ստիպում շարժվել ստամոքսահյութը:
s-32 Ես ատում եմ երիտասարդությունը միայն այն բանի համար, որ մի օր նա տրվելու է մտքին, կորցնելու է զգացմունքները և հոգու այդքան ցավոտ ու հաճելի մելամաղձությունը, չնայած, եթե ակնթարթը հավերժություն է, ուրեմն մենք ՓՈՐՁԵԼՈւ ենք ՓՈՐՁԵԼ առանց պատասխանատվության, առանց հեռուն տեսնելու` զգայուն, ինչպես ծառը և ազատ ինչպես թռչունը:
s-33 Բախն իր լավագույն կանտատները գրել է երիտասարդ տարիքում:
s-34 Նրա մատներն աղեղվում են ու կծկվում:
s-35 Ահարկու ստվերը թրթռում է մոմի լույսի ներքո, կեղծամը ընկել է հատակին, ոտքերի մկանները ուր որ է կպայթեն, եկեղեցու պատերը դղրդում են երգեհոնի խելահեղ տեմպից. հանկարծ ամեն ինչ թաղվում է լռության մեջ. Բախի մատները քարանում են օդում ու հետո դանդաղ ու մեղմ հպվում ստեղներին. սկսվում է երիտասարդության ձայնը, որն այնքան մոտ է Աստծո ձայնին:
s-36 Գրազ կգամ, որ իրականում Հայաստանը հանրահայտ «մաֆիա» խաղի մի մեեեեծ հարթակ է, որտեղ մենք բոլորս ակամա մաֆիա ենք խաղում։
s-37 Ում շերիֆ են նշանակում, նա սկսում է որոշումներ կայացնել՝ ում փխել, ում խնայել։
s-38 Մաֆիոզների սուրբ պարտականությունը սպանել-քանդել-ավիրել առանցքի վրա էսուէնկողմ գնալն է։
s-39 Ու բարոյականության հետ էս ամենը, ոնց խաղի մեջ, կապ չունի։
s-40 Խաղի կանոններն են թելադրում վարքագիծը։
s-41 Հետևաբար համընդանուր վերաբերմունքն էլ էս ամենին իսկը խաղի պես է՝ նեղանալ չկա. խաղի կանոններն են էդպիսին։
s-42 Եվ անկախ նրանից ով ես, ինչացու, ինչ կրթության, գիտելիքի, հնարավորությունների ու հունարի տեր ես, հենց քարտը քաշեցիր, վերջ, էությամբ ու բովանդակությամբ հարմարվում ես խաղում ստանձնած քո դերին ու ընկալվում որպես էդպիսին։
s-43 Հակառակ դեպքում լավ խաղացող չես։
s-44 Վատ խաղացողին էլ խաղից ռադ են անում։
s-45 Եթե, օրինակ, ռոմանտիկ տեխնոկրատ ես, բայց դրայվի բերմամբ մշակույթի նախարարի քարտ ես քաշել, ուրեմն էդ պահից հետո սրտիդ թրթիռն է հուշում թե երկրումդ ինչն է ներկայացնում մշակութային արժեք, ինչը՝ մասմաբ, ինչն՝ այնքան էլ չէ։
s-46 Ոչ չափանիշ է պետք, ոչ փորձագիտական կարծիք։
s-47 Մեռնեմ բարաթին. քարտը ձեռքդ է, ուրեմն որոշողը դու ես։
s-48 Խաղի կանոնն էդ է. մշակույթի նախարարը երկրի մշակույթը կուզի էս կողմը շուռ կտա, կուզի՝ էն։
s-49 Բա նախարար է, բա ուրիշ ո՞նց պիտի լինի։
s-50 Քարտը ինքն է քաշել. դու քաշեիր, դու որոշեիր։
s-51 Կամ թե խաղի հերթական ռաունդին գիշերը մաֆիան կողքիցդ անցնելուց գլխիդ բամփել էր ու վերջին ուշունցը տվել, ոչինչ, վնաս չկա. մյուս ռաունդին կարմիր քարտ կքաշես ու բամփողները իրենց ձեռքի տակ եղած լյումպեններին կղրկեն վերադարձդ նախապատրաստելու։
s-52 Նեղանալը որս է. խաղը՝ խաղ, խաղում խաղընկերոջից նեղացողն էլ չասեմ ինչ։
s-53 Էն մեկել մարզպետի բախտն էս ռաունդին չբերեց, է, ոչինչ, մյուսին կբերի. մեկ է՝ խաղացողների քանակը սահմանափակ է, միշտ նույն մարդիկ են խաղում։
s-54 Մենք հո ոնց թամաշա անող եղել ենք, էնպես էլ լինելու ենք։
s-55 Հիմա էլ, ոնց երևի տեսնում եք. ակտիվ ռաունդ է սկսվել. գմփոցներով, դրայվով, պատերազմներով... չեն թողնի ձանձրանանք։
s-56 Սպասենք ռաունդի վերջին։
s-57 Հունվարի գազիս վարձով պատրաստ եմ գրազ գալ, որ էս ռաունդին օպերայի շենքը կդիմանա։
s-58 Որ մյուս ռաունդին էլ խաղալու բան մնա։
s-59 Գրազ գալիս ե՞ք ։
s-60 Ակադեմիան տխուր տեղ է։
s-61 Սկզբում նկատում ես, որ դժվար է դրսի մարդկանց հետ շփվելը, հետո սկսում ես հետները չշփվել, իսկ ավելի ուշ նույնիսկ ակտիվ կերպով խուսափում ես նրանցից ու մնում քո ակադեմիական պղպջակում երջանիկ անտեղյակության մեջ։
s-62 Իսկ ավելի ճիշտ՝ գիտակցում ես, որ բնակչության մեծ մասը քեզնից տարբեր է, ու դու ես outlier-ը, ոչ թե նրանք։
s-63 Գիտակցում ես, որ ակադեմիայից դուրս մարդկանց հետ շփվելու հմտություններդ կամաց-կամաց մոռանում ես։
s-64 Բայց էլ չես փորձում հետ բերել. քեզ պե՞տք է որ։
s-65 Քեզ պե՞տք են բոլոր նորմալ մարդիկ իրենց նորմալ հոգսերով, աջականները, ծաղիկ-թիթեռ պոստողները, անտիվաքսերը, ֆաշիստները։
s-66 Քեզ համար հանգիստ ապրում ես քո պղպջակում, որտեղ բոլոր մարդիկ իրար նման են մտածում, իսկ եթե նույնիսկ որոշ հարցերում համաձայն չեն, քեզ նման են բանավիճում, ընդհանուր լեզու գտնելը հեշտ է։
s-67 Ընկերուհուս (էլի ակադեմիայից) երբ մի անգամ ասացի, որ ակադեմիայից դուրս մարդկանց հետ չեմ կարողանում շփվել, ասաց, որ էլիտիստ եմ։
s-68 Ասացի՝ էլիտիզմ չկա, էստեղ ինչ-որ հատկանիշի բացակայություն է, ոչ թե առկայություն, որը հեռու է պահում ինձ ակադեմիայից դուրս մարդկանցից։
s-69 Ընկերուհիս ասպիրանտուրայից հետո թողեց ակադեմիան, ես՝ չէ, բայց դեռ մի քանի ամիսը մեկ հանդիպում ենք իմ կամ նրա տանը։
s-70 Շեֆիս ասացի, որ ակադեմիայում հավաքված մարդիկ իրար նման են։
s-71 Ասաց՝ կան հետազոտություններ, որ իրոք բոլորս ընդհանուր անձնային հատկանիշներ ունենք։
s-72 Թվարկեց հատկանիշները. ստեղծագործ, բարեխիղճ, ինտրովերտ, նևրոտիկ և միայն էմպաթիայի մակարդակով են տարբերվում։
s-73 Գործընկերուհուս ասացի՝ բոլորս իրար նման ենք։
s-74 Ասաց՝ ակադեմիան աշխատանքային արգելոց է մեզ նման մարդկանց համար, որոնք ուրիշ ոչ մի ոլորտում ֆունկցիոնալ չեն։
s-75 Մեկ-մեկ մտածում եմ՝ ի՞նչ կլինի, եթե ակադեմիայում չմնամ։
s-76 Ասենք, դուրս գամ ու նորմալ մարդ դառնամ։
s-77 Բայց մեկ-մեկ էլ մտածում եմ ակադեմիան թողնողները հենց մեր միջի քչից-շատից նորմալներն են, նրանք, ովքեր իրական աշխարհի հետ կապը չեն կորցրել նաև ակադեմիայում եղած ժամանակ։
s-78 Իսկ մյուսներս կամաց-կամաց ավելի ենք կորում։
s-79 Կամաց-կամաց ավելի ենք փակվում մեր պղպջակում։
s-80 Մենք միմյանց համար ընկերներ ենք, թշնամիներ, գործընկներներ, հեղինակություններ, ուսուցիչներ, աշակերտներ, մենթորներ։
s-81 Ու տվայտվում ենք մեր աշխատանքի անկայունությունից, բայց սիրում ենք այն։
s-82 Մենք անվերջ հետաքրքրասեր ենք։
s-83 Կարդում ենք բոլոր լուրերը։
s-84 Կարդում ու ջղայնանում։
s-85 Ջղայնանում, որ մյուսները մեզ նման չեն։
s-86 Բայց մենք փոքրամասնություն ենք։
s-87 Գիտելիք ստեղծող փոքրամասնություն։
s-88 Մտածելուց բացի ուրիշ ոչինչ չկարողացող փոքրամասնություն։
s-89 Ֆիզիկայի խխունջային օրենքը
s-90 Կամ երևի ավելի ճիշտ՝ խխունջների հակաֆիզիկական օրենքը
s-91 Չորացած խոտերի վրա անկենդան օտար կոկոնների պես կպած են խխունջները:
s-92 Քամու հետ տարուբերվող ծղոտներին քնած, ասես՝ մեռած...:
s-93 Երեխաները սիրում են հավաքել դրանք:
s-94 Սկզբում՝ որը գտնեն:
s-95 Հետո՝ որն ավելի արտահայտիչ է:
s-96 Արտահայտիչը սովորաբար շագանակագույն գծերովն են:
s-97 Պոկում ես՝ թեթեեեև:
s-98 Անկյանք պատյանի կշիռը ինչքա՞ն պիտի լինի:
s-99 Համարյա անկշիռ:
s-100 Հետո դնում ես քարին ու սպասում, մինչև միջի կենդանին դուրս գա:
s-101 Վերցնում ես, դնում ձեռքիդ ու զգում, որ ծանրացել է:

Text viewDownload CoNNL-U